🟨 Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել, քան երբևէ, ամուր են։ ▫️Անհամբերությամբ սպասում եմ 2025 թ. մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տոնական օրերը կլինեն առանց տեղումների: ▫️Պարզ երկնքով պայմանավորված, գիշերները կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ: Գագիկ Սուրենյան
🟨 Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։ «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը։ Տիգրան Ավինյան
🟨 Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր 179 մարդկանց մարմինները հայտնաբերվել են։ Իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել։ Yonhap
🟨 Փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ