🟨 Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ ▫️Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
🟩 Starlink-ը շուտով Հայաստանին գլոբալ հասանելիություն կտա: ▫️Starlink-ի գործարկումը կարևոր է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդման համար։ Այն կմեծացնի Հայաստանի անկախությունը՝ հնարավորություն տալով խուսափել ինտերնետի արգելափակումից հարևան երկրների կողմից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նյու Յորքի դատարանը հրաժարվել է չեղարկել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռության համար 130 հազար դոլար վճարելու՝ Թրամփի գործով վճիռը։ ▫️Դատավորը Թրամփի գործողությունները ճանաչել է ոչ թե պաշտոնական, այլ՝ անձնական, ուստի անձեռնմխելիությունը չի կիրառվում: CNN
🟨 Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը: