🟨 Դեկտեմբերի 17-ից Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան և Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկներում հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության փողոցում: ▫️Երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն: Երևանի քաղաքապետարան
🟨 Թբիլիսիում գլխավոր տոնածառի լույսերը վառվել են առանց տոնակատարության։ ▫️Խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց։ Տոնածառի վրա հայտնվել է պաստառ՝ «Վրաստանն ազատ և անկախ է»։
🟨 Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։
🟨 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիի ռեստորաններից մեկում շմոլ գազից թունավորումից 12 մարդ է մահացել: ▫️Շենքը հոսանքազրկված է եղել, ինչի պատճառով միացվել է մազութով աշխատող գեներատոր։ BBC ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կոչ կանեմ ԵՄ-ին զարգացնել իր հարաբերություններն Հայաստանի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Պետք է կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որն ակնկալելու իրավունքն ունի վերջինս: Ֆրանսիայի ԱԳ նախարար