Category: Sputnik Armenia

  • «Վաշինգտոնն ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելո…

    «Վաշինգտոնն ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ փաստաթուղթն իր ձեռքում կդառնա նոր «խաղաղարար» հաղթաթուղթ և «հաջողության պատմություն»: Միաժամանակ պարզ չէ` արդյոք ամերիկյան կողմը ցանկանում է և կարող է դառնալ այդ պայմանագրի կատարման երաշխավորը»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք փաստաթուղթը չի կարելի անվանել «խաղաղության պայմանագիր»` առանց դրա կատարման իրական երաշխիքների․

    «Տվյալ պարագայում ես որևէ մի տեղ չեմ հանդիպել, որ ԱՄՆ-ն՝ որպես երաշխավոր, որոշակի պարտավորություններ վերցնի իր վրա։ Եթե սխալվում եմ, եթե կա ուրիշ ինֆորմացիա, այլ հարց է»։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վաշինգտոնն ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելո…

    «Վաշինգտոնն ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ փաստաթուղթն իր ձեռքում կդառնա նոր «խաղաղարար» հաղթաթուղթ և «հաջողության պատմություն»: Միաժամանակ պարզ չէ` արդյոք ամերիկյան կողմը ցանկանում է և կարող է դառնալ այդ պայմանագրի կատարման երաշխավորը»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք փաստաթուղթը չի կարելի անվանել «խաղաղության պայմանագիր»` առանց դրա կատարման իրական երաշխիքների․

    «Տվյալ պարագայում ես որևէ մի տեղ չեմ հանդիպել, որ ԱՄՆ-ն՝ որպես երաշխավոր, որոշակի պարտավորություններ վերցնի իր վրա։ Եթե սխալվում եմ, եթե կա ուրիշ ինֆորմացիա, այլ հարց է»։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը ցույց տվեց, որ Հայաստանը հյուրանոցային համարներ…

    «Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը ցույց տվեց, որ Հայաստանը հյուրանոցային համարների թիվն ավելացնելու և ենթակառուցվածքները զարգացնելու կարիք ունի»։

    Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություննեում» խոսել է Լոպեսի համերգի դրական ու բացասական կողմերի և Հայաստանի զբոսաշրջային ներուժի մասին։ Հյուրանոցային գների աննախադեպ բարձրացումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի իմիջի վրա, Ապրեսյանը դիտարկում է այլ տեսանկյունից․

    «Նման միջոցառումները կարևոր են Հայաստանը որպես անվտանգ երկիր ներկայացնելու համար, քանի որ միջազգային հարթակներում Հայաստանը երբեմն ներկայացվում է որպես ոչ այնքան անվտանգ երկիր։ Մենք պետք է կարողանանք այս հարցը ճիշտ ներկայացնել աշխարհին»։

    Ըստ մասնագետի՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման գլխավոր խաղաքարտը հայ ժողովրդի լեգենդար հյուրընկալությունն է։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Абовян time»: Нынешнее обострение российско-азербайджанских отношений – не «си…

    «Абовян time»: Нынешнее обострение российско-азербайджанских отношений – не «сиюминутная обида» Баку на Москву.
    Это системный процесс, подготовка к которому началась сразу же после оккупации территорий Арцаха со стороны турецко-азербайджанского тандема.
    Нужно сказать, что Азербайджан достаточно хорошо подготовился к своей антироссийской роли, сформировав в российских медиа и “высоких кабинетах ” достаточно серьезную лоббистскую платформу. История с Гусманом и Марковым – это только верхушка айсберга.
    История с уничтожением армянского религиозного, исторического, культурного наследия Арцаха на примере сноса памятник Ивану Айвазовскому, совершенно ненормальная реакция бакинских властей на упоминание в российских СМИ армянского названия столицы Арцаха – Степанакерт,- явно показывает, что Азербайджан не намерен сворачивать с пути русофобии.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Երեխաները ճարպակալում են, որովհետև ուտում են դատարկ կալորիաներ՝ մակարոն, պիցցա,…

    «Երեխաները ճարպակալում են, որովհետև ուտում են դատարկ կալորիաներ՝ մակարոն, պիցցա, խաչապուրի, կարտոֆիլ, բրինձ, սպիտակ հաց։ Խանութներում ամբողջ մարկետինգը կառուցված է այնպես, որ երեխան գնի այդ անառողջ քաղցր, աղի, ճարպոտ, արոմատիզատորներով հարուստ նյութերը․ ինչքան «աղբ» կա երեխայի աչքի մակարդակով է դրված։ Երբ երեխան դա ուտում է, իր համի զգայարանները փոխվում են, և մնացածը բնականաբար անհամ է թվում»։

    Մանկապարտեզներում նոր մենյուի ու առհասարակ երեխաների սննդակարգի մասին Sputnik Արմենիան զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ։

    «Երբ երեխան անընդհատ սննդարար մթերք չի ուտում, օրինակ՝ սպիտակուցային, վիտամիններով հարուստ կաթնամթերք, միս, բանջարեղեն, օրգանիզմը կարծում է, որ սոված է։ Որովհետև, եթե նույնիսկ այդ կալորիաները չիպսերով, կոնֆետներով, մակարոնով ստանում է, միևնույն է, օրգանիզմը չի ստանում կենսական անհրաժեշտ սպիտակուցները և մտածում է, թե սոված է, ու սկսում է էներգիա հավաքել։ Իսկ էներգիան կուտակվում է ճարպի մեջ»։

    Սննդաբանը նաև կողմ է երեխաների սննդակարգից թեյը բացառելուն․ «Երեխաները ոչ թե թեյ են խմում, այլ շաքարջուր․ ոչ մի երեխա առանց քաղցրի թեյ չի խմում»։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Իրանի համար Սյունիքի հարցը ոչ միայն քաղաքական, այլ նախևառաջ անվտանգության հարց …

    «Իրանի համար Սյունիքի հարցը ոչ միայն քաղաքական, այլ նախևառաջ անվտանգության հարց է, և դրանով զբաղվելու է ոչ թե դիվանագիտական կամ քաղաքական ղեկավարությունը, այլ հենց ուժային բլոկը»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է։

    Երբ տանք այսպես կոչված «միջանցքը», մենք կտանք կարևոր խաչմերուկ, որը ներկայացվում է՝ իբր Հայաստանն է դառնում կենտրոն։ Սակայն դա կեղծ պատկեր է։ Արդեն սկսվել են աշխատանքներ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման ուղղությամբ. Թուրքիան ելքը դեպի Կենտրոնական Ասիա պատկերացնում է ոչ թե Հայաստանի, այլ հենց Նախիջևանի տարածքով։ Նրանց պատկերացրած երթուղին հետևյալն է՝ Կարս – Նախիջևան – Մեղրի – Հորադիզ – Բաքու։ Այսինքն՝ այն չի անցնում Կարս – Գյումրի – Երևան – Երասխ – Նախիջևան – Մեղրի – Բաքու երթուղով։ Եվ եթե ճանապարհը անցնում է միայն Սյունիքի 40 կմ-ով, ապա այն դառնում է ոչ թե Հայաստանի, այլ Նախիջևանի ճանապարհ։ Նշանակում է՝ Հայաստանը չի դառնում տարածաշրջանային կենտրոն, ինչպես փորձում են ներկայացնել։ Կենտրոնը դառնում է Նախիջևանը, որովհետև հենց նրա տարածքով է անցնում կապի հիմնական ուղին։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Մեր տունը հեծանիվի վրա է». Արև Լալայանը՝ ամուսնու հետ շուրջերկրյա ճամփորդության…

    «Մեր տունը հեծանիվի վրա է». Արև Լալայանը՝ ամուսնու հետ շուրջերկրյա ճամփորդության մասին
    Արև Լալայանը հեծանվային ճանապարհորդող է, ով երեք տարվա ընթացքում ամուսնու հետ միասին ճանապարհորդել է շուրջ 30 երկիր՝ հաղթահարելով 28,000 կմ և 900 օր ճանապարհ։ Ճամփորդությունը սկսել են Գերմանիայից, որտեղ և ծանոթացել է ապագա ամուսնու հետ, այնտեղից հասել է Հայաստան՝ հարազատ տուն, որից հետո շարունակել են դեպի Իրան, Կենտրոնական ու Հարավարևելյան Ասիա՝ Թայլանդ, Լաոս, Վիետնամ, Չինաստան, Հարավային Կորեա, և հասել Ճապոնիա։

    «Յուրաքանչյուր հեծանիվի վրա կար վեց պայուսակ, և դրանց մեջ մեր տունն էր։ Մենք մեր ունեցվածքը վաճառել էինք, նվիրել, մնացածը դրել հեծանիվների վրա ու գնացել աշխարհը բացահայտելու»,- ասում է Արևը։

    Ճանապարհին եղել են նաև դժվարություններ, հատկապես Թուրքմենստանում, բարձր լեռնային շրջաններում՝ Պամիրում, որտեղ ամռանը գիշերը ջերմաստիճանը հասնում էր -10 աստիճանի։

    «Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ նույնը չէ, ինչ նախորդ օրը։ Այս ճամփորդությունից հետո զգում եմ, որ գերագույն աճ եմ ապրել որպես մարդ, ընդլայնվել են իմ մտավոր և ֆիզիկական սահմանները։ Փորձառությունը մի կրթություն է տալիս, որը հնարավոր չէ ձեռք բերել ակադեմիական կրթությամբ»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Մեծ Բրիտանիան դարեր շարունակ գողացել է մշակութային արժեքներ այլ երկրներից, Հայաս…

    Մեծ Բրիտանիան դարեր շարունակ գողացել է մշակութային արժեքներ այլ երկրներից, Հայաստանը բացառություն չէ
    Բրիտանական թանգարանում է պահվում Արարատյան թագավորության ուշագրավ արծաթե արժեքավոր արտեֆակտ, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով։ Ամենամեծ կորուստը Կիլիկյան Հայաստանի գանձերն են։ 1378 թվականին Կիլիկիայի հայկական թագավոր Լևոն VI Ռուբինյանը հայկական գանձարանը հանձնեց Անգլիայի թագավոր Էդվարդ III-ին՝ պահպանման համար, քանի որ նրա թագավորությունը սպառնալիքի տակ էր։ Բրիտանական արքունիքը խոստացավ վերադարձնել Հայաստանի ոսկու պաշարները հայկական պետականության վերականգնումից անմիջապես հետո, բայց չարեցին։
    Բրիտանական թանգարանում պահում է ավելի քան 8 միլիոն ցուցանմուշ, որոնց մեծ մասը յուրացվել է։ Շատ երկրներ պաշտոնապես պահանջում են վերադարձնել իրենց մշակութային գանձերը։ Բրիտանական թանգարանը սովորաբար դրանք անվանում է «օրինականորեն ձեռք բերված», բայց նրանք հաճախ այդ հնությունները գողացել են, գնել են համագործակիցներից կամ խլել գաղութային նվաճումների ժամանակ։
    @ArmeniaSputnik

  • «Տենց մարդ կա՞, որ շատ երազում է Բաքվի «բերդի պուտյովկա» ստանալու մասին և էդ ճան…

    «Տենց մարդ կա՞, որ շատ երազում է Բաքվի «բերդի պուտյովկա» ստանալու մասին և էդ ճանապարհից կօգտվի՝ Ադրբեջանի տարածքով կգնա Ռուսաստան»։

    📌«Եթե բացենք Սյունիքի դարպասները, ապագան մեծ հնարավորություններ է տալու մեզ». Սյունիքում օրերս հայտարարեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ նկատի ունի «43 կմ հնարավորությունը»․ նկատենք, որ դա, վիճահարույց ձևակերպմամբ, հենց «Զանգեզուրի միջանցքի» երկարությունն է։ Ճանապարհների ապաշրջափակման սպասող տարածաշրջանում ՀՀ նախագահը հենց այդ ճանապարհն է համարում որպես զարգանալու ուղի, որի շուրջ, ինչպես երեկ նկատել է վարչապետի խոսնակը, որոշակի շփոթ կա։ «Տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ շփոթմունքը» իր պարզաբանման մեջ Նազելի Բաղդասարյանը վերագրում է հայաստանյան լրատվամիջոցներին, թեև խոսնակի նշած «ապաշրջափակման թեմայով դիրքորոշումների» արտահայտությունն իսկ հուշում է, որ Հայատանի դիրքորոշումը մեկը չէ։
    Ինչից է ծագում այդ շփոթը․ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի հետ։

    «Էդ շփոթը լրատվամիջոցները չեն ստեղծում, այլ հենց իշխանության ներկայացուցիչները․ բավական է լսել Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ապա նրա խոսնակի պարզաբանումը, հետո Արման Եղոյանի հարցազրույցը և Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը։ Այս չորսում ընդհանուր ոչինչ չկա»։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Խալերը նաև ազդակ են․ նրանք, ովքեր ունեն 50 և ավելի խալ, արդեն ռիսկային գոտում ե…

    «Խալերը նաև ազդակ են․ նրանք, ովքեր ունեն 50 և ավելի խալ, արդեն ռիսկային գոտում են։ Ուստի խորհուրդ ենք տալիս հաշվել, անգամ լուսանկարել դրանք՝ դինամիկ հսկողության համար»։

    Մաշկի վրա նոր գոյակցությունների, խալեր և դրանց վտանգի մասին է «Ուրիշ նորություններում» խոսել Մաշկաբանության կենտրոնի մաշկաբան Լաուրա Շալջյանը։ Մասնագետը ընդգծում է, որ Հայաստանում արևի ուժգնությունն ավելացնում է վտանգը, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում։

    «40-ից հետո բոլորը համարվում են ռիսկի խմբում։ Խորհուրդ ենք տալիս գոնե երեք ամիսը մեկ անգամ կատարել ինքնազննում։ Եթե խալն սկսում է փոխել տեսքը, գույնը, չափը կամ առաջանում է քոր, ցավ, արյունահոսություն, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի»,- ընդգծում է Շալջյանն ու պարզաբանում։

    Մաշկաբանը խստիվ արգելում է տնային պայմաններում խալերը վերացնելը՝ թելով կապելով, քացախով կամ քսուկների միջոցով․ նշում է նոր գոյացությունների առաջացման հիմնական պատճառները և խորհուրդներ է տալիս՝ ինչպես խնամել, պաշտպանել խալերը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM