Category: Sputnik Armenia

  • «Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործողության ռումբ է։ Դրա գոյությունը բնապահպանակա…

    «Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործողության ռումբ է։ Դրա գոյությունը բնապահպանական ու առողջական տասնյակ խնդիրներ առաջացնող օջախ է, որը պետք է փակվի»։

    Ասուլիս ․ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, բնապահպան Քրիստինե Վարդանյանի ասուլիսն էր՝ բնապահպանական հարցերի շուրջ։

    «Բյուջեի միջոցները ոչ թե պետք է Լոպեսով տուրիզմը զարգացնելու համար ծախսվեն, այլ պետք է ծախսվեն նման տիպի ֆունդամենտալ աշխատանքների վրա, այսինքն՝ պետք է գտնել միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք դոնոր կհանդիսանան և կմիջամտեն այս հարցի լուծմանը, միջազգային գործընկերներ, այլ տնտեսվարողներ և նաև մեր երկրի բիզնեսին ներգրավել։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում այս հարցը կարելի է լուծել»։

    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Գոլֆի դաշտում գաղտնալսման տարբերակը համարյա զրո է»։ Ararat Valley գոլֆի ակումբի…

    «Գոլֆի դաշտում գաղտնալսման տարբերակը համարյա զրո է»։

    Ararat Valley գոլֆի ակումբի տնօրեն Խաչատուր Վրթանեսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է այն մասին, թե ինչու են բիզնես հանդիպումներ անցկացնում գոլֆի շուրջ, Հայաստանում այս մարզաձևի ներկայի ու զարգացնելու հնարավորությունների մասին։ Խաչատուր Վրթանեսյանը գոլֆ խաղալը բնորոշում է որպես ազնվության նշան, ասում է՝ վատ մարդիկ կամ այն մարդիկ, որոնք խաբում են, գոլֆ չեն խաղում․

    «Բիզնես հանդիպումներ շատ հաճախ գոլֆի դաշտում են տեղի ունենում, որովհետև գոլֆ խաղալուց մարդուն ճանաչում ես, տեսնում ես նրա վարվելակերպը․ եթե շուտ ջղայնացավ, մականները շպրտեց՝ տեսնում ես նրա վերաբերմունքը կյանքին, գործին, պրոբլեմներին։ Բացի այդ, ամենամեծ ֆակտորներից մեկը, թե մարդիկ՝ սկսած քաղաքական գործիչներից ու բիզնեսմեններից, ինչու են հանդիպումներ կազմակերպում գոլֆի դաշտում․ գոլֆի դաշտում գաղտնալսման տարբերակը համարյա զրո է»։

    Խաչատուր Վրթանեսյանը պատմել է նաև մի դրվագ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆային խաղից, խոսել է գոլֆի սիրողական ու պրոֆեսիոնալ որակումների մասին ու բացատրել մարզաձևի, դրա զարգացման մասնագիտական նրբություններ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Գինու զբոսաշրջիկը» պարտադիր չի, որ գինի խմի․ կարող է գալ քո երկիր, որ, օրինակ,…

    ««Գինու զբոսաշրջիկը» պարտադիր չի, որ գինի խմի․ կարող է գալ քո երկիր, որ, օրինակ, օդապարիկով թռչի խաղողի դաշտերի վրայով, այգիներում ձիավարությամբ զբաղվի, ճաշի այգիներում։ Եվ կարող է ընդհանրապես գինի չխմել»։



    «Ուրիշ նորություններում» Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Enofest և EnoTalks Armenia փառատոնի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը խոսել է օգոստոսի 15-ից մեկնարկող Գինու օրերի մասին, որակյալ գինու ու գների, իրական հայկական գինեգործության ու էժան դարակաշարերի գինիների մասին։

    «Ունենք քիչ խաղող, պետք է ստանանք շատ որակով գինի ու մրցակցենք որակով, բարձր սեգմենտի թանկ գինիների հետ»։

    Լիլիթ Գրիգորյանը խոսել է նաև գինեգործության համաշխարհային խնդիրներից, օրինակ՝ քովիդից հետո ալկոհոլային խմիչքների սպառումն է նվազել, գլոբալ տաքացման պատճառով՝ խաղողի այգիները․

    «Գլոբալ տաքացումները շատ վատ են անդրադառնում համաշխարհային խաղողագործության վրա։ Ֆրանսիայում, Իտալիայում շատերը հանում են այգիները տեղափոխում են ավելի բարձրադիր, ցուրտ գոտիներ»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «907 բանաձևի չեղարկման խնդիրը ոչ այնքան ռազմական օժանդակության վերականգնումն է, …

    «907 բանաձևի չեղարկման խնդիրը ոչ այնքան ռազմական օժանդակության վերականգնումն է, որքան քաղաքական ուղերձը։ Եթե Ադրբեջանը ստանում է ամերիկյան ռազմական օժանդակություն, ապա նշանակում է, որ ԱՄՆ–ն աչք է փակում Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների վրա։ Դա նաև քաղաքական որոշակի մեսիջ է, որ իրենք Ադրբեջանի իրականացրած գործողությունների հետ որևէ խնդիր չունեն»։



    Sputnik Արմենիան զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։
    📌1992 թվականին, հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց «907-րդ բանաձև» հոդվածը, որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու ուղղությամբ։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրուման արարողության ժամանակ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության սահմանափակումները։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Որևէ տարակուսանք չի՞ հարուցում «Թրամփի երթուղու» գործունակությու…

    «Աբովյան time»․ Որևէ տարակուսանք չի՞ հարուցում «Թրամփի երթուղու» գործունակությունը․ նկատե՞լ եք՝ վաշինգտոնյան հռչակագրում կան կետեր, որ իրար հակասում են։
    Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղու» ձևավորմանը՝ երթուղին միջա՞նցք է, թե ոչ․ հայաստանյան իշխանությունները պնդում են, որ միջանցք չէ։ Այս պարագայում մի պարզ հարցի պատասխանը կարող է լինել կողմնարոշիչ․ ո՞վ է ստուգելու հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի քաղաքացիներին ու Ադրբեջանի բեռները՝ հայ սահմանապահներն ու հայ մաքսավորնե՞րը, թե՞ ոչ։ Այս հանգամանքից է կախված այդ ճանապարհի բնույթը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ասուլիս ․ Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում …

    Ասուլիս Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար; ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը Հայաստանում:
    Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր կանխատեսումներն է ներկայացրել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
    ▫️«Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում, փորձելու է դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ»։
    ▫️«Փաշինյանը Վաշինգտոնում ստացավ «քարտ բլանշ» նոր ռեպրեսիաների համար»։
    ▫️«Քաղաքական դաշտում այս աշնանը վերադասավորումներ կլինեն, նոր ընդդիմադիր դաշինքներ կձևավորվեն»։
    ▫️«Աշնանն արդեն կուրվագծվեն այն 4-5 հիմնական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմության ծանրակշիռ ուժերն են լինելու երկրորդ և երրորդ նախագահների թիմերը, Սամվել Կարապետյանի ձևավորած նոր ուժը»։
    ▫️«Արտահերթ ընտրությունների անցկացումը գրեթե բացառում եմ․ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ավելի շուտ հերթական ընտրությունների են նախապատրաստվում»։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Սյունիքի միջանցքը», անկախ դրա անուններից, հակասում է ԵԱՏՄ հիմնական սկզբունքներ…

    ««Սյունիքի միջանցքը», անկախ դրա անուններից, հակասում է ԵԱՏՄ հիմնական սկզբունքներին»։

    Տնտեսագետ Հայկ Ֆարմանյան բացատրում է՝ անկախ այդ ճանապարհի անունից, եթե Ալիևի ցանկությունն իրականություն դառնա և բեռները Սյունիքով անցնեն առանց Հայաստանի մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կոպտորեն կխախտի ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնները` դրանից բխող բոլոր հետևանքներով. ընդհուպ Հայաստանի անդամակցության դադարեցումը։
    Ինչ է իրենից ներկայացնելու Սյունիքով անցնող ճանապարհը, որը նույն ինքը «Զանգեզուրի միջանցքն» է, իսկ հիմա` «Թրամփի երթուղին»։ Լիանժեք տեղեկություններ դեռ չկան։ Հարցերն առայժմ ավելի շատ են, քան հստակ պատասխանները։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստորագրած Հռչակագրի տեքստը՝ ամբողջությամբ@ArmeniaSpu…

    Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստորագրած Հռչակագրի տեքստը՝ ամբողջությամբ
    @ArmeniaSputnik

    Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստորագրած Հռչակագրի տեքստը՝ ամբողջությամբ

    Այսօր Սպիտակ տանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և իմ եռակողմ հանդիպմանը ստորագրեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ…

  • «Ավտոսերվիս»․ Այս տարվա շոգին չեն դիմանում նույնիսկ ավտոմեքենաները` հալչում են հ…

    «Ավտոսերվիս»․ Այս տարվա շոգին չեն դիմանում նույնիսկ ավտոմեքենաները` հալչում են հայելիներն ու այլ մասեր․ բարձր ջերմաստիճանին զգայուն են հատկապես չինական մեքենաները։
    Հավորդաշարի հեղինակներ Վարդան Ալոյանն ու Արման Հակոբյանը դյուրին ելք է առաջարկում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM