Category: Sputnik Armenia

  • Այսօր դեռ դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու հակաիշխանական հերթական ընդվզման վե…

    Այսօր դեռ դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու հակաիշխանական հերթական ընդվզման վերջնական արդյունքը, բայց նորանկախ Հայաստանի ոչ այնքան հարուստ պատմությունն արդեն թույլ է տալիս փաստել՝ ներկա իշխանավորների համառ պնդումները, թե ընտրություններն են իշխանությունը փոխելու միակ լեգիտիմ ճանապարհը, բացարձակ որևէ հիմք չունեն, թեկուզ, հենց այն պարզ պատճառով, որ Հայաստանում ո′չ հերթական, ո′չ էլ արտահերթ ընտրություններով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm

  • Փաշինյանը TikTok-ում հայտնել է, որ այսօր հեծանիվով է գնացել աշխատանքի։ Հրապարակա…

    Փաշինյանը TikTok-ում հայտնել է, որ այսօր հեծանիվով է գնացել աշխատանքի։ Հրապարակած տեսանյութում՝ Կառավարության տեսախցիկների տեսագրության անկյունում երևում է, որ նա շենք է մտել ժամը 6։40–ին, հեծանվորդի համազգեստով։
    ♥️@RadioSputnikArm

  • Արարատ Միրզոյանը դարձյալ հայտարարել է «խաղաղության պայմանագրի» նախագիծը վերջնակա…

    ▪️Արարատ Միրզոյանը դարձյալ հայտարարել է «խաղաղության պայմանագրի» նախագիծը վերջնականացնելու իրական հնարավորության և պատմական պահի մասին։
    ▪️Ադրբեջանը հայտնել է, որ հայտնաբերվել է հունիսի 9-ին անհայտ հանգամանքներում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
    ▪️Հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստանը թուրքական կողմից քայլեր չի տեսնում․ Ռուբեն Ռուբինյանը հույս ունի, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։
    ▪️Անհասկանալի է, թե ինչու պետք է արձագանքենք կեղծ թեմաներին. ԱԺ փոխնախագահը՝ Խոջալուի «ցեղասպանության» մասին
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվելԴեբեդն անցած գիշեր նորից քշել, տարել է…

    Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվել
    Դեբեդն անցած գիշեր նորից քշել, տարել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայրի հետ կապող հետիոտնային կամուրջը, որը մայիսի 26–ի հեղեղումներից հետո տեղադրվել էր՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։ Տեղեկությունը @ArmeniaSputnik–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՏԿԵՆ խոսնակը։
    Տեսանյութը` սոցցանցերից։

  • «Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ հունիսի 17-ի…

    ▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ հունիսի 17-ին ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստին քվորում չապահովել և տապալել նիստը։
    ▪️«Հրապարակ»․ Թեև Հայաստանի Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով:
    «Նրանց կառավարում է վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ»,- գրում է թերթը։
    ▪️«Փաստ»․ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից»:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    🧡@RadioSputnikArm

  • Դեպի Երևան ընթացող մեքենաների ուժեղացված հսկողություն է․ վարորդներին խնդրում են …

    Դեպի Երևան ընթացող մեքենաների ուժեղացված հսկողություն է․ վարորդներին խնդրում են բացել բեռնախցիկը և ստուգում են փաստաթղթերը․ տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
    Արարատի և Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
    Ընդ որում ստուգում են ոչ միայն դեպի Երևան ընթացող մեքենաները, այլև հակառակ ուղղությամբ՝ Սյունիք։
    🎦 Երևան-Մեղրի մայրուղու Երասխի հատվածն է։
    ♥️@RadioSputnikArm

  • Կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Ալեն…

    ⚫️Կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Ալեն Սիմոնյանն օրենքի պահանջով կարգադրություն է ստորագրել։
    ⚫️ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է հայտարարել։
    ⚫️Հայաստանը կմասնակցի Բեռլինում նախանշված Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Սահմանն անցնելու է այգու միջով. կիրանցեցի Գոհար Վարդանյանն անորոշության մեջ է«Ես…

    Սահմանն անցնելու է այգու միջով. կիրանցեցի Գոհար Վարդանյանն անորոշության մեջ է
    «Ես չեմ ուզում էս գյուղից գնամ, բայց մեր երկրի իշխանությունը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Ասում են` մի ամիս կարող ա խաղաղ ապրեք, մի ամսից հետո չգիտենք` ինչ կլինի»,–@ArmeniaSputnik–ին պատմում է նա։

  • Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվածԲագրատ ս…

    Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերված
    Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայում է, իսկ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել, նաև փշալարեր են անցկացնում:
    🎦Sputnik Արմենիա; Ազգային ճակատ
    ♥️@RadioSputnikArm

  • ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունըՔՊ քարտուղար Հայկ Կոնջորյանը լրա…

    ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը
    ՔՊ քարտուղար Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով, որ իրենք նման օրակարգ չունեն։
    @ArmeniaSputnik