«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով հասել են ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ արդեն մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ ♥️@RadioSputnikArm
❗️Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին․ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: ♥️@RadioSputnikArm
32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ. առողջապահության նախարարություն Այս ժամի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։…
Ժամը 22։15֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան. Առողջապահության նախարարություն 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ ♥️@RadioSputnikArm
Ձեռքը վնասած ցուցարարի մեկ ձեռքն ամպուտացվել է դաստակից։ Մյուս ձեռքի վնասված մատները վիրահատվում են. գրում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը: ♥️@RadioSputnikArm
Կառավարության շենքի չորսբոլորը ոստիկանները պատրաստվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գալուն. մինչ այդ ոստիկանական հավելյալ ուժեր էին բերվել Հանրապետության հրապարակ: ♥️@RadioSputnikArm