Category: Sputnik Armenia

  • Արարատ Միրզոյանը դարձյալ հայտարարել է «խաղաղության պայմանագրի» նախագիծը վերջնակա…

    ▪️Արարատ Միրզոյանը դարձյալ հայտարարել է «խաղաղության պայմանագրի» նախագիծը վերջնականացնելու իրական հնարավորության և պատմական պահի մասին։
    ▪️Ադրբեջանը հայտնել է, որ հայտնաբերվել է հունիսի 9-ին անհայտ հանգամանքներում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
    ▪️Հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստանը թուրքական կողմից քայլեր չի տեսնում․ Ռուբեն Ռուբինյանը հույս ունի, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։
    ▪️Անհասկանալի է, թե ինչու պետք է արձագանքենք կեղծ թեմաներին. ԱԺ փոխնախագահը՝ Խոջալուի «ցեղասպանության» մասին
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվելԴեբեդն անցած գիշեր նորից քշել, տարել է…

    Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվել
    Դեբեդն անցած գիշեր նորից քշել, տարել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայրի հետ կապող հետիոտնային կամուրջը, որը մայիսի 26–ի հեղեղումներից հետո տեղադրվել էր՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։ Տեղեկությունը @ArmeniaSputnik–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՏԿԵՆ խոսնակը։
    Տեսանյութը` սոցցանցերից։

  • «Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ հունիսի 17-ի…

    ▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ հունիսի 17-ին ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստին քվորում չապահովել և տապալել նիստը։
    ▪️«Հրապարակ»․ Թեև Հայաստանի Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով:
    «Նրանց կառավարում է վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ»,- գրում է թերթը։
    ▪️«Փաստ»․ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից»:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    🧡@RadioSputnikArm

  • Դեպի Երևան ընթացող մեքենաների ուժեղացված հսկողություն է․ վարորդներին խնդրում են …

    Դեպի Երևան ընթացող մեքենաների ուժեղացված հսկողություն է․ վարորդներին խնդրում են բացել բեռնախցիկը և ստուգում են փաստաթղթերը․ տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
    Արարատի և Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
    Ընդ որում ստուգում են ոչ միայն դեպի Երևան ընթացող մեքենաները, այլև հակառակ ուղղությամբ՝ Սյունիք։
    🎦 Երևան-Մեղրի մայրուղու Երասխի հատվածն է։
    ♥️@RadioSputnikArm

  • Կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Ալեն…

    ⚫️Կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Ալեն Սիմոնյանն օրենքի պահանջով կարգադրություն է ստորագրել։
    ⚫️ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է հայտարարել։
    ⚫️Հայաստանը կմասնակցի Բեռլինում նախանշված Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Սահմանն անցնելու է այգու միջով. կիրանցեցի Գոհար Վարդանյանն անորոշության մեջ է«Ես…

    Սահմանն անցնելու է այգու միջով. կիրանցեցի Գոհար Վարդանյանն անորոշության մեջ է
    «Ես չեմ ուզում էս գյուղից գնամ, բայց մեր երկրի իշխանությունը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Ասում են` մի ամիս կարող ա խաղաղ ապրեք, մի ամսից հետո չգիտենք` ինչ կլինի»,–@ArmeniaSputnik–ին պատմում է նա։

  • Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվածԲագրատ ս…

    Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերված
    Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայում է, իսկ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել, նաև փշալարեր են անցկացնում:
    🎦Sputnik Արմենիա; Ազգային ճակատ
    ♥️@RadioSputnikArm

  • ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունըՔՊ քարտուղար Հայկ Կոնջորյանը լրա…

    ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը
    ՔՊ քարտուղար Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով, որ իրենք նման օրակարգ չունեն։
    @ArmeniaSputnik

  • Ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովն անհայտ հանգամանքներում անհետացել է Նախի…

    Ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովն անհայտ հանգամանքներում անհետացել է Նախիջևանում․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միաժամանակ հայկակայն սոցցանցային լրատվականները հայտնում են, որ ՀՀ Արենիի շրջանում Նախիջևանից Հայաստան է անցել ադրբեջանցի զինծառայող…

  • «Կախված է նաև մեր ժողովրդի հուժկու տրամադրվածությունից․ Արծվիկ Մինասյանը՝ արտահե…

    «Կախված է նաև մեր ժողովրդի հուժկու տրամադրվածությունից․ Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ նիստի մասին

    «ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ»,- Sputnik Արմենիային հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
    Ներկայացվել է նաև կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կոչի նախագիծը․ «Խնդրում ենք արտահերթ նիստն անցկացնել հունիսի 11-ին ՝ ժամը 18:30-ին, քանի որ, ըստ օրենքի, ավելի վաղ դա անել չի կարելի»:
    ♥️@RadioSputnikArm