Category: Sputnik Armenia

  • Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրակա…

    ‼️ Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
    Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է @ArmeniaSputnik–ի աղբյուրը։
    Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։
    Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։
  • «Ավտոսերվիս»․ Ինչպես ճիշտ ընտրել շարժիչի յուղը, եթե ձեր ավտոմեքենան գազով է աշխա…

    «Ավտոսերվիս»․ Ինչպես ճիշտ ընտրել շարժիչի յուղը, եթե ձեր ավտոմեքենան գազով է աշխատում։ Խորհուրդ է տալիս ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
    @RadioSputnikArm

  • ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ տեղեկություն չունի Իսրայելի …

    ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ տեղեկություն չունի Իսրայելի կողմից Իրանին վերջին հարվածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին
    @ArmeniaSputnik

  • Հայ-ադբեջանական սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առ…

    ▪️Հայ-ադբեջանական սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև մայիսի 15-ը․ ԱԳՆ հաղորդագրությունը՝ Տավուշի 4 գյուղերի մասին։
    ▪️Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել, նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ հայտարարել է Վարդանյանի ընտանիքը։
    ▪️«Հայաստանում Ռուսաստանի դերը հասկացող մարդիկ կան, և նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է»․ այսօրվա հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
    🔉Այս և այլ լուրեր՝ ժամը 18։00-ի թողարկումը
    @RadioSputnikArm

  • Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանն այս գործընթացում …

    Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. ՀՀ վարչապետի աշխատակազմից պատասխանել են «Արմենպրեսի» հարցերին:
    ▪️ԱԳՆ հայտարարությունը նշանակում է, որ սահմանազատման հանձնաժողովները ԽՍՀՄ փլուզման պահին ունեցած քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն նաև գետնի վրա:
    ▪️Սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին:
    ▪️Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի: Սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը:
    ▪️Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենալու։ Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում:
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ԱԳՆ–ն:
    🔻Սահմանազատման…

  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատ…

    Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայնոըմ է ԱԳՆ–ն:
    🔻Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
    🔻Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
    Նկարը` «Արմենպրեսի»
    @ArmeniaSputnik

  • Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը հակված են լարվածության թուլացման․ ըստ իրանագետ Ժաննա Վար…

    Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը հակված են լարվածության թուլացման․ ըստ իրանագետ Ժաննա Վարդանյանի՝ դրա մասին է վկայում Իսրայելի «թեթև» պատասխան հարվածը ապրիլի 13-14-ին՝ Իրանին հարձակմանը։
    🔗Այսօր լուսադեմին Իսրայելը մի քանի անօդաչու թռչող սարքերով գրոհել է Իրանի տարածքը։ Իրանի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են գործարկվել։ Ըստ Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանի՝ Սպահանի երկնքում խոցված անօդաչուները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից, քանի որ դրանց թռիչքի հեռահարությունը շատ կարճ է։
    @RadioSputnikArm

  • Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հա…

    ⚡️Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
    🔺Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։
    🔺Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մայիս:
    @ArmeniaSputnik

    Արդեն 14 օր է` Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

    Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

  • ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է. Հայաստանի դեմոկրատական…

    ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է. Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան
    🔗Եվրասիական տնտեսական հանձաժողովի տվյալներով` այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.1 անգամ աճել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ի ապրանքաշրջանառության ծավալը։ Էկոնոմիկայի նախկին նախարարը 2023թ․ տարեվերջյան ասուլիսում փաստել էր, որ Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Փոխարենը, նախորդ տարվա հունվար-փետրվարին ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ-իառևտրի ծավալը կրճատվել է 19%-ով։
    ՀՀ իշխանությունները մտադիր են դիվերսիֆիակցնել տնտեսությունը և ակտիվացնել դեպի ԵՄ ապրանքների արտահանման գործընթացը։
    @RadioSputnikArm

  • Այդ նորակոչիկները հնարավոր է՝ թիրախավորվեն. հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ Կառավա…

    Այդ նորակոչիկները հնարավոր է՝ թիրախավորվեն. հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ Կառավարության որոշմամբ` քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխության մասին ենք զրուցել:
    Օրինակ՝ գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի օրվա հեշտացված ռեժիմով։
    🔗Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների որոշ հիվանդություններ, ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդություններ ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով․ կառավարության երեկվա նիստում ներկայացրել է Սուրեն Պապիկյանը։
    @RadioSputnikArm