Category: Sputnik Armenia

  • Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությու…

    Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությունների միջև. Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի հետ զրուցել ենք միջուկային անվտանգության մասնագետների խիստ պակասի մասին։
    📎Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:
    @RadioSputnikArm

  • Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …

    Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը պատասխանել է իրեն Քննչական կոմիտե կանչելու մասին լրագրողների հարցերին։
    📎Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
    @RadioSputnikArm

  • Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ …

    Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը չի բացառում սնանկության դեպքերը՝ եկամտահարկի վերադարձի օրենքը դադարեցնելուց հետո
    📎2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիպոտեկային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը, 2027 թ. հունվարի 1-ից՝ նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից` արդեն ամբողջ Հայաստանի տարածքում։
    @RadioSputnikArm

  • ՀՀ իշխանությունը փորձում է խաղաղության տապալված գործընթացին արհեստական շունչ հաղ…

    ՀՀ իշխանությունը փորձում է խաղաղության տապալված գործընթացին արհեստական շունչ հաղորդել. քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեկնաբանում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է` հաստատված 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով։
    @RadioSputnikArm