Category: Sputnik Armenia

  • 19–ամյա զինծառայող է մահացել. նրան գտել են կախված վիճակումԱյսօր ժամը 15:00-ի սա…

    ❗️19–ամյա զինծառայող է մահացել. նրան գտել են կախված վիճակում
    Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին` ըստ նախնական վարկածի կախված վիճակում։ Այս մասին հայտնում է Armlur կայքը։
    Զինծառայողը Արարատի մարզի Աբովյան գյուղից էր, ընտանիքի միակ տղան։
    @ArmeniaSputnik

  • 15 տարեկան աղջիկների 64%–ը և տղաների 56%–ն ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցրավենի…

    15 տարեկան աղջիկների 64%–ը և տղաների 56%–ն ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցրավենիք է ուտում
    «Արաբկիր» Բուժկենտրոնը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կրթության նախարարության հետ համատեղ յուրքանչյուր 4 տարին մեկ իրականացնում է հետազոտություն «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» վերաբերյալ։
    Արդյունքները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ Մարինա Մելքումովան։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ Հայաստան…

    Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում
    3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։
    @ArmeniaSputnik

  • ՔՊ-ն տապալել է Բաքվում պահվող ռազմագերիների մասին՝ ԱԺ ընդդիմության նախաձեռնած հա…

    ▪️ՔՊ-ն տապալել է Բաքվում պահվող ռազմագերիների մասին՝ ԱԺ ընդդիմության նախաձեռնած հայտարարության քվեարկությունը։
    ▪️Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր գործողություններ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում. ձերբակալվել են նաև պաշտոնյաներ։
    ▪️Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում․ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Այսինքն` Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, կարելի՞ է էդ աստիճա…

    Այսինքն` Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, կարելի՞ է էդ աստիճանի անամոթ հայտարարություն անել. Արմեն Ռուստամյանը` ԱԺ մեծամասնությանը
    «Ինձ մոտ խորանում է այն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, միգուցե վախենում են ինչ-որ բան ասեն»,–նշեց ընդդիմադիր պատգամավորը` մեկնաբանելով իշխանական խմբակցության կողմից գերիների թեմայով հայտարարության ընդունումը տապալելը։
    @ArmeniaSputnik

  • Ձերբակալվել է 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք են, @ArmeniaSputnik–ին ասացին Հ…

    ❗️Ձերբակալվել է 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք են, @ArmeniaSputnik–ին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
    Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

    Sputnik Արմենիա

    ❗️Իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, կան ձերբակալվածներ. Երևանի քաղաքապետի խոսնակ
    @ArmeniaSputnik

  • Անդրանիկ Քոչարյանի ճակատագիրը մազից է կախված, պնդում է «Ժողովուրդ» օրաթերթըԸստ …

    Անդրանիկ Քոչարյանի ճակատագիրը մազից է կախված, պնդում է «Ժողովուրդ» օրաթերթը
    Ըստ ԶԼՄ–ի` իշխող կուսակցության նիստերից մեկում 40 մարդ դժգոհել է նրանից։
    «Չնայած Անդրանիկ Քոչարյանի՝ թեման ամեն գնով փակելու, Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնելու ջանքերին, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում»,– գրում է թերթը։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Ես տեղյակ չեմ. Անդրանիկ Քոչարյանը` ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
    «Եթե հարցը բարձրացված է, կարելի է և քննարկել»,–ԱԺ–ում լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ձեզանից դժգոհ են Հրաչյա Հակոբյանը, Տիգրան Ավինյանը և…

  • «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների …

    ▪️«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն հրապարակելու է այսօր։
    ▪️ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որի համահեղինակներից է նաև Հայաստանը։
    ▪️Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մեր Sputnik-ը նշում է իր տարեդարձը՝ 10-ամյակը. Մարգարիտա ՍիմոնյանԱյս ընթացքում մ…

    Մեր Sputnik-ը նշում է իր տարեդարձը՝ 10-ամյակը. Մարգարիտա Սիմոնյան
    Այս ընթացքում մենք բացեցինք 25 խմբագրական կենտրոններ ամբողջ աշխարհում և գործարկեցինք կայքեր և սոցիալական ցանցեր 32 լեզուներով։
    Ռադիոյի լսարանը կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ, սոցցանցերի բաժանորդների թիվը գերազանցել է 32 միլիոնը՝ չնայած տարբեր արգելափակումներին և պատժամիջոցներին:
    Sputnik-ը միակ արտասահմանյան լրատվամիջոցն է, որը հեռարձակվում է FM ռադիոյով Իրանում, ինչպես նաև Սերբիայում ամենաշատ մեջբերվող ԶԼՄ-ն է:
    «Թիմ, շարունակիր այդպես: Ես հպարտ եմ»,- գրել է գլխավոր խմբագիրը:
    @ArmeniaSputnik

  • ՆԳՆ-ն սառեցնում է տեսանկարահանող սարքերի մասին աղմկահարույց նախագծի հետագա ընթաց…

    ❗️ՆԳՆ-ն սառեցնում է տեսանկարահանող սարքերի մասին աղմկահարույց նախագծի հետագա ընթացքը ու առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ է մնում այն ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացնելուց

    Նախագիծը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին։

    @ArmeniaSputnik