Category: Sputnik Armenia

  • Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հ…

    Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
    «Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ։ Նա կրկնել է Թեհրանի դիրքորոշումը` իրանական կողմը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։
    @ArmeniaSputnik

  • «Ժողովուրդ». Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերին…

    ▪️«Ժողովուրդ». Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերին էր հայտարարել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, եզրակացությունը պատրաստ է և հոկտեմբերին նամակով դիմելու է Ազգային Ժողովի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացնի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Սակայն, մինչև օրս չի դիմել։
    ▪️«Ժողովուրդ». ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Արմենուհի Կյուրեղյանին, ասել էր՝ «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա .…»: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն էլ հարցրել է, թե՝ «չե՞ս ամաչում», Ալեն Սիմոնյանը հակադարձել է՝ «չէ՛»: Այս միջադեպի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Մարդու Իրավունքների Պաշտպան Անահիտ Մանասյանին:
    ▪️«Փաստ». Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. Արմեն Հայրապետյանի սպասվող հրաժարականի մասին թերթը գրել էր ապրիլին, բայց Հայրապետյանին հորդորել էին սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը: Թերթը գրել էր նաև, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիել յանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:
    ▪️«Հրապարակն» էլ անդրադառնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների թեկնածուներին։
    🔈Մանրամասները ⤵️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Абовян TIME: как избрание Трампа повлияет на обстановку в Южном КавказеДональд Т…

    Абовян TIME: как избрание Трампа повлияет на обстановку в Южном Кавказе

    Дональд Трамп ожидаемо стал 47-м президентом США. Какие изменения стоит ждать в геополитике? Как избрание Трампа повлияет на ситуацию в регионе Южного Кавказа?
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Telcell Wallet-ի խափանումները պայմանավորված են բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել…

    Telcell Wallet-ի խափանումները պայմանավորված են բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով։
    Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, տեղեկացնում են ընկերությունից և ներողություն խնդրում պատճառված անհարմարությունների համար։
    🔗Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ տրանսպորտում չեն կարողանում վճարում իրականացնել, քանի որ Telcell–ի ապարատը չի աշխատում։
    @ArmeniaSputnik

  • «Քաղաքացիական պայմանագիրը» թափուր պաշտոնների համար երկու նոր թեկնածուներ է առաջա…

    ▪️«Քաղաքացիական պայմանագիրը» թափուր պաշտոնների համար երկու նոր թեկնածուներ է առաջադրել։
    ▪️ՀՅԴ Բյուրոն կոչ է անում հանգանակությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը։
    ▪️ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը Դոնալդ Թրամփն է։ Ձայների հաշվարկը շարունակվում է։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ժողովուրդ»․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Պետական վերահսկողական ծառայության…

    ▪️«Ժողովուրդ»․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին, պատգամավոր Գագիկ Մելքոնյանին և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին առաջիկայում կկանչեն դատարան։ Ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված․ իշխանության վերոհիշյալ ներկայացուցիչներն այդ գործով տուժող են ճանաչվել և պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու:
    ▪️«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում։
    ▪️«Հրապարակ»․ Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը․ խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Թերթի տեղեկություններով, կառավարությունում տևական ժամանակ քննարկումներ են ընթանում ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի համար։ «Սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչեւ ապրիլ երկարաձգել ծրագիրը: Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ»։
    🔈Մանրամասները ⤵️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Այսօր հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կող…

    ⚡️Այսօր հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
    Դրանք նախագծի 11-րդ խմբագրությունն են:

  • Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջան…

    ▪️Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների առնչությամբ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի նոյեմբերի 12-ին։
    ▪️Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին։
    ▪️Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր իր հավատարմագրերը կհանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • С кем и какой документ был подписан в Москве Всеармянским советом дипломатов? Ка…

    С кем и какой документ был подписан в Москве Всеармянским советом дипломатов? Какие угрозы несет в себе регламент о так называемой делимитации границы и является ли вопрос Геноцида армян фактором безопасности Армении? На эти темы гость программы, опытный армянский дипломат Авет Адонц рассуждает вместе с политическим аналитиком и автором подкаста Арманом Абовяном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • 2 շաբաթվա ընթացքում 3 742 435 ուղևորից միասնական տոմսային համակարգից օգտվել է 12…

    2 շաբաթվա ընթացքում 3 742 435 ուղևորից միասնական տոմսային համակարգից օգտվել է 126 հազարը կամ 3,4 տոկոսը, ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
    «Նոյեմբերի 1-ին 316 782 ուղևորից էլ օգտվել է 52 153, իսկ նոյեմբերի 2-ին` 231 523 ուղևորից օգտվել է 50 837 ուղևոր։ Նոյեմբերի 3-ին` 176 579 ուղևորից էլ միասնական տոմսային համակարգից օգտվել է 46 134-ը»,– նշեց Կիրակոսյանը։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    100 դրամանո՞ց, թե՞ QR կոդով. տրանսպորտային վճարման նոր համակարգի շուրջ կրքերը թեժ են
    Վաղ առավոտից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողներից շատերը վրդովված են, քանի որ 100 դրամանոցների դեֆիցիտի են բախվել։
    Հարցված քաղաքացիները պնդում են` խանութներում…