Category: Sputnik Armenia

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Մյուռոնօրհնեքի արարողությունն է։Սերժ Սարգսյանը …

    ⚫️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Մյուռոնօրհնեքի արարողությունն է։
    ⚫️Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվելու Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։
    ⚫️Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բազմաթիվ պատվիրակներ սուլել և լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իսրայելի …

    Բազմաթիվ պատվիրակներ սուլել և լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի ժամանակ
    @ArmeniaSputnik

  • «Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, ի…

    «Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, իսկ 2014-ին անդամակցել է ԵԱՏՄ-ին: Անցած 10 տարիները հաստատեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է Հայաստանի համար՝ իր շահերն առաջ տանելու և տնտեսական զարգացումն ապահովելու համար»․ Արամ Սաֆարյան
    Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ տարածքը» գիրքն են ներկայացրել ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը և կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

    «Ցանկացած տնտեսական ինտեգրում անվտանգության ոլորտում լրջագույն հնարավորություններ է ենթադրում անդամ երկրների համար։ Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվությունը, իսկ հետագայում նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը մեծապես կազդի նաև հայ ժողովրդի և պետության ֆիզիկական, տնտեսական և քաղաքակրթական անվտանգության վրա»,- վստահեցնում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Երևանի 57-ամյա բնակիչ տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման փորձի …

    ❗️Երևանի 57-ամյա բնակիչ տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման փորձի կասկածով. ՀՀ ոստիկանություն
    Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։
    @ArmeniaSputnik

  • Համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ–ն որոշում է կայացրել 2024թ. օգոստոսի…

    ⚡️🇦🇲🇦🇿Համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ–ն որոշում է կայացրել 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ասվում է ՍԴ–ի որոշման մեջ։ 📎Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում…

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության անդամնե…

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության անդամների հետ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու 2020 թվականի 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
    Չորս տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին` հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրմամբ:
    Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի շուրջ յոթ շրջանները, ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Մարտակերտի ու Մարունիի շրջանների մի շարք բնակավայրեր։ Երեք տարի անց իննամսյա շրջափակման ֆոնին տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, որը հանգեցրեց ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
    @ArmeniaSputnik

  • 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հայաստանի և Արցախի կառավարության անդամներն ու պատ…

    ▪️44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հայաստանի և Արցախի կառավարության անդամներն ու պատգամավորները Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել առանձին-առանձին։
    ▪️Եթե խաղաղության պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ հանուն խաղաղության․ ՄԱԿ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    ▪️Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը․ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ժողովուրդ»․ 44-օրյա պատերազմից 4 տարի անց ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավ…

    ▪️«Ժողովուրդ»․ 44-օրյա պատերազմից 4 տարի անց ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված 88 զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին թերթին պաշտոնապես հայտնել են առողջապահության նախարարությունից։ Զզոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին։
    ▪️«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել։
    ▪️«Հրապարակ»․ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում՝ Սասուն Միքայելյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։ «Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, և ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից»,- գրում է թերթը։
    🔈 Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ–ն որոշում է կայացրել2024թ. օգոստոսի 3…

    ⚡️🇦🇲🇦🇿Համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ–ն որոշում է կայացրել
    2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ասվում է ՍԴ–ի որոշման մեջ։
    📎Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Նշվում է` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով Փա…

    ❗️Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, քրեական վարույթը կարճվելու է, գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը
    «Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պահանջները»,–գրել է նա։
    Տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Հայտնի է, թե ով էր Երևանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը
    Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր, որն աշխատում էր «Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:
    Տեղեկությունը տարածել…