Category: Sputnik Armenia

  • ՀԱԷԿ-ը անհասկանալի պատճառներով դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից, @Armeni…

    ⚡️ՀԱԷԿ-ը անհասկանալի պատճառներով դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀԷՑ-ից Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական…

  • Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում…

    Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։
    Դպրոցն ընդհանուր առմամբ այս պահին 34 աշակերտ ունի։
    Նոր ուսումնական տարին աշակերտները սկսում են հայ-ադրբեջանական սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցում։

  • Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության…

    ⚫️Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ ՍԴ–ն դեռ պետք է քննի Սահմանդրությանը դրա համապատասխանության հարցը։
    ⚫️Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում անհայտ կորած հայ զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում․ հայտարարել է ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետը։
    ⚫️Տարածաշրջանի նկատմամբ միջազգային աշխույժ հետաքրքրությունը կարող է հանգեցնել պատմական իրողությունների խեղաթյուրման․ Սյունիքում զգուշացրել է ռուսաստանցի դիվանագետը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Նախկինում փողը եղել է միջոց նպատակին հասնելու համար, հիմա դարձել է նպատակ»․ Ռու…

    «Նախկինում փողը եղել է միջոց նպատակին հասնելու համար, հիմա դարձել է նպատակ»․ Ռուբեն Աղուզումցյան
    «Ուրիշ նորությունների» հյուրը՝ հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը ընտանիքի գաղափարի խաթարումը, կրթության նվազումը և այն սիմվոլները, որոնք արտացոլում են նախորդ երկու գաղափարները, գնահատում է որպես պետությունը կազմաքանդող գլխավոր գործոններ։
    Հոգեբանը խոսել է մարդու հարմարվողականության դրական և բացասական կողմերի, մի շարք մասնագիտություններ արհեստական բանականությամբ փոխարինելու, հոգեբանին այցելելու վերաբերյալ տարածված միֆերի մասին։
    Աղուզումցյանը նաև բացատրել է հասարակության շրջանում սխալ ընկալումը, թե ինչ է հոգեբանությունն ու ինչ՝ հոգեբուժությունը, ինչ է դերպրեսիան և ինչ՝ անտրամադիր լինելը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հրապարակ»․ Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը։ Մեզ պատմեցին, որ վ…

    ▪️«Հրապարակ»․ Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը։ Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան:
    ▪️«Փաստ»․ Ո՞վ է կառուցելու Ակադեմիական քաղաքը, և արդյո՞ք այն ընդհանրապես կառուցվելու է։ Ախր, տիկնայք ու պարոնայք իշխանավորներ, դուք անգամ մետրոյի մեկ կայարան չեք կարողանում սարքել, դուք, ախր, անգամ նորմալ ասֆալտապատում չեք կարողանում անել ․․․․ :

    ▪️«Ժողովուրդ»․ Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է, բայց փոխարինող չեն գտնում։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Абовян TIME: Почему Азербайджан продолжает распространять дезинформацию о якобы …

    Абовян TIME: Почему Азербайджан продолжает распространять дезинформацию о якобы обстрелах своей территории, а также уничтожать культурно-историческое и религиозное наследие в Арцахе?
    Об этом и о наиболее резонансных событиях последних дней – аресте Павла Дурова и будущем популярного мессенджера – политический аналитик Арман Абовян делится мыслями в очередном выпуске своего авторского подкаста на Sputnik Армения.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Պուտի…

    ⚫️ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
    ⚫️Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
    ⚫️Դպրոցական դասագրքերի վարձակալության գումարները նվազել են 30%-ով. մեկ դասագիրքը կարժենա 120-610 դրամ։
    ⚫️Թուրքիան ԱՄՆ-ին խոստացել է կոնսերվացնել ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը, եթե դրա դիմաց ամերիկյան նորագույն կործանիչներ՝ F-35 ինքնաթիռներ ստանա։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվ…

    ⚫️«Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը։
    ⚫️Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է․ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները:
    ⚫️Վարչապետի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացին ընդունել է, որ ինքն է եղել նետողը, բայց չի ընդունել, որ դա խուլիգանություն է։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Երևանի 5 պոլիկլինիկաներում այօրվանից բաց դռների շաբաթ է մեկնարկել տարեցների համա…

    Երևանի 5 պոլիկլինիկաներում այօրվանից բաց դռների շաբաթ է մեկնարկել տարեցների համար․ Երկարակեցության օրվան (oգոստոսի 29) ընդառաջ «Ուրիշ նորությունների» հյուրն է թերապևտ, սրտաբան, գերիատր (ծերունաբույժ), Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ Լամարա Մանուկյանն է։
    Նա պարզաբանել է՝ ո՛ր տարիքում է մարդը համարվում ծեր, իսկ երբ՝ երկարակյաց, ընդ որում անձնագրային, կենսաբանական և հոգեբանական տարիքները կարող են չհամընկնել։
    «Մարդը պետք է ապրի երկար ու առանց հիվանդությունների՝ ժամանակին սկսելով կանխարգելիչ միջոցառումները»,- համոզված է մասնագետը․ նա նշում է՝ Հայաստանում միջին ապրելիության տարիքը ավելանում է։
    Կարևորելով ուժային և մտավոր վարժությունները՝ Լամարա Մանուկյանը նաև պրակտիկ վարժանքներ է ցուցադրել։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM