Category: Suren Surenyants

  • Այս պահին Սյունիքում եմ` Դավիթ Բեկի ամրոցի հարևանությամբ գտնվող «Արմենիա» հյուրա…

    Այս պահին Սյունիքում եմ` Դավիթ Բեկի ամրոցի հարևանությամբ գտնվող «Արմենիա» հյուրանոցում։ Սյունիքից մեկ անգամ ևս հնչեցնում եմ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության միանշանակ դիրքորոշումը` հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որևէ տարբերակ չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

  • Ինչո՞վ են զբաղված եղել իրավապահները մոտ չորս ժամՄասիսի երեկվա ողբերգական միջադեպ…

    Ինչո՞վ են զբաղված եղել իրավապահները մոտ չորս ժամ
    Մասիսի երեկվա ողբերգական միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ մի այսպիսի դրվագ կա. «…Ըստ քննչական մարմնի՝ երեկ ժամը 17։40-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել»:
    Սա քննչական կոմիտեի հաղորդումն է:
    Հիմա հարցս՝ եթե ժամը 17։40-ին-ին հնարավոր հանցագործության մասին պատկան մարմինները տեղեկացված են եղել, ինչո՞վ են զբաղված եղել մոտ չորս ժամ, ինչո՞ւ չեն կանխել հանցագործությունը:

  • Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել՝ ըստ պաշտոնական տեղե…

    Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել՝ ըստ պաշտոնական տեղեկությունների…

  • Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշում…

    Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար
    Պաշտոնական Մոսկվան երեկ կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունից ու նոտայից հետո երեկ էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
    Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի ու պրոիշխանական և պրոարևմտյան բոլոր այն ուժերը, որոնք «համարժեք պատասխան» են պահանջում, նպաստում են հենց այդ խաղի տրամաբանությանը՝ ստեղծելով «ռուսաֆոբ» Հայաստանի պատկեր ու լեգիտիմացնելով տարբեր հարցերում Մոսկվայի ճնշման ուժեղացումը Երևանի նկատմամբ:
    Մոսկվայի հետ անկեղծ զրույց պետք է, բայց դա պետք է արվի դիվանագիտական խողովակներով, երկկողմ հանդիպումների ձևաչափում՝ առանց հակադրության, անտագոնիզմի բաղադրիչի:
    Հայ- ռուսական հարաբերությունների ասիմետրիկ բնույթը, ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը տեղ չեն թողնում հոխորտանքի համար: Դրանով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար, որին դիմակայելու ռեսուրս չունես, մանավանդ, որ անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում՝ Փաշինյանը դարձյալ հեռախոսազանգ ու օգնություն է աղերսելու Պուտինից:

  • Այսօրվա անասելի ցավի խորհրդանիշը դարձել է լուսավոր անմեղությունը՝ փոքրիկ Մարատը։…

    Այսօրվա անասելի ցավի խորհրդանիշը դարձել է լուսավոր անմեղությունը՝ փոքրիկ Մարատը։ Ողբերգության բոլոր մեղավորները սոցիալական պատասխանատվություն չունեցող գործարարը, անփույթ կամ կոռումպացված պաշտոնյան, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
    … Հայաստանում այլևս չպետք է ընդհատվեն նման գեղեցիկ կյանքեր, անմեղ ժպիտներ։

  • Ո՞ւմ գործակալն է Գաբրիելյանովը..,Հայաստանի գործող իշխանությունը, ցավոք, խնդիր ու…

    Ո՞ւմ գործակալն է Գաբրիելյանովը..,
    Հայաստանի գործող իշխանությունը, ցավոք, խնդիր ունի ադեկվատության հետ, ինչի հետևանքով արտաքին աշխարհում վստահելի գործընկեր չէ: Մյուս կողմից, արտաքին շահառուներն այդ փաստն ակտիվ օգտագործում են՝ Մոսկվայում Փաշինյանի «հակառուսականության» կեղծ թեզը(իրականում Փաշինյանը չունի արտաքին կամ արժեքային կայուն կողմնորոշումներ) խթանելու համար:
    Ադրբեջանը դա անում է, որովհետև մեր թշնամին, բա ի՞նչ շահ է հետապնդում ռուսաստանահայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը: Նա ո՞ւմ գործակալն է, թե՞ մարդ է, ով խցանում է հայ-ռուսական հարաբերությունները:
    Ու եթե այսքանից հետո սրա մուտքը Հայաստան չարգելվի, ուրեմն՝ դաշնակցականների մուտքի հետ կապված արգելքը մանկապարտեզի խաղեր են:

  • Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարության…

    Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարությանը
    ■«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»:
    Իլհամ Ալիև
    □ Շատերն Ալիևի խոսքերը կարող են ամբարտավանություն համարել, սակայն դրանք բխում են ռեալիստական(մեզ համար իհարկե տխուր) իրականությունից, որը մի կողմից, ընդգծում է Ադրբեջանի տարածաշրջանային դերի բարձրացումը, սուբեկտության աճը, մյուս կողմից՝ այն տխուր իրականությունը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանից այլևս որևէ բան կախված չէ:
    Այս համատեքստում Ալիևը կարող է Արցախին որևէ կարգավիճակ չխոստանալ, անգամ՝ մշակութային ինքնավարություն:
    Նա այդպես էլ արել է:
    Մյուս կողմից, խնդիրն այն է, որ հետպատերազմյան իրականության մեջ Արցախը Հայաստանին չի պատկանում(վերահսկվում է ռուսների կողմից), իսկ Ալիևի մաքսիմալիստական ծրագրին գոնե առայժմ բախվում է Մոսկվայի օրակարգը: Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման, որովհետև չի ուզում կասկածի տակ դնել այնտեղ ռուսական զորախմբի գոյության մոտիվացիոն հիմքերը:
    Եթե Ռուսաստանն ուկրաինական պատերազմը չավարտի ֆիասկոյով կամ Ուկրաինայում չհայտնվի մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու Անկարային ու Բաքվին էական զիջումներ անել Հարավային Կովկասում, Արցախի կարգավիճակային անորոշությունը որոշակի շրջանի համար «կայունանալու» է(իհարկե, դա չպետք է մեզանում պատրանքներ ստեղծի, որ Ռուսաստանը կամ արևմտյան «բարի» միջնորդները օրակարգ են բերելու Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հարցը):
    Ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը երկու բան պետք է անի. ա) հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ դրանք չծանրաբեռնելով Արցախի խնդրով, բ) Բաքվի ու Ստեփանակերտի դիալոգի համար նախադրյալների ստեղծում, որովհետև մեծ հաշվով՝ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը լուծվելու է այդ հարթակում:

  • Անշուշտ, փոքր- ինչ վուլգար նկար է, բայց, որ Հայաստանը դարձել է այս երեքի պատանդը…

    Անշուշտ, փոքր- ինչ վուլգար նկար է, բայց, որ Հայաստանը դարձել է այս երեքի պատանդը՝ փաստ է:

  • Իշխանափոխության միակ ճանապարհը Մինչև սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը չպետք է լին…

    Իշխանափոխության միակ ճանապարհը
    Մինչև սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ. քիչ առաջ ազդարարեց ընդդիմադիր մի նոր նախաձեռնություն:
    Ե՞րբ են մարդիկ գիտակցելու, որ իշխանափոխության բլից- կրիգային սցենարները դատապարտված են, քանի՞ փորձից ու ձախողված գործընթացից հետո:
    Հայաստանում իշխանափոխություն պետք է տեղի ունենա ընտրությունների ճանապարհով, բայց մինչ այդ պետք է ձևավորվի որակապես նոր ընդդիմություն՝ բովանդակային նոր ասելիքով, ինստիտուցիոնալ արդյունավետությամբ:
    Կարծում եմ՝ «Դեմոկրատական այլընտրանք»-ն այդ ճանապարհին է:

  • Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից■«Մենք մոտիկից հետևում ենք…

    Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից
    ■«Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից: Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»:
    Քորթնի Օսթրիան
    ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ
    □ Այստեղ բանալի արտահայտությունը «մնացած հարցեր» ձևակերպումն է, այլ խոսքով՝ Վաշինգտոնը նույնպես անուղղակիորեն ընդունում է, որ հակամարտության հետ կապված մի շարք հարցեր, օրինակ՝ ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանին, տեղի է ունեցել պատերազմի ընթացքում, այլ խոսքով՝ լեգիտիմացնում է պատերազմի արդյունքները:
    Այս պարագայում մի հարց եմ ուզում տալ «կրքոտ» արևմտամետներին՝ ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում այն տեսակետից, որը վերջերս Լավրովը հնչեցրեց Բաքվում:
    Թերևս, նրանով, որ Վաշինգտոնում «մնացած հարցեր»-ի, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցը, մտադիր են լուծել «փաթեթով»՝ ի տարբերություն Մոսկվայի, որն ընդունելի է համարում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլային տարբերակը: