Category: Suren Surenyants

  • Նույն սխալը կրկնելու իրավունք չունենքԳերմանիայի ԱԳ նախարարը, որն այժմ գտնվում է …

    Նույն սխալը կրկնելու իրավունք չունենք
    Գերմանիայի ԱԳ նախարարը, որն այժմ գտնվում է Հայաստանում, խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Գերմանիան անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ու արգելել նավթի ու գազի ներկրումը:
    Սա, ըստ էության, ոչ թե խուսափողական պատասխան է, այլ հաստատում այն թեզի, որ մշտապես պնդում եմ՝ արևմտյան որևէ երկիր(այս պնդումը ճիշտ է նաև Ռուսաստանի համար) շահ չունի դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
    Այս համատեքստում են իմ շարունակական պնդումները, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին արևմտյան հայտարարություններն ավելի շատ հռչակագրային են ու գործնական տեսանկյունից՝ հստակեցման անհրաժեշտություն ունեն:
    Հայաստանի համար վիճակը ծանր է, սակայն լուծումներ կան ու դրանք առաջին հերթին՝ պետք է փնտրվեն տարածաշրջանում:
    Չպետք է կրկնվի անցած դարի սկզբի սցենարը, երբ մենք դարձյալ տրվել էինք արևմտյան պատրանքներին՝ անտեսելով այն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը:
    Հիմա նույն սխալը կրկնելու իրավունք չունենք:

  • Media Post Factum-ի այսօրվա թողարկման ընթացքում անդրադարձել ենք Լեմկինի ինստիտու…

    Media Post Factum-ի այսօրվա թողարկման ընթացքում անդրադարձել ենք Լեմկինի ինստիտուտի զեկույցին:

  • https://youtu.be/vKEeENbU138?si=E4d5M8GVO4lguwldԾուղակի մեջ են գցում․ ՌԴ–ն այդպե…

    Ծուղակի մեջ են գցում․ ՌԴ–ն այդպես ալիբի է ստեղծում Թուրքիայի հետ իր գործարքներն արդարացնելու համար

    Աջակցեք մեզ – https://www.patreon.com/NoyanTapanTV
    Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր». Հյուր՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանց:
    ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ-ՀՈՐԴՈՐ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻՆ․ ԻՐԱԳՈՐԾԵՔ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ht…

  • Կոնստանտին Զատուլինը ռուսական եթերներից մեկում ասել է, թե պատերազմից հետո հայաստ…

    Կոնստանտին Զատուլինը ռուսական եթերներից մեկում ասել է, թե պատերազմից հետո հայաստանյան ընդդիմության իշխանափոխության ծրագրերը տորպեդահարել է Մոսկվան:
    Ինձ Զատուլինի «բացահայտումը» չի զարմացնում, զայրացնում է հարթակի ընդդիմության վարքագիծը՝ ինչո՞ւ է իշխանափոխությունը պայմանավորվել այս կամ այն կենտրոնի «դաբրոյով»:

  • Հորդոր՝ սիրելի սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներին…Եթե անկեղծ եք, մինչև վեր…

    Հորդոր՝ սիրելի սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներին…
    Եթե անկեղծ եք, մինչև վերջ եղեք:
    Սամվել Շահրամանյանի հարցազրույցն իսկապես տխուր տպավորություն է թողել, բայց արդյո՞ք դա Հայաստանի քաղաքական համակարգի ընդհանուր պատկերը չէ:
    Ռոբերտ Քոչարյանի Երևան գալով՝ Արցախը դարձվեց հայաստանյան բուրգի մի մաս, այնտեղ չէր կարող և չծնվեց ինքնուրույն քաղաքական մշակույթ, միտք:
    Արցախը՝ իր ենթահամակարգով, դե ֆակտո մարզի կարգավիճակ ուներ:
    Դե հիմա ասեք՝ Հայաստանի ո՞ր մարզպետն է, որ իր քաղաքական գիտելիքներով կամ կառավարչական ունակություններով ավելի լավն է, քան երեկվա եթերի գորշ հերոսը:
    Եթե ավելի անկեղծանանք, այլ վեճ կարող է առաջանալ՝ Փաշինյա՞նն է ավելի տխմար ու գորշ, թե՞ Շահրամանյանը:
    Բայց էս վեճի մեջ մտնելու հավես չունեմ:
    Մի ավելի կարևոր բան ասեմ:
    «Առանց դիմադրության՝ չէր լինի արտագաղթ» ձևակերպումը, որը երեկ հնչեցրեց Շահրամանյանը, դարձյալ նորություն չէ:
    Այս վտանգավոր միտքը՝ տարբեր ձևակերպումներով, եղել է 1998-ի հեղաշրջման ու դրանից հետո ողջ ընթացքի գլխավոր նարատիվը: Ի վերջո, Փաշինյանն էլ չկանխեց պատերազմը, որ իրեն դավաճան չասեն՝ կատարյալ աղետ բերելով երկրի գլխին:
    Հիմա եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք՝ առանձնապես մեջ հաջողություններ չեք ունենալու, սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներ…

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեկնել է Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ…

    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեկնել է Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ի՞նչ քաղաքական արդյունք է Հայաստանն ակնկալում այս հավաքից(ռիսկերը տեսանելի են): Եվ հետո՝ այսօր Հայաստանն ունի խաղաղության միջազգային երաշխիքների անհրաժեշտություն, մե՞նք ենք Ուկրաինայի համար նման երաշխիքներ ստեղծողները:

  • 1998-ի փետրվարի 3, 1999-ի հոկտեմբերի 27, 2020-ի նոյեմբերի 9, 2022-ի հոկտեմբերի 6…

    1998-ի փետրվարի 3, 1999-ի հոկտեմբերի 27, 2020-ի նոյեմբերի 9, 2022-ի հոկտեմբերի 6, 2023-ի սեպտեմբերի 19-20: Սրանք փոխկապակցված տարեթվեր են: Մեր աչքի առաջ վախճանվեց Երրորդ հանրապետությունը…

  • https://youtu.be/edS4Fyd-q40?si=0-SRp8ljL-PQ-kLgՊետությունը իջեցնել շարժման մակա…

    Պետությունը իջեցնել շարժման մակարդակի. սա խոստավություն է ձախողման մասին. «Թարմ ուղեղով»

    Արցախի վերադարձը այլևս իրատեսական չէ: Սա է այն դասը, որ քաղում ենք ՝ թերթելով պատմության էջերը: Այն, ինչ ասում եմ ցանկություն չէ, այլ փաստերի վրա հիմնված հետևություն: Բոլոր այն փաթեթներն ու առաջարկները, որոնք դրվել էին սեղանին, պետք էր ժամանակին ընդունել…

  • Հայաստանի իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը մեր ժողովուրդն է: Քանի այս ճշմարտ…

    Հայաստանի իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը մեր ժողովուրդն է: Քանի այս ճշմարտությունը չենք հասկացել, ունենալու ենք այսօրվա իշխանություն կոչված այլանդակությունը, որը հաճո է թե Հյուսիսին, թե Արևմուտքին՝ մեր կենսական շահերի հաշվին:
    Ի դեպ, շնորհավորում եմ բոլոր բացահայտ ու լատենտ նիկոլականներին՝ դուք այսօր ամբողջ օրը մնացիք սեփական պսևդոանկախական ծուղակում՝ ձեր անբովանդակ դիսկուրսով, ինչը, թերևս, ռուսական երեկվա հաղորդման գլխավոր նպատակն էր:
    Շարունակեք վարկաբեկել անկախության գաղափարը՝ խրոխտ տեքստեր հնչեցնելով Մոսկվայի հասցեին ու հրճվելով Արևմուտքի ծափերից: Սա է ձեր պրովինցիալ հերոսի ընկալումը պետության և անկախության մասին:

  • Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար…Հայաստանը Ֆրանսիայից կգնի եր…

    Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար…
    Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայան։ Անշուշտ, ողջունելի է սպառազինությունների ձեռքբերման դիվերսիֆիկացումը:
    Այնուամենայնիվ, GM200 ռադիոտեղորոշիչ կայանները հետախուզական բնույթի սպառազինություն են՝ սահմանափակ հնարավորություններով, ու դժվար չէ արձանագրել, որ հայ- ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկը՝ իր հնարավոր բացասական հետևանքներով, ավելին է, քան գետնի վրա ձեռք բերվածի էֆեկտը:
    Հաստատուն համոզում ունեմ, որ այս գործարքն ավելի շատ մեր իշխանության կողմից օգտագործվելու է ներքաղաքական PR-ի տրամաբանությամբ, Փարիզի համար այս թեման ավելի լայն ռեգիոնալ համատեքստի «այցեքարտ» է, որից, որպես քաղաքական արդյունք, մենք կարող ենք ունենալ բարոյական հերթական հաղթանակի զգացումը:
    Հիմա վտանգի մասին. ես չգիտեմ՝ Հայաստան երբ կհասնեն GM200 ռադիոտեղորոշիչ կայանները ու գործնականում ինչքանով կնպաստեն մեր պաշտպանական կարողությունների մեծացմանը, բայց ենթադրում եմ, որ հայ- ֆրանսիական «գրանդիոզ» համագործակցության անտեղի աղմուկը Բաքվում մեծացնելու է Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը:
    Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար…
    Հ.գ- ի դեպ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի սպառազինությունների ձեռքբերման աշխարհագրությունն ավելի մեծ է եղել, բայց ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ այդ գործընթացն արվել է առանց աղմուկի ու երբևէ չի ծառայեցվել ներքաղաքական օրակարգին: