Category: Suren Surenyants

  • Ժողովուրդը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է Տապանը՝ իր արժանապատվության խորհրդով, թե՞ Ալ…

    Ժողովուրդը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է Տապանը՝ իր արժանապատվության խորհրդով, թե՞ Ալիևի մեջլիսի ծաղրածուին:
    24TV-ի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/DfWxMThYk9k?si=CZ2vKKzUp-f4Uqfc

  • Արայիկ Հարությունյանը շատ լավ գիտի, որ շուտով հայտնվելու է իզգոյի կարգավիճակում …

    Արայիկ Հարությունյանը շատ լավ գիտի, որ շուտով հայտնվելու է իզգոյի կարգավիճակում ու դրանով են պայմանավորված նրա վայրահաչոցները Գագիկ Ծառուկյանի դեմ:
    LiveNews-ի հարցազրույցի ամբողջական տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/live/41atEs4X4MI?si=7ImytKLEpZRskebC

  • Կարճ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մասին. ● այն ձևակերպեց…

    Կարճ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մասին.
    ● այն ձևակերպեց, որ Հայաստանում սկսվում է պրոքսի պատերազմ(առայժմ տեղեկատվական մակարդակում) ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Դրա «գաղափարական» հիմքերը ձևակերպեց Մակրոնը՝ իր ցինիկ ելույթներով,
    ● որևէ կերպ չնպաստեց Հայաստանի եվրաինտեգրմանը. ԵՄ-ի օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց,
    ● այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր,
    ● հերթական անգամ ի ցույց դրվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում դրված նվաստացուցիչ մոդելը. Ալիևը Արցախի ժողովրդին մեղադրեց «սեպարատիզմի» մեջ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանեց «պատերազմական հանցագործներ», ինչին ի պատասխան լսեց Նիկոլ Փաշինյանի շողոքորթ հայտարարությունը՝ 2028-ին Բաքվում հյուրընկալվելու մասին:

  • Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը Ես նախորդիվ …

    Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը
    Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով:
    Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս:
    Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը:
    Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։
    Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ:
    Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։
    Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը:
    Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք։

  • Արայիկի քինախնդիր վախերը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը …

    Արայիկի քինախնդիր վախերը
    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լեհաստանի և Հայաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկի և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարը՝ արված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սկզբում:
    «Եռագլուխ հրեշի մի գլխի՝ Գագիկ Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոն ասում էր՝ куда вы (Армения) денетесь? Էս սրտիկներն իր ու իր ընկերոջ համար են»,- կից գրել է Հարությունյանը:
    Մարդը կարող է լինել մանկամիտ ու քինախնդիր: Դա անձնական խնդիր է: Բայց երբ նման որակներով մեկը պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն  է զբաղեցնում, դա արդեն ոչ թե անձնական, այլ՝ պետական մասշտաբի ողբերգություն է։
    Ու ինչքան էլ բովանդակային այս ոչնչությունները «եվրոպական հանդերձանք» հագնեն, դա ամենևին, բնավ չի ծածկում նրանց բարոյական սնանկությունը, քաղաքական դատարկությունը, մանրախնդիր քինախնդրությունը:
    Եթե Արայիկի պատկերացումները, ֆանտազիան «դդումային» շրջանակը հաղթահարելու պոտենցիալ ունենային, նրա մոտ բանականությունը կհաղթեր գյադայական պրիմիտիվ քինախնդրությանը:
    Բայց նա գիտի, որ ՀԱՕԿ-ի ու սպորտի գործերին պետական փնթի միջամտության հետևանքով՝ շուտով իզգոյ է դառնալու հենց պատկան միջազգային կառույցների արձագանքի, սանկցիաների հետևանքով:
    Հենց սա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանը մի հերոսի անուն գիտի. քնում- արթնանում է՝ Ծառուկյանի անունը անգիր արած:
    Եվ իսկապես՝ куда вы денетесь?
    Շատ շուտով կստանաք մեր ժողովրդի քաղաքական ապտակը, իսկ մեր լուզեր հերոսը՝ նաև միջազգային մարզական կառույցների «սիրալիր ողջույնը»:

  • Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ Եվրոպական քաղաքական համայնք…

    🔴 Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ
    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։
    Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։
    Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ:
    Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար:
    Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։
    Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։
    Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողովը։

  • Ուշագրավ է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի ոչ թե երևանյան այցը, այլ դրա ժամանակ…

    Ուշագրավ է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի ոչ թե երևանյան այցը, այլ դրա ժամանակահատվածը: Սա իրականում այց էր՝ ի աջակցություն Փաշինյանի քարոզարշավի:
    Euromedia24-ի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/lFAxGXAnBS0?si=sU9UOLKI4LDMjAXd

  • ԲՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ էhttps://youtu.be/owWWiH_bRew?si=59YzvmnA5KJCzV7…

    ԲՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ է
    https://youtu.be/owWWiH_bRew?si=59YzvmnA5KJCzV7d

    Նոր հանձնարարականներ թիմակիցներին. Ծառուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները

    3 likes. “Նոր հանձնարարականներ թիմակիցներին. Ծառուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները”

  • Կենտրոն TV-ի անդրադարձը ասուլիսինhttps://youtu.be/FPKcJfS2ink?si=5bkQyxdMSkrnfeD…

    Կենտրոն TV-ի անդրադարձը ասուլիսին
    https://youtu.be/FPKcJfS2ink?si=5bkQyxdMSkrnfeDi

    ԲՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ է, յուրաքանչյուր կետ հիմնավորված է հաշվարկներով

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավարտել է նախընտրական ծրագրի աշխատանքները: Քաղաքական թիմն ամբողջացրել է 10-ը հիմնական կետ ու նորաբաց մամաուլի կենտրոնում հայտարարել՝ յուրաքանչյուր դրույթ հիմնավորված է տնտեսական հաշվարկներով: Քաղաքական ուժի կարգախոսն է…

  • Մամուլի ասուլիսում ներկայացնում եմ «Երաշխավորված խաղաղության» մոդելըhttps://yout…

    Մամուլի ասուլիսում ներկայացնում եմ «Երաշխավորված խաղաղության» մոդելը
    https://youtu.be/dosAZ3W0XRY?si=oSDJe5yqqS4ybd4M

    Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…