Category: Suren Surenyants

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/ruZO0Ta_164?si=iZZOk4dgAl-HUF-IՕխլոկր…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/ruZO0Ta_164?si=iZZOk4dgAl-HUF-I

    Օխլոկրատիայից դեպի տոտալիտարիզմ. քաղաքագետը բացահայտում է Փաշինյանի ամենամեծ սարսափը

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Սեփականության վերաբաժանման ուրվականը «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրակա…

    🔸🔸🔸Սեփականության վերաբաժանման ուրվականը
    «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,— այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    Եթե իշխանությունները չեն կարողանում ցույց տալ հստակ տնտեսական կամ անվտանգության հիմքեր, ապա դա չի ընկալվում որպես հանրային շահի պաշտպանություն, այլ՝ որպես սեփականության վերահսկողության քաղաքական վերաբաշխում։
    Երբ գործընթացը տեղի է ունենում օրենսդրական փոփոխություններով կամ գործադիր իշխանության նախաձեռնություններով՝ առանց փոխհամաձայնության սեփականատիրոջ հետ, ապա հնարավոր չէ տեղի ունեցածի խորքում չտեսնել քաղաքական մոտիվ կամ «կուլակաթափության» ականջներ:
    Այս պնդումը գրեթե միանշանակ է, մանավանդ, երբ դիտարկում ենք համատեքստը:
    Իսկ գլոբալ համատեքստում Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքն է, «Տաշիր Պիցցայի» կետերի փակումը:
    Փաշինյանի իշխանության հերթական «բեսպրեդելը» ունենալու է ցավալի հետևանքներ.
    ✔️Առաջանալու են ներդրումային մեծ ռիսկեր. փողը փախչում է այն երկրներից, որտեղ պետությունը միջամտում է բիզնեսին՝ քաղաքական ենթատեքստով։
    ✔️Կարող է առաջանալ փոխհատուցման պահանջ, ներառյալ՝ միջազգային արբիտրաժային դատավարություններ։
    ✔️Էլ չեմ խոսում սոցիալական լարվածության մասին, որովհետև սեփականության վերաբաշխումը կամ բիզնեսների փակումը, որպես կանոն, ուղեկցվում է աշխատատեղերի փակմամբ:
    Ոմանք թող շարունակեն հավատալ Քաջ Նազարի հեքիաթներին, թե ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարճ հարցազրույց AntiFake TV-ինhttps://youtu.be/i7djIYa4aLM?si=rBwSm-8Evz3fi3jtԻ…

    Կարճ հարցազրույց AntiFake TV-ին
    https://youtu.be/i7djIYa4aLM?si=rBwSm-8Evz3fi3jt

    Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդման հետ. Սուրեն Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ. Նիկոլը մեր պետականության դատավճիռն է… Ընդամ…

    ⚡️⚡️⚡️Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ. Նիկոլը մեր պետականության դատավճիռն է…
    Ընդամենը մի քանի օր դիմացավ…
    «Պոռնկաբարո «հոգեվորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
    Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,-.ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանին, ով «հանդգնել» էր լակոնիկ խոսք ասել ի պաշտպանություն Եկեղեցու:
    Հետո, մի քանի րոպե անց, անզսպությունը, գյադայությունը Փաշինյանի «նուրբ հոգում» մի նոր գրառում ծնեցին:
    «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»,— գրեց Փաշինյանը:
    Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ, Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը:
    Նիկոլը մեր պետականության դատավճիռն է…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Израиль, похоже, провалит свою стратегическую задачу Иран готов продолжить перег…

    ⚡️⚡️⚡️Израиль, похоже, провалит свою стратегическую задачу
    Иран готов продолжить переговоры по ядерной сделке, заявил министр иностранных дел Аббас Аракчи.
    «Мы открыты к любому соглашению, при котором Иран не будет создавать ядерное оружие. Однако мы не примем соглашение, которое лишает Иран его ядерных прав, включая право на обогащение урана», — добавил он.
    Многие сочли это заявление Аракчи отступлением или проявлением примирительных настроений. Такое мнение абсолютно далеко от реальности и не имеет фактической основы. Министр иностранных дел Ирана делал подобные заявления и до эскалации, поскольку именно такова официальная позиция Тегерана.
    Я склоняюсь к тому, что именно Израиль провалит свою стратегическую задачу, несмотря на впечатляющее начало операции.
    Если суммировать заявления, звучащие в Тель-Авиве, Израиль стремится к смене режима в Иране, возможно, даже к его разделу, как минимум — к приостановке ядерной программы.
    Израиль, даже в сотрудничестве с США, в краткосрочной перспективе не сможет добиться смены режима в Иране или раздела страны без полномасштабной войны и международных потрясений.
    Внешнее военное давление может даже сплотить население вокруг режима под лозунгом национального единства.
    Временная приостановка ядерной программы (например, на 1–2 года) возможна, но полная ее остановка практически неосуществима.
    Иран разместил значительную часть программы в туннелях и глубоких инфраструктурах, что обеспечивает большие возможности для маневра и восстановления.
    Одним словом, операция Нетаньяху имеет значительный элемент авантюризма с перспективой оказаться в тупике.
    Подписывайтесь на телеграм-канал 👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал 👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։Դիտ…

    Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։
    Դիտեք իմ կարծիքը։
    https://youtu.be/cU2vCZ_X2gY?si=d29uKBwGWlvJGbC6

    Մերձավոր Արևելքը՝ մեծ պատերազմի շեմին. նոր ռիսկեր Հայաստանի համար

    Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի կայունության համար։ Դրանք կարող են ուղղակիորեն վտանգել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

  • Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով մ…

    🇮🇱🇮🇷Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով մահացել են բարձրաստիճան զինվորականներ:
    Արևմտյան մամուլը գրում է Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սալամիի մահվան մասին:
    Իրադարձությունների զարգացման սարսափելի սցենար է ուրվագծվում…
    Լրացված- Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերիի մահվան լուրը, կարծես, հերքվում է:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
  • Հիմնական հարցը. կարո՞ղ է Իսրայելը ներքաշել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ:Բաժանո…

    ⚡️⚡️⚡️Հիմնական հարցը. կարո՞ղ է Իսրայելը ներքաշել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուս…

    Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը
    20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի։