Category: Suren Surenyants

  • Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն…

    🇦🇲🥇 Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

  • ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին Եվրամիությունը որոշել է Հայաստ…

    🔴 ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին
    Եվրամիությունը որոշել է Հայաստան գործուղել նոր քաղաքացիական առաքելություն՝ այն ներկայացնելով որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և պետական ինստիտուտների դիմակայունության բարձրացման միջոց։
    Առաքելության հիմնավորման մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված առաջիկա ընտրական ցիկլին՝ խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին և նույնիսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեին։
    Բայց առավել խոսուն է այն, որ առաքելության նպատակներից բաց տեքստով նշվում է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։ Սա հստակ աշխարհաքաղաքական դիրքավորում է։ Երբ արտաքին դերակատարը նախապես սահմանում է սպառնալիքի աղբյուրը, նա փաստացի իր ռազմավարական հակադրությունը տեղափոխում է տվյալ երկրի տարածք։
    Այս պայմաններում Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։ Եվ այստեղ առաջանում է ֆունդամենտալ հարց՝ արդյո՞ք այս առաքելության նպատակը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է, թե՞ նրա աշխարհաքաղաքական ուղղության վերահսկումը։
    Չի կարելի անտեսել նաև այս առաքելության ներքաղաքական հետևանքները։ Գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է Արևմուտքի հետ համագործակցությունը՝ այդ թվում՝ անվտանգային ոլորտում։ Նման առաքելության տեղակայումը օբյեկտիվորեն ուժեղացնում է այդ կուրսը՝ ձևավորելով արտաքին հենարան և լրացուցիչ լեգիտիմության աղբյուր։
    Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդպիսի պայմաններում ընտրական գործընթացը կորցնում է իր ինքնուրույն արժեքը և վերածվում արտաքին ազդեցությունների բախման հարթակի։
    ԵՄ առաքելությունը, անկախ հռչակված նպատակներից, անխուսափելիորեն արտաքին քաղաքական հակադրությունը ներմուծում է Հայաստանի ներքին կյանք՝ խորացնելով բևեռացումը և մեծացնելով կախվածությունը արտաքին դերակատարներից։
    Խնդիրը ոչ թե ԵՄ-ն է կամ Ռուսաստանը, այլ Հայաստանի սուբյեկտությունը։ Երբ երկրի անվտանգությունն ու ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուժերի մրցակցության գործիք, վտանգվում է ոչ միայն քաղաքական հավասարակշռությունը, այլև պետական ինքնիշխանության բովանդակությունը։
    Հետևաբար, ո՞ւմ է իրականում «օգնում» այս առաքելությունը, և ի՞նչ գին է դրա դիմաց վճարելու Հայաստանը։

  • Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունների մասինPAKTV-ին տված հարցազրույցի ամբ…

    Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունների մասին
    PAKTV-ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/mT6fayZWQ3s?si=MMs-j-s2pL2XYc_2

  • Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերա…

    Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը
    Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
    Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
    Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
    Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
    Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
    Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:

  • Փաշինյանի ամբարտավանությունն ու ռեպրեսիաները ցինիկ պրագմատիկ հաշվարկ ունեն:Կարևո…

    Փաշինյանի ամբարտավանությունն ու ռեպրեսիաները ցինիկ պրագմատիկ հաշվարկ ունեն:
    Կարևոր է, թե այս վիճակին ինչպե՞ս է հակազդելու ընդդիմությունը:
    Իմ ընկեր Lilit Melkonyan -ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հղումը՝ https://youtu.be/VXnQHsW6Gq0?si=onz9SlcBu5E9uAQJ

  • Այսօր Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տարեդարձն է…

    Այսօր Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տարեդարձն է

  • Մեր քաղաքական թիմի առաջարկած «Երաշխավորված խաղաղության» մոդելն այլընտրանք չունի:…

    Մեր քաղաքական թիմի առաջարկած «Երաշխավորված խաղաղության» մոդելն այլընտրանք չունի:
    https://youtu.be/wxsx1BHfDh4?si=F8E5EazxsDL9NnSD

    Սեփականաշնորհել են «խաղաղություն» բառն ու շանտաժ են անում ժողովրդին. քննարկում

    Գլխավոր գործիքը՝ վախ, գլխավոր կեղծիքը ՝ խաղաղություն: Սրանք են, ըստ Համահայկական հասարակական դաշինքի անդամների, իշխանության որդեգրած նախընտրական քարոզչության հիմնական նարատիվները:

  • Փաշինյանը «ամենակարողության» միֆ է ստեղծում, բայց մի բան հստակ է՝ երկրում հեղափո…

    Փաշինյանը «ամենակարողության» միֆ է ստեղծում, բայց մի բան հստակ է՝ երկրում հեղափոխական զարգացումներ կլինեն, եթե Փաշինյանը փորձի ընտրությունները կեղծել:
    PastinfoTV-ին հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/taWhkJSb0y8?si=ICvM_X5KDqrK8nIo

  • Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի …

    ❗️❗️❗️Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը
    Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար,  ինչ-որ պատահականությամբ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարող հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին՝ 70 տարին լրանալու պատճառով։
    Ուրեմն, 44-օրյա պատերազմի հրձիգ, Արցախը կործանած, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին, ով Արայիկ Հարությունյանի շեֆն է, այսքանից հետո կարելի է պետական պաշտոն զբաղեցնել, բայց հայկակական սպորտը փլատակներից ոտքի հանած, միջազգային ճանաչման և հեղինակության հասցրած Գագիկ Ծառուկյանին չի կարելի ՀԱՕԿ նախագահ լինել:
    Փաստորեն, Հայաստանում «ազգակործան պատուհաս» պետք է լինես՝ պաշտոն, կարգավիճակ ունենալու համար, իսկ արժեք և արդյունք ստեղծող մարդկանց պետք է անդադար խանգարել, նրանց դեմ դավեր ու ինտիգներ հյուսել:
    Աստիճանաբար սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը. սպորտը բացառիկ ոլորտ է, որը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը:
    Ծառուկյանի ամենամեծ պաշտոնն իր արած գործերն են, էս երկրում արած- դրածը, ձեր պես լուզեր չկայացածների դատարկությունն անգամ տիեզերական պաշտոնը չի ծածկի:

  • Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիան հստակ ամրագրում է՝ ազգային օլիմ…

    Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիան հստակ ամրագրում է՝ ազգային օլիմպիական կոմիտեները պետք է գործեն պետական ազդեցությունից անկախ։ Սա ոչ թե ձևական պահանջ է, այլ հիմնարար սկզբունք, որի խախտումը միջազգային մակարդակում դիտարկվում է որպես քաղաքական ճնշում։
    Ավելին՝ ստեղծված իրավիճակն արդեն պարունակում է միջազգային սկանդալի բոլոր նախադրյալները։
    AntiFakeTV-ին հարցազրույցն ամբողջությամբ՝ https://youtu.be/vt9YojQLY7M?si=nUPBD4t8_RjPibhk