Category: Suren Surenyants

  • Փաշինյանի «հոգևոր հեղափոխությունը»՝ աշխարհիկ պետության կործանման հետևանքով Հովհ…

    💥 Փաշինյանի «հոգևոր հեղափոխությունը»՝ աշխարհիկ պետության կործանման հետևանքով
    Հովհաննավանքի այսօրվա «պատարագին» մասնակցել է նկատելիորեն ավելի քիչ մարդ, քան նախորդ կիրակի։
    Սակայն հանրային հետաքրքրության նվազումը ոչ թե սթափեցրեց իշխանությանը, այլ դարձավ ազդակ՝ առավել կոշտացնելու հակաեկեղեցական, հակասահմանադրական հռետորաբանությունը։
    Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ մասնակցեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած պատարագին՝ դրանով փաստացի անտեսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգը և խախտելով պետության աշխարհիկ բնույթի սահմանադրական սկզբունքը։
    Մայր Աթոռը դեռ նախորդ շաբաթ այդ գործողությունը որակել էր որպես «հոգեկործան նախաձեռնություն»՝ ընդգծելով, որ դա ոչ թե հավատքի դրսևորում է, այլ՝ եկեղեցու պառակտման և հոգևոր ինստիտուտի նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձ։
    Այսօր Փաշինյանը տեսաուղերձով կրկին խոսել է Մայր Աթոռը «ազատելու» մասին՝ իր քաղաքական հաշվարկը փաթեթավորելով «հոգևոր նորոգման» բառապաշարով։
    Իրականում, դա իշխանության լեգիտիմության նոր աղբյուր գտնելու անհաջող փորձ է՝ հանրային վստահության կորստի պայմաններում։
    Որևէ ողջամիտ իշխանություն՝ բախվելով հասարակական դիմադրության և վստահության անկման փաստին, կդադարեցներ նման վտանգավոր արկածախնդրությունը։
    Բայց Փաշինյանի իշխանությունը գործում է այլ տրամաբանությամբ՝ քաղաքական ձախողումները փոխարինելով հոգևոր թեմաներով մանիպուլյացիայով։
    Հանրային հեռուստատեսությամբ Հովհաննավանքի պատարագի ուղիղ հեռարձակումը դրա ամենաբացահայտ օրինակն է․ պետությունը, իր մեդիա ռեսուրսներով, զբաղված է ոչ թե հասարակության իրազեկմամբ, այլ՝ պետական քարոզչությամբ և հասարակությանը բևեռացնելով:
    Արդեն ակնհայտ է, որ այս գործընթացը չի սահմանափակվելու խորհրդանշական ժեստերով։
    Փաշինյանի իշխանությունը հաջորդ փուլում կփորձի Մայր Աթոռը ներկայացնել որպես «հին համակարգի» կենտրոն և արդարացնել ուժային ներխուժումը եկեղեցու տարածք։
    Թիրախը նույնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
    Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումը ոչնչացնում է պետության աշխարհիկ բնույթը և խարխլում սահմանադրական հիմքերը։
    Փաշինյանը կհաջողի միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը ներքաշվի բախումների սցենարի մեջ՝ դրանով իսկ «սնուցելով» Փաշինյանի ապօրինի ռեպրեսիաները։
    Սակայն եթե ընդդիմադիր դաշտը կարողանա ձևավորել այլընտրանքային օրակարգեր, միավորել հասարակությանը և Փաշինյանին մեկուսացնել իր հակասահմանադրական ճահճում, այս գործընթացը կվերածվի իշխանության քաղաքական վախճանի։
    Եկեղեցին իր պայքարը պետք է տանի ոչ թե դիմային հակահարվածի, այլ ժամանակի ու տարածության մեջ․ նրա հաղթանակը հնարավոր է զուսպ արժանապատվությամբ, ասիմետրիկ քայլերով, հասարակության հետ արդյունավետ կոմունիկացիայով և ներքին վերափոխման միջոցով։
    Աշխարհիկ պետության կործանումը սկսվում է հենց այն պահին, երբ իշխանությունն իրեն վերապահում է որոշելու՝ ով է «իսկական հավատացյալը»։
    Այդ սահմանն անցած իշխանությունը այլևս չի կարող պաշտպանել ոչ հավատքը, ոչ պետությունը։
    Փաշինյանի նախաձեռնածը ոչ թե հոգևոր շարժում է, այլ պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ Նիկոլ Փաշինյանը, արձագանք…

    🔥 Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ
    Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․
    «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։
    Առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։
    Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.
    «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։
    Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։
    Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։
    Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝
    1️⃣ հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը,
    2️⃣ դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։
    Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։
    Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։
    Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։
    Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։
    Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բուռն ու հետաքրքիր բանավեճ Shant TV-ումhttps://youtu.be/Fx-aiqqjrY0?si=QTEWdQmQY…

    Բուռն ու հետաքրքիր բանավեճ Shant TV-ում
    https://youtu.be/Fx-aiqqjrY0?si=QTEWdQmQYPRKlKlS

    Ի՞նչ առանձնահատկություններ ունի հայաստանյան քաղաքական ներկապնակը | Հեռանկար բանավեճ #72

    Հեռանկար բանավեճ/Herankar Debate
    #herankar #Հեռանկար #debate #banavech #բանավեճ #Shanttv #Shantnews #news #քաղաքականություն #armenia
    Follow Shant TV on social platforms:
    https://www.facebook.com/shanttv
    https://www.instagram.com/shanttv
    https://www.tik…

  • Ալիևի մեսիջը՝ Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ Ադրբեջանական Calib…

    🔷 Ալիևի մեսիջը՝ Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ
    Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։
    Աղբյուրի ձևակերպմամբ՝
    «Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։
    Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։
    Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
    Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։
    Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։
    Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։
    Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։
    Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։
    Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի ընտրական շանտաժը Հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների մ…

    🔥 Փաշինյանի ընտրական շանտաժը
    Հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
    «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ…»:
    Առերևույթ՝ սա խաղաղության կոչ է։
    Իրականում՝ մաքուր քաղաքական մանիպուլյացիա և ընտրական շանտաժ։
    Փաշինյանը հասարակությանը փորձում է համոզել, թե խաղաղությունն ընտրությամբ ձեռք բերվող արժեք է։
    Սակայն իրականությունը բոլորովին այլ է․
    ● Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չկա,
    ● Հայաստանի շրջափակումը շարունակվում է,
    ● ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվում,
    ● TRIPP-ի և սահմանազատման հարցերում կողմերի դիրքորոշումները մնում են արմատապես տարբեր։
    Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ որպես արդեն ձեռք բերված արդյունք, պարզապես ինքնախաբեություն է, իսկ քաղաքական առումով՝ ընտրական շանտաժ․ «եթե մեզ չընտրեք՝ կգլորվենք դեպի պատերազմ»։
    Եթե Փաշինյանի վստահության աղբյուրը Թրամփի «վկա» լինելն է, ապա այդ հույսը ոչ միայն ռիսկային է, այլև՝ խոցելի։
    Թրամփի հիմնական ուշադրությունն այժմ ուղղված է Մերձավոր Արևելք, որտեղ նրա խաղադրույքներն անհամեմատ մեծ են, քան Կովկասում։
    Ավելին, նույնիսկ հենց Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը վտանգված է՝ Իսրայելի կոշտ դիրքորոշման պատճառով։
    Այս պայմաններում ակնկալել, թե «վկա» Թրամփը կարող է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը, պարզապես քաղաքական միամտություն է։
    Ավելին, Վաշինգտոնի առաջնահերթ գործընկերը Կովկասում հենց Ադրբեջանն է, և այդ հանգամանքը Փաշինյանի «թրամփյան խաղաղության» ցանկացած հույս դարձնում է պատրանքային։
    Եվ վերջապես՝ չմոռանանք Փաշինյանի զինակից, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերջին «խոստովանությունը»:
    Սասուն Միքայելյանի խոստովանությունը («մարդ ա, պահի տակ ասել ա») փաստացի ընդունում է, որ իշխանությունը գործում է ոչ թե ռազմավարությամբ, այլ՝ իրավիճակային ռեակցիաներով։
    Նման առաջնորդությունը չի կարող բերել կայունություն, որովհետև խաղաղությունն առաջին հերթին կանխատեսելիության և ինստիտուցիոնալ կայունության արդյունք է, ոչ թե հուզական որոշումների։
    Ըստ այդմ, ամփոփենք
    Փաշինյանի վերջին հայտարարությունը խաղաղության մասին ոչ թե հույս է ներշնչում, այլ՝ վախի մեջ է պահում հասարակությանը։
    Նա խաղաղությունը վերածել է ընտրական գործիքի՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։
    Սակայն իրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու։
    Այն պատկանում է ժողովրդին՝ որպես պետականության, ինքնիշխանության հիմք։
    Խաղաղությանը տեր կանգնել նշանակում է՝
    ● տեր կանգնել ինստիտուցիոնալ պետությանը,
    ● օրենքի գերակայությանը,
    ● իսկապես անկախ արտաքին քաղաքականությանը։
    Այս բոլոր առաքելությունները Փաշինյանը տապալել է:
    Խաղաղությունը կառուցվում է՝ պատասխանատվությամբ, ոչ թե վախով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելո…

    🔥 Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Տեր Արամ Ասատրյանի կարգալույծ լինելու մասին, հայտարարել է, որ եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը ևս չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով ինքը ևս կարգալույծ է։
    Փաշինյանի այս մեկնաբանությունը, որքան էլ ձևակերպված է եկեղեցական բառապաշարով, ըստ էության հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը հստակ սահմանում է․
    «Եկեղեցին առանձնացված է պետությունից»։
    Այդ դրույթից բխում է, որ պետական պաշտոնյան չի կարող մեկնաբանել Եկեղեցու կանոնները կամ միջամտել հոգևոր կարգապահական որոշումներին։
    Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի կարգավիճակը պետական իրավասության հարց չէ, այլ՝ Եկեղեցու ներքին ինստիտուցիոնալ որոշում, որը պետությունը պարտավոր է հարգել՝ անկախ քաղաքական կամ անձնական համակրանքներից։
    Փաշինյանը, մեկնաբանելով Եկեղեցու հայտարարությունները և ներկայանալով Հովհաննավանքում որպես քաղաքական դերակատար, հակահայրապետական լարվածությունը վերածում է պետական քաղաքականության։
    Այսօր Հովհաննավանքը դարձել է ոչ թե հավատքի միավորման վայր, այլ՝ հակաեկեղեցական որջ, որտեղ ձևավորվում է պետական իշխանության կողմից հովանավորվող «այլընտրանքային հոգևոր օրակարգ»։
    Այդ քայլով Փաշինյանը նպաստում է Եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժմանը և նրա միասնականության կործանմանը։
    Երբ իշխանությունը հատում է սահմանները և ներխուժում է Եկեղեցու տիրույթ, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն հոգևոր կառույցը, այլև՝ պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը։
    Եկեղեցու գործերին միջամտությունը պետության արժեզրկման սկիզբն է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ին https://youtu.be/AJxIoRQTst4?si=5lgKZpeTcr85vuaUԾափեր…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/AJxIoRQTst4?si=5lgKZpeTcr85vuaU

    Ծափեր` Հովհաննավանքում․ հոգևոր հավաքին ոչ թե Աստծուն, այլ՝ Փաշինյանին էին փառաբանում

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետակա…

    Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկը:
    Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

  • Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե…

    Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ(եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։
    Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։
    Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։
    Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։
    Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով:
    Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։
    Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։
    Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-