Category: Suren Surenyants

  • Էս խուժանն էն մարդկային «մատերիալն» է, որի միջոցով Փաշինյանը պայքարում է Եկեղեցո…

    Էս խուժանն էն մարդկային «մատերիալն» է, որի միջոցով Փաշինյանը պայքարում է Եկեղեցու դեմ:
    https://youtu.be/JvNI9CKApBo?si=VBxM881Dn4ImSh5G

    «Հելար եկեղեցուց». կարգալույծ քահանայի աջակիցները հայհոյել, խոչընդոտել են լրագրողների աշխատանքը

    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
    Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
    #ազատություն #լուրեր
    🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
    🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
    🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt…

  • Հարցազրույց հարգելի Հռիփսիմե Առաքելյանինhttps://youtu.be/BA—AQ4h8tI?si=d6ov5Pq7…

    Հարցազրույց հարգելի Հռիփսիմե Առաքելյանին
    https://youtu.be/BA—AQ4h8tI?si=d6ov5Pq7hybU7BqZ

    Փրկե՛լ Եկեղեցին Նիկոլից, փրկե՛լ հային Նիկոլից……..

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Հարցազրույց PastinfoTV-ինhttps://youtu.be/yHoLgVP8CCA?si=-DPiZfwEwZuSTs9bԿիրակի …

    Հարցազրույց PastinfoTV-ին
    https://youtu.be/yHoLgVP8CCA?si=-DPiZfwEwZuSTs9b

    Կիրակի պատարագ չի լինելու, այլ՝ Փաշինյանի խոստացած հոգևոր ժողովը՝ հակաեկեղեցական դիվերսիոն ակտը

    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am

    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​

    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- https://www.facebook.com/armnewfacts

    Հասցե` Սայաթ…

  • Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրության բացահայտ խախտում Վարչապետ Նիկոլ …

    🔥 Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրության բացահայտ խախտում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հանդես է եկել հայտարարություններով, որոնք ակնհայտորեն անցնում են նրա պաշտոնական լիազորությունների սահմանը։
    Երբ երկրի ղեկավարը իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ հոգևորականներից ով է կարգալույծ, իսկ ով՝ ոչ, դա այլևս քաղաքական կարծիք չէ, այլ՝ իշխանության չարաշահում և Սահմանադրության խախտում։
    Նման հռետորաբանությամբ Փաշինյանը փաստացի միջամտում է եկեղեցու ներքին կյանքին՝ խախտելով եկեղեցու անկախության և պետության աշխարհիկ բնույթի սկզբունքները, որոնք հստակ ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։
    Այս վարքագիծը վկայում է իշխանության մտածողության վտանգավոր շեղման մասին․ Փաշինյանը գործում է ոչ թե որպես գործադիր իշխանության ղեկավար, այլ՝ որպես ամբողջ իշխանությունը կենտրոնացնող ֆիգուր։
    Այդպիսի մոտեցումը բնորոշ է ավտորիտար մտածողությանը, որտեղ պետական իշխանությունը դադարում է ենթարկվել սահմանադրական սահմանափակումներին և վերածվում է մեկ անձի կամքի գործիքի։
    Խոսքը պետության հիմքերի, տվյալ դեպում՝ դրանց խաթարման մասին է։
    Երբ գործադիր իշխանությունը փորձում է ուղղորդել և վերահսկել հոգևոր դաշտը, խախտվում է ոչ միայն իշխանությունների տարանջատման և հակակշիռների համակարգը, այլև վտանգվում է քաղաքացու խղճի և հավատքի ազատությունը։
    Փաշինյանը սեփական քաղաքական կամքը վեր է դասում Սահմանադրությունից՝ կառուցելով իշխանության կենտրոնացված և անձնավորված համակարգ։
    Սա իշխանության անձնավորման վտանգավոր ուղերձ է, որը սպառնում է Հայաստանի ժողովրդավարական կարգին և հանրային ինքնավարությանը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Գործարար ռադիոյին https://youtu.be/kvUJi-ZlMZo?si=d7epYbiVQMO8CfLkՔա…

    Հարցազրույց Գործարար ռադիոյին
    https://youtu.be/kvUJi-ZlMZo?si=d7epYbiVQMO8CfLk

    Քաղբանտարկյալների առկայությամբ չեն կարող լինել մրցակցային ընտրություններ. «Թարմ ուղեղով»

    Դեմոկրատական Այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ խոսել ենք այն մասին, թե արդյո ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ: Եթե այո, արդյոք սա իշխանության վախերն են, թե հանրությանը ներկայանալու նոր շոու: Նրա խոսքով՝ սա ընտրությունների նախաշեմին վատ սցենար…

  • Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև Ադրբեջանի նախագահը հերթական անգամ գոր…

    🛑 Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև
    Ադրբեջանի նախագահը հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հայտնելով դրա բացման մոտավոր ժամկետը և հավելելով, թե Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։
    Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ինչպես սովորաբար, «չնկատելու» տվեցին այն փաստը, որ Ալիևը կրկին օգտագործում է «միջանցք» եզրույթը, իսկ տարանցման արգելքի չեղարկումը ներկայացրին որպես «աննախադեպ առաջընթաց» և «խաղաղության հաստատման ապացույց»։
    Սակայն անհրաժեշտ է հստակ արձանագրել․ Բաքվի այս քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման դրսևորում չէ, այլ քաղաքական տակտիկա՝ ուղղված միջազգային հանրության աչքում բարենպաստ իմիջ ձևավորելուն։
    Ակնհայտ է, որ տարանցման արգելքի վերացումը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։
    Սակայն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման պահպանումը փաստում է, որ Ադրբեջանը շարունակում է ձգտել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային հաղորդակցություն հաստատելու՝ իր համար առավելություններ ապահովող լուծման։
    Սա հակասում է ինչպես Հայաստանի պետական շահերին, այնպես էլ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
    Այդուհանդերձ, այս քայլը կարելի է դիտարկել որպես միջանկյալ փուլ՝ ապաշրջափակման գործընթացի շրջանակում։
    Բայց մինչև չլինեն հստակ պայմանավորվածություններ սահմանային հսկողության, մաքսային ընթացակարգերի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ խաղաղության հաստատման մասին խոսելն առնվազն վաղաժամ է։
    Երևանի լռությունը կամ չափազանց լավատեսական մեկնաբանությունները, ցավոք, նպաստում են «միջանցքային» օրակարգի լեգիտիմացմանը՝ վտանգելով Հայաստանի սուվերենության հիմքերը։
    Բաքվի քայլը պայմանավորված չէ խաղաղության տրամաբանությամբ, այլ՝ միջազգային հանրության ներգրավմամբ սեփական օրակարգը առաջ մղելու հաշվարկով։
    Սա ակնհայտ է:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործը…

    Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործընթացը սկսեց օրենքի ակնհայտ խախտումներով:
    Դե, քրեական գործեր հարուցեք կամ ՔՊ-ի գրանցումը Վաղարշապատի ընտրություններում չեղարկեք:

  • Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ե…

    🛑 Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է
    Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։
    Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։
    Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։
    Սա այլևս անհնազանդություն չէ։
    Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։
    Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։
    Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։
    Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի Բագրատաշենի, Գոգավ…

    Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի
    Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։
    Վարորդները պահանջում են, որ կառավարությունը անմիջապես սկսի արդյունավետ բանակցություններ Ռուսաստանի հետ։
    ՌԴ-ի նոր միգրացիոն սահմանափակումները, որոնք թույլ են տալիս մնալ երկրում միայն տարեկան 90 օր, ստեղծել են փակուղային իրավիճակ․ վարորդները այդ ժամանակի կեսն անցկացնում են Վերին Լարսում հերթերի մեջ, իսկ ժամկետի լրանալուց հետո կորցնում են աշխատանքի հնարավորությունը և ապրուստի միջոցը։
    Այս ճգնաժամը հնարավոր էր կանխել, եթե իշխանությունները գործեին ժամանակին․
    ● ԵԱՏՄ անդամակցությունը պետք է գործնական հնարավորություն տար հարցը լուծել ինտեգրացիոն մեխանիզմներով, բայց դա չի արվել։
    ● Ղազախստանը նույն խնդիրը լուծել է Մոսկվայի հետ ուղիղ և հետևողական բանակցությունների միջոցով, իսկ Հայաստանը նույնիսկ այդ ճանապարհին լուրջ քայլ չի կատարել։
    Այս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական տեսանկյունից․
    ● Այն ցույց է տալիս, որ կառավարությունը կորցնում է կապը տնտեսության առանցքային շերտերի հետ և չի հասկանում, որ հազարավոր ընտանիքների եկամուտը կախված է այս հարցից։
    ● Այն սպառնում է վերածվել լայն սոցիալական դժգոհության, որը կարող է հարվածել երկրի տնտեսական, սոցիալական կայունությանը։
    ● Եվ ամենակարևորը՝ սա վկայում է արտաքին քաղաքականության լրջագույն ձախողման մասին․ եթե պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական քաղաքացիների շահերը այսպիսի կոնկրետ ու կենսական հարցում, ապա ինչպե՞ս է պատրաստ լուծել ավելի բարդ մարտահրավերներ։
    Բողոքի այս ակցիան նախազգուշացում է այն մասին, որ պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի։
    Ժամանակն է դադարեցնել ձևական հայտարարությունները և իրականացնել նպատակային, հետևողական քաղաքականություն՝ պաշտպանելով Հայաստանի քաղաքացիների շահերը նաև արտաքին հարթակում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-