Category: Suren Surenyants

  • Ապաշրջափակման ռուսական տարբերա՞կ․ Բաքվի «կառուցողականությունը»՝ Դուշանբեից հետո…

    🔥 Ապաշրջափակման ռուսական տարբերա՞կ․ Բաքվի «կառուցողականությունը»՝ Դուշանբեից հետո
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնել է ռուսական բեռների տարանցմանը դեպի Հայաստան՝ իր երկաթուղային համակարգի միջոցով։
    «Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատեց իր երկաթուղիների օգտագործման հնարավորությունը՝ ռուսական բեռները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով մենք արձանագրել ենք նշանակալի առաջընթաց», — նշել է Օվերչուկը։
    Մի քանի օր առաջ էլ ղազախական ցորենը Հայաստան էր տեղափոխվել Ադրբեջան–Վրաստան երթուղով։
    Արդյո՞ք սա կարելի է համարել Հայաստանի ապաշրջափակում:
    Այս որոշումը կարելի է համարել ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ քայլ, սակայն այն դեռ չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցման ուղիները բացվել են։
    Ադրբեջանը շարունակում է վերահսկել թե՛ տարանցման ծավալները, թե՛ բեռների տեսականին, ինչի հետևանքով հաղորդակցությունը գործում է խիստ սահմանափակ ձևաչափով և իհարկե՝ Վրաստանի միջոցով, այլ խոսքով՝ հայ- ադրբեջանական սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, գոնե՝ առայժմ։
    Այնուամենայնիվ, սա իրական գործընթաց է, որը տասնամյակների ստատուս- քվոն փոխելու հնարավորություն է տալիս:
    Ո՞վ է այս գործընթացի արտաքին «քավորը»:
    Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ(եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։
    Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։
    Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։
    Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։
    Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով:
    Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։
    Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։
    Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-🔥 Ապաշրջափակման ռուսական տարբերա՞կ․ Բաքվի «կառուցողականությունը»՝ Դուշանբեից հետո
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնել է ռուսական բեռների տարանցմանը դեպի Հայաստան՝ իր երկաթուղային համակարգի միջոցով։
    «Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատեց իր երկաթուղիների օգտագործման հնարավորությունը՝ ռուսական բեռները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով մենք արձանագրել ենք նշանակալի առաջընթաց», — նշել է Օվերչուկը։
    Մի քանի օր առաջ էլ ղազախական ցորենը Հայաստան էր տեղափոխվել Ադրբեջան–Վրաստան երթուղով։
    Արդյո՞ք սա կարելի է համարել Հայաստանի ապաշրջափակում:
    Այս որոշումը կարելի է համարել ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ քայլ, սակայն այն դեռ չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցման ուղիները բացվել են։
    Ադրբեջանը շարունակում է վերահսկել թե՛ տարանցման ծավալները, թե՛ բեռների տեսականին, ինչի հետևանքով հաղորդակցությունը գործում է խիստ սահմանափակ ձևաչափով և իհարկե՝ Վրաստանի միջոցով, այլ խոսքով՝ հայ- ադրբեջանական սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, գոնե՝ առայժմ։
    Այնուամենայնիվ, սա իրական գործընթաց է, որը տասնամյակների ստատուս- քվոն փոխելու հնարավորություն է տալիս:
    Ո՞վ է այս գործընթացի արտաքին «քավորը»:

  • Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը Նիկոլ Փաշինյանը…

    🔥Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը
    Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։
    Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական իշխանության քաղաքական վարքագծի բաց ցուցիչ, որը ցույց տվեց գործող մոդելի էությունը՝ Փաշինյանն իրեն վեր դասում է օրենքից և ինստիտուտներից։
    Սարսափելի է պատկերացնել, որ պետության ղեկավարը մասնակցում է ապօրինի հավաքի՝ դառնալով վտանգավոր նախադեպի «ճարտարապետ»:
    Տեր Արամ Ասատրյանը կարգալույծ է հռչակված, և նրա մատուցած պատարագը Եկեղեցու կողմից չի ճանաչվել։
    Փաշինյանը՝ իր ներկայությամբ, փաստացի վավերացրեց անօրինականությունը, դրանով ցույց տալով, որ քաղաքական նպատակահարմարությունը իր համար գերակա է սահմանադրական կարգի նկատմամբ։
    Այս վարքագիծը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության ձևավորված տրամաբանությունը՝ երբ ինստիտուտը չի ենթարկվում, այն ապալեգիտիմացվում է կամ ենթարկվում ճնշման։
    Արդյունքում՝ մենք ականատես ենք լինում ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացի, որի նպատակը իշխանության ամբողջական վերահսկողության հաստատումն է։
    Չնայած վարչական և քարոզչական ռեսուրսների գռեհիկ կիրառմանը՝ Հովհաննավանքում համախմբվել էր առավելագույնը մի քանի հարյուր մարդ։
    Սա խոսուն ցուցանիշ է իշխանության իրական քաղաքական հենարանի մասին։
    Հակաեկեղեցական քաղաքականությունը, որը փորձում են ներկայացնել որպես գաղափարական ուղղություն, չունի հասարակական լեգիտիմություն։
    Իշխանությունը գործում է առանց արժեքային, սոցիալական հենարանի՝ հիմնվելով միայն վարչական ճնշման և մեդիա-մանիպուլյացիայի վրա։
    Նման իրավիճակում խելամիտ իշխանությունը կհրաժարվեր իր քաղաքականությունից, բայց այս դասը Փաշինյանի համար չէ:
    Այսօր առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, նա հայտարարել է.
    «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։
    Այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հայտարարել է իր քաղաքական ծրագրի նոր փուլը, որի էությունը Մայր Աթոռի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատումն է։
    Նրա գործողությունները ցույց են տալիս՝ ձևավորվում է աղանդավորական բնույթի իշխանական համակարգ, որը հիմնված է ոչ թե գաղափարների, այլ ենթակայության և վերահսկման վրա։
    Այդ համակարգը հենվում է երեք բաղադրիչի վրա.
    ● արտաքին աջակցություն (Արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան),
    ● հասարակական դիմադրության պասիվություն,
    ● ռեպրեսիվ ճնշումների շարունակական կիրառում։
    Փաստացի ձևավորվում է իշխանության մոդել, որը ձգտում է ընդլայնել պետական վերահսկողությունը՝ ներառելով կյանքի բոլոր ոլորտները:
    Եթե ընդդիմությունը չձևավորի իր ասիմետրիկ հակաքայլերը և չկարողանա բարձրացնել հասարակության քաղաքական սուբյեկտայնությունը, ապա Փաշինյանի, այսպես կոչված, «գործնական փուլը» կարող է վերաճել Կաթողիկոսի դեմ քրեական գործի(կալանքի) և Մայր Աթոռի դեմ ուղղված կազմակերպված ռեպրեսիվ «ռեյդի»։
    Երբ իշխանությունը վերածվում է տոտալիտար համակարգի, պետությունը կորցնում է իր բովանդակությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Էլ Կլասիկո. «Ռեալը» օգտվեց «Բարսելոնայի» խոցելիությունից Խաղի ելքը որոշվեց ոչ ա…

    Էլ Կլասիկո. «Ռեալը» օգտվեց «Բարսելոնայի» խոցելիությունից
    Խաղի ելքը որոշվեց ոչ այնքան «Ռեալի» գերազանցությամբ, որքան «Բարսելոնայի» անկայունությամբ։
    Թիմը երկար ժամանակ վերահսկում էր գնդակը, սակայն չուներ հստակ պլան՝ ինչպես վերածել նախաձեռնությունը իրական առավելության։
    Ռաֆինյայի, Գավիի բացակայությունը, Պեդրիի ոչ օպտիմալ մարզավիճակը և Լևանդովսկու արդյունավետության անկումը ազդում են թիմի կառուցվածքի վրա։
    «Բարսան» դժվարանում է պահել հավասարակշռությունը միջնամասում, ինչն էլ թույլ է տալիս մրցակցին գրոհել արագ ու նպատակային։
    Ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռ չի գտել իր խաղային ձեռագիրը։
    Այս խաղը ցույց տվեց, որ «Բարսելոնան» դեռ որոնում է իր այն ոճը, որը տարիներ շարունակ եղել է նրա գլխավոր ուժը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Քաղաքական հրահանգով արդարադատություն չի լինում. կարևոր բացահայտում AntiCor-ի հր…

    Քաղաքական հրահանգով արդարադատություն չի լինում. կարևոր բացահայտում
    AntiCor-ի հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն արդեն երկար ժամանակ էր խոսում․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոչված է պաշտպանել օրենքի գերակայությունը, գործել է քաղաքական հրահանգով։
    Փաստաթղթից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի մայիսից կոմիտեն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն շրջանակ՝ Գյումրիի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների նկատմամբ։
    Գործողությունները ներառել են գաղտնի դիտումներ, լսումներ և քողարկված գործողություններ, որոնք տարածվել են նաև բազմաթիվ քաղաքացիների վրա։
    Բոլոր միջնորդությունները՝ ներքին և արտաքին դիտումների, հեռախոսային հսկողության և այլ միջոցառումների վերաբերյալ, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։
    Հոկտեմբերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պետք է դուրս շպրտել Վարդան Ղուկասյանին»։
    Այդ հայտարարությունը, վերը նշված փաստերի համատեքստում, այլևս չի կարելի ընկալել որպես քաղաքական գնահատական․ դա դարձել է ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններին, որը հակակոռուպցիոն պայքարը վերածել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։
    Երբ վարչապետը տեղյակ է ընթացող օպերատիվ գործընթացներից և հրապարակավ մատնանշում է թիրախին,
    արդարադատությունը կորցնում է իր անկախությունն ու վերածվում է իշխանական պատվերի գործիքի։
    Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի։
    Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները դիտարկվում են որպես վտանգավոր նախադեպեր, երբ իրավապահ համակարգը կորցնում է իր անաչառությունը և սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։
    Այդպիսի իրավիճակում անգամ հնարավոր կոռուպցիոն դրվագները կորցնում են իրենց իրավական արժեքը, քանի որ գործընթացը խաթարվում է քաղաքական միջամտությամբ։
    Երբ իշխանությունը սկսում է ընտրել՝ ում նկատմամբ կիրառել օրենքը, այդ օրենքը դառնում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության պահպանման միջոց։
    Գյումրիի դեպքը բացահայտում է իշխանության խորքային մոտեցումը․
    ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ ընտրովի արդարադատություն ընդդիմադիրների նկատմամբ։
    Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների հավասարակշռությունը,
    վերացնում է տեղական ինքնակառավարման անկախությունը և ստեղծում է վախի մթնոլորտ։
    Երբ իրավական համակարգը ենթարկվում է իշխանության կամքին, պետությունը կորցնում է վստահելիությունը, իսկ քաղաքացին՝ արդարության հանդեպ հավատը։
    Երբ օրենքը դառնում է իշխանության կամքի գործիք, իսկ արդարադատությունը՝ քաղաքական հաշվեհարդարի միջոց,
    ապա պետությունը կորցնում է իր հիմքը՝ արդարության և իրավականության սկզբունքը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/_pVph0cTwls?si=thDtghTYBkR1WGBHՍտյոպիկը Փաշ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/_pVph0cTwls?si=thDtghTYBkR1WGBH

    Ստյոպիկը Փաշինյանի հոգևոր «բայրաքթարն» է, կիրակի Կաթողիկոսին ուլտիմատում կներկայացվի

    Նա սովորական Ստյոպիկ է այլևս, իրավունք չունի որևէ կրոնական ծես կատարել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ, խոսելով կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի քայլերի մասին, ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։…

  • Ինչքան էլ բարդ լինի իրավիճակը, պետք է հաստատուն նայես այն կետին, որին ձգտում ես:…

    Ինչքան էլ բարդ լինի իրավիճակը, պետք է հաստատուն նայես այն կետին, որին ձգտում ես:

  • Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գո…

    🔴 Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի
    Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք ցինիկ և հակաեկեղեցական մեկնաբանություններով։
    Սակայն խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ այն փաստը, որ նման նյութերը հնարավոր չէ ստեղծել և տարածել առանց պետական կառույցների կամ հատուկ ծառայությունների մասնակցության։
    Այս ամենը վկայում է, որ երկրում ձևավորվել է տոտալ վերահսկողության համակարգ, որտեղ մարդու անձնական կյանքը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Սա պետական բարոյականության փլուզման փաստ է։
    Երբ իշխանությունը գաղտնալսում է, գաղտնի նկարահանում և հրապարակում մարդկանց ներքին կյանքը՝ դա ժողովրդավարություն չէ, այլ վերահսկվող հասարակության մոդել։
    Եկեղեցին կարող է քննադատվել, բայց չի կարող թիրախավորվել քաղաքական նպատակներով։
    Այս միջադեպը հակաեկեղեցական արշավի շղթայում հերթական օղակն է, որի նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ՝ հոգևոր հենարանի ապամոնտաժումը։
    Ժողովրդավարական պետությունը չի կարող գոյատևել գաղտնալսումների, կոմպրոմատների և վարկաբեկման մեթոդներով։
    Հասարակությունը, մենք՝ բոլորս, պարտավոր ենք պաշտպանել ոչ թե առանձին անձանց, այլ ինստիտուտը՝ Եկեղեցին և նրա անկախությունը քաղաքական հաշվեհարդարից։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/SlU0hcXRDbs?si=L-w8i649_FlaU9jHՍտեփան…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/SlU0hcXRDbs?si=L-w8i649_FlaU9jH

    Ստեփան կոչվածի միջոցով դիվերսիա են իրականացնում Եկեղեցու դեմ․Սուրենյանց

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Հարցազրույց Aysor. am-ինhttps://youtu.be/qmULCA87954?si=fLLK6CMbYF8felvYԱյդ օրը …

    Հարցազրույց Aysor. am-ին
    https://youtu.be/qmULCA87954?si=fLLK6CMbYF8felvY

    Այդ օրը գործողությունների մեկնարկը կլինի. դեմ չէ արյունահեղության

    2008-2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    2008-2025 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено:
    2008-2025 © All rights reserved. Aysor.am The use of materials…