Category: Suren Surenyants

  • Ամփոփիչ ասուլիս Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնումhttps://youtu.be/Eb7SNPn8nUk…

    Ամփոփիչ ասուլիս Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում
    https://youtu.be/Eb7SNPn8nUk?si=TF1nAT5KRDoTTdWm

    Սուրեն Սուրենյանցն ամփոփում է 2025-ի քաղաքական տարին

    Սուրեն Սուրենյանցը ասուլիսում անդրադարձել է 2025թ-ի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձություններին, կանխատեսել է 2026-ի զարգացումները:

  • Լուռ սակարկություն՝ Սյունիքի ճանապարհի շուրջ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հե…

    ‼️‼️‼️Լուռ սակարկություն՝ Սյունիքի ճանապարհի շուրջ
    Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը «պատմական իրադարձություն» է, և որ արդեն հասունացել է նաև այլ երկաթուղային ուղղությունների վերաբացման օրակարգը։
    Այս հայտարարությունը հնչել է ոչ թե չեզոք միջավայրում, այլ ուղղակիորեն Մոսկվային հասցեագրված քաղաքական ուղերձի համատեքստում։
    Փաշինյանի այս խոսույթը ամբողջությամբ համընկնում է Ռուսաստանի ավանդական պատկերացումների հետ, ըստ որոնց Հարավային Կովկասը դիտարկվում է որպես միասնական լոգիստիկ և տնտեսական տարածք։
    Սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունը շարունակում է ներգրավված մնալ TRIPP-ի շուրջ քաղաքական և դիվանագիտական քննարկումներում, որոնք քաղաքական ու ինստիտուցիոնալ իմաստով լայնորեն ընկալվում են որպես արևմտյան նախագիծ՝ ուղղված տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։
    TRIPP-ը հակառուսական չէ հռետորաբանությամբ, սակայն հակառուսական է իր կառուցվածքով։
    Այն ենթադրում է հաղորդակցությունների միջազգային կառավարում, երրորդ կողմի երաշխիքների ներգրավում և Ռուսաստանի դուրսմղում որոշումների ընդունման առանցքից։
    Այս տրամաբանությունը համահունչ է Միացյալ Նահանգների և արևմտյան բլոկի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում նոր ազդեցության ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ։
    Այստեղ է ի հայտ գալիս քաղաքական հիմնական հակասությունը։
    Մի կողմից, Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման մասին։
    Մյուս կողմից՝ նույն իշխանությունը մասնակցում է նախագծի, որը ռուսական քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանի դերի նվազեցման մեխանիզմ։
    Սա արդեն դիվանագիտական անճշտություն կամ իրավիճակային սխալ չէ, այլ գիտակցված երկակիություն՝ տարբեր ուժային կենտրոններին տարբեր, երբեմն միմյանց հակասող ուղերձներ փոխանցելու քաղաքականություն։
    Այս երկակիությունն իր մեջ պարունակում է մի շարք լուրջ վտանգներ Հայաստանի համար։
    Նախ, այն խորացնում է անվստահությունը արտաքին գործընկերների շրջանում․ Ռուսաստանը սկսում է կասկածի տակ դնել Հայաստանի հայտարարությունների կանխատեսելիությունն ու հետևողականությունը, իսկ Արևմուտքը Հայաստանին ավելի շատ դիտարկում է որպես ժամանակավոր գործիք, ոչ թե երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։
    Երկրորդ, նման քաղաքականությունը թույլ է տալիս արտաքին դերակատարներին խուսափել հստակ պարտավորություններից՝ պահպանելով անորոշությունը հենց Հայաստանի հաշվին։
    Եվ վերջապես, երկակի խաղը աստիճանաբար քայքայում է պետական սուբյեկտայնությունը, երբ Հայաստանը դադարում է հանդես գալ որպես սեփական օրակարգ ձևակերպող կողմ և վերածվում է մրցակցող նախագծերի հատման տարածքի։
    Այս համատեքստում հաճախ հնչում է հարցը՝ արդյո՞ք գոյություն ունի ռուս-ամերիկյան համաձայնություն Սյունիքի ճանապարհի շուրջ։
    Առկա փաստերը չեն վկայում լիարժեք, ինստիտուցիոնալ ձևակերպված համաձայնության մասին։
    Ավելի հավանական է շահերի ժամանակավոր համընկնումը և լուռ չբախվելու քաղաքականությունը, մինչ մեծ տերությունները շարունակում են սակարկությունը։
    Այս միջանկյալ իրավիճակում Սյունիքի ճանապարհը աստիճանաբար վերածվում է ոչ թե Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային հնարավորության, այլ արտաքին նախագծերի խաչմերուկի։
    Այդ անորոշությունից առավել շահում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իշխանությունը, որը գործընթացը ներքաղաքական դաշտում ներկայացնում է որպես «խաղաղության առաջընթաց»։
    Սակայն փոքր պետության համար սա ամենավտանգավոր փուլն է։
    Գործընթացներն արդեն ընթանում են, մինչդեռ անվտանգության և սուվերեն վերահսկողության հստակ ամրագրված երաշխիքները բացակայում են։
    Հայաստանին անհրաժեշտ է հստակ սեփական օրակարգ, կարմիր գծեր և ինստիտուցիոնալ ամրագրումներ, որպեսզի Սյունիքը դառնա զարգացման հնարավորություն, ոչ թե սակարկության առարկա: Առանց դրա վտանգները մնում են բարձր:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • 22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հա…

    ❗️❗️❗️22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը
    ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհակալությունը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու կապակցությամբ, արտաքին դիտորդի համար կարող է ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։
    Սակայն խորքային քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման մեկնաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլև իրական գործընթացների տրամաբանությանը լիարժեք չի համապատասխանում։
    Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները շարունակում են գտնվել կառուցվածքային հակասությունների փուլում։
    Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, փոխարենը Բաքուն հետևողականորեն առաջ է քաշում ինչպես նոր, այնպես էլ նախկինում ձևակերպված նախապայմաններ։ Ադրբեջանն առաջադրում է նախապայմաններ (օրինակ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն), ինչը բարդացնում է գործընթացը:
    Շարունակվում է Հայաստանի տարածքների մի մասի փաստացի օկուպացիան, իսկ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են առավելագույն պատժաչափեր՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։
    Այս ֆոնին տնտեսական բնույթի առանձին քայլերը չեն կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության գործընթացի բաղադրիչ։
    22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան, անկախ դրա շուրջ ձևավորված տեղեկատվական աղմուկից, տնտեսագիտական տեսանկյունից համակարգային նշանակություն չունի։
    Այն չի փոխում Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքը, չի նվազեցնում արտաքին կախվածությունները և չի ձևավորում երկարաժամկետ կանխատեսելիություն։
    Հետևաբար խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական սիմվոլիզմի մասին է։
    Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։
    Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։
    Այս համատեքստում 22 վագոն բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։
    Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։
    Սա առավել ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։
    Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։
    Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։
    Տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։
    Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ Հ1-ումhttps://www.youtube.com/live/Y03EoagY1GA?si=9L46-gSjfApDZJ9zՀիբրիդ…

    Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու Փաշինյանի ուղղակի հրահանգը ն…

    Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու Փաշինյանի ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։
    Փաշինյանի հակասահմանադրական վարքագծին անդրադարձս դիտեք իմ յութուբյան էջում, ժամը 21:30-ին:
    https://youtu.be/Ds6wIbZdz2A?si=CtVsmoUxWHOQGLhs

    Խանութ փակող Փաշինյանը կամ վարչապետի հակապետական խուլիգանությունը

    Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/5zAP6tC7WGo?si=m9Dnvzbnn1St4rUZԵզրաս Սրբազա…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/5zAP6tC7WGo?si=m9Dnvzbnn1St4rUZ

    Եզրաս Սրբազանը ԿԳԲ-ի գործակա՞լ է, Նիկո՛լ, շու՛րջդ նայիր, Ալիևի ու էրդողանի գրպաններում եք

    Եզրաս Սրբազանն իր երկրի ԿԳԲ-ի հետ է համագործակցել, եթե դա վարկաբեկիչ բան է, ինչո՞ւ է Փաշինյանն իր շրջապատում բարձր պաշտոնի մարդիկ պահում, ովքեր համագործակցել են պետական անվտանգության հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման…

  • Բանավեճ https://youtu.be/ObSf5hwK65M?si=LXYbN2i9jiLd6LoCԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևո…

    ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • Վախեցած իշխանության սիմվոլները 2018 թվականի ապրիլին իշխանության ճգնաժամը դրսևորվ…

    ⚡️⚡️⚡️Վախեցած իշխանության սիմվոլները
    2018 թվականի ապրիլին իշխանության ճգնաժամը դրսևորվում էր ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ նաև խոսուն մանրուքներով։
    Երբ փողոցները լեցուն էին քաղաքացիներով, իսկ պետական ինստիտուտները՝ փաստացի կաթվածահար, իշխանության պատգամավորներին Ազգային ժողով էին տեղափոխում մետրոյով։
    Սա լոգիստիկ լուծում չէր, այլ իշխանության լեգիտիմության կորստի ակնհայտ նշան։
    Այդ պայմաններում իշխանության ներկայացուցիչների ազատ տեղաշարժը դարձել էր վտանգավոր։ Սա արդեն ոչ թե առանձին դժգոհության, այլ իշխանության հեռացման անխուսափելիության հստակ ազդանշան էր։
    Եվ իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ։
    Երեկ Նիկոլ Փաշինյանին հավատարմություն ցուցաբերած 10 եպիսկոպոսների տեղափոխումը Մայր Աթոռ իրականացվել է միկրոավտոբուսով։
    Անկախ հնարավոր ձևական բացատրություններից՝ սա քաղաքական առումով նշանակալի փաստ է։
    Այն վկայում է, որ իշխանության հետ նույնացող որևէ խումբ կամ անձ այլևս չի ընկալվում որպես հանրային տարածքում բնական և անվտանգ ներկայություն։
    Սա լոկալ դրվագ չէ, այլ խորքային. իշխանության լեգիտիմության ճգնաժամի արտահայտություն։
    Երբ իշխանությունն ու նրան հավատարմություն ցուցաբերող շրջանակները հարկադրված են գործել փակ, պաշտպանված ռեժիմում, դա նշանակում է, որ հանրային վստահությունը փաստացի սպառված է։
    Իշխանությունը մտել է բարձր ռիսկի փուլ։
    Իշխանության քաղաքական վախճանն օրեցօր դառնում է ավելի իրատեսական։
    Եվ որքան երկար է շարունակվում դիմադրությունը անխուսափելիին, այնքան ծանր և ցավոտ է լինելու ավարտը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ Ազատություն ռադիոկայանում https://www.youtube.com/live/YvoO6tLSfos?si=yh…

    Բանավեճ Ազատություն ռադիոկայանում
    https://www.youtube.com/live/YvoO6tLSfos?si=yhuNvXJ4ZSYpUgkG

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ. ԲԱՆԱՎԵՃ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ. ԲԱՆԱՎԵՃ
    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
    Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
    #ազատություն #լուրեր…

  • Փաշինյանը վաղը Մայր Աթոռում կազմակերպում է սադրանք՝ ուժային միջամտության դաշտ բա…

    Փաշինյանը վաղը Մայր Աթոռում կազմակերպում է սադրանք՝ ուժային միջամտության դաշտ բացելու նպատակով:
    Ժամը 23:00-ին դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/MCVlKqolVlw?si=mhcXFWE1mFbF5e9d

    Փաշինյանի սադրանքը. Վաղը գրոհելու են Մայր Աթոռը

    «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս…