Category: Suren Surenyants

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/xdMQ3HInsmo?si=wOFtVjFGkImytPiFՍԵՆՍԱՑԻԱՆ Ի…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/xdMQ3HInsmo?si=wOFtVjFGkImytPiF

    ՍԵՆՍԱՑԻԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԲՈՒԹՅՈՒՆՆ Է, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՆՍՏԱԾ ԿԱԼԱՍ-ՓԱԼԱՍՆԵՐԸ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար Թուրքիայի նա…

    ‼️Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և մշտական երկխոսության միջոցով։
    Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ զրկված է եղել կայուն խաղաղությունից, այժմ կանգնած է պատմական հանգրվանի առաջ։
    Էրդողանը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այս գործընթացին զուգահեռ Թուրքիան նույնպես քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
    Ըստ նրա՝ Աստծո օգնությամբ արդեն հաջորդ տարվա սկզբին հնարավոր է իրականացնել որոշ «խորհրդանշական քայլեր»։
    Այս հայտարարությունը հնարավորություն է տալիս անել մի քանի կարևոր հետևություն։
    Առաջին՝ Թուրքիան շարունակում է հայ–թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ–ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն։
    Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով։
    Երկրորդ՝ Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։
    Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով։
    Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը (օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացում, ուղիղ թռիչքներ, երկաթուղու վերականգնում կամ այլ մանր քայլեր) կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։
    Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։
    Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում։
    Երրորդ՝ այս փուլում Թուրքիան փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր․
    չխզել շփումները Երևանի հետ,
    պահպանել լիակատար քաղաքական համադրումը Բաքվի հետ,
    և աջակցել Հայաստանում այն իշխանությանը, որը պատրաստ է խաղաղության անվան տակ ընդունել պարտադրված օրակարգը։
    Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/9srl7VIROJE?si=BiB_XaaL-Dtyk3Z1Փաշինյանի իշխա…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/9srl7VIROJE?si=BiB_XaaL-Dtyk3Z1

    Փաշինյանի իշխանության ֆիասկոն կանխորոշված է. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Հարցազրույց Euromedia24-ին https://youtu.be/QINBellVTDk?si=qH3M5qFu7_MtXE9QԵՄ-ի …

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/QINBellVTDk?si=qH3M5qFu7_MtXE9Q

    ԵՄ-ի «պրյանիկը»՝ Փաշինյանին՝ հանուն իշխանություն պահելու

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Եվրոպական միության արտաք…

    ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում
    Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում «արտաքին վնասակար ազդեցության» դեմ պայքարում, նախադեպային է իր բովանդակությամբ։
    Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել, այսպես կոչված, մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։
    Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։
    Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ՝
    ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման,
    «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման,
    ընտրական ավտորիտարիզմի հաստատման։
    ԵՄ-ի այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք:
    Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ։
    ԵՄ-ն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։
    Փաշինյանի իշխանության և ԵՄ բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին։
    Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:
    Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։
    Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։
    Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։
    Հայաստանին անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված «ճիշտ արդյունք» ապահովող գործընթացներ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/Yn9iUnouVGo?si=illkWRcb5vxU…

    Հրատապ. Երբ Նիկոլը կգնա Մայր Աթոռ. նոր մարտավարությունը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները» Նիկոլ Փաշինյանի վերջին գր…

    🔹 Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»
    Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել:
    Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։
    Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ:
    Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։
    Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։
    Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։
    Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։
    Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։
    Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։
    Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա:
    Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ:
    Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Քննարկում 168TV-ի տաղավարումhttps://youtu.be/9E_3Lpa7i8U?si=EwFTSyyLaZaxyBo4ԳՈՐԾ…

    Քննարկում 168TV-ի տաղավարում
    https://youtu.be/9E_3Lpa7i8U?si=EwFTSyyLaZaxyBo4

    ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԳՈՐԾԱԿԱԼ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ. ՍՐԱՆՑ ԼՍԵՍ՝ ԹՐԱՄՓԸ ՊՈՒՏԻՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆ Է, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ՝ ԿՐԵՄԼԻ. ԴԱՍԵՐ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը Բելառու…

    🔴 Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ներում է 123 դատապարտյալի, այդ թվում՝ քաղաքական այլախոհների։
    Սա հստակ ազդակ է Արևմուտքին՝ հարաբերությունները մեղմելու պատրաստակամության մասին։
    Եվ այստեղ անխուսափելիորեն ծագում է հարց․ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն փորձում նույն միջոցակազմը կիրառել՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
    Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնը անել Բաքվում։
    Արդյո՞ք Թրամփի քաղաքական ու գործարքային շահերից չի բխում Ալիևի առաջ նման միջնորդությամբ հանդես գալը, թե՞ խնդիրը Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին է, որոնք ռազմագերիների հարցը փաստացի հանել են առաջնահերթությունների շարքից՝ հանուն այսպես կոչված «խաղաղության օրակարգի» պահպանման։
    Երկրորդ և առավել մտահոգիչ հարցը հետևյալն է․ ինչո՞ւ Լուկաշենկոն, լինելով բացահայտ բռնապետական ղեկավար, այլախոհներին ազատ է արձակում՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, մինչդեռ Փաշինյանը, իրեն «ժողովրդավարական» ներկայացնելով, Հայաստանում ընդլայնում է քաղաքական հետապնդումները՝ առանց որևէ սկզբունքային հակազդեցության Արևմուտքից, նույնիսկ Արևմուտքի խրախուսմամբ:
    Արդյունքում Հայաստանում ձևավորվում է վտանգավոր պատկերացում․ Արևմուտքը ոչ թե պաշտպանում է արժեքներ, այլ պաշտպանում է իրեն հարմար իշխանություններին։
    Քաղաքական բանտարկյալների հարցը դառնում է ընտրովի, իսկ ժողովրդավարությունը՝ գործիք։
    Սա ոչ միայն խաթարում է արդարության զգացումը Հայաստանի ներսում, այլ նաև լրջորեն վարկաբեկում է արևմտյան հաստատություններն ու հռչակված արժեքները Հայաստանի հասարակության աչքում։
    Եթե Լուկաշենկոյի պարագայում պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, իսկ Փաշինյանի դեպքում լռում են, ապա խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ։
    Խնդիրը նաև Արևմուտքի երկարկի չափանիշներն են։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/RQcQWBihHsU?si=FOA01pAeYVgrFuIuՔաղաքա…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/RQcQWBihHsU?si=FOA01pAeYVgrFuIu

    Քաղաքական որ ուժերը 2026թ-ին կլինեն խորհրդարանում. կանխատեսումներ՝ ըստ Սուրենյանցի

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com