Category: Suren Surenyants

  • Հայաստանի ինքնիշխանության նոր փորձությունը. «միջանցքային» սպառնալիքը պահպանվում …

    ⚡️⚡️⚡️Հայաստանի ինքնիշխանության նոր փորձությունը. «միջանցքային» սպառնալիքը պահպանվում է
    Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված և շուրջ երկու տասնյակ օր գաղտնի պահված ՀՀ–ԱՄՆ կառավարությունների փոխըմբռնման հուշագիրը վերջապես հրապարակվեց։
    Այն ներկայացվեց որպես իշխանության «դիվանագիտական հաջողություն», քանի որ փաստաթղթում բացակայում է «միջանցք» բառը։
    Սակայն իրավական ու քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստաթուղթը ոչ միայն պարտադիր ուժ չունի, այլև իր անորոշ ձևակերպումներով կարող է վերածվել Հայաստանի ինքնիշխանության համար լուրջ սպառնալիքի։
    Փոխըմբռնման հուշագրերը միջազգային իրավունքի շրջանակում պարտադիր ուժ չունեն։
    Դրանք քաղաքական բնույթի փաստաթղթեր են, որոնք չեն սահմանում իրավական պարտավորություններ և չունեն նորմատիվ ուժ։
    Այսպիսով՝ նման փաստաթղթերը կարող են ծառայել որպես համագործակցության քաղաքական ազդակ, բայց երբեք չեն դառնում պետությունների վարքագիծը պարտադրող իրավական ակտեր։
    Սրանով հանդերձ, հրապարակված հուշագիրը չի փարատում մեր հասարակության մտահոգությունները Սյունիքի ճանապարհի միջանցքային տրամաբանության վերաբերյալ:
    Հուշագրից ստորագրումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Սյունիքի ճանապարհի հատուկ կարգավիճակի մասին․
    «This route could be under U.S. control for up to 99 years, ensuring free passage and stability. This is not just about Armenia and Azerbaijan, it’s about peace in the region.»
    «Այս ճանապարհը կարող է գտնվել ԱՄՆ վերահսկողության ներքո մինչև 99 տարի՝ ապահովելով ազատ տեղաշարժ և կայունություն։ Սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ․ սա ողջ տարածաշրջանի խաղաղության հարց է»։
    Թրամփի այս հայտարարությունը վկայում է, որ Վաշինգտոնը չի սահմանափակվում միայն աջակցությամբ, այլ պատրաստ է ուղիղ ներգրավվածության՝ Սյունիքի ճանապարհի վերահսկողության հարցում։
    Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի կտրուկ է ձևակերպել իր դիրքորոշումը․
    «Azerbaijani cargo and Azerbaijani citizens must not encounter the Armenian border service or anyone else. There must be no physical contact. Security measures must be guaranteed so that our people and goods can move freely.»
    «Ադրբեջանական բեռներն ու քաղաքացիները չպետք է որևէ կոնտակտ ունենան հայ սահմանապահների կամ որևէ մեկի հետ։ Կոնտակտը պետք է բացառվի։ Անվտանգությունն այնպես պետք է ապահովվի, որ մեր քաղաքացիներն ու բեռները կարողանան ազատ տեղաշարժվել»։
    Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Բաքուն պահանջում է միջանցքային ռեժիմ, որը բացառելու է Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունը Սյունիքում։
    Առնվազն TRIPP-ը չունի հստակ սահմանված պարամետրեր։
    Սա միաժամանակ ստեղծում է մի քանի վտանգ․
    Ուժային դիսբալանս․ Ադրբեջանը, ունենալով ռազմական և քաղաքական առավելություն, կփորձի պարտադրել սեփական մեկնաբանությունը։
    Միջազգային դերակատարների երկիմաստություն․ ԱՄՆ-ը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանության աջակցությունը, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի գործարկմամբ։
    Էսկալացիայի ռիսկ․ Երևանի և Բաքվի մոտեցումների բախումը կարող է հանգեցնել նոր ճգնաժամի և նույնիսկ ռազմական բախման։
    Այսպիսով,  ՀՀ–ԱՄՆ հուշագիրը ոչ իրավական պարտադիր ուժ ունի, ոչ էլ սահմանում է ճանապարհի հստակ ռեժիմ։
    «Միջանցքի թեման» ոչ միայն չի վերացել, այլև ավելի կոնկրետ արտահայտվել է արտաքին դերակատարների հայտարարություններով․
    Թրամփը խոսում է 99 տարվա վերահսկողության մասին,
    Ալիևը պահանջում է Հայաստանի սահմանապահի բացակայություն։
    Այս երկու դիրքորոշումների համադրությունը փաստում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը կանգնած է նոր փորձության առաջ։
    Առանց իրավական պարտավորեցնող մեխանիզմների և միջազգային հստակ երաշխիքների յուրաքանչյուր հուշագիր կարող է դառնալ ոչ թե խաղաղության հիմք, այլ Հայաստանի վրա գործադրվող նոր ճնշումների գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ Factor TV-ումhttps://youtu.be/8VH3oF2xtjY?si=eDARD9Aba4nUzQ2yԲԱՆԱՎԵՃ․ Թր…

    ԲԱՆԱՎԵՃ․ Թրամփը սպառնաց պատժամիջոցներով, Պուտինը հրաժարվեց հանդիպել Զելենսկուն․ կդադարի՞ պատերազմը

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • Հարցազրույց PAKTV-ինhttps://youtu.be/oQ3UnztBfwY?si=kcNY9ThOP_nNMWKVՄենք գտնվում…

    Հարցազրույց PAKTV-ին
    https://youtu.be/oQ3UnztBfwY?si=kcNY9ThOP_nNMWKV

    Մենք գտնվում ենք էսկալացիայի շատ բարձր մակարդակի վրա, դիվանագիտական դիրքեր ենք զիջել․ Սուրենյանց

    #nikolpashinyan , #ընտրություններ, #ընդդիմություն
    Փակ TV-ն երախտապարտ է իր բոլոր ունկնդիրներին և հատկապես նրանց, որ անգամ ամենաչնչին տարբերակով փորձում են մեզ աջակցություն ցույց տալ։ Այդ իսկ պատճառով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հաշվեհամարը, որով…

  • Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական ա…

    ✝️ Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով
    Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ հայտարարել է․ «Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։
    Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։
    Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։
    Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։
    Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։
    Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։
    Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։
    📌 Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։
    Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարճ մեկնաբանություն 5-րդ ալիքինhttps://youtu.be/y-WQVyhnnfU?si=QfJhFwD6xhn1_oEy…

    Կարճ մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/y-WQVyhnnfU?si=QfJhFwD6xhn1_oEy

    Ո՞ւմ են թաքցնում Հայաստանն ու ԱՄՆ-ը Սյունիքի ճանապարհին. Միրզոյանի պարզաբանումները

    Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J
    #Միրզոյան #5tv
    Փաշինյանից առաջ վաշինգտոնյան բանակցությունների շուրջ աղմուկը հանդարտեցնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի դիվանագիտության պատասխանատուն: Արարատ Միրզոյանը «Հանրային հեռուստաընկերության» հետ…

  • Բացահայտ ավտորիտարիզմ «Կառավարությունը ես եմ, եթե կան տարբեր կարծիքներ՝ թող դիմ…

    ‼️‼️‼️Բացահայտ ավտորիտարիզմ
    ✖️ «Կառավարությունը ես եմ, եթե կան տարբեր կարծիքներ՝ թող դիմում գրեն կամ ես նրանց կհեռացնեմ»։
    ✖️ «Ժողովուրդը պետք է վերջնականապես կտրի և արմատախիլ անի Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքական լեզուները»։
    📌 Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունները երկակի վտանգ են արձանագրում։
    Առաջինը՝ բացահայտ ավտորիտարիզմի դրսևորում է, երբ կառավարությունը այլևս չի դիտարկվում որպես կոլեգիալ մարմին, այլ մեկ անձի կամքի կույր կատարող։
    Երկրորդը՝ ոչ թե քաղաքական մրցակցության հայտարարություն է, այլ ընտրությունների ելքը կանխորոշելու հրահանգ։ Փաշինյանը ոչ թե ժողովրդին է թողնում ընտրության ազատություն, այլ արդեն իսկ «գծում» է արդյունքը՝ իր ընդդիմախոսներին «արմատախիլ անելու» ձևակերպմամբ։
    Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ խնդիրը ոչ թե Քոչարյանի կամ Սարգսյանի անձն է, այլ ընդհանրապես ցանկացած այլակարծության հանդեպ Փաշինյանի անհանդուրժողականությունը։
    ❗️Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունը քայլ առ քայլ հեռանում է ժողովրդավարությունից և հաստատում է ավտորիտար կառավարման մոդել, որտեղ բազմակարծությունը վտանգ է համարվում, իսկ ընտրությունները՝ մանիպուլյացիայի գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/Pnh-cMEQ1V4?si=tLt0btcCCMGlDnM_Ո՞ւմ «…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/Pnh-cMEQ1V4?si=tLt0btcCCMGlDnM_

    Ո՞ւմ «լեզուն է կտրվելու» առաջիկա ընտրություններում

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Հարցազրույց AntiFake TV-ինhttps://youtu.be/qx2UZePkNno?si=WB35_vGx_E4Dw9erՔոչարյ…

    Հարցազրույց AntiFake TV-ին
    https://youtu.be/qx2UZePkNno?si=WB35_vGx_E4Dw9er

    Քոչարյանի այս դիրքավորումը ծառայություն է Նիկոլին. կրկնվելու է 2021թ. աղետաբեր սցենարը. Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • «Միջանցքային» հայտարարություններ Բաքվից Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակվ…

    ❗️ «Միջանցքային» հայտարարություններ Բաքվից
    Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։
    Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։
    Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
    👉 Հակասությունը ակնհայտ է․
    ✔️եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,
    ✔️եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։
    ⚠️ Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ- Փաշինյան հուշագրի տեքստը:
    Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։
    📌 Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։
    Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-