Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական ա…

✝️ Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով
Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ հայտարարել է․ «Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։
Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։
Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։
Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։
Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։
Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։
Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։
📌 Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։
Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով