Category: Suren Surenyants

  • ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ «Ռոյթերզ»-ի տեղ…

    ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ
    «Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Բաքվի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ՝ նրանց ներգրավելու Աբրահամի համաձայնագրերին։
    📌 Աբրահամի համաձայնագրերը
    ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
    Ստորագրվել է 2020-ին, և այսօր ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել այս շրջանակը՝ ներգրավելով նոր պետություններ։
    Բաքուն արդեն ունի սերտ կապեր Իսրայելի հետ՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Սակայն համաձայնագրին միանալը Ադրբեջանը կդարձնի  հակաիրինական կոալիցիայի գործնական մասնակից։
    Այսպիսով, Ադրբեջանը կստանա նոր լծակներ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում։
    Վաշինգտոնը սա դիտում է որպես ռազմավարական քայլ՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար։
    Իսկ Հայաստանի վրա ճնշումները կաճեն․ «կարգավորեք հարաբերությունները Բաքվի հետ»՝ սա արդեն հնչող նախապայման է։
    Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանային նոր ստատուս- քվոյի պայմաններում:
    Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ չկորցնելով Իրանի աջակցությունը։
    Չի՞ վերածվելու արդյոք այս գործընթացը Հայաստանի համար նոր անվտանգության ճգնաժամի։
    Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երեկ մի գրառում էի արել, որտեղ քաղաքակիրթ ձևով քննատական հայացքով անդրադարձել էի…

    Երեկ մի գրառում էի արել, որտեղ քաղաքակիրթ ձևով քննատական հայացքով անդրադարձել էի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մի պնդման, որտեղ նա խոսել էր երկու «մեծ ուժերի» մասին:
    Երկրորդ նախագահի մի քանի կողմնակիցներ ցավագին էին արձագանքել այդ գրառմանը՝ թերևս, բոլորիս փորձելով համոզել, որ Քոչարյանը ոչ թե քաղաքական առաջնորդ է, այլ կուռք, որի խոսքերը վիճարկելը մեղք է:
    «Մեղավորի» կարգավիճակով, այս կարճ տեսանյությում բացատրում են, թե ինչու է պատրանքային երկու «մեծ ուժերի» մասին Քոչարյանի պնդումը:
    https://youtu.be/gLdSsl6PLlo?si=kyeGZ0ckLhyaeeDR

    Քոչարյանի «երկու մեծ բևեռի» թեզը պատրանք է

    #Հայաստան #Քոչարյան #Հարցազրույց #Կարապետյան #Ընդդիմություն #Քաղաքականություն
    Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը։ Նրա «երկու մեծ միավորի» թեզը փաստերով չի հաստատվում․

  • Այսօր Երևանը սպասում է Ջենիֆեր Լոպեսի համերգին. իշխանության PR՝ կոռուպցիոն ռիսկե…

    🔸Այսօր Երևանը սպասում է Ջենիֆեր Լոպեսի համերգին. իշխանության PR՝ կոռուպցիոն ռիսկերով
    Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսում է մի երկրի մասին, որտեղ կլինի արդարություն, թափանցիկություն, և պետական փողերը կծախսվեն մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար։
    Փաստացի մենք ստանում ենք այլ պատկեր․ պետությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 6 միլիոն դոլար՝ Լոպեսի համերգի համար։
    Խնդիրը Լոպեսը չէ։
    Նա համաշխարհային աստղ է, և եթե մասնավոր բիզնեսը, նրան բերեր Հայաստան, ես խնդիր չէի ունենա՝ անկախ Լոպեսի մշակույթի վերաբերյալ իմ վերաբերմունոից:
    Խնդիրը քաղաքական որոշման էությունը և դրա հետևանքներն են:
    Մի քանի փաստ․
    37.000 դոլար միայն սննդի առաքման համար,
    185.000 դոլար հյուրանոցների համար,
    հարյուր հազարավոր դոլարներ՝ «հատուկ ծառայությունների» և անհայտ ծախսերի համար։
    Այս ամենը՝ Հայաստանի հարկատուների հաշվին, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կոռուպցիայի բացառում և հաշվետվողականություն։
    Իսկ ինչ կարելի էր անել նույն գումարով՝ թվերով
    Վերանորոգել առնվազն 15 գյուղական դպրոց
    Ապահովել բնակարանով 150 զինծառայողի ընտանիք
    Կամ հոգալ մոտ 10.000 մանկապարտեզի սաների մեկ տարվա սնունդը։
    Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համերգները երբեք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից։
    ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ Դուբայում և Կատարում, դրանք կազմակերպում են մասնավոր ընկերությունները, բիզնես ռիսկի հաշվին։
    Հայաստանում՝ հակառակ պատկերն է․ պետությունը դառնում է շոու-բիզնեսի հովանավոր՝ քաղաքական շահերի և ընտրական հաշվարկների համար։
    Իշխանությունն իր քաղաքացիների սոցիալական խնդիրները թողած, միլիոններ է ծախսում շքեղ շոուների վրա՝ սեփական PR-ի նպատակով:
    Սա այլևս մշակութային միջոցառում չէ։ Սա քաղաքական որոշում է, որի հետևում երևում են կոռուպցիոն ռիսկեր և իշխանության մտահոգությունը ոչ թե մարդկանց, այլ սեփական վարկանիշի մասին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/q2BDzGFVuI8?si=rdyxwyxvQa3kn-3cՌԴ-ում Փաշինյ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/q2BDzGFVuI8?si=rdyxwyxvQa3kn-3c

    ՌԴ-ում Փաշինյանին դաժան պատժի մասին են զգուշացրել, բացառել են ԱՄՆ-ի ներկայությունը Սյունիքում

    Փաշինյանի թեթև ձեռքով Ալիևը մեծ նվաճման է հասել. առանց փոխադարձության սկզբունքի Սյունիքի ճանապարհը դարձրել է վիճելի տարածք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ…

  • Հարցազրույց Euromedia24-ին https://youtu.be/1ORe1ULb-XY?si=B7HPQqOZU-WCIeWYԱրփի …

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/1ORe1ULb-XY?si=B7HPQqOZU-WCIeWY

    Արփի Դավոյանը վիրավորված է.ժամանակավոր կառավարիչ կամ ՆԳ նախարար չեն նշանակել. Սուրենյանց

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ Արդեն երեք տասնամյակ…

    Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ 🎉
    Արդեն երեք տասնամյակ «Առավոտը» անկախ խոսքի, բազմակարծության ու որակյալ լրագրության խորհրդանիշն է Հայաստանում։
    Ձեր սկզբունքայնությունն ու մասնագիտական բարձր չափանիշները ձևավորել են վստահության եզակի միջավայր։
    Այսօր, երբ ազատ մամուլի դերը կենսական է, դատապարտում եմ «Առավոտի» խմբագրությունը Մամուլի տնից հանելու իշխանության որոշումը՝ այն համարելով վտանգավոր մարտահրավեր ժողովրդավարությանն ու ազատ խոսքին:
    Շարունակեք մնալ բարձրակարգ լրատվության ու մասնագիտական ազնվության առաջամարտիկ։ Հաջողություններ ու նոր հաղթանակներ ձեր պայքարում հանուն խոսքի ազատության։
    #Առավոտ31 #ԱզատՄամուլ
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞ Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղա…

    ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞
    Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
    Տիգրան Հովսեփյան՝ նախկին մարզպետի ՔՊ-ական օգնական, դառնում է «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավար։
    Տեղի ունեցած կադրային նշանակումներն, իհարկե, պատահական չեն ու քաղաքական նույն տրամաբանության շղթայում են:
    👉 Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը հստակ էր․ պետությունը չպետք է միջամտի ՀԷՑ-ի կառավարմանը։ Այսօր ՔՊ-ն այս որոշումն ուղարկում է աղբարկղ։
    👉  Փաշինյանը պատրաստում է վարչական և ֆինանսական ռեսուրսը։ ՀԷՑ-ը, որն ունի հազարավոր աշխատակիցներ և տարածքային կառույցներ, վերածվում է ընտրական շտաբի։
    Սա քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է․
    ՔՊ-ն արդեն չի վստահում միայն պետական ապարատին։ Այժմ փորձում է վերահսկել նաև մասնավոր բիզնեսի առանցքային օղակները։
    Այսօր կադրային փոփոխություն է, վաղը՝ լոյալ աշխատակիցների ճնշում, մյուս օրը՝ սակագնային մանիպուլյացիաներ։
    ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռքում դառնում է էլեկտրաշոկային լծակ՝ ընդդեմ ժողովրդավարության։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Քոչարյանի «երկու մեծ բևեռի» թեզը. իրականությա՞ն, թե՞ մանիպուլյացիայի մասին Երեկ …

    Քոչարյանի «երկու մեծ բևեռի» թեզը. իրականությա՞ն, թե՞ մանիպուլյացիայի մասին
    Երեկ համակ ուշադրությամբ հետևեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ակնկալիքով, որ կլսեմ լուծումներ, հանրային կոնսոլիդացիայի վերաբերյալ բանաձևեր:
    Սպասումներս, ցավոք, չիրականացան, որովհետև Քոչարյանը չի կարողանում հաղթահարել սեփական քաղաքական դերի գերագնահատման բարդույթը:
    Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե այսօր քաղաքական դաշտում ձևավորվել են երկու մեծ միավոր․
    1️⃣ «Հայաստան» դաշինքը,
    2️⃣ Սամվել Կարապետյանի ստեղծվող ուժը։
    Սակայն փաստերը բացարձակ այլ պատկեր են ցույց տալիս․
    1. «Հայաստան» դաշինքի իրական վիճակը
    2021-ի ընտրություններից հետո դաշինքը զրկվել է երկրորդ կուսակցությունից․ «Վերածնվող Հայաստան»-ը լքել է այն։
    Քոչարյանի գործոնով պայմանավորված՝ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել ՀՅԴ ներսում, որի վերնախավում և շարքերում, կարծես, գոյություն չունի միանշանակ կոնսենսուս՝ երկրորդ նախագահի լիդերության շուրջ:
    Ուրեմն, քաղաքական կամ ինստիտուցիոնալ առումով՝ ի՞նչ է «Հայաստան» դաշինքը:
    Դաշինքը 2021-ից չի մասնակցել ոչ մի ՏԻՄ ընտրության, չկար Երևանի, Գյումրիի ընտրություններում, չի ներգրավվել ամենազանգվածային «Սրբազան պայքարում», չի աջակցում իմպիչմենտի գործընթացին՝ բերելով ոչ լոգիկ բացատրություններ, արհեստական կոնտրաստ ստեղծելով իմպիչմենտի գործընթացի և 2026-ի ընտրությունների միջև:
    Այսօր «Հայաստան» դաշինքը փաստացի գործում է միայն խորհրդարանական խմբակցության ձևաչափով և չունի կազմակերպված քաղաքական գործունեություն, ինստիտուցիոնալ կառույց:
    «Հայաստան» դաշինքը, այս պահին, մեծ միավոր չէ, այլ խորհրդարանական մնացորդ:
    Այս պարագայում, ո՞րն է «մեծ միավորը», որի մասին խոսում է Քոչարյանը։
    2. Սամվել Կարապետյանի ուժի մասին
    Քոչարյանը «մեծ միավոր» է համարում մի ուժ, որը դեռևս գոյություն չունի․
    ✔️Չկա գրանցված կուսակցություն,
    ✔️Չկա գաղափարախոսություն կամ ծրագիր,
    ✔️Չկա կառույց և հրապարակային գործունեություն։
    Կարապետյանի միակ առավելությունը՝ ֆինանսական ռեսուրսը, դեռ ոչ մի կերպ չի վերածվել քաղաքական կապիտալի:
    Սամվել Կարապետյանի ձևավորվելիք ուժն, անշուշտ, ունի պոտենցիալ, սակայն
    ինչպե՞ս կարելի է խոսել ազդեցության մասին, երբ ուժը նույնիսկ իրավաբանական հարթությունում չկա։
    3. Քոչարյանի թեզի իրական ենթատեքստը
    Քոչարյանը փորձում է ստեղծել տպավորություն, թե քաղաքական դաշտը բևեռացվում է իր շուրջը։ Բայց իրականում՝
    ✔️դաշնակցային դաշտում նրա մեկուսացումն ակնհայտ է,
    ✔️մյուս կուսակցություններն, անհատները խուսափում են նրա հետ նույն հարթակում հայտնվել,
    ✔️նրա հայտարարությունները ավելի շատ պահպանում են դերակատարության պատրանք, քան արտացոլում իրականությունը։
    Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը։ Նրա «երկու մեծ միավորի» թեզը փաստերով չի հաստատվում․
    ✔️«Հայաստան» դաշինքը գործնականում անգործունակ է,
    ✔️Սամվել Կարապետյանի ուժը դեռ չի ծնվել։
    Իսկ քաղաքական դաշտի «ֆունդամենտալ փոփոխությունը» դեռ սպասում է իր իրական դերակատարներին, ոչ թե պատրանքներին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/whYFaScCOl8?si=ta0Gik_xdQifh2LqՄոսկվայում Փ…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/whYFaScCOl8?si=ta0Gik_xdQifh2Lq

    Մոսկվայում Փաշինյանին հասկացրել են՝ տղա՛ ջան, ճողվածք ես ստանալու.Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/HeN-JI9by_g?si=Wcl7Jopj5cCM…

    Բացահայտում. Վահագն Խաչատուրյանը Ադրբեջանի դեսպա՞ն

    Լուսինե Այրապետյանի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը