Category: Suren Surenyants

  • Իրական հակասություն վարչապետի խոսնակի հայտարարության մեջ Այսօր կրկին անդրադառնա…

    Իրական հակասություն վարչապետի խոսնակի հայտարարության մեջ
    Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանն, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում:
    Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․
    «ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել»։
    Սակայն նույն տեքստի հաջորդ հատվածում հավելում է․
    «Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։
    Ու հենց այստեղ է թաքնված Նազելի Բաղդասարյանի, իրականում՝ Փաշինյանի մտքի հակասությունը, ավելի ստույգ՝ հասարակությանը մանիպուլացնելու փորձը:
    Եթե մենք չենք արտապատվիրակում իրավազորությունը, ապա ինչպես կարող է ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը անցնել այլ սուբյեկտի ձեռքը՝ առավել ևս, եթե խոսքը վերաբերում է պետության անվտանգության ու տնտեսական ինքնիշխանության առանցքային օղակներին։
    Մանրմամասնեմ, հստակեցնեմ միտքս:
    «Կառավարում» նշանակում է որոշումներ կայացնելու լիազորություն՝ կապված շահագործման, գների, մուտքի կամ օգտագործման պայմանների հետ։
    Եթե այդ լիազորությունը փոխանցվում է օտար պետությանը կամ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցին, ապա գործնականում մենք ստանում ենք սուվերենության սահմանափակում, եթե նույնիսկ ֆորմալ առումով Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը պահպանվում են:
    Այսպիսով՝ պնդումը, թե «չենք արտապատվիրակում իրավազորությունը», բայց «կարող ենք արտապատվիրակել կառավարումը», լոգիկ առումով հակասություն է։
    Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը  միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իմ ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից շնորհավորում եմ Հայ Ազգայի…

    Իմ ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից շնորհավորում եմ Հայ Ազգային Կոնգրեսին՝ հայ քաղաքական պատմության մեջ աննախադեպ շարժման ձևավորման 15-րդ տարեդարձի առթիվ:
    Համաժողովրդական այս շարժման ակունքներում Հայոց համազգային շարժման, պետականության ռեալիստական գաղափարներն ու արժեքներն են: Հպարտ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել այս պետականամետ, ռեալիստական հոսանքի ձևավորմանը:
    Ուրախությամբ արձանագրում եմ, որ 2008-ի Համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված և 88-ի համազգային շարժման ինստիտուցիոնալ շարունակություն հանդիսացող ՀԱԿ կուսակցությունը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության բնական ու հիմնական դաշնակիցն է մեր քաղաքական համակարգում:
    Այսօր քաղաքական ռացիոնալիզմի ու ողջամտության օրն է:

  • Ելույթ Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսինhttps://youtu.be/zFpjjUT4kWA?si=ncWlSYa…

    Ելույթ Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
    https://youtu.be/zFpjjUT4kWA?si=ncWlSYaNGytVB16K

    Սուրեն Սուրենյանցի ելույթը Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

    «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում»․ սա պարզապես հռետորական պատկեր չէ։ Սա հայաստանյան քաղաքական մտքի ողբերգությունն է։ Մեր հասարակությունը երկար տարիներ ապրել է այս երկու ծայրահեղությունների մեջ․
    Մի կողմից՝ նժդեհական պաթոսով «հայրենասիրությունը»…

  • Իմ ավագ ընկերների՝ Գրչի և Մտքի հսկաներ Սևակ Արամազդի և Արման Գրիգորյանի հետ…

    Իմ ավագ ընկերների՝ Գրչի և Մտքի հսկաներ Սևակ Արամազդի և Արման Գրիգորյանի հետ

  • О «воротах» Сюника или как Ваагн Хачатурян занят внутренней легитимацией азерба…

    О «воротах» Сюника или как Ваагн Хачатурян занят внутренней легитимацией азербайджанской повестки
    Пресс-секретарь Никола Пашиняна подчеркнул, что Республика Армения никогда не обсуждала, не обсуждает и не будет обсуждать варианты транспортных маршрутов через собственную территорию, которые несовместимы с территориальной целостностью, суверенитетом и юрисдикцией РА.
    Это, мягко говоря, пропагандистское утверждение, мало связанное с реальностью.
    Достаточно проанализировать то, что накануне в Сюнике заявил президент Ваагн Хачатурян.
    Он сказал, что в случае открытия 43 км дороги «Армения получит большие возможности для развития», а Сюник станет «воротами развития».
    Возникает вопрос: должно ли экономическое будущее Армении зависеть от открытия именно этих 43 километров, да еще при том, что это основное требование Азербайджана?
    Открытие транспортных маршрутов может дать определенные транзитные возможности, однако ни один серьезный расчет не показывает, что только благодаря этой дороге Армения превратится в региональный экономический центр.
    Структура экономики, инвестиционная среда, развитие инфраструктуры требуют комплексной политики, а не зависимости от одной трассы.
    Повестка Баку по этому маршруту известна: «Зангезурский коридор».
    Это не экономическое, а политическое требование, направленное на ограничение суверенитета Армении и создание дополнительных рисков.
    Открытие дороги может обсуждаться только в рамках законодательства и под юрисдикцией Армении, а не в экстерриториальном формате.
    Но тогда остается непонятным: почему президент говорит именно о «43 км дороге»?
    Когда глава государства заявляет, что будущее развитие зависит от 43 км дороги, это не только преувеличение, но и опасный сигнал — он может восприниматься как внутренняя легитимация азербайджанской повестки.
    Заявлениеи Ваагна Хачатуряна является антигосударственным и противоречащим Конституции, и сейчас можно обсуждать лишь один вопрос: имеет ли этот человек право занимать пост президента Армении?
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երեկ, Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսի ավարտին, կարճ հարցազրույց տվեցի 168TV-ին…

    Երեկ, Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսի ավարտին, կարճ հարցազրույց տվեցի 168TV-ին
    https://youtu.be/-IFlHgfRNKU?si=g2Oy7h27Svh0oPPj

    Գերխնդիրն օր առաջ օկուպացիոն ռեժիմը հեռացնելն է լայն ընդդիմադիր կոնսոլիդացիայով. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը(ամբողջա…

    ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը(ամբողջական տեսանյութ)
    https://www.youtube.com/live/IFOjDyOSBvU?si=MTx72d4GL_RCjkX3

    #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը

    «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում»․ սա պարզապես հռետորական պատկեր չէ։ Սա հայաստանյան քաղաքական մտքի ողբերգությունն է։ Մեր հասարակությունը երկար տարիներ ապրել է այս երկու ծայրահեղությունների մեջ․
    Մի կողմից՝ նժդեհական պաթոսով «հայրենասիրությունը»…

  • Ժամը 18-ից հետևեք ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շ…

    Ժամը 18-ից հետևեք ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
    https://www.youtube.com/live/IFOjDyOSBvU?si=T2CPwmVIia11gZLz

    ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը

    «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում»․ սա պարզապես հռետորական պատկեր չէ։ Սա հայաստանյան քաղաքական մտքի ողբերգությունն է։ Մեր հասարակությունը երկար տարիներ ապրել է այս երկու ծայրահեղությունների մեջ․
    Մի կողմից՝ նժդեհական պաթոսով «հայրենասիրությունը»…

  • Սիրելի ընկերներ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը բոլորիդ սիրով հրավիրո…

    Սիրելի ընկերներ,
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը բոլորիդ սիրով հրավիրում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա այսօր` հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին, Opera Suite հյուրանոցում։