Category: Suren Surenyants

  • https://medialab.am/306643/?fbclid=IwY2xjawNdQB1leHRuA2FlbQIxMQABHl_iutpp6okhlGU…

    https://medialab.am/306643/?fbclid=IwY2xjawNdQB1leHRuA2FlbQIxMQABHl_iutpp6okhlGU0vtkI1yTfj8B_nu41LQgFvJqdMTnNzSZg7fhdVuGPEU5Y_aem_hhrPUfm-473t0RjBMuVd9Q
    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

    Արարատ Միրզոյանը մանիպուլացնում է. այդ դեպքում թող փոխեն Սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրին դիպչելու. Սուրենյանց …

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը — Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում…

  • Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի…

    🇺🇸🇦🇲🇦🇿 Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն «հաջողվեց լուծել» հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությունը (թեև հաճախ շփոթում է երկրների անունները), Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ կրկին վերադարձել է այդ թեմային՝ այս անգամ՝ ուղղակիորեն դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․
    «Ահա այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը՝ Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… Նրանք կռվել են 32 տարի, իսկ մենք մոտավորապես մեկ ժամում կարգավորեցինք ամեն ինչ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»:
    Սակայն այս «հաղթական» հայտարարության մեջ Թրամփը չի հիշել մեկ էական փաստ․ Բաքուն մինչ օրս իր բանտերում պահում է 23 հայ ռազմագերիների, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և ամենաակնառու ապացույցը, որ խաղաղությունը մնացել է թղթի վրա։
    Թրամփի խոսքերի մեջ առկա են երկու կարևոր ենթատեքստեր, որոնք անտեսել չի կարելի․
    1️⃣ «Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը» — Հայաստանի դերը՝ դեկորացիա
    Այս ձևակերպումը սովորական ինքնագովազդ չէ։ Այն բացահայտում է բանակցային գործընթացի իրական էությունը․ համաձայնությունը ձեռք է բերվել ոչ թե Երևանի և Բաքվի միջև, այլ՝ Վաշինգտոնի և Բաքվի միջև։ Հայաստանը ոչ թե եղել է բանակցությունների հավասարազոր կողմ, այլ օժանդակ դերակատար, որը պարզապես ստորագրել է արդեն նախապատրաստված փաստաթուղթը՝ լեգիտիմացնելով մեծ խաղի արդյունքը։
    Ավելին՝ այս խոսքերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առաջնային գործընկերը Ադրբեջանն է՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ռազմավարության շրջանակում։
    Հայաստանը այս սխեմայում հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ որպես գործիք, որի հաշվին իրականացվում է մեծ խաղը։
    2️⃣ «Որտե՞ղ է քո հայրենակիցը» — Հայաստանի սուբյեկտայնության վերացում
    Թրամփի երկրորդ արտահայտությունը, որը հնչեց որպես կիսաանեկդոտիկ հեգնանք, իրականում շատ ավելի խոր իմաստ ունի։
    Փաշինյանին բնորոշելով որպես Ալիևի «հայրենակից»՝ նա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետը չի դիտարկվում որպես ինքնուրույն դերակատար կամ հավասար բանակցող։
    Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես պետություն, այլ որպես օբյեկտ, որի ճակատագիրը որոշվել է ուրիշների կողմից։
    Այս ընկալումն ամենավտանգավոր հետևանքն ունի․ այն ամրապնդում է Հայաստանի կախվածության, ենթարկվածության և քաղաքական ինքնուրույնության կորստի վտանգավոր մոդելը։
    Թրամփի հայտարարությունը հստակ խոստովանություն է, որ այսպես կոչված «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին։
    Եվ եթե Երևանը շարունակի այս ամենը ներկայացնել որպես սեփական դիվանագիտական հաջողություն, ապա կխորացնի իր օբյեկտային կարգավիճակը՝ հեռանալով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունից։
    Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել այն պայմաններում, երբ գերիները մնում են բանտերում, իսկ պետության շահերը՝ բանակցային սեղանի տակ։
    Իրականում՝ առնվազն անհրաժեշտ է կառավարել վաշինգտոնյան համաձայնությունների ռիսկերը:
    Գոնե:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարմիր քարտի հետևանքը Իռլանդիա – Հայաստան հանդիպման ամենակարևոր ու բեկումնային …

    🇮🇪🇦🇲 Կարմիր քարտի հետևանքը
    Իռլանդիա – Հայաստան հանդիպման ամենակարևոր ու բեկումնային պահը, իմ համոզմամբ, Տիգրան Բարսեղյանի ոչ ֆուտբոլային վարքագիծն ու դրան հաջորդած կարմիր քարտն էին։
    Այդ միջադեպը կտրուկ փոխեց խաղի տրամաբանությունը․ հավաքականը մնաց մեկ խաղացողով պակաս, ստիպված եղավ կենտրոնանալ բացառապես պաշտպանական գործողությունների վրա և փաստացի հրաժարվեց հարձակման ցանկացած փորձից։
    Սակայն ամենածանր հետևանքը հոգեբանական էր․ թիմը կորցրեց ինքնավստահությունը, իսկ մրցակիցը՝ զգալով իր առավելությունը, սկսեց լիովին թելադրել խաղի ընթացքն ու իր պայմանները։
    Այս ամենը վկայում է ավելի խորքային խնդրի մասին․ վճռորոշ պահերին կարգապահության պակասը շարունակում է մեր հավաքականին զրկել արդյունքից։
    Ունենք այն, ինչ ունենք. հավաքական՝ առանց լուրջ ամբիցիաների:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 168TB-ինhttps://youtu.be/Fxdj9sNGJFQ?si=0NHHr02w3WuPYUvdՏԱՍՆՅԱԿ ՑՈՒՑ…

    Հարցազրույց 168TB-ին
    https://youtu.be/Fxdj9sNGJFQ?si=0NHHr02w3WuPYUvd

    ՏԱՍՆՅԱԿ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ. ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՐՏԱԿԵԼ ԵՆ ՄԵԿ ՊԱՏՃԱՌՈՎ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/RHHqzTRPyK4?si=zf6sfl1Me8jN…

    Կարեւոր. Ինչ են զրուցել Փաշինյանն ու Ալիեւը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Չպետության խրոնիկա.Ըստ նախնական տվյալների Արամուսի դաշտում ամուսինների են սպանել…

    Չպետության խրոնիկա.
    Ըստ նախնական տվյալների Արամուսի դաշտում ամուսինների են սպանել…

  • Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը ո…

    🇫🇷 Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ
    Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև վերածվել է խորքային և վտանգավոր փակուղու։
    Էմանուել Մակրոնը, հրաժարականից ընդամենը մի քանի օր անց, վարչապետի պաշտոնում կրկին նշանակել է Սեբաստիան Լեկորնյուին՝ հանձնարարելով նրան ձևավորել նոր կառավարություն։
    Առաջին հայացքից այս քայլը կարող է ընկալվել որպես կայունության հաստատման փորձ, սակայն իրականում այն վկայում է քաղաքական այլընտրանքի բացակայության և լուծումների սպառվածության մասին։
    «Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է ֆրանսիացիներին, և այս անկայունությանը, որը վնասում է Ֆրանսիայի հեղինակությանը», — գրել է Լեկորնյուն։
    Սակայն հենց այս խոսքերն էլ փաստում են, որ ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև օրեցօր խորանում է։
    Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցությունը արդեն հայտարարել է նորանշանակ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկության նախաձեռնության մասին, ինչը վկայում է, որ քաղաքական բախումները դեռ առջևում են։
    Մակրոնի այս որոշումը ոչ թե ճգնաժամի լուծում է, այլ՝ ժամանակ շահելու փորձ։
    Առանց լայն քաղաքական համաձայնության, նոր կոալիցիոն ձևաչափի կամ վաղաժամ խորհրդարանական ընտրությունների՝ Ֆրանսիան կանգնած է երկու վտանգավոր հեռանկարի առաջ․
    ● երկարատև impasse politique(քաղաքականփակուղի), երբ կառավարությունը կգործի առանց խորհրդարանական հենարանի և սահմանափակ լիազորություններով,
    ● կամ՝ վաղաժամ ընտրություններ, որոնք կարող են արմատապես վերաձևել երկրի քաղաքական քարտեզը։
    Առանց համարձակ ու ռազմավարական որոշումների՝ Ֆրանսիայի հեղինակության նվազեցումն ու հասարակության բևեռացման խորացումը դառնում են անխուսափելի։
    Շատերի մոտ հարց է առաջանում՝ եթե ճգնաժամը այդքան խորն է, ինչու՞ Մակրոնը պարզապես չի հրաժարվում պաշտոնից՝ ճանապարհ հարթելով արտահերթ նախագահական ընտրությունների համար։
    Պատասխանը մի քանի հիմնավոր պատճառներով է բացատրվում․
    1️⃣ Ֆրանսիայի նախագահը համարվում է պետական կայունության առանցք։ Նա ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ, և նույնիսկ կառավարության ձախողման պարագայում հրաժարականը ոչ պարտադիր է։ Դա մնում է բացառապես անձնական որոշում։
    2️⃣ Հրաժարականը կնշանակի ընդունել քաղաքական պարտությունը և հեռանալ առանց որևէ երաշխիքի։ Մակրոնի կուսակցությունն այսօր չունի հստակ ժառանգորդ, իսկ աջ պոպուլիստական ճամբարի՝ հատկապես Մարին Լը Պենի ուժեղացումը մեծացնում է ընտրություններում պարտվելու ռիսկը։
    3️⃣ Ելիսեյան պալատում հույս ունեն, որ ճգնաժամը կարելի է մեղմել, եթե Լեկորնյուին հաջողվի ձևավորել թեկուզ փխրուն կառավարություն կամ եթե ընդդիմությունը չկարողանա ապահովել մեծամասնություն` անվստահության քվեարկության համար։
    4️⃣ Նախագահի հրաժարականը կարող է երկիրը մղել կրկնակի ճգնաժամի՝ առաջացնելով և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն։ Նման զարգացումը ներկայիս միջազգային անկայունության պայմաններում կարող է խաթարել Ֆրանսիայի դերը Եվրոպայում և աշխարհում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Շնորհավոր տոնդ, ԵրևանԵրևանը պարզապես մայրաքաղաք չէ․ նա մեր պատմության, ինքնությ…

    🇦🇲 Շնորհավոր տոնդ, Երևան
    Երևանը պարզապես մայրաքաղաք չէ․ նա մեր պատմության, ինքնության և ազատության տունն է։
    Նրա փողոցներում պահված են յուրաքանչյուրիս անձնական հիշողությունները, նրա պատերի մեջ՝ մեր պայքարի ու հաղթանակների պատմությունը։
    Այս օրը ոչ միայն մեր քաղաքի տոնն է, այլև երևանցիների, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով, ստեղծարար մտքով ու քաղաքացիական պատասխանատվությամբ Երևանը դարձնում են կենդանի, աշխույժ ու զարգացող քաղաք։
    Շնորհավոր Երևանի օրը․ թող մեր քաղաքը միշտ լինի մի վայր, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ ու ազատ, հավատում են ապագային և իրենց ամենօրյա փոքր քայլերով ամրացնում են Հայաստանի պետականությունը։

  • Անհաջողության անատոմիա․ ինչ է ցույց տալիս Հայաստանի հավաքականի պարտությունը Ֆու…

    🇦🇲🇭🇺⚽️ Անհաջողության անատոմիա․ ինչ է ցույց տալիս Հայաստանի հավաքականի պարտությունը
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով զիջեց Հունգարիային։
    Հավաքականը գրեթե ողջ հանդիպման ընթացքում զիջում էր նախաձեռնությունը՝ թողնելով խաղի ընթացքը մրցակցի ձեռքում։
    Հարձակման կառուցվածքը կիսատ էր, փոխանցումները՝ դանդաղ ու կանխատեսելի, իսկ դաշտի կենտրոնը ամբողջությամբ վերահսկում էին հունգարները։
    Առանց համակարգային փոփոխությունների՝ սկսած մանկապատանեկան դպրոցներից մինչև ազգային թիմի ռազմավարական տեսլականը, մենք կրկին ու կրկին կբախվենք նման արդյունքների։
    Ժամանակն է հրաժարվել «արժանապատիվ պարտության» հոգեբանությունից և սկսել ձևավորել թիմ, որը դաշտ է դուրս գալիս ոչ թե պարտությունից խուսափելու, այլ հաղթանակի հասնելու նպատակով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/gkp59uAjWbQ?si=5h6_IEsz66PpTTKeՄեր «զիբիլը»…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/gkp59uAjWbQ?si=5h6_IEsz66PpTTKe

    Մեր «զիբիլը» Թրամփն ու Պուտինը չեն մաքրելու, Մոլդովայի սցենարը կլինի, եթե հույսը մեր վրա չդնենք

    Տաջիկստանում Լուկաշենկոն հեգնեց Փաշինյանին ու մեսիջ ուղարկեց, որ Նիկոլը գնալու տեղ չունի, այս միջավայրին այլընտրանք չունի, արևմտյան հարթակներն արդյունք չեն տվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական…