Category: Suren Surenyants

  • Թեժ բանավեճ CIVILNET-ի եթերումhttps://www.youtube.com/live/nyhRO7ZEFSo?si=BM4qi…

    Թեժ բանավեճ CIVILNET-ի եթերում
    https://www.youtube.com/live/nyhRO7ZEFSo?si=BM4qiuwh3SEoFO9M

    LIVE. Նախընտրական բանավեճ — 2026

    ՍիվիլՆեթը կազմակերպել է նախընտրական բանավեճ քաղաքական վեց ուժերի մասնակցությամբ։ Ուժերն ընտրվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսյան հարցման արդյունքներով։
    #CivilNet #ՍիվիլՆեթ
    — Follow us on Instagram: https://www.instagram.com/civilnet.am/
    -…

  • Ժամը 19-ին, յութուբյան իմ ալիքում, կներկայացնեմ հայ-ռուսական հարաբերություններու…

    Ժամը 19-ին, յութուբյան իմ ալիքում, կներկայացնեմ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի տնտեսական հետևանքները:
    Հետևեք կարևոր եթերին:
    https://youtu.be/fKWY5oT0h2g?si=01QBstxFqdNAtvFy

    Նիկոլը սովի է մատնում ժողովրդին, մի հավատացե՛ք նրա ստերին

    Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը Հայաստանի տնտեսությանը մոտ հինգ միլիարդ դոլարի վնաս է հասցնելու: Փոխհատուցման մասին Փաշինյանի հայտարարությունները սուտ են:

  • Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք Google Play-ում և App Store-ում գոր…

    ❗️❗️❗️Walk հավելվածը՝ ՔՊ վարչական ռեսուրսի գործի՞ք
    Google Play-ում և App Store-ում գործում է Walk հավելվածը, որը, թերևս, առանձնակի ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին տեղեկություններ, որ դրան հասանելիություն ունեն բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներն ու նախընտրական շտաբների պատասխանատուները։
    Ըստ առկա տեղեկությունների՝ հավելվածում ներառված են Հայաստանի քաղաքացիների գրանցման և փաստացի բնակության հասցեների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում, մուտքը հնարավոր է միայն հատուկ գրանցումից և թույլտվություն ստանալուց հետո։
    Խոսքը մի համակարգի մասին է, որը կարող է ծառայել իշխող կուսակցության նախընտրական նպատակներին՝ օգտագործելով այնպիսի ռեսուրսներ, որոնք հասանելի չեն քաղաքական մյուս ուժերին։
    Այս պարագայում առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։
    Նախ՝ ակնհայտորեն վտանգվում է ընտրական սուբյեկտների հավասարության սկզբունքը, քանի որ մեկ քաղաքական ուժ ստանում է բացառիկ տեղեկատվական և կազմակերպչական առավելություն։
    Երկրորդ՝ հիմնավոր կասկածներ են ծագում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և դրանց օգտագործման օրինականության վերաբերյալ։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ով, ինչ հիմքով և ինչ նպատակներով է տնօրինում իր անձնական տվյալները։
    Երրորդ՝ ձևավորվում է ընտրողների վարքագծի վրա ազդեցություն գործադրելու ինստիտուցիոնալ գործիք, որը կարող է օգտագործվել կոնկրետ քաղաքական ուժի վերարտադրությանը ծառայեցնելու նպատակով։
    Հետևաբար, լիովին օրինաչափ և հանրային նշանակություն ունեցող են հետևյալ հարցերը․ ո՞ւմ պատվերով է ստեղծվել Walk հավելվածը, ի՞նչ միջոցներով և ի՞նչ ռեսուրսների հաշվին է այն մշակվել,
    ինչպե՞ս են հավաքագրվել և մշակվել այնտեղ առկա տվյալները,
    և ինչո՞ւ այդ համակարգը հասանելի է միայն մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վերջապես՝ ո՞ր երկրին է պատկանում ընկերությունը, որը ստեղծել է այս հավելվածը։
    Ընտրությունները պետք է լինեն գաղափարների, ծրագրերի և քաղաքական մրցակցության հարթակ, ոչ թե վարչական ու տեղեկատվական ռեսուրսների անհավասար օգտագործման դաշտ։ Հետևաբար, Walk հավելվածի շուրջ առաջացած հարցերը պահանջում են հրապարակային, հստակ և սպառիչ պատասխաններ։
  • Երաշխավորված խաղաղություն, համերաշխություն, բարեկեցությունԽորհրդարանական ընտրութ…

    Երաշխավորված խաղաղություն, համերաշխություն, բարեկեցություն
    Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլում հարկ եմ համարում հիշեցնել մեր քաղաքական թիմի մի քանի հիմնական ծրագրային թեզերը.
    ● Երաշխավորված խաղաղություն՝ շարունակական զիջումների փոխարեն,
    ● Հանրային համերաշխություն՝ պառակտման փոխարեն,
    ● Բարեկեցիկ, բարգավաճ հասարակություն՝ աղքատության փոխարեն:
    Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների:

  • Հայերը և ֆուտբոլը․ Ալեն Պողոսյան Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան) ֆրանսիացի նա…

    Հայերը և ֆուտբոլը․ Ալեն Պողոսյան
     
    Ալեն Պողոսյան (ԲոգոսյանԲողոսյան) ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստկիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
     
    19921994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 19941997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 19982002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 20022003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։
     
    19972002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի:
     
      Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Իշխանության «հարամության» սցենարները «Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման …

    Իշխանության «հարամության» սցենարները
    «Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի և փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հղում անելով վերջին շրջանում հրապարակված օտարերկրյա դեղին մամուլի  և դրանց հիմա վրա վերլուծություններ սարքած այլ լրատվամիջոցների մի շարք հետաքննությունների։
    Դիտորդական այս առաքելությունը  ղեկավարում է ոչ անհայտ Դանիել Իոաննեսյանը։ Դեռևս ընտրարշավից 3-4 ամիս առաջ հիմանական ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, Երևանի սրճարաններում ակտիվ քննարկվում էր, որ հենց Փաշինյանը տեսնի, որ պարտվում է՝ Դանիել Իոաննիսյանը կդիմի իրավապահներին և իշխանությունը կգնա, այսպես կոչված, Մոլդովոկան սցենարով։
    Կարծես թե պրոցեսը սկսվում է։
    Բոլոր հարցումներով ընդդիմադիր 3 կամ  4 ուժերը ապագա ԱԺ-ում կազմում եմ կոալիցիա, հետևաբար նոր կառավարություն։
    Հենց սա է  իշխանությանը  դրդում գնալ ճակատագրական սխալին՝ ներդնելով «մոլդովական սցենարը» կամ, ավելի ճիշտ, ընտրությունների «հարամությունների» համակարգը։
    Հարամություն համար 1
    Իշխանությունը քաղաքական որոշում է կայացնում առաջատար երեք ուժերից մեկին դուրս թողնել ընտրական գործընթացից։
    Մեր մյուս երկու գործընկերների հարցը քննարկելը կոռեկտ չենք համարում, սակայն եթե թիրախը լինի ԲՀԿ-ն, ապա մեր արդեն բավարար մոտիվացված, կազմակերպված և բարձր քաղաքական էներգիա ունեցող ընտրազանգվածը՝ խարիզմատիկ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկ կոչով կկենտրոնանա մյուս ազդեցիկ ընդդիմադիր ուժերի շուրջ։
    Այսինքն՝ մենք ունենք նաև գործողությունների պլան Բ։
    ԲՀԿ ձայները չեն փոշիանա, դրանք կգնան 1-2  ուժի, ու ապագա ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցությունները կկազմեն նոր կառավարություն։ Նման պայմաններում ընդհանուր գործը չի տուժի։ Ուղղակի երկրում մթնոլորտը կդառնա էլ ավելի արմատական։
    Հարամություն համար 2
    Ընտրական գործընթացից դուրս են թողնվում երկու ազդեցիկ ընդդիմադիր ուժեր։
    Սա արդեն մոլդովական սցենարի առավել կոշտ և վտանգավոր կիրառումն է։ Սա կնշանակի, որ ընտրություններ փաստացի տեղի չեն ունեցել, և կստեղծի խոր քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները։ Բնական պատասխանը լինելու է հասարակական լայն դիմադրությունը և հայկական հեղափոխությունը։
    Իշխանության համար սա կարող է թվալ իրավիճակը վերահսկելու միջոց, սակայն իրականում նման քայլերը միայն արագացնելու են քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Ժողովրդի ընտրության իրավունքի սահմանափակումը երբեք չի դարձել որևէ իշխանության երկարաժամկետ պահպանման երաշխիք։
    Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մի պահից դադարում է սառը մտածել։ Հանրային դժգոհությունն աճում է, իսկ վարչական ռեսուրսի հնարավորություններն այլևս չեն ապահովում նախկին արդյունքը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում նա դեռևս ունի  հնարավորություն՝ չգնալ նոր ճակատագրական և անշրջելի սխալների ճանապարհով։
    Եթե Փաշինյանը պարտվում է, ապա պետք է հեռանա իշխանությունից քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։ Անվտանգության բոլոր երաշխիքներով։
    Եթե առանց հարամությունների վերարտադրվում է, ապա պետք է գնա ներքին երկխոսության և երկրում լարվածությունը թուլացնելու միակ խելամիտ ճանապարհով։
    Եթե, սակայն, նա ընտրի «հարամությունների», կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհը, ապա գուցե կարողանա շատ կարճ ժամանակով երկարաձգել իր իշխանության կյանքը։ Բայց այդ դեպքում դրա ավարտը կլինի շատ ավելի ծանր, շատ ավելի անկանխատեսելի և շատ ավելի տխուր՝ ինչպես իր, այնպես էլ երկրի համար։
    Մի փոքր եղբայրական Մոլդովայի  մասին
    Բնակչության ճնշող մեծամասնությունը նաև Ռումինիայի քաղաքացի է, որը ԵՄ անդամ է, սահմանակից է այդ երկրին և տնտեսական ու  բոլոր այլ առումններով խորը ինտեգրացիայի մեջ է։ Սա մեր և Մոլդովայի մեծագույն տարբերությունն է, հետևաբար սցենարի հետևանքների տարբերությունը։  Մոլդովայում դատարանը մեկ տարի հետո ընդունեց, որ հակաօրինական էր քաղաքական ուժին ընտրություններից դուրս թողնելը։
    Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար։

  • Հարգելի Սաթիկ Սեյրանյանին իմ հարցազրույցը՝ ժամը 22:45-ինhttps://youtu.be/_N1nci0…

    Հարգելի Սաթիկ Սեյրանյանին իմ հարցազրույցը՝ ժամը 22:45-ին
    https://youtu.be/_N1nci0gtEs?si=5ONuac001IVK6PQO

    ՆԻԿՈԼԸ ՎԱԽԻՑ ՄՏԵԼ ԷՐ ՍԵՂԱՆՆԵՐԻ ՏԱԿ. ԻՐ ԱՊԱԳԱՆ ՀԱՍՏԱՏ ՈՐՁԻ ՀԵՏ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԽՑՈՒՄ

    «168 Ժամ»-ի «Պրեսսինգ» («Pressing») հաղորդաշարի շրջանակներում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Սուրեն Սուրենյանցը։
    Քաղաքական գործիչը հանդես…

  • Սուրենյանցի կարևոր բացահայտումը. Փաշինյանի նոր սխալը, որը «կպայթեցնի» իշխանությո…

    Սուրենյանցի կարևոր բացահայտումը. Փաշինյանի նոր սխալը, որը «կպայթեցնի» իշխանությունը
    https://youtu.be/LY-5vPAxn4U?si=VyZ21su_kI2wW1qC

    Սուրենյանցի կարևոր բացահայտումը. Փաշինյանի նոր սխալը, որը «կպայթեցնի» իշխանությունը

    Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու: Իսկ եթե Փաշինյանը կոպտագույն «հարամություններով» մնա իշխանության, դա լինելու է խիստ կարճատև և իշխանության…

  • Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխան…

    ❗️❗️❗️Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը
    Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար:
    Փաշինյանն առանցքային երեք ուժերին միավորեց մեկ զամբյուղի մեջ՝ նրանց անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»: Եվ սա արեց՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երեք քաղաքական ուժերը խիստ տարբեր են՝ իրենց քաղաքական հետագծով, թիմերի ու ծրագրերի կառուցվածքով, խոսույթով, ծրագրերով:
    Փաշինյանը չէր հաշվարկել, որ սեփական գահավիժող վարկանիշի համատեքստում՝ նպաստում է ընդդիմադիր էլեկտորատների սրընթաց բյուեղացմանը, կոնսոլիդացիային: Երբ սա կայացավ, սոցիոլոգիայի դասական կանոնների համաձայն, չկողմնորոշված, ապաքաղաքական ընտրողները թեքվեցին դեպի ուժի նոր կենտրոնը՝ ընդդիմությունը:
    Փաշինյանն՝ իր սխալով, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր իրավիճակ, որը հունիսի 7-ին անխուսափելի է դարձնում իշխանափոխությունը:
    Փաշինյանը դեռ չէր «մարսել» առաջին սխալը, երբ նրան հորդորում են անել երկրորդը՝ ճակատագրական սխալների շարքը դարձնելով անշրջելի:
    Հիմա իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին
    Այս սցենարը գուցե «աշխատեր» քարոզարշավի մեկնարկին, երբ ընդդիմադիր էլեկտորատը դեռ կոնսոլիդացված ու մոտիվացված չէր:
    Հիմա ուշ է:
    Եթե «խաղից դուրս» թողնվի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, չեն կարող «փոշինալ» ընդդիմադիր առաջատար ուժի ձայները, ընդամենն այդ ձայները փոխանցվելու են մյուս երեք ընդդիմադիր ազդեցիկ ուժերին և երկրում ստեղծվելու է հեղափոխական վիճակ:
    Եթե որոշում կայացվի «Հայաստան» դաշինքին ընտրապայքաիրից դուրս թողնելու որոշում, Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, որը ամենաքաղաքականն ու մոտիվացվածն է,  տանը չի նստելու և անմիջապես կողմնորոշվելու է դեպի ընդդիմադիր հիմնական ուժերը:
    ԲՀԿ-ն արդեն ունի ընտրողների մոտիվացված և էներգետիկայով հարուստ բանակ՝ ընդգծված խարիզմատիկ լիդերով, ու հաստատապես նրան ընտրապայքարից «դուրս թողնելու» պարագայում՝ Փաշինյանը չեզոքացնելու է այս կամպանիայի կայունացնող գործոնը ու իր անխուսափելի հեռացումն ուղեկցելու է ցնցումներով:
    ԲՀԿ ընտրազանգվածը մեկ կոչով իր ձայները տալու է ընդդիմադիր երկու-երեք ուժի, ինչի արդյունքում Փաշինյանը նոր խորհրդարանում ստանալու է ընդդիմադիր երեք ուժերից կազմված մեծամասնություն(«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և այս պարագայում, վստահաբար՝ Թաթոյանի ֆրակցիա), հեռացվելու է իշխանությունից, սակայն ավելի վատ սցենարով, քանի որ չի լինելու ԲՀԿ կայունացնող գործոնը:
    Մի խոսքով, Փաշինյանին հրամցված սցենարը և հնարավոր երկրորդ ճակատագրական սխալը պարտված խաղ է նրա համար: Պարտությանը գումարվելու է նաև ընտրությունները «հարամելու» պատասխանատվությունը, ինչն ավելի է բարդացնելու պարտվող իշխանության վիճակը:
    Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու:
    Իսկ եթե Փաշինյանը կոպտագույն «հարամություններով» մնա իշխանության, դա լինելու է խիստ կարճատև և իշխանության համար վտանգավոր ու անկանխատեսելի սցենարներով: