Category: Suren Surenyants

  • Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղա…

    🔥 Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր
    Բաքվի ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային հանձնելու հնարավորությունը՝ Դոնբասում սեպարատիզմի ֆինանսավորման և ռուսական ագրեսիային աջակցելու վերաբերյալ հետաքննության շրջանակում։
    Վարդանյանը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին ընդգրկվել էր ուկրաինական «Միրոտվորեց» տվյալների բազայում և հայտնվել ուկրաինական սանկցիաների տակ՝ ռուսական ազդեցության մեխանիզմների և Դոնբասի անջատողական կառույցների հետ կապերի կասկածանքով։
    Եթե Իլհամ Ալիևն իսկապես գնա նման քայլի, ապա դա կլինի ակնհայտ աշխարհաքաղաքական ժեստ՝ ուղղված Ուկրաինային, ԵՄ-ին և ընդհանրապես այն կենտրոններին, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմամբ։
    Մի կողմից, Բաքուն կփորձի ազատվել այն միջազգային քաղաքական և մեդիա ճնշումից, որն ուղեկցում է Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու թեմային, մյուս կողմից՝ Ալիևը կփորձի իրեն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական ճակատի գործընկեր։
    Այս ֆոնին ուշագրավ է նաև օրերս կալանավորված մեր թիմակից Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման իրական պատվիրատուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։
    Անկախ նրանից՝ որքանով են մինչև վերջ հիմնավորված այդ պնդումները, ակնհայտ է մեկ բան․ ուկրաինական գործոնը գնալով ավելի նկատելի դեր է ստանում Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում։
    Թե՛ Վարդանյանի թեման, թե՛ Թևանյանի հայտարարությունը տեղավորվում են նույն լայն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, որտեղ տարածաշրջանը աստիճանաբար վերածվում է ռուսական ազդեցության սահմանափակման հերթական հարթակի։ Ուկրաինական գործոնը կիրառվում է որպես տարածաշրջանային վերադասավորումների և ներքաղաքական ճնշումների գործիք։
    Արևմտյան որոշ շրջանակներ ակնհայտորեն փորձում են ձևավորել նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիա, որտեղ Ռուսաստանի հետ ասոցացվող կամ նրա նկատմամբ բարեկամական  դիրքավորվում ունեցող դերակատարները պետք է դուրս մղվեն քաղաքական, տեղեկատվական և անվտանգային գործընթացներից։
    Խնդիրն այն է, որ այս մեծ հակադրությունների պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ չափազանց խոցելի։ Իսկ երբ իշխանությունները երկիրը ներքաշում են արտաքին ուժերի դիմակայության տրամաբանության մեջ՝ առանց հստակ ազգային ռազմավարության և պետական հաշվարկի, Հայաստանը վտանգում է վերածվել ոչ թե ինքնուրույն սուբյեկտի, այլ աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմի։

  • Ответ Андраника Теваняна касательно обвинения в его адрес о шпионаже через геоце…

    🎥Ответ Андраника Теваняна касательно обвинения в его адрес о шпионаже через геоцентр “Россия Кавказ”.
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Հարցազրույց Euromedia24-ին։https://youtu.be/DifZ0nSRyjM?si=a2JKYbu_BwaXO2rxՄինչև…

    Հարցազրույց Euromedia24-ին։
    https://youtu.be/DifZ0nSRyjM?si=a2JKYbu_BwaXO2rx

    Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/fVJ6h_klqOE?si=1LGSRswVhhfRptQLՆիկոլը լափում…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/fVJ6h_klqOE?si=1LGSRswVhhfRptQL

    Նիկոլը լափում ու մսխում է անցնցում հեռացման իր հնարավորությունը,տապալվելու է, եթե անգամ վերընտրվի

    Փաշինյանը չի վայելելու իշխանությունը, եթե անգամ այլանդակության դիմի ու վերընտրվի, քաղաքական մարսողության խնդիր է ունենալու, ոտքին է գցելու, դեռ Սահմանադրության հանրաքվե կա: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց…

  • Հարցազրույց ArmatTV-ինhttps://youtu.be/FHQwcY71cLc?si=DeW4ck4xEokc5f3GԳագիկ Ծառո…

    Հարցազրույց ArmatTV-ին
    https://youtu.be/FHQwcY71cLc?si=DeW4ck4xEokc5f3G

    Գագիկ Ծառուկյանը կգնա մինչև վերջ. Փաշինյանի հետ կոմպրոմիս չի՛ լինելու. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին: https://bit.ly/subscribeArmat
    Armat Media-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
    🔺https://www.facebook.com/ArmatMedia/
    🔺https://www.instagram.com/armat.media
    🔺https://www.tiktok.com/@armat.media
    🔺https://t.me/armatmedia…

  • Ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ» Քաղաքական ընդ…

    🛑 Ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»
    Քաղաքական ընդդիմախոսներին «քյարփինջ» անվանող Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, նույնիսկ չի էլ գիտակցում իր օգտագործած բառի իրական խորհուրդը։ Բայց ժողովուրդը շատ լավ է հասկանում այդ տարբերությունը։
    Քյարփինջը կառուցողի, արարողի, տուն ու օջախ պահողի խորհրդանիշ է։ Քյարփինջով մարդիկ տուն են կառուցում, պատ են կանգնեցնում, ընտանիք են պահպանում, հայրենիք են ամրացնում։ Այն ստեղծարար աշխատանքի, համբերության, արմատների ու շարունակականության խորհրդանիշ է։
    Իսկ քլունգը ավերելու գործիք է։ Առավել վտանգավոր, երբ այն հայտնվում է թշնամու ձեռքում և սկսում է ծառայել ոչ թե սեփական տունը կառուցելուն, այլ սեփական պետության հիմքերը քանդելուն։
    Փաշինյանը հենց այդ օգտագործվող քաղաքական քլունգն է, որի հարվածներից փուլ եկան Արցախը, ազգային անվտանգությունն ու հազարավոր հայկական օջախների խաղաղությունը։
    Հիմա ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»:

  • Քաղաքական առումով միանգամայն տեղի է Նաիրի Հունանյանի և Նիկոլ Փաշինյանի համեմատու…

    Քաղաքական առումով միանգամայն տեղի է Նաիրի Հունանյանի և Նիկոլ Փաշինյանի համեմատությունը: Նրանք երկուսն էլ անդառնալի վնաս են հասցրել մեր պետությանը:
    168TV-ի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/OQrrk6Iz2Z8?si=MdDVePV290q0ENLC

  • Այսօրվա իր վարքագծի և խոսույթի համար՝ ԱԱԾ-ն մի պահի, միևնույն է, այցելելու է Փաշ…

    Այսօրվա իր վարքագծի և խոսույթի համար՝ ԱԱԾ-ն մի պահի, միևնույն է, այցելելու է Փաշինյանին: Դա կարող է տեղի ունենալ հենց հունիսի 8-ին:
    «Հայելի» ակումբի ասուլիսի ամբողջական տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/live/zjH5IgQmVpY?si=uchvDwXJeb78m_iP

  • Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Անկեղծ ասած, մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է մնա…

    ⚡️⚡️⚡️Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե
    Անկեղծ ասած, մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է մնացել է շատ տհաճ, դառը տպավորություն, երբ Իլհամ Ալիևը՝ թեկուզ տեսակապով, Երևանի սրտում հավաքված Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ներկայությամբ մեր ռազմագերիներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախում էթնիկ զտումների գործողությունը՝ «տարածքային ամբողջականության վերականգնում»։
    Քաղաքական ապտակ, որ փաթեթավորված էր խաղաղության հռետորաբանության մեջ։
    Մենք այս ամենն արդեն տեսել ենք։
    Բաքվի բռնապետը տասնամյակներ շարունակ կատարելագործել է Եվրոպայի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու արվեստը։ Ալիևն ուղղակի մեղադրեց Եվրոպական խորհրդարանին «խաղաղության սաբոտաժի» մեջ՝ վկայակոչելով 5 տարում ընդունված 14 բանաձևերը, և ցուցադրաբար սառեցրեց համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։
    Այս ամբողջ «մեկ դերասանի թատրոնը» խաղացվել էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝ հստակ ցույց տալու, որ Բաքուն այլևս ոչ թե պաշտպանվում է, այլ ինքն է թելադրում պայմանները Արևմուտքին։
    Սակայն ամենադառնն ու ողբերգականն այլ տեղ է՝ եվրոպացի «խաղաղարարները» ձև բռնեցին, թե այդպես էլ պետք է լինի։ Բաքուն նրանց պետք է՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր, և դրա համար պատրաստ են տարիներ շարունակ ձեռք սեղմել ավտորիտար առաջնորդի հետ՝ աչք փակելով նրա հանդուգն հռետորաբանության վրա։
    Արևմտյան երկակի ստանդարտները և ստեղծված իրավիճակը վտանգավոր են մեզ համար:
    Մինչ վարչապետ Փաշինյանը ժողովրդին հանգստացնում է «խաղաղության խաչմերուկի» մանտրայով, հակառակորդը գործում է շատ կոնկրետ և անողոք։
    Բաքուն պլանային կերպով ուժեղացնում է ռազմական մկանները։ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 8,7 մլրդ մանաթ՝ գրեթե 5 մլրդ դոլար, որը, բնականաբար, նախատեսված է Հայաստանին «խաղաղեցնելու» համար։
    Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանն այս պահին։
    Կրճատում է սեփական պաշտպանական ծախսերը մոտ 16 տոկոսով՝ փաստորեն գործարկելով միակողմանի զինաթափման գործընթաց։
    Ցինիզմի գագաթնակետը «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն է։ Այն Բաքվում դարձել է պետական ռազմավարություն՝ միջազգային մակարդակով օրինականացման փորձերով։ Երբ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ահազանգում է և երևույթներին տալիս է իրենց իրական անունները՝ ասելով, որ դա Ադրբեջանի դեմոգրաֆիական էքսպանսիայի քաղաքականություն է՝ «վերադարձի» քողի տակ, մեզ անվանում են «խաղաղության թշնամիներ» և մեղադրում են կարգավորման գործընթացը խաթարելու մեջ։
    Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հունիսի 18-19-ին՝ մեր «ճակատագրական» ընտրություններից անմիջապես հետո, Բաքուն արդեն նախատեսել է փառատոն «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծաղրական անվանումով։
    Հենց այդ պատճառով էլ առաջանում է վերնագրում դրված հարցը՝ ընտրություններ, թե՞ հանրաքվե։ Մեզ փորձում են դնել կեղծ երկընտրանքի առջև՝ հունիսի 7-ի քվեարկությունը ներկայացնելով որպես «պատերազմ կամ խաղաղություն դիլեմա, ընդ որում՝ «խաղաղության» տակ հասկացվում է Բաքվից իջեցված ճանապարհային քարտեզի անվերապահ ընդունումը։
    Սա խաբեություն է։ Իրական ընտրությունը շատ ավելի սարսափելի է՝ կամ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կամ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը
    Փաշինյանի ռազմավարությունը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա՝ Արցախից հրաժարվելով և Ռուսաստանից «ազատագրվելով» իբր թե կարելի է ունենալ «պայծառ եվրոպական ապագա» և Արևմուտքի անվտանգության երաշխիքներ։
    Բայց ո՞ւր են այդ երաշխիքները։ Ո՞ւր է Եվրոպայի արձագանքը՝ Ալիևի Երևանում արած մարդակեր հայտարարություններին։
    Չկան։ Կան միայն հերթական «թղթե» բանաձևեր, որոնք զուրկ են քաղաքական կամքից, առավել ևս՝ անվտանգության երաշխիքներից։
    Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ եթե հունիսի 7-ին Փաշինյանը վերընտրվի, մեզ իսկապես սպասում է «Արևմտյան Ադրբեջան»։
    Մեզ առաջարկում են գեղեցիկ խոսքեր և խոստումներ՝ առանց ուժեղ բանակի, առանց դաշնակիցների, առանց հստակ պետական ռազմավարության։
    Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև: