Category: Suren Surenyants

  • Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեսիվ «Էն Ղարաբաղի ակցենտով մասկավո…

    🔥 Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեսիվ
    «Էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները…», «չոքցնելու եմ սաղիդ», «մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղերը»․ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունները վաղուց արդեն դուրս են քաղաքական բանավեճի, անգամ հուզական հակադարձումների սահմաններից։
    Սա պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային սպառնալիքի, վիրավորանքի և ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
    Նման բառապաշարը ոչ միայն անհարիր է վարչապետի պաշտոնին, այլ նաև վտանգավոր է պետականության և հասարակական համերաշխության տեսանկյունից։ Երբ երկրի ղեկավարը քաղաքական ընդդիմախոսներին անվանում է «լակոտներ», սպառնում է «չոքցնել» և նվաստացուցիչ ձևակերպումներով է խոսում սեփական քաղաքացիների մասին, նա փաստացի օրինականացնում է ագրեսիան, թշնամանքը և անհանդուրժողականությունը։
    Առանձնապես մտահոգիչ է, որ Փաշինյանի խոսքում ակնհայտորեն թիրախավորվում են արցախցիները։ «Ղարաբաղի ակցենտով» ձևակերպումը պատահական չէ․ այն հանրային գիտակցության մեջ ձևավորում է բաժանարար գծեր, խթանում խտրական վերաբերմունք և արցախցիներին ներկայացնում որպես «օտար» կամ «կասկածելի» խումբ։ Սա հասարակության ներսում ատելության և պառակտման վտանգավոր գեներացում է։
    Զավեշտ է նաև քաղաքական հակադրության խոր հակասությունը։ Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնացել է միակողմանի զիջումների, պարտությունների և նվաստացուցիչ պայմանավորվածությունների ճանապարհով, այլ խոսքվ՝ «չոքել» է Ալիևի առաջ, այսօր «չոքցնելու» սպառնալիքներ է հնչեցնում սեփական ժողովրդի, ընդդիմության և արցախցիների հասցեին։
    Ալիևի առաջ մշտապես զիջումների գնացող իշխանությունը ներսում փորձում է ուժի և վախի մթնոլորտ ստեղծել։ Սա իրականում քաղաքական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամի վկայություն է։ Երբ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունն ու քաղաքական փաստարկների պաշարը, խոսույթը վերածվում է վիրավորանքի, սպառնալիքի և փողոցային բառապաշարի։
    Պետական ղեկավարի խոսքը պետք է միավորի հասարակությանը, ամրապնդի հանրային համերաշխությունը և նպաստի քաղաքական առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Փաշինյանի խոսույթը, հակառակը, վերածվում է հասարակությունը բաժանելու, թշնամանքի մթնոլորտ ձևավորելու և քաղաքական հակառակորդներին թիրախավորելու գործիքի։
    Հենց այս պատճառով է, որ Հայաստանում փոփոխություններն այլևս պետական անհրաժեշտություն են։ Երբ իշխանությունը կորցնում է պետական պատասխանատվության զգացումը, քաղաքական հակառակորդին դիտարկում է որպես թշնամի, իսկ հասարակության մի հատվածի նկատմամբ գեներացնում է ատելություն, իշխանափոխությունը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ ազգային անվտանգության, հանրային համերաշխության և պետականության վերականգնման հարց։
    Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը չի սպառնում սեփական ժողովրդին, չի բաժանում հասարակությանը «յուրայինների» ու «օտարների», այլ վերականգնում է պետության արժանապատվությունը, քաղաքական առողջ մթնոլորտը և ազգային համերաշխությունը։

  • Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերը` Ռուբեն Վարդանյանի մասինhttps://youtu.be/Ig2oKCxe0…

    Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերը` Ռուբեն Վարդանյանի մասին
    https://youtu.be/Ig2oKCxe0wY?si=86jQl71Nl6AIFReh

    Հուսամ՝ շուտով իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը Երևանում իր ծրագրերը կյանքի կկոչի. Ծառուկյան

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը Երաշխավորված խաղաղության գաղափարը համընդհանուր աջա…

    ⚡️⚡️⚡️Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը
    Երաշխավորված խաղաղության գաղափարը համընդհանուր աջակցություն է ստանում մեր ժողովրդի մոտ։
    Սա գալիս է փոխարինելու Ալիևի պարտադրանքով ՔՊ-ական ուրացման մոդելին։
    Չունենալով, որևէ բանական, փաստարկված առարկություն՝ իշխանությանը խոսնակները որդերգրել են վիրավորելու և ծաղրելու անմիտ ուղին։
    Երեկ մի խումբ «անթերի ՔՊ-ականների» հրահանգված էր հարձակում Գագիկ Ծառուկյանի վրա, ով Արագածոտնի գյուղերից մեկում հնարավոր երաշխավոր պետությունների ցանկում, ի թիվս՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, տվել էր նաև Պակիստանի անունը։ Ու գնաց. SMS ստանալուն պես գործի լծվեցին ձեթագողը, անտառաճանաչը, ատամնատեխնիկը և այլոք. «Բա Ծառուկյանը չգիտի Պակիստանը ինչ ա»։
    Անթերի SMS-ականներին բացատրենք.
    1. Պակիստանն այսօր Իրան-ԱՄՆ դժվարագույն բանակցությունների միջնորդն է։ Նրան, ըստ էության, վստահում են, թե Իրանը (որը համարվում է մեր առանցքային տարածաշրջանային գործընկերը ) և ԱՄՆ-ն, որին պատկանում է մեր Սյունիքով անցնող TRIPP-ը։ Իմաստը տեսա՞ք Պակիստանի դերի, թե՞ SMS-ով բացատրենք։
    2. Պակիստանը լինելով իսլամական, ատոմային տերություն՝ ունի ազդեցություն Ադրբեջանի վրա։
    3. Եվ վերջապես՝ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել է հենց այս իշխանության օրոք՝ 2025-ին։
    Սա Պակիստանի մասով, թեև բոլորին հասկանալի է, որ Երաշխավորված խաղաղության համակարգում առանցքային դերակատարում ունենալու են այլ պետություններ։
    Իշխանության ռեակցիան շատ հասկանալի է։ Սրանց պետք չէ երաշխավոր ազդեցիկ պետություններ։ Սրանց պետք է «խաղաղության» նիկոլական տարբերակը՝ Ալիևի կամքից, տրամադրությունից կախված։ Ի դեպ, հենց երեկ նոր զիջումների անոնսը Նիկոլը պատերազմաբերը արեց։

  • Շատ հետաքրքիր հեռավար հանդիպում երիտասարդների հետhttps://youtu.be/kMgweZ_jNKg?si…

    Շատ հետաքրքիր հեռավար հանդիպում երիտասարդների հետ
    https://youtu.be/kMgweZ_jNKg?si=GL8xBEXEZmeDdrm2

    Հաղթանակի պարագայում մեր վարչապետի թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը.Սուրեն Սուրենյանց

    #Vote2026 #ՍուրենՍուրենյանց #քաղաքականություն #ընտրություններ #երիտասարդ #քաղաքագետների #ակումբ

  • Էս շերտը, էս բառամթերքը պատահականություն չեն: Սրանք Նիկոլ Փաշինյանի անհանդուրժող…

    Էս շերտը, էս բառամթերքը պատահականություն չեն: Սրանք Նիկոլ Փաշինյանի անհանդուրժողականության, քաղաքական վարքագծի, գարշահոտ խոսույթի ծնունդ են: Ու պատահական չէ, որ Փաշինյանի քարոզարշավի այս կտորը, բռնություն խրախուսող տեսանյութը հայտնվել է իշխանամերձ ԶԼՄ-ներում:
    https://youtu.be/LejAp133yyI?si=FRVyYvhTrri2bzfh

    Շան տղա լինեմ, թույլ տուր սաղին խփեմ. Փաշինյանի «սերն» ու «խաղաղությունը» «արդյունք» են տալիս

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Երբեք չի կարելի արժեքային կողմնորոշումը շփոթել աշխարհաքաղաքական դիրքավորման հետ:…

    Երբեք չի կարելի արժեքային կողմնորոշումը շփոթել աշխարհաքաղաքական դիրքավորման հետ: Նիկոլ Փաշինյանի հակառուսական արկածախնդրությունը կոլապսի առաջ է կանգնեցնելու Հայաստանի տնտեսությունը, մեր պետականությունը:
    Ասուլիսի ամբողջական տարբերակի հղումը՝ https://youtu.be/7XybevMCCBs?si=7FdgtHazBpdas03w

  • 6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը Միշտ այսպես է լինո…

    ❗️❗️❗️6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը
    Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ:
    Բացի նրանից, որ դառնում է Նիկոլի կրկեսի ծաղրածու, նաև կախվում է հեղինակավոր մարդու, ընդդիմադիր առաջնորդի ընտանիքի անդամի ինչ-որ տեղից ու իր պետական հանցավոր անգործության դատարկությունը լցնում է լեգենդներով:
    6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը:
    Բա, Նիկոլ, ունեցած- չունեցածդ, էս ծաղրածուներն են…

  • Ապահարզանի մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի պատասխա…

    Ապահարզանի մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի պատասխանը շատ նման է այն իրավիճակին, երբ անբարոյական կնոջը բռնել են «գործի վրա», սակայն նա հրաժարվում է բաժանվել:
    «Հայելի» ակումբի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://www.youtube.com/live/hFJYIT90Ank?si=fkNM3C8LOsk9o0ke

  • ԲՀԿ-ի Աբովյանի բազմամարդ հանրահավաքն այնքան տպավորիչ է եղել, որի շփոթված իշխանու…

    ԲՀԿ-ի Աբովյանի բազմամարդ հանրահավաքն այնքան տպավորիչ է եղել, որի շփոթված իշխանությունները սկսել են զանազան լեգենդներ հորինել:
    Livenews-ի հարցազրույցի ամբողջական հղումը՝ https://www.youtube.com/live/mGIjBF8qEQo?si=4B9MNM17-zvkCgkM

  • Կադրեր Աբովյանի հանրահավաքից ու երթից…

    Կադրեր Աբովյանի հանրահավաքից ու երթից