Category: Suren Surenyants

  • Դատարանը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով։Սա ոչ թե արդարադատությ…

    Դատարանը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով։
    Սա ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական հաշվեհարդար։
    Ամուր քաղաքական զորակցությունս Սրբազանին

  • Դատարանը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով։Սա ոչ թե արդարադատությ…

    Դատարանը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով։
    Սա ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական հաշվեհարդար։
    Ամուր քաղաքական զորակցությունս Սրբազանին

  • Հարցազրույց իմ բարեկամ Արման Աբովյանինhttps://t.me/abovyanarman/12343«Աշխարհի բո…

    Հարցազրույց իմ բարեկամ Արման Աբովյանին
    https://t.me/abovyanarman/12343

    «Աշխարհի բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն շահեր և Ադրբեջանի հետ շփվելու են․ սա պետք է ընդունենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով է էս դիսբալանսը․ Ադրբեջանի կշիռը աշխարհի բոլոր կենտրոնների համար շատ ավելի կարևոր է…

  • Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին …

    ⚡️⚡️⚡️Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը
    Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնում է ապավինել բացառապես անեկդոտային ժանրին՝ սեփական քաղաքականության «իրավացիությունն» ապացուցելու համար, բայց մի փոքր փչացնեմ չինական զբոսաշրջության մեջ գտնվող վարչապետի տրամադրությունը
    ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո օրակարգային է դառնում մեկ հարց:
    Հիմա, երբ ՄԽ-ը դադարեց գոյություն ունենալ, տրամաբանական և արդարացված է Փաշինյանից պահանջել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Հայաստանին ներկայացված բոլոր կարգավորման պլանները և դրանց վերաբերյալ հայկական դիվանագիտության պաշտոնական արձագանքները։
    Այդ փաստաթղթերը այլևս չեն ենթարկվում խորհրդապահության․
    Դրանք կորցրել են գործառնական նշանակությունը,
    Մնում են որպես պատմական փաստաթղթեր,
    Կարող են դառնալ հանրային հաշվետվության և նաև մասնագիտական վերլուծության նյութ։
    Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում։
    Սա թափանցիկության, պատմական արդարության և ազգային անվտանգության հարց է․ միայն ճշմարտությունը կարող է կանխել ապատեղեկատվությունն ու դավադրության տեսությունները։
    👉 Եվ վերջապես, այդ հրապարակումից հետո մենք բոլորս կիմանանք, թե ով իրականում հանձնեց Արցախը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվո…

    📌 Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվում է արտաքին ուժերի թելադրանքով
    2025թ․ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը լուծարեց Մինսկի խումբը և դրան առնչվող բոլոր կառույցները։
    Միաժամանակ անվավեր ճանաչվեցին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումները։
    Սա ոչ միայն իրավական, այլև խորհրդանշական իմաստով վերջնականապես փակեց Ղարաբաղյան հակամարտության միջազգային դոսյեն։
    Որոշումը կայացվեց ԼՂՀ հռչակման տարեդարձից մեկ օր առաջ։
    Իսկ այսօր՝ ԼՂՀ հռչակման տարեդարձի օրը, վարչապետ Փաշինյանը գրեց․
    «Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։ Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
    🔎 Այս համադրությունը մի քանի հստակ հետևություն ունի․
    1. Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է։ Որքան էլ այս փաստը ցավալի լինի, այն արձանագրված է։
    2. Ղարաբաղյան նոր շարժման հավանականությունը զրոյական է։ Սուբյեկտը՝ ԼՂ ժողովուրդը, տեղահանված է։ Նոր շարժման քաղաքական, տարածքային և ինստիտուցիոնալ հիմքերը վերացված են։ Այլևս չկա սուբեկտային այն հիմքը, որը կարող է կրել այդ շարժման գաղափարական կամ գործնական ծանրությունը։
    3. ԼՂ հակամարտության էջը փակվեց՝ առանց ռազմագերիների հարցի լուծման և առանց խաղաղության ինստիտուցիոնալ երաշխիքների։ Սա ոչ թե կայունության, այլ խոցելիության իրավիճակ է։
    4. Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքում ընկած ազգային-պետական նախագիծը՝ անկախության հռչակագրի գաղափարական,  արժեքային հիմքը, այլևս գոյություն չունի։ Պետականության հիմքը փոխվում է ոչ թե բնական զարգացման, այլ պարտադրված օրակարգերի ներքո։ Այլևս չկա այն միասնական ազգային նախագիծը, որով 1991-ին ձևավորվեց Երրորդ Հանրապետությունը։
    5. Փաշինյանի ուղերձը, թեև ներկայացվում է որպես ինքնուրույնության հռչակագիր, ավելի շատ հիշեցնում է հարմարվողականության մանֆեստ՝ ադրբեջանական վսալիտետի պայմանների ներքո։
    Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվում է ոչ թե ներքին կոնսենսուսի, այլ արտաքին ուժերի թելադրանքով։
    Վերջին հանգամանքը հանդուրժել անկարելի է:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը ՇՀԿ գագաթնաժողովի ժաման…

    🇦🇲🇦🇿 Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը
    ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։
    🔹 Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։
    🔹 Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։քքք
    Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ:
    Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։
    👉 Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով:
    Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։
    Այս հակասությունն, անշուշտ, խորանալու է և հայ- ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ.
    1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։
    Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզև անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից:
    Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
    2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։
    Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սեպտեմբերի 1-ը ոչ միայն դպրոցի դռների բացման օրն է, այլև մանկության հիշողություն…

    Սեպտեմբերի 1-ը ոչ միայն դպրոցի դռների բացման օրն է, այլև մանկության հիշողությունների, առաջին դասարանի հուզմունքի ու ուսուցչի ջերմ ձեռքի խորհրդանիշը։
    Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
    Թող ձեր դպրոցական ու ուսանողական տարիները դառնան բարեկամության, գիտելիքի և երազանքների իրականացման ամենագեղեցիկ փուլը։

  • Տյանցզինում, Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը Հայաստանը և Ռուսաստանը անվանել է …

    Տյանցզինում, Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը Հայաստանը և Ռուսաստանը անվանել է «եղբայրական երկրներ»: Այդ պահին, անկեղծորեն կուզեի տեսնել շատ ՔՊ-ականների և տարատեսակ իշխանամերձ գործիչների և փորձագետների դեմքերը, ովքեր, ի դեպ, նաև պետական ԶԼՄ-ներով շարունակ խոսում են «թշնամական», «դավադիր» Ռուսաստանի մասին:

  • Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության մասին 2025 թ․ օգոստոսի 31-ին Հայ…

    🇦🇲🤝🇨🇳 Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության մասին
    2025 թ․ օգոստոսի 31-ին Հայաստանը և Չինաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։
    Սա ողջունելի քայլ է, որն ուժեղացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան:
    Մյուս կողմից, Հայաստանը Հարավային Կովկասի վերջին երկիրն է, որը նմանաբնույթ փաստաթուղթ է ստորագրում Պեկինի հետ, ընդ որում՝ բովանդակային բաղադրիչով ավելի թույլ, քան Ադրբեջանը:
    Վրաստանը նման համաձայնագիր է ստորագրել 2023 թ․ հուլիսի 31-ին։
    Ադրբեջանը 2025 թ․ ապրիլի 23-ին արդեն հաստատեց «Comprehensive Strategic Partnership»՝ ընդլայնված գործընկերություն՝ ուղեկցված ավելի քան 20 գործնական փաստաթղթով։
    Այսպիսով, այսօրվա փաստաթուղթը՝ իր խորությամբ, մոտ է վրացական նախադեպին և զգալիորեն զիջում է Ադրբեջանի ծրագրային համագործակցությանը։
    Հայաստանը կարող է այս փաստաթուղթը դարձնել զսպման գործիք՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների պայմաններում։
    Մյուս կողմից, եթե հայ- չինական համագործակցությունը մնա միայն հռչակագրի մակարդակում, չի վերածվի տնտեսական կամ ռազմավարական ակտիվի։
    Պետք է կյանքի կոչել կոնկրետ նախագծեր՝ առևտրի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում։
    Հայաստանի գլխավոր անելիքն այն է, որ փաստաթուղթը վերածի իրական ծրագրերի, որպեսզի այն դառնա ոչ թե խորհրդանշան, այլ պետական շահերին ծառայող գործնական գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-