Category: Suren Surenyants

  • Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը Ալիևը կրկին վերադարձել է իր հին …

    🇦🇲🇦🇿 Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը
    Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։
    Այսօր, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․
    👉 «Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։
    Սա շարունակությունն է այն ուղերձի, որ Ալիևը հնչեցրեց ՇՀԿ գագաթնաժողովում՝ երբ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր հատված»։
    Խնդիրը միայն բառերի ընտրությունը չէ։ Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ ներկայացնել, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։
    Սա նրա քաղաքական գիծն է․
    ✔️Ներքին լսարանին նա ցույց է տալիս, որ չի զիջում «միջանցք» պահանջից։
    Միջազգային լսարանին՝ որ առանց Ադրբեջանի թեզի հնարավոր չէ ապահովել Միջին միջանցքի ամբողջականությունը։
    🇦🇲 Հայաստանի համար սկզբունքային է մեկ բան․
    Ճանապարհները կարող են լինել, բայց միջանցք չի լինելու։
    Ցանկացած հաղորդակցություն կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։
    Բայց արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը կհետևի այս սկզբունքին, թե՞ հերթական անգամ կդիմի նվաստացուցիչ զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։
    ‼️ Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը հստակ չեն հերքել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սյունիքի ճանապարհը 99 տարով վարձակալելու մասին։
    Նրանք նաև չեն հայտարարել, որ Հայաստանը ունենալու է մաքսային վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ։
    Սա միայն ուժեղացնում է հանրային կասկածները, որ պաշտոնական Երևանը Սյունիքի հարցում արդեն իսկ արել է կամ պատրաստվում է անել սկզբունքային զիջում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք Ռուսաստանի ԱԳ նախարար Սեր…

    🇦🇲🤝🌍 Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք
    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում թերահավատորեն է արձագանքել Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական փաստաթղթին՝ ակնարկելով, որ իրական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է միայն Մոսկվայի շահերի հաշվի առնելու դեպքում։
    Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բաց տեքստով հայտարարել է․ մինչև Հայաստանի Սահմանադրությունը չհամապատասխանի Բաքվի օրակարգին, խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել։
    Սա նշանակում է՝ հանրաքվեն դառնում է պայթյունավտանգ «ական» գործընթացի ճանապարհին․
    👉 Եթե հասարակությունը կողմ քվեարկի, Հայաստանը փաստացի ընդունում է ադրբեջանական վասալիտետը։
    👉 Եթե դեմ քվեարկի, Բաքուն ստանում է նոր պատերազմի պատրվակ։
    Սա կործանարար փակուղի է։
    Բայց Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ կարողանա Սահմանադրության հարցը դուրս բերել խաղաղության կարգավորման գործընթացից։
    Դրա համար անհրաժեշտ են երկու առանցքային պայման․
    🔹 Հայաստանի հասարակության բևեռացման հաղթահարումը և 2026-ի ընտրություններով որակապես նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումը։
    🔹 Հմուտ և բազմաշերտ դիվանագիտության գործադրումը, որը թույլ կտա միջազգային դերակատարներին համոզել՝ խաղաղությունը չի կարող պայմանավորվել մեկ երկրի ներքին իրավակարգով։
    Միայն այդպես Հայաստանը կկարողանա խուսափել պարտադրված երկակի ծուղակից։
    Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Խորհրդարանական արժանապատվության ճգնաժամ Ազգային ժողովում Արթուր Հովհաննիսյանի պ…

    🛑 Խորհրդարանական արժանապատվության ճգնաժամ
    Ազգային ժողովում Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ոչ միայն անթույլատրելի է, այլև բացարձակապես անհամատեղելի է պատգամավորի կարգավիճակի հետ։
    Սեռական բնույթի վիրավորանք հնչեցնելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին՝ նա հատել է բոլոր կարմիր գծերը։
    Սա այլ կերպ, քան քաղաքական ստորություն, չի կարելի բնորոշել։
    Սա ՔՊ-ական պատգամավորի անպատժելիության առաջին դեպքը չէ։
    Մի քանի տարի առաջ ՄԻՊ ընտրությունների ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ սպառնացել էր «կտրել» թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջը։
    Այս փաստը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահական սայթաքման, այլ վտանգավոր վարքագծային մոդելի հետ։
    Հովհաննիսյանի այս ամբարտավան պահվածքը սնվում է անպատժելիության մթնոլորտից․
    ● երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա ու մնաց անպատիժ,
    ● երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներին «համբալ» անվանեց, և դարձյալ հետևանքներ չեղան։
    Այսօր այդ նույն մթնոլորտը ծնել է հերթական խայտառակ դրսևորումը։
    Աշխարհում նման պահվածքը չի մնում առանց հետևանքի․
    ● Ֆրանսիայում նախարար Դամյեն Աբադը հեռացավ պաշտոնից միայն կանանց իրավունքների կազմակերպությունների մեղադրանքների ֆոնին։
    ● Նորվեգիայում պատգամավոր Ինգվիլդ Վարաֆյորդը վայր դրեց մանդատը՝ սոցիալական ցանցում անընդունելի գրառում կատարելու համար։
    Այս օրինակների համեմատությամբ Արթուր Հովհաննիսյանի պահվածքը անհամեմատ ծանր է՝ սեռով պայմանավորված խտրականություն, զրպարտություն և կնոջ արժանապատվության նկատմամբ բացահայտ ոտնձգություն։
    Այս իրավիճակում ընդդիմադիր խմբակցությունները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ և բոյկոտեն Ազգային ժողովի նիստերը, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհնչեցնի իր պաշտոնական քաղաքական գնահատականը և Հովհաննիսյանը վայր չդնի մանդատը։
    Ես իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին։
    Նրա հանդեպ հնչած վիրավորանքները վիրավորում են ոչ միայն մեկ պատգամավորի, այլև յուրաքանչյուր հայ կնոջ արժանապատվությունը։
    🛑 Լռությունը այս հարցում կնշանակի համակերպում խայտառակության հետ։ Իսկ համակերպումը՝ քաղաքական համակարգի վերջնական արժեզրկում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Hayq News-ինhttps://youtu.be/zpDtv_sGP48?si=arj5TagVSTTMlCzJԸնդդիմու…

    Հարցազրույց Hayq News-ին
    https://youtu.be/zpDtv_sGP48?si=arj5TagVSTTMlCzJ

    Ընդդիմության ճիշտ քայլերը կխափանեն այս իշխանության վերարտադրությունը. Սուրեն Սուրենյանց

    Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:
    , Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:
    https://www.youtube.com/channel/UC…

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/5AGNY4e9m3M?si=OUluY7N-b-MbF…

    Հրատապ. Օվերչուկի զգուշացումը. ինչ է անելու Փաշինյանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Ֆուտբոլ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Թուրքիայի հավաքակա…

    Ֆուտբոլ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Թուրքիայի հավաքականը պարզապես ջախջախվել է՝ սեփական հարկի տակ 0:6 հաշվով պարտվելով Իսպանիային:
    Ի դեպ, նույն խմբում Վրաստանի հավաքականը, երկրորդ տուրում, համոզիչ հաղթանակ է տարել Բուլղարիայի նկատմամբ՝ 3:0

  • Հետաքրքիր քննարկում 168TV-ի տաղավարում https://youtu.be/Vufu9X7kxeY?si=3mGJLB-Rw…

    Հետաքրքիր քննարկում 168TV-ի տաղավարում
    https://youtu.be/Vufu9X7kxeY?si=3mGJLB-RwLq5wqha

    ՍՊԱՍԵՔ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻՆ. 2026-ԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Արդյո՞ք պատրաստ ենք վճարել բարձր գին՝ առանց փոխհատուցման երաշխիքների Ռուսաստանի…

    🇦🇲🇪🇺🇷🇺 Արդյո՞ք պատրաստ ենք վճարել բարձր գին՝ առանց փոխհատուցման երաշխիքների
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է․ եթե Հայաստանը սերտացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ և դուրս գա ԵԱՏՄ-ի մաքսային տարածքից, ապա մեր տնտեսությունը կբախվի լուրջ հետևանքների։
    📌 Ինչի մասին է խոսքը․
    Ապրանքների ազատ տեղաշարժն ու առանց մաքսատուրքի առևտուրը կդադարեն։
    Հայկական մրգերն ու բանջարեղենը ռուսական շուկայում կթանկանան 5-20%–ով։ Եթե չցանկանանք թանկացնել, ապա հենց գյուղացին ու արտահանողն են ստիպված լինելու իջեցնել գինը։
    Ներմուծվող ապրանքներն ու էներգակիրները նույնպես կթանկանան՝ կորցնելով ներկայիս արտոնյալ գները։
    Սա առաջին հերթին հարվածելու է գյուղատնտեսությանը և սպառողների գրպանին։
    Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ շուկայի հետ ինտեգրումը կարող է բերել նոր հնարավորություններ՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ, մրցակցային արտադրություն։ Բայց դրա համար անհրաժեշտ են ժամանակ, մեծ ներդրումներ և ճիշտ քաղաքական որոշումներ։
    ➡️ Այսօր հարցն արդեն հստակ է․ կարճաժամկետում առանց մաքսատուրքերի առևտրից հրաժարումը մեծապես կթանկացնի սպառողական զամբյուղը և կվտանգի գյուղացու եկամուտները։
    Ավելին՝ այս պահին տեսանելի չէ այն արտաքին կենտրոնը, որը պատրաստ կլինի ֆինանսապես փոխհատուցել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները կամ ապահովել տնտեսական հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիա։
    Օրինակ, Բուլղարիան և Ռումինիան ԵՄ-ին միանալու առաջին տարիներին բախվեցին գնաճի, գյուղատնտեսության ճնշման և աշխատուժի արտահոսքի։ Միայն տարիներ անց, ԵՄ ներդրումների և շուկաների հասանելիության հաշվին, նրանք կարողացան հասնել կայուն աճի։
    Հետևաբար խնդիրը պարզ է․ պատրաստ է՞ Հայաստանը վճարել նման գին՝ հանուն թվացյալ քաղաքական ու տնտեսական անկախության, այն պայմաններում, երբ ԵՄ-ն մեզ որևէ կոնկրետ փոխհատուցման կամ անվտանգության երաշխիք չի տալիս։ Իսկ անորոշության պայմաններում նման որոշումները առավել մեծ ռիսկեր են պարունակում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությ…

    ❗️❗️❗️Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունը
    ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ղուկասյանը արդեն վեց և ավելի ամիս պահվում է ԱՄՆ միգրացիոն բանտում՝ վարչական կալանքի տակ։
    Փաստաբանի փոխանցմամբ՝ վարչական կալանքը սովորաբար տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ, և այս դեպքում այն արդեն համարվում է անօրինական ու հակասահմանադրական։
    Ղուկասյանը զրկված է մի շարք իրավունքներից, ինչն իրավապաշտպան որակումներով հավասարազոր է դաժան և անմարդկային վերաբերմունքի։
    ✒️ Ես աջակցում եմ յուրաքանչյուր գործչի, ով քաղաքական նկատառումներով հայտնվում է ճաղերի հետևում և զրկվում է իր հիմնարար իրավունքներից։
    Այս պարագայում խնդիրը ոչ թե անձի քաղաքական հայացքների կամ վարքագծի մեջ է(որոնց հետ կարող եմ համաձայն չլինել), այլ մարդու ազատության ու արժանապատվության պաշտպանության։
    Իմ համոզմամբ՝ Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունների միջամտությունը։
    🤝 Ղուկասյանն ու ԴՕԿ կուսակցությունը ունեն որոշակի ընտրազանգված։
    Եթե Վարդան Ղուկասյանը շարունակի մնալ անազատության մեջ, կտուժի առաջիկա ընտրությունների մրցակցային բաղադրիչը, իսկ դա արդեն կարող է կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը։
    📢 Կոչ եմ անում միջազգային կառույցներին ուշադրություն դարձնել այս գործին և գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ Վարդան Ղուկասյանի իրավունքների լիարժեք վերականգնման համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Օվերչուկի նուրբ ակնարկը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համ…

    🇷🇺🇦🇲 Օվերչուկի նուրբ ակնարկը
    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում բաց տեքստով հայտարարել է․
    ➡️ Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհը կարող է դառնալ Հայաստան–Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնական ուղին։
    ➡️ Այն կնպաստի նաև Եվրասիայի տրանսպորտային մեծ շրջանակի ձևավորմանը։
    Այս հայտարարությունն ունի երեք կարևոր շեշտադրում․
    1️⃣ Նոյեմբերի 9-ի համատեքստ․ Մոսկվան հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիոն օրակարգը մնում է ուժի մեջ, և Ռուսաստանը ցանկանում է վերահսկել գործընթացը։
    2️⃣ TRIPP-ի համատեքստ․ Օվերչուկի խոսքերը փաստում են, որ նույնիսկ Վաշինգտոնի նախաձեռնած «Trump Route/Peace & Prosperity» նախագծում Ռուսաստանը տեսնում է սեփական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան չի ուզում դուրս մնալ ճանապարհների «միջազգային բաշխման» գործընթացում իր «փայից»:
    3️⃣ Ռուս–ամերիկյան հնարավոր փոխհամաձայնություն․ չի բացառվում, որ Վաշինգտոնում օգոստոսյան համաձայնագրերից առաջ արդեն իսկ եղել են Մոսկվա–Վաշինգտոն շփումներ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։
    Եթե հատկապես վերջին վարկածը գոյության իրավունք ունի, ապա Հայաստանը կարող է տեսական հնարավորություններ ստանալ՝ աշխարհաքաղաքական շահերը ներդաշնակեցնելու առումով:
    Ինչո՞ւ եմ ասում «տեսական»:
    Այն պարզ պատճառով, որ մեզ տակավին անհայտ են TRIPP-ի շահագործման պարամետրերը:
    Համենայն դեպս, Օվերչուկի հայտարարությունը ցույց է տալիս՝ Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը թվում էր դուրս է գալիս իր վերահսկողությունից։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-