Category: Suren Surenyants

  • Հարցազրույց Euromedia24 TV-ինhttps://youtu.be/BIwiNfdQcMU?si=F1FLgShP38L7hs4YՓաշ…

    Հարցազրույց Euromedia24 TV-ին
    https://youtu.be/BIwiNfdQcMU?si=F1FLgShP38L7hs4Y

    Փաշինյանի այս սուտը գերազանցեց իր ծավալով. շրջադարձարին փուլի մեջ ենք.Սուրենյանց

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Լիդիայի հանդեպ հալածանքն իրականում հարված է յուրաքանչյուրիս ազատությանը։…

    Լիդիայի հանդեպ հալածանքն իրականում հարված է յուրաքանչյուրիս ազատությանը։

  • Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այ…

    🇦🇲🇮🇷 Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այցն ամփոփելով հիշեցրեց․
    👉 «Մեր մտահոգությունները ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»։
    Այս խոսքերը հուշում են, որ Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները։
    Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։
    Թեև Երևանում ստորագրվեց մոտ տասնյակ փաստաթուղթ՝ ներառելով տարբեր ոլորտներ, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։
    Ահա թե ինչու հայ-իրանական հարաբերությունների վրա շարունակում է մնալ անվստահության ստվերը։
    Այս ամենը նաև հետևանք է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության․ Հայաստանը աստիճանաբար կորցնում է վստահությունը արտաքին աշխարհում։ Խաղաղության ու ապաշրջափակման խոստումների փոխարեն կարող ենք ստանալ արտաքին մեկուսացում։
    Հայաստանի գլխավոր մարտահրավերը կայանում է այն բանում, թե ինչպես համադրել Վաշինգտոնում ստանձնած նոր պարտավորություններն ու ակնկալիքները Իրանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտության հետ։
    Եթե Երևանը չկարողանա ապահովել այդ նուրբ համադրությունը, ապա մեր երկիրը կարող է հայտնվել լուրջ ճնշումների և ռազմավարական ռիսկերի բախման առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իրանի չքողարկված անվստահությունը Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր ան…

    🇦🇲🇮🇷 Իրանի չքողարկված անվստահությունը
    Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը։
    Մասուդ Փեզեշքիանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստան այցելում, հիմնական հանդիպումները կունենա այսօր։
    Երևան մեկնելու ճանապարհին նա արդեն հասցրել է հայտարարություն անել՝ արտահայտելով իր երկրի մտահոգությունները։
    Փեզեշքյանի խոսքերով․ «Բնականաբար, անհանգստություն և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»։
    Այս ձևակերպումը փաստում է երեք կարևոր հանգամանք․
    1️⃣ Իրանը շարունակում է կասկածով վերաբերվել ամերիկյան ներկայությանը և չի ընդունում այն միայն որպես տնտեսական։
    2️⃣ Երևանի ներկայիս բացատրությունները Թեհրանին չեն գոհացրել, հակառակ դեպքում քննարկումների անհրաժեշտություն չէր շեշտվի։
    3️⃣ Հղումը անցյալի փորձին վկայում է խորքային անվստահության մասին։
    ➡️ Այսպիսով, պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպա…

    📝 Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում
    Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպարիտյանի գիտական և դիվանագիտական վաստակին, այնուհանդերձ անհրաժեշտ եմ համարում արձագանքել նրա հոդվածին, որը տեղ է գտել այսօր՝ «Առավոտում»(հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում)։
    Վաշինգտոնի փաստաթղթերը նա ներկայացնում է չափազանց լավատեսական լույսի ներքո, ինչը մի շարք հարցերում խոցելի է։
    Թող կոպիտ չհնչի, սակայն տպավորություն է, որ հոդվածի հեղինակը ոչ թե վաստակաշատ գիտական է, այլ գործող լուզեր կառավարության լոբբիստ:
    Հիմա, ըստ էության:
    🔹 Լիպարիտյանը գրում է․ «Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ մի նպատակ, որին Երևանը վաղուց էր ձգտում»:
    ➡️ Բայց փորձը ցույց է տվել, որ նույն այդ հռչակագրի դրույթները Ադրբեջանը բազմիցս ոտնահարել է՝ ներխուժելով Հայաստանի տարածք, բռնազավթելով բարձունքներ և ուժի կիրառմամբ շանտաժի ենթարկելով մեր երկիրը։ Եթե նախկինում այդ պարտավորությունները խախտվել են առանց հետևանքների, ապա ինչպե՞ս կարելի է այսօր նույն փաստաթղթին հղում անել որպես վստահելի երաշխիք։
    🔹 Սահմանադրական փոփոխությունների հարցում Լիպարիտյանը նշում է․ «Հնարավոր է, որ Բաքվի մտահոգությունը անկեղծ է»:
    ➡️ Բայց սա ոչ թե «անկեղծ մտահոգություն» է, այլ բացահայտ ճնշման գործիք, որով Բաքուն փորձում է Հայաստանի ներքին իրավակարգավորումները դարձնել սեփական շահերի սպասարկու։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ադրբեջանի քմահաճույքի առարկա։
    🔹 Լիպարիտյանը պնդում է, որ փաստաթղթերը հնարավորություն են տալիս հայերին «փոքր-ինչ հանգիստ շունչ քաշել»:
    ➡️ Բայց ո՞րն է այդ «հանգստությունը», երբ փաստաթղթերում շրջանցված են գերիների ազատման, դելիմիտացիա/դեմարկացիայի հարցերը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և անվտանգության իրական մեխանիզմները։
    Այս խնդիրների անտեսումը ոչ թե ապահովում է հանգստություն, այլ ընդհակառակը՝ խորացնում անորոշությունը։
    🔹 Ընդդիմությանը վերաբերող մասում Լիպարիտյանը գրում է, թե այն գործում է «սխալ մղումներից ծայր առած»(իհարկե, ընդդիմության որոշ սեգենտների խոսույթի հետ վերապահումներ ունեմ նաև ես, բայց Լիպարիտյանի ընդհանուր գնահատականը կոշտ է և անարդար):
    ➡️ Սակայն հենց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու անընդհատ նոր պահանջներն են ձևավորում ընդդիմադիր մտահոգությունները։ Դրանք անտեսելը ոչ միայն քաղաքական անարդարություն է, այլև Հայաստանի ինքնապաշտպանական դիսկուրսի թուլացում։
    🔹 Վերջապես, Լիպարիտյանը խոստովանում է․ «Նույնիսկ լավագույն պայմաններում ԱՄՆ երաշխիքները մնում են անկայուն»:
    ➡️ Եթե նույնիսկ հեղինակը փաստում է, որ ամերիկյան երաշխիքները անկայուն են, ապա ո՞րն է Հայաստանի անվտանգության իրական հենարանը։
    Եթե Վաշինգտոնը պատրաստ չէ իր պարտավորությունները ապահովել ուժային կամ քաղաքական լծակներով, իսկ Ռուսաստանը, հեղինակի կարծիքով, արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, ապա ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու մեր տարածքային ամբողջականությունը։
    Նկատենք, որ Լիպարիտյանը, հայաստանցի շատ վերլուծաբանների օրինակով, ռուսական անվտանգության անկատար համակարգը կարծես համեմատում է իդեալական ինչ-որ վիճակի, և ոչ թե այդ անկատար համակարգի իսպառ բացակայության հետ։
    Սակայն հենց այս սխալ համեմատությունն է, որ հանրային դիսկուրսում ձևավորում է պատրանք, թե Ռուսաստանը պարզապես «թերանում է», մինչդեռ իրականությունն այն է, որ նրա տեղում այլևս ոչինչ չի լինելու։ Իսկ երբ չկա ոչինչ, վտանգն առավել մեծ է, քան ցանկացած անկատարություն։
    👉 Այսպիսով, Լիպարիտյանի հոդվածը կառուցված է չափազանց լավատեսական ենթադրությունների վրա։ Մինչդեռ իրականությունն այն է, որ առանց գործնական ու ամուր անվտանգության երաշխիքների Հայաստանի ինքնիշխանությունը մնում է խոցելի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն» Նիկոլ Փա…

    ⚡️⚡️⚡️Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»
    🟨 Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարելի է արձանագրել մեկ կարևոր հանգամանք․ նա խոսում է խաղաղության մասին, որը փաստացի դեռ գոյություն չունի։
    Այսօր չկան ստորագրված պայմանագիր, ապաշրջափակված ճանապարհներ, վերադարձած ռազմագերիներ և ավարտված սահմանազատում։
    ▫️Վաշինգտոնում կայացած գործընթացը նա ներկայացնում է որպես դիվանագիտական փոխհամաձայնություն, մինչդեռ այն իր էությամբ Հայաստանին պարտադրված խաղաղություն էր։
    ▫️Ուղերձում հնչող շեշտադրումները ակնհայտորեն պատրաստում են հանրային ընկալումը. մի կողմից՝ մեղմելու Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության հետևանքները, մյուս կողմից՝ սահմանազատման շրջանակներում նոր զիջումները ներկայացնելու՝ իբրև փոխադարձ ու արդար լուծում։
    ▫️Փաշինյանը փորձում է Ղարաբաղյան շարժումը ներկայացնել իբրև պետականության խոչընդոտ։
    Սա ոչ միայն պատմության գռեհիկ աղավաղում է, այլև վտանգավոր մոտեցում, քանի որ հենց այդ շարժումն է ստեղծել Հայաստանի անկախության իրական հիմքերը, պետականության հիմքում ընկած ազգային- պետական օրակարգը։
    Փաշինյանի նման մեկնաբանությունը, սակայն, կարող է ծառայել որպես «գաղափարական» հիմք՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու համար։
    🟨 Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը փորձում է խուսափել վերջին յոթ տարվա իր ձախորդ քաղաքականության պատասխանատվությունից։ Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»։
    👉 Իրականում խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամhttps://youtu….

    Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամ
    https://youtu.be/9dh08aI0YUI?si=kSoqvD1cruegFdqH

    Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է

    Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն ուներ ազատ արձակելու Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին։
    Սակայն նա ընտրեց ոչ թե հանդարտեցնելու և լարվածությունը մեղմելու, այլ անտագոնիզմի խորացման ճանապարհը։

  • Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է Այսօր, ժամը 17-ին, դիտ…

    🎥Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է
    Այսօր, ժամը 17-ին, դիտեք իմ յութուբյան եթերը
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1