Category: Suren Surenyants

  • Ինչո՞ւ են մարդիկ կրակումԵրեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երեւանում, այս անգամ, բ…

    Ինչո՞ւ են մարդիկ կրակում
    Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երեւանում, այս անգամ, բարեբախտաբար, զոհերի չկան։ Տպավորություն է, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին ու նրա քթի տակ մարդիկ հարցեր են “լուծում”` իրար վրա կրակելով։
    Ոստիկանությունում կադրային լուծումների անհրաժեշտություն կա, գրեթե հաստատուն դիրքորոշում ունեմ, որ ծառայության այսօրվա ղեկավարությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից` խնդիրներ ունի։ Այս պարագայում` երբ քաղաքական ղեկավարությունը կադրային լուրջ լուծումների չի գնում, ընդամենը խորացնում է ճգնաժամը` նպաստելով հանրության աչքերում ոստիկանության հեղինակազրկմանը։
    Մյուս կողմից, մարդիկ զենքի միջոցով հարցեր են լուծում, երբ տոտալ անվստահություն ունեն արդարադատության հանդեպ։
    Վերջին օրերին սկանդալային ձայնագրությունն ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը տապալել է դատաիրավական բարեփոխումները։
    Իշխանությունից պետք է պահանջել` իր նախընտրական խոստումների կատարում, տվյալ դեպքում` 1) ոստիկանության բարեփոխումների ներառականություն, կադրային լուծումներ, նրա գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրում, 2) դատական համակարգի արմատական բարեփոխում` քաղաքական նպատակահարմարության բաղադրիչի իսպառ բացառմամբ։

  • Վանեցյանը հեռացավ` ռոբենց ու սերժենց վերջնականապես “փչացնելով”Մի հարցում Վանեցյա…

    Վանեցյանը հեռացավ` ռոբենց ու սերժենց վերջնականապես “փչացնելով”
    Մի հարցում Վանեցյանից պետք է շնորհակալ լինենք։
    Ապրիլի 17-ից սկսած` նա երկու քայլ արեց, որով, ըստ էության, տրվեց քրեաօլիգարխիկ ընդդիմության վախճանի գործընթացի մեկնարկը։
    Հեռու եմ այն մտքից, որ խորհրդարանական ընդդիմության որեւէ սեգմենտ, այդ թվում` Վանեցյանը, քաղաքական հստակ օրակարգ կամ այլընտրանքային քաղաքական բովանդակություն է ունեցել։
    Չի եղել նման բան։
    Բայց Վանցյանը ապրիլի 17-ին գնաց Ազատության հրապարակ` ստիպելով, որ Ռոբերտը, Սերժը, ՀՅԴ-ն, դրսեւորեն իրենց “ներուժը”:
    Դե, այդ “ներուժը” տեսանք։
    Կարճ ասած` փողոցը տապալեցին, ինչի հետեւանքով ոչ թե հայրենիքը “փրկվեց”, այլ Նիկոլ Փաշինյանը, ով գործնականում հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական դիալոգում ցանկացած, այդ թվում` վտանգավոր լուծումների գնալու քարտ-բլանշ ստացավ։
    Միշտ այսպես է լինում, երբ արժեքներ ու սկզբունքներ չունեցող իշխանությանը հակադրում ես “տրեխային հայրենասիրությունը” դրոշ դարձրած ընդդիմությանը։
    Վանեցյանի սպոնտան ակցիան չլիներ, Ռոբերտի ու Սերժի կոմֆորմիստական խորհրդարանական արբանյակները հայրենիքը շարունակելու էին “փրկել” խորհրդարանական պոռոտախոսությամբ` ապառիկով։
    Փողոցը տապալվեց, տղերքը մնացին իրենց բարձր “պլանկայի” փլատակների տակ։
    Վանեցյանը խոստացել էր ու երկրորդ քայլն արեց` հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Իհարկե, վստահ եմ` նրա քաղաքական թիմում այսօր էլ հստակ պատկերացում չկա, թե ինչ են անելու վաղը, որն է լինելու այլընտրանքային հարթակը` Ռոբերտի ու Սերժի հայացքից հեռու(երբ չկա “տրեխային հայրենասիրությունից” տարբերվող քաղաքական օրակարգ, դժվարանում է քաղաքական արդյունավետ պլանավորումը)։
    Բայց սա չէ կարեւորը, այլ այն մանթրաժը, որն այս րոպեներին ապրում են Ռոբերտի ու Սերժի կողմնակիցները, ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորները։
    Հիմա նրանք պարտվում են ոչ միայն իրենց պոռոտախոսությանը, ոչ միայն մերժված են հասարակության կողմից, այլ մնալու են Վանեցյանի այսօրվա նշաձողի տակ։
    Եթե մանդատները պահում են, ստացվում է` իրենց հեղափոխության հեռանկարին չեն հավատում ու գնալու են իրենց ասած` “ուսապարկերի” “քացու տակ” օրենքներ քննարկելու։
    Բա տղերք, եթե իշխանափոխություն եք ուզում, վազեք, հերթ կանգնեք Ալեն Սիմոնյանի, ԿԸՀ նախագահի ընդունարաններում` մանդատից հրաժարվելու դիմումներ գրեք։ Բոլորովդ` պատգամավորներից սկսած, ցուցակում դրանց փոխարինողներով` վերջացած։
    Արեք էդ քայլը, թող ԱԺ-ում մնա միայն ՔՊ-ն ու գեներացվի խորդարանական ճգնաժամն` արտահերթ ընտրությունների անխուսափելի հեռանկարով։
    Չեք անի, որովհետև ձեր նպատակը ոչ թե լեգալ իշխանափոխությունն է, այլ իշխանությունը փողոցի “քաոսով” վերցնելն է։ Կամ էլ` ինչ իմանամ, գուցե Նիկոլին “փրկելն” է ձեր “առաքելությունը” կամ ռուսական “պասերով” Նիկոլին “փչացնելը”, որ նա Պուտինի համար ավելի “սիրելի” դառնա:
    Վանեցյանը ձեզանից հեռացավ` ձեզ վերջնականապես “փչացնելով”:
    Այդքանով ձեր թեման կարելի է նույնիսկ ավարտված համարել` անցնելով ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորմանը։
    Ի դեպ, այս թեմայով լավ նորություններ ունեմ, բայց ամեն ինչի մասին` հերթով։

  • Երնեկ այն մարդկանց, որ քրեական միջադեպի արյունը դեռ չորացած` արդեն “գիտեն” հանց…

    Երնեկ այն մարդկանց, որ քրեական միջադեպի արյունը դեռ չորացած` արդեն “գիտեն” հանցագործության բոլոր մոտիվները ու մասնակիցներին։ Հասարակության միակ պահանջը պետք է լինի “արյունոտ խրախճանքի” բոլոր հանգամանքների արագ բացահայտումը, նախաքննության թափանցիկությունը։

  • Կանխատեսումս, ցավոք, իրականացավ. ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ գեներացնո…

    Կանխատեսումս, ցավոք, իրականացավ. ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ գեներացնում է Սանկտ-Պետերբուրգում նախագահ Խաչատրյանի արած անզգույշ դիվանագիտական արտահայտությունները` դրանք օգտագործելով Հայաստանի դեմ։

  • Բա 40 ու ավելի օրեր պնդում էիք, թե իբրև Քոչարյանը չի վերադառնում ու դուք փրկում …

    Բա 40 ու ավելի օրեր պնդում էիք, թե իբրև Քոչարյանը չի վերադառնում ու դուք փրկում եք Հայաստանն ու Արցախը։ Ստի շուրջ հնարավոր չէ ձևավորել հանրային կոնսոլիդացիա։

  • Մեր դիվանագիտական տկարության հետեւանքըԱդրբեջանի նախագահը երեկ սպառնացել է, որ եթ…

    Մեր դիվանագիտական տկարության հետեւանքը
    Ադրբեջանի նախագահը երեկ սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար:
    Ալիեւի պոռոտախոսությունն այլեւս սահմաններ չի ճանաչում` առավելապես մեր դիվանագիտության տկարության հետեւանքով. Բաքվին հաջողվել է Սյունիքը դարձնել հակամարտության մաս կամ առնվազն հակամարտությունը տեղափոխել Սյունիք։ Հայկական դիվանագիտությունը պետք է անի առավելագույնը` Ադրբեջանի արեւմտյան շրջաններն ու Նախիջեւանը կապող կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման գործընթացում մեր երկրի ինքնիշխանության ու անվտանգության համար նոր ռիսկեր չստեղծելու համար։

  • Ֆրանսիայում հաշվում են քվեները։ Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, 7…

    Ֆրանսիայում հաշվում են քվեները։ Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, 70% ձայների հաշվարկից հետո, Մակրոնի կոալիցիան ստանում է քվեների 24,77%-ը, իսկ Մելանշոնի ձախերը` 22,61%-ը։
    Քաղաքական անակնկալ, կարծես, չի գրանցվում, բայց Մակրոնը` իր նախագահության երկրորդ շրջանում, շատ ավելի կաշկանդված է լինելու խորհրդարանական նոր խճանկարով։

  • Գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորները, պարզվում է, նույնպես …

    Գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորները, պարզվում է, նույնպես “հաջողակ բիզնեսմեններ” են։ Եթե Սաշիկի ուրվականն էլ մոտեցավ ձեր իշխանությանը, լրիվ Ռոբ ու Սերժ եք դառնալու…

  • Դե հիմա` ձեր “լաո”-ին վերցրեք ու տուն գնացեք…Հասաք ձեր նպատակին, “ազգային ընդդ…

    Դե հիմա` ձեր “լաո”-ին վերցրեք ու տուն գնացեք…
    Հասաք ձեր նպատակին, “ազգային ընդդիմադիրներ”: Ձեր սակավաթիվ, քաղաքական մարգինալության ձգող հանրահավաքներով, երթերով մի քանի խնդիրներ “լուծեցիք”. ա)Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, բ) Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ ստացավ` գնալու գործնականում ցանկացած լուծման, այդ թվում` վտանգավոր, գ) միջազգային հանրությանը “ապացուցեցիք”, որ Արցախի հարցով մտահոգ են ընդամենը մի քանի հազար պսեւդոհայրենասիրական կարգախոսներ ունեցող մարդիկ։
    Հետո նեղանում եք, որ ասում եմ` դուք Փաշինյանի իշխանության “թթվածինն” եք։ Դե հիմա` ձեր “լաո”-ին վերցրեք ու տուն գնացեք…