Category: Suren Surenyants

  • Բոլոր նշանները ցույց են տալիս, որ վաղն էս ընդդիմադիր շարժման վերջին օրն է լինելո…

    Բոլոր նշանները ցույց են տալիս, որ վաղն էս ընդդիմադիր շարժման վերջին օրն է լինելու։
    “Փրկիչները”՝ մի 500 հոգով, ամբողջ ձայնով Նիկոլին քրֆելու են, որ "շեֆին"՝ Լավրովին, ցույց տան, թե ինչքան շատ ու “համազգային” են։
    Նիկոլն էլ ոստիկաններին “դուխով” սրանց վրա է քշելու, որ հանկարծ “շեֆի”` Լավրովի, հանգիստը չխանգարեն…

  • Օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնցով ԶՈւ ԳՇ պետը դառնում է ՊՆ…

    Օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնցով ԶՈւ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ։ Ըստ փոփոխությունների` ԳՇ-ն այլեւս չի զբաղվելու մատակարարման ու թիկունքային ապահովման հարցերով։ Երկրորդ մասով առարկություններ, ըստ էության, չունեմ. գուցե խնդիր է դրված ԳՇ-ն հեռու պահել կոռուպցիոն ռիսկերից։
    ԳՇ պետի ուղղակի ենթակայությունը ՊՆ նախարարին արդյունավետ չեմ համարում` առնվազն այն պատճառով, որ նախարարը քաղաքական պաշտոնյա է ու օրենսդրական նոր կարգավորումները կարող են բերել ԶՈւ ապաքաղաքականացման, քաղաքական չեզոքության սկզբունքների խախտմանը։

  • Իշխանությանը պետք է զրկել այս “թթվածնից” Այսօր հարթակի ընդդիմության համար ամենադ…

    Իշխանությանը պետք է զրկել այս “թթվածնից”
    Այսօր հարթակի ընդդիմության համար ամենադժվար օրն է։
    Նոր “հունիսի 3”-ի սպասումը չի աշխատելու, Ֆրանսիայի հրապարակի “պաշարումն” այլեւս գործում է ընդդիմության դեմ։ “Նահանջի երգը” կարող էր քաղաքական լինել ու ապագայի օրակարգի հույսեր ներշնչել, բայց դա այս հարթակի համար չէ։
    Ես կարծում եմ` այսպիսի ընդդիմության վախճանը միայն դրական իրադարձություն է։
    Քոչարյան- Սարգսյան զույգը ու նրանց ընդդիմադիր սեգմենտը Նիկոլ Փաշինյանի քաղաքական անվտանգության երաշխիքն է, այսօրվա իշխանության “թթվածինը”:
    Իշխանությանը պետք է զրկել այս “թթվածնից” ու ընտրություններից առաջ կայացնել իրական այլընտրանք։

  • Ինչ են երազում Քոչարյանն ու Սարգսյանը, ինչ պետք է անի Փաշինյանը Հայաստանում ներք…

    Ինչ են երազում Քոչարյանն ու Սարգսյանը, ինչ պետք է անի Փաշինյանը
    Հայաստանում ներքաղաքական լարվածություն գոյություն ունի` անկախ նրանից, թե ծավալների մասին ինչ գնահատականներ են հնչում տարբեր կողմերից։
    Փողոցային շարժումն, իհարկե, հեղափոխական պոտենցիալ չունի կամ չի հանգեցնելու իշխանափոխության, բայց “Դիմադրություն” շարժումն ունի ռեսուրս` լարվածությունը պահելու համար։
    Նման իրավիճակներում իշխանությունն ունի մի քանի ճանապարհ.
    • Քաղաքական երկխոսություն. սա դեմոկրատական ռեժիմներին հատուկ գործիքակազմ է, որը խորհրդարանական ուժերին թույլ է տալիս տարբեր խնդիրների շուրջ գալ կոնսենսուսի, հակառակ պարագայում` նշանակել արտահերթ ընտրություններ կամ գտնել ճգնաժամը լիցքաթափող այլ լեգալ գործիքներ։ Հայաստանում այս ինստիտուտը չի կայանում, քաղաքական այսօրվա կոնֆիգուրացիայում` առավել եւս, մանավանդ, որ ԱԺ-ում ներկայացված են “սեւ- սպիտակի” հակադրության փաստարկումով առաջնորդվող ուժեր, որոնց “կենսունակության” հիմքում անտագոնիզմն է,
    • ուժային ճանապարհով լուծել խնդիրը. Հայաստանը նման բան տեսել է մի քանի անգամ, բայց հստակ է, որ ոստիկանական մահակով հաստատվում է ոչ թե կայունություն, այլ ընդամենը քողարկվում կամ լռեցվում են պրոբլեմները, որոնց սրումն ավելի ուշ հանգեցնում է ֆորս-մաժորային իրավիճակների։ Կոնկրետ իրավիճակում` Ռոբերտ Քոչարյանը ու Սերժը Սարգսյանը ուղղակի երազում են, որպեսզի իշխանությունը դիմի տոտալ բռնությունների` այդպիսով նպատակ ունենալով մեծացնել պայմանական “Մարտի 1”-ի ժամանակագրությունը ու “փայատերերին”: Գործող իշխանությունը չպետք է տրվի հարցերը “հեշտ լուծելու” գայթակղությանը,
    • երկխոսություն հասարակության հետ. գործող իշխանությունը հենց այս ճանապարհով կարող է մարգինալացնել փողոցի ազգայնական պոպուլիզմը, բացել Ֆրանսիայի հրապարակը։ Հասարակությանը պետք է դարձնել դաշնակից, նրա միջոցով ճնշում բանեցնել ընդդիմության վրա, եթե վերջինս չի հրաժարվում ապակայունացնող վարքագծից։ Բայց նման բան անելու համար` գործող իշխանությունը ինքը պետք է հրաժարվի սոցիալական պոպուլիզմից, ռեֆորմիստական պոտենցիալ ունենա ու դա սպասարկելու համար ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծի ու, որ ամենակարևորն է` հասարակության հետ շիտակ խոսելու կամք ու օրակարգ ունենա։
    Բայց նման հատկանիշներ գործող իշխանությունը չունի, իսկ այսօրվա որակով չի կարող հանրային կոնսոլիդացիայի նոր, ռացիոնալ բանաձեւեր առաջարկել։ Հանրագումարում` մենք ունենք հասարակության մեծ մասի անտարբերություն. ժողովուրդը հանրահավաքի չի մասնակցում, բայց նաև իշխանությանը չի աջակցում, մարդիկ չեն գնա իշխանափոխության, բայց նաեւ ակտիվ կերպով չեն պահանջի Ֆրանսիայի հրապարակի “ազատագրում”:
    Նման իրավիճակը “մինչեւ քոք մաշեցնելու” է քաղաքական համակարգն ու քաղաքական լուծումները` ճանապարհ բացելով մայիսի 30-ի ու հունիսի 3-ի կարգի փողոցային բախումների, Աստված մի արասցե` դրանց ավելի կոպիտ դրսեւորումների համար։
    Իշխանությունը պարտավոր է անհապաղ երկխոսություն, անկեղծ զրույց սկսել հասարակության հետ, անցնել ռեֆորմացիայի ճանապարհով, հակառակ պարագայում` դառնալու է անցանկալի զարգացումների թիմ մեկ պատասխանատուն։
    Սա մեր քաղաքական թիմի հստակ պատկերացումն է` ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

  • Ես ոչ “նիկոլական” եմ ու ոչ էլ` “ռոբական” ու ասեմ ավելին` այս երկու հոսանքներն էլ…

    Ես ոչ “նիկոլական” եմ ու ոչ էլ` “ռոբական” ու ասեմ ավելին` այս երկու հոսանքներն էլ վտանգավոր եմ համարում երկրի համար
    Ես զարմանում եմ ոմանց միագիծ, պրիմիտիվ մտածողության վրա։ Քննադատում ես ոստիկանական գործողությունների անհամաչափությունը, քեզ համարում են “ռոբական”, խոսում ես հարթակի ընդդիմության քաղաքական բոբիկության մասին` “դառնում” ես “լատենտ նիկոլական”։ Ժողովուրդ ջան, դուք իսկապե՞ս տոտալիտար մտածողության կրողներ եք, թե՞ խաղում եք։ Դեմոկրատական երկրներում քաղաքականությունը բազմաշերտ է ու չի կարող ենթարկվել սոցիալական կամ ազգայնական պոպուլիզմով թելադրվող սորտավորումների։
    Բայց հատուկ ասեմ չհասկացողների համար` ես ոչ “նիկոլական” եմ ու ոչ էլ` “ռոբական” ու ասեմ ավելին` այս երկու հոսանքներն էլ վտանգավոր եմ համարում երկրի համար։

  • Ինչո՞ւ վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…Ասում են` ով էս պայքարի…

    Ինչո՞ւ վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…
    Ասում են` ով էս պայքարին չի միանում, լատենտ նիկոլական է։
    Տղերք, լո՞ւրջ եք ասում։
    Ե՞ս եմ, 2018-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել։
    Դե, “դուխով” հրապարակեք հանրապետական, դաշնակցական այն պատգամավորների անունները, որոնք չորս տարի առաջ քվեարկել են Փաշինյանի վարչապետության օգտին։
    Հրապարակեք այն “փրկիչների” անունները, որ Փաշինյանի առաջին կառավարությունում նախարարներ ու մարզպետներ են աշխատել։
    2021-ի հունիսին ժողովուրդը կարո՞ղ է ինձանից է զզվել` ստիպված քվեարկելով Փաշինյանի օգտին, թե՞, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից։
    Մի երկու ամիս հետո էլ, ձեզ հարցնելու եմ` տղերք ջան, ինչո՞ւ Ֆրանսիայի հրապարակը “օկուպացնելով”` “վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…

  • Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է։ Պետք է անենք առավելագույնը` երկիրը սո…

    Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է։ Պետք է անենք առավելագույնը` երկիրը սոցիալական պոպուլիզմի(իշխանության կրեդոն) ու ազգայնական պոպուլիզմի(հարթակի ընդդիմության կրեդոն) ճիրաններից ազատելու համար։

  • “Ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա”Դիմադրության”…

    “Ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա
    “Դիմադրության” շարժման, ՀՀԿ հարգարժան գործիչներից մեկը գրում է. “Սա պայքար է հայ- ռուսական դաշինքի ու թուրքական նատոացման միջեւ”:
    Հենց նման թեզերի պատճառով ես ու մեր կուսակցությունը չենք կարող միանալ այս շարժմանն` անկախ այն հանգամանքից, որ քաղաքական, գաղափարական խորքային տարաձայնություններ ունենք Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ։
    Վերը բերված ձեւակերպման մեջ, որն ըստ էության, “ռուսական գուբերնիա- թուրքական վիլայեթ” կեղծ երկընտրանքի մոդիֆիկացիան է, կորչում է Հայաստանի ինքնիշխանության, սուբեկտության գաղափարը, գեներացվում է թուրքական մշտական սպառնալիքի ու դրան հակակշիռ ռուսական գործոնի շնորհիվ մեր միֆական “փրկության” վտանգավոր թեզը։
    Սա պետականության թեզ չէ, ավելին` նույնիսկ անվտանգություն ապահովելու մասին երկընտրանք չէ, սա ռուս- թուրքական հարաբերությունների մանրադրամ դառնալու, խուրդվելու բանաձեւ է։
    “Հայ- ռուսական դաշինքի ու թուրքական նատոացման միջեւ” կամ “ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա։
    Դա հակասում է Սեպտեմբերի 21-ի խորհրդին։
    Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի անվտանգության հիմնական երաշխիքը հարեւան երկրների հետ բնականոն, կանխատեսելի հարաբերություններ ունենալն է։

  • Ես, իհարկե, միայն ուրախանում եմ Հայաստանի հաջողությունների վրա` անկախ նրանից, թե…

    Ես, իհարկե, միայն ուրախանում եմ Հայաստանի հաջողությունների վրա` անկախ նրանից, թե որ իշխանության ակտիվում են դրանք գրանցվում։ Բայց երբեմն անզուսպ PR-ը տխուր հիշողություններ է արթնացնում։ Մի խոսքով, այնպես արեք, որ էդ արբանյակի պատմությունը չնմանվի “Արմենիկումի” ոդիսականին…