Category: Suren Surenyants

  • Վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունըԵվրո- 2024-ի առաջնությո…

    ⚽️ Վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունը
    Եվրո- 2024-ի առաջնությունում առանձնահատուկ ուշադրությամբ հետևում եմ հետխորհրդային երկրների հավաքականների խաղերին:
    Ուկրաինայի և Վրաստանի հավաքականներն ունեն «բնավորություն», հարգանքի արժանի են, եթե նույնիսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել չկարողանան:
    Ուկրաինան երեկ կամային հաղթանակ տարավ Սլովակիայի հանդեպ ու կարծում եմ՝ նույնիսկ մարզական առումով բավականին մոտ է խմբային արգելքը հաղթահարելուն:
    Վրաստանը նույնպես պահպանում է հնարավորություններ, իհարկե՝ ավելի համեստ:
    Եթե չլիներ փորձի պակասը, որոշ դեպքերում՝ շփոթվածությունը՝ վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունը. խաղի որակով նրանք կարող էին չպարտվել թուրքերին, հաղթել չեխերին…
    Բայց չմոռանանք՝ խոսում ենք Եվրոպայի առաջնության մասին, որին Վրաստանն ու Ուկրաինան մասնակցում են, իսկ մեր պարագայում՝ դա տակավին երազանքի պես մի բան է…

  • Պաղեստինի ճանաչումն արդարացված քայլ էՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղե…

    ⚡️⚡️⚡️ Պաղեստինի ճանաչումն արդարացված քայլ է
    Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը:
    Այս որոշումն ինքնին ողջունելի է ու միանգամայն տրամաբանական է հարցադրումը՝ իսկ ի՞նչ էր տալու չճանաչումը Հայաստանին, մանավանդ, որ Իսրայելը Հայաստանի համար բացահայտ թշնամական պետություն է, ըստ իս՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի հիմնական ճարտարապետը:
    Այս որոշման համատեքստում նաև իմիջային խնդիր կա. այսօր ամոթալի է կանգնել Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը սատարողների կողքին:
    Այլ խնդիր է, որ այս միանգամայն ռացիոնալ որոշումը կարծես չի տեղավորվում Հայաստանի գործող իշխանության՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու վարքագծի համատեքստում:
    Բայց կոնտրաստի պարզանանումը Փաշինյանի և նրա շրջապատի խնդիրն է:
    Արդյո՞ք Պաղեստինի ճանաչումը պայմանավորված է նաև Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցով:
    Գուցե:
    Բայց սրանից պատկերը չի փոխվում. Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումն արդարացված քայլ է:

  • Եվրո-2024 Սլովենիա — 1 Սերբիա — 1 C խմում վիճակն ավելի խճճվեց:…

    ⚽️ Եվրո-2024
    🇸🇮 Սլովենիա — 1
    🇷🇸 Սերբիա — 1
    🔸 C խմում վիճակն ավելի խճճվեց:

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/75ixJJrkZlc?si=oBiYaVuDAs8YD…

    Ահազանգ. ինչ է թաքնված ԵՄ անդամակցության հանրաքվեի տակ

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

  • Փաշինյանի հայտարարության հետքերով. Media Post Factum-ի անդրադարձը https://youtu….

    Փաշինյանի հայտարարության հետքերով. Media Post Factum-ի անդրադարձը
    https://youtu.be/Z81aN3lYSgA?si=pG2TAecY4bjb_nq2

    Հրատապ. ի՞նչ է պատրաստվում հանձնել Փաշինյանը, նոր զիջում՝ «պրյանիկի» դիմաց

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Այս տաղանդավոր ֆուտբոլիստը՝ Կիլիան Մբապեն, ոչ միայն իր հավաքականի շարժիչ ուժն է,…

    Այս տաղանդավոր ֆուտբոլիստը՝ Կիլիան Մբապեն, ոչ միայն իր հավաքականի շարժիչ ուժն է, այլ նաև իր քաղաքացիական կեցվածքով մասնակցում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին:
    Նա կոչով դիմել է երկրի քաղաքացիներին՝ կանխել ազգայնականների հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրություններում:
    Ըստ վերջին հարցման տվյալների, եթե ընտրություններն անցկացվեին գալիք կիրակի, ապա ծայրահեղ աջ «Ազգային միավորման» օգտին կքվեարկեին ֆրանսիացի ընտրողների 35, իսկ ձախ կուսակցությունների նորաստեղծ դաշինքի՝ «Նոր ժողովրդական ճակատի» օգտին՝ 26 տոկոսը։
    Նախագահ Մակրոնի կուսակցությունն, ըստ այս հարցման, առավելագույնը, ինչին կարող է հավակնել, քվեների 19 տոկոսն է։

  • Մի քանի ակնհայտ փաստեր Հունիսի 12-ի իրադարձությունների մասով ՔԿ-ում քրգործ է հա…

    ‼️‼️‼️ Մի քանի ակնհայտ փաստեր
    🔸 Հունիսի 12-ի իրադարձությունների մասով ՔԿ-ում քրգործ է հարուցված զանգվածային անկարգությունների հոդվածով:
    🔸 Դեպքերի ժամանակ ձերբակալված ոչ մի ցուցարարի մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար՝ նրանք անմեղ են, բայց նաև պատասխանատվության չեն կանչվել նրանց խոշտանգած ոստիկանները:
    🔸 ՔԿ-ում հարուցված գործով ավելի ուշ կալանավորվել են ութ անձինք, որոնցից մեկին է առաջադրված զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք, մնացածն անցնում են խուլիգանության հոդվածով:
    🔸 Այս ամենը հուշում է, որ կեղծ են իշխանության պնդումները, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը նպատակ է ունեցել կազմակերպված տապալել իշխանությունը կամ գրավել պետական շենքեր: Ավելի շուտ իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով՝ նպատակ ունենալով պատժել ընդդիմադիր ակտիվիստների:

  • The New York Times-ը հրապարակել է 2022թ-ի ապրիլի 15-ով թվագրված մի փաստաթուղթ, ո…

    The New York Times-ը հրապարակել է 2022թ-ի ապրիլի 15-ով թվագրված մի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս փաստաթուղթը, որի ստորագրումը հենց ուկրաինական կողմի պնդմամբ՝ վիժեցվել է Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, կարող էր վերջ տալ արյունոտ պատերազմին ու, որ ամենակարևորն է՝ զերծ պահել Ուկրաինային աշխարհաքաղաքական կռվախնձոր դառնալու դաժան ճակատագրից:
    https://www.svoboda.org/a/nyt-opublikovala-proekt-dogovora-o-neytralitete-ukrainy-ot-vesny-2022-/32994441.html

    NYT опубликовала проект договора о нейтралитете Украины от 2022 года

    Документ так и не был подписан

  • Սլովենիա- Դանիա 1:1.Առաջին ոչ-ոքին Եվրո- 2024-ում…

    ‼️‼️ Սլովենիա- Դանիա 1:1.
    Առաջին ոչ-ոքին Եվրո- 2024-ում

  • Օրվա ինտրիգըԵվրո-2024-ի առաջին խմբի երկրորդ խաղում Շվեյցարիայի հավաքականը գեղեց…

    ‼️‼️ Օրվա ինտրիգը
    Եվրո-2024-ի առաջին խմբի երկրորդ խաղում Շվեյցարիայի հավաքականը գեղեցիկ հաղթանակ տարավ հունգարների նկատմամբ՝ 3:1:
    Առաջին խմբում ֆավորիտները կարծես ակնհայտ են՝ Գերմանիա, Շվեյցարիա:
    Բայց օրվա ինտրիգային հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժանակով 20:00-ին
    Հանդիպելու են Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները:
    Եվրոպայի նախորդ առաջնությունում այս հավաքականները առաջնության ամենագոլառատ հանդիպումն են անցկացրել վերջին 60 տարիների ընթացքում. Իսպանիայի ընտրանին հաղթանակ է տարել 5:3 հաշվով:
    Ի դեպ, Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականներում հայտագրված են ընդհանուր առմամբ ՉԼ 28 գավաթակիր: