Category: Tatev Hayrapetyan

  • «Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու…

    «Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շյանգալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»։
    Սա ՀՀ վարչապետ համարվող նույնը ինքը Ալիև մարդ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք հնչել են այսօր խորհրդարանում։ Սրանով նա ոչ թե ուղղակի թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, այլ վիրավորում ու անվանարկում է ՀՀ քաղաքացիներին, այն մարդկանց, որոնք չեն ուզում, որ ինքը մնա իշխանության, ունեն տարբերվող քաղաքական հայացքներ՝ կապ չունի, թե ում օգտին կուզեն տալ իրենց քվեն, վերոնշյալ քաղաքական ուժերի համակիրներն են, թե ոչ։ Դեռ մի կողմ եմ թողնում, որ նույն ՀՀԿ-ն չի էլ մասնակցում ընտրություններին, մի կողմ եմ թողնում ողջ անհեթեթությունն ու վտանգավորությունը այս հայտարարության, սա ուղիղ վիրավորանք է հայ ընտրողի հասցեին։
    Ցանկացած մեկը, ով հետևել է իմ խոսքին, գիտի, որ ես երբեք չեմ թիրախավորել ու պիտակավորել մարդկանց, որոնք ընտրում են «Քանդենք պետությունը» կուսակցությունը, թեև այդ մարդկանց քվեով քանդվում է իմ պետությունը, թեև այդ մարդիկ ուղիղ ձայն են տալիս Իլհամ Ալիևի թեկնածուին, բայց ես միշտ պահել եմ կոռեկտությունը, որը պարտավոր է անել ցանկացած հանրային գործիչ։
    Միևնույն ժամանակ, անթույլատրելի է ցանկացած որևէ քաղաքական ուժի ընտրողին ուղղված սպառնալիքն ու վիրավորանքը։ Բայց հիմա մենք այդ իրավիճակում ենք, երբ վիրավորանքն ու սպառնալիքը հնչում է պետության ղեկավարի կողմից, ուղղված է իր հակառակորդ քաղաքական ուժերի ընտրողներին․ չկա բովանդակություն, չկա քննարկում, կա միայն զզվելի իրավիճակ, վտանգավոր վիրավորանքներ, սպառնալիքներ, իսկ դրա նպատակը մեկն է, որ մարդիկ չգնան ընտրության, որովհետև ով իմանա, չիմանա, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը երբեք չի ուզենա, որ ինքը՝ նույն ինքը Ալիևը մարդը, մնա իշխանության։ Իսկ որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս, չմասնակցեն քաղաքական պրոցեսներին, զզվեն ու հեռու մնան, պետք է նրանց սպառնալ ու վիրավորել․․․

  • Երեկ իմ ֆեյսբուքյան էջում մի հարց էի գրել՝ խնդրելով բերել հանձնվելու ու հակառակո…

    Երեկ իմ ֆեյսբուքյան էջում մի հարց էի գրել՝ խնդրելով բերել հանձնվելու ու հակառակորդի կամքին ենթարկվելու հաջողված օրինակ պատմության մեջ։ Մեկնաբանությունների 90 և ավելի տոկոսը շեշտում էին, որ նման բան չկա ու լինել չի կարող, իսկ, օրինակ, նույն Գերմանիայի, Ճապոնիայի ու Ֆինլանդիայի օրինակներն անգամ պատմությունից դասեր քաղելու, մեծագույն մտավոր ու կամային ինքնառեֆլեքսիայի, հզորանալու, ավելի լավը ու կարող դառնալու օրինակներ էին։
    Ես վստահ եմ, որ մենք ունենք ներուժ ավելի լավը դառնալու, ուժեղանալու, զորեղ ու մարտունակ բանակ ունենալու, հզոր ու կարող դիվանագիտություն վարելու համար, մենք ունենք ներուժ մերժելու բռնապետական երկրի կողմից մեզ թելադրվող վտանգավոր օրակարգերը, լինի դա Եկեղեցու դեմ պայքար, մեր պատմության դեմ պայքար կամ սեփական անկախության հռչակագրից հրաժարվելու հարց։ Սրա համար կարևոր է նախ խոսել, առողջ քննարկում ունենալ՝ ինչն ենք սխալ արել, որտեղ կարող ենք ավելի խելացի ու լավ աշխատել, ինչ գաղափարներով ենք ուզում առաջնորդվել, սրանք բարդ հարցեր են, պատասխանները ևս հեշտ չեն, բայց կարևոր են։ Այսօր մեր միջից հանում են գաղափարը, ու այդ վակուումը լցնում ադրբեջանական «ճշմարտություններով», որոնք որևէ աղերս չունեն ճշմարտության հետ։ Մեզ համոզում են, որ Ադրբեջանի կամքին հանձնվելուց բացի այլ տարբերակ չկա, բայց մեզ երբեք չեն պատմում, թե իրականում ինչ խոցելի կողմեր ունի այդ երկիրը, չեն պատմում, թե նոր ինչ սպառնալիքներ են ստեղծվում մեր դեմ, փոխարենը՝ փորձում են «ջրել» այդ թեմաները, քանի որ դրանք անհարմար թեմաներ են ու ցույց են տալիս, որ հանձնվելու դեպքում ստորացումը դառնում է անվերջանալի գործընթաց։
    Մենք լավը դառնալու համար նախ պետք է սովորենք իրար լսել, հարգել իրար տարբերվող հայացքները, խոսել փաստերով, այլ ոչ պիտակավորումներով, ունենալ բովանդակային, այլ ոչ դատարկ «կուկուռուզային» քննարկումներ։ Դրա համար պետք է կամք, խելք ու մտավոր կարողություններ, ինձ թվում է՝ Նարեկացի, Կոմիտաս, Արամ Խաչատրյան ու բազմաթիվ այլ հանճարներ ունեցող ժողովուրդը ունի այդ պոտենցիալը։
    Ի ամփոփում ասեմ՝ իմ կողմից շատ սիրելի տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը իր «Լույս, խավար և Chat GPT» ներկայացման մեջ մի ֆանտաստիկ ձևակերպում ունի, որը լավագույնս արտացոլում է ներկայիս քաղաքականությունը՝ «Չի պարտվում նա, ով չի պայքարում․․․ ավելին, չի պարտվում նա, ով չկա․․․»։
    Սա է, որ մեզ պարտադրվում է այսօր, մինչդեռ իմ խորքային համոզմունքն է, որ իր Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը, վերջին ութ տարում երեք պատերազմ տեսած ու Արցախից զրկված ժողովուրդը ունի կամք ու խելք՝ լինելու ու շատ ավելի լավը դառնալու համար, իսկ դրա համար պետք է պայքարել՝ բառի տարբեր առումներով ու ընկալումներով։

  • «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրու…

    «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուել «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը հայկական ու ադրբեջանական իշխանությունները հավասարապես կիրառում են մեր հանրության ու պետության դեմ:
    Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ…

  • 1912 թ. ապրիլի 15-ի գիշերը, տեղի ունեցավ 20-րդ դ. ամենահայտնի աղետը: Ատլանտյան օ…

    1912 թ. ապրիլի 15-ի գիշերը, տեղի ունեցավ 20-րդ դ. ամենահայտնի աղետը: Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրերում այսբերգի հետ բախումից խորտակվեց ժամանակի հզորագույն լայներ «Տիտանիկը»:
    📍 • Նավում կար շուրջ 2225 մարդ:
    • Զոհվեց 1495-ից֊1640֊ը:
    • Փրկվեց ընդամենը 712 հոգի:
    • Ջրի ջերմաստիճանը -2°C էր (մարդկանց մեծ մասը մահացավ գերսառեցումից):
    🇦🇲 Նավում եղել է 6 հայ, ովքեր փախչում էին Օսմանյան կայսրության հալածանքներից: Նրանցից փրկվեցին միայն երկուսը՝ Նշան Գրիգորյանը և Դավիթ Վարդանյանը:
    🌟 Դավիթ Վարդանյանը Էրզրումի Օրոր գյուղից էր: Աղետի օրը՝ ապրիլի 15-ին, լրանում էր նրա 22-ամյակը:
    Դավիթը լողալ գիտեր իր հայրենի գյուղի գետակից, ինչն էլ օգնեց նրան ողջ մնալ սառցե օվկիանոսում, մինչև նրան բարձրացրին փրկարար նավակի մեջ:
    💔 Դավիթը կարծում էր, որ իր կինը՝ Մարիամը, զոհվել է Մեծ Եղեռնի ժամանակ: Սակայն նա տարիներ շարունակ չէր դադարում նամակներ գրել հայրենիք: 11 տարի անց նրանք գտան իրար: Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Նիագարայի ջրվեժի «Rainbow» կամրջի վրա. Դավիթը եկել էր ԱՄՆ-ի կողմից, իսկ Մարիամը՝ Կանադայի:
    Այս հրաշքով փրկված զույգը բնակություն հաստատեց Դետրոյթում և ունեցավ 3 զավակ:
    ⚓️ Այս աղետից հետո ընդունվեց «Ծովում կյանքի պահպանման միջազգային կոնվենցիան», որպեսզի այլևս ոչ մի նավ դուրս չգա բաց ծով առանց բավարար քանակի փրկարար նավակների:
    Մաքուր Պատմություն📖

  • «Այն հաջողությունը, որին Ադրբեջանը հասավ 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավորությ…

    «Այն հաջողությունը, որին Ադրբեջանը հասավ 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավորություն տվեց Հայաստանին վերականգնել իր ինքնիշխանությունը»։ Սա Ադրբեջանի պատգամավոր Արզու Նաղիևի խոսքերն են։
    Էս «ինքնիշխան լավության» տակից արդեն վեց տարի է՝ չենք կարողանում դուրս գալ, այդ ընթացքում «ինքնիշխանությունը» ամրապնդվեց նոր հարձակումներով, էթնիկ զտմամբ, Բաքվի բանտում մեր գերիների դեմ ապօրինի գործողություններով, Ադրբեջանից կախվածությամբ, Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության հարցի բարձրաձայնմամբ, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարով, ՀՀ գալիք ընտրություններում Ադրբեջանի ներգրավվածությամբ ու միջամտությամբ, մի խոսքով՝ all inclusive «ինքնիշխանություն» ենք ստացել Ադրբեջանից 🥹

  • Ինչպես և կարելի էր կանխատեսել, ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցության …

    Ինչպես և կարելի էր կանխատեսել, ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցության և Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության խոսույթները՝ հայ հանրությանը պատերազմով սպառնալու դեպքում Փաշինյանին չընտրելու առնչությամբ, շատ նույնական են։
    Որոշ մեջբերումներ եմ անում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Նովրուզ Ասլանի երեկ տված հարցազրույցից․
    «Հունիսի 7-ին հայ ժողովուրդը խորհրդարան չի ընտրի. նա կընտրի խաղաղության և պատերազմի միջև։ Կտեսնենք, թե ինչ կընտրեն։ Եթե հայ հասարակությունը խաղաղություն է ուզում, ապա կքվեարկի Փաշինյանի օգտին»։
    Նա նաև հավելում է․ «Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, տարածաշրջանը անկասկած կշարժվի դեպի խաղաղություն։ Երևանի և Բաքվի միջև վերջերս ձեռք բերված բոլոր համաձայնագրերը կիրականացվեն։ [Հայաստանի] Սահմանադրության մեջ կկատարվեն փոփոխություններ․․․»։
    Վերջում էլ զավթողական իրենց ծրագրերն են հրամցնում բացեիբաց՝ հատուկ հասկանալ չցանկացողների համար՝ ասելով․
    «Մեր հարևանները պետք է հիշեն, որ նրանք մեզ շատ բան են պարտական երեսնամյա օկուպացիայի համար, և որ ապրում են պատմականորեն ադրբեջանական հողերում։ Թող նրանք սա հիշեն․․․
    »։
    Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կամակատարն է, նույն ինքը Ալիևի մարդը, նա փաստացի Ադրբեջանին դարձնում է մեր ընտրություններում գործոն, Ալիևին խնդրել է ևս գործի դնել իր ռեսուրսները և սպառնալ հայ ժողովրդին, քանի որ նա Ալիևին խոստացել է շարունակել կատարել վերջինիս երազանքների ցուցակը՝ կլինի դա Սահմանադրության փոփոխություն, պայքար Եկեղեցու դեմ, հայկական ազգային պետության դեմոնտաժ՝ կարճ ասած։
    Իսկ սպառնալիքներին զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է իր վտանգավոր ու պատմական հենքից զուրկ, միևնույն ժամանակ հստակ զավթողական ծրագիրը առ այն, թե իբր հայկական պետությունը ձևավորվել է «ադրբեջանական հողերի վրա»։ Այ սա են արդեն չորս տարի ակտիվ քարոզում Ադրբեջանում պետական մակարդակով, իսկ սրան ՀՀ իշխանության ղեկին նստած Ալիևի կամակատարները հակադարձել բնավ չեն ուզում, թե ինչու՝ կարծում եմ՝ կարող եք գուշակել ինքներդ․․․

  • Այսօր համաշխարհային պատմագիտության հսկաներից մեկի՝ Արնոլդ Թոյնբիի ծննդյան օրն է…

    📅 Այսօր համաշխարհային պատմագիտության հսկաներից մեկի՝ Արնոլդ Թոյնբիի ծննդյան օրն է (1889-1975)։
    🇬🇧 Բրիտանացի պատմաբան, փիլիսոփա և սոցիոլոգ Թոյնբին հեղինակն է հանրահայտ 12-հատորանոց «Պատմության ուսումնասիրություն» (A Study of History) աշխատության։ Նա քննադատել է եվրոպակենտրոնությունը և առաջ քաշել քաղաքակրթությունների զարգացման «Մարտահրավեր և պատասխան» տեսությունը։
    🇦🇲 Չնայած իր գլոբալ տեսություններին՝ Թոյնբին անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության փաստագրման գործում։
    🔹 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ակտիվորեն զբաղվել է հայկական հարցով։
    🔹 Ջեյմս Բրայսի հետ համատեղ կազմել և հրատարակել է հայտնի «Կապույտ գիրքը» (The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1916)՝ փաստաթղթերի ժողովածուն, որը մինչ օրս Ցեղասպանության ճանաչման կարևորագույն աղբյուրներից է։
    🔹 Բազմաթիվ հոդվածներ նվիրել հայ ժողովրդի իրավունքներին։
    🎓 Թոյնբիի գաղափարները հետագայում հիմք դարձան Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» հայտնի տեսության համար։

  • Վերջապե՜՜ս https://t.me/armeniasputnik/95906Sputnik ԱրմենիաԵկեղեցու միջադեպի գոր…

    Sputnik Արմենիա

    ⚡️Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
    «Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,–գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
    @ArmeniaSputnik

  • «Ադրբեջանի պատվիրակներից մեկը, որը նախորդ այցի ժամանակ Հայաստան էր եկել, 2 օր առ…

    «Ադրբեջանի պատվիրակներից մեկը, որը նախորդ այցի ժամանակ Հայաստան էր եկել, 2 օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսին նամակ էր ուղղել Հայաստանը զավթողական անունով («Արևմտյան Ադրբեջան» — խմբ․) կոչող կազմակերպության անունից, պատվիրակներից մյուսն էլ ստորագրել էր այդ նամակի տակ։ Դրանով, կարծում եմ, այդ քաղհասարակության ներկայացուցիչների, նրանց նպատակների մասին ամեն ինչ ասված է»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանել է հայաստանյան և ադրբեջանական քաղհասարակությունների անդամների արդեն 4-րդ հանդիպումը։ 20 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը ապրիլի 10-12-ն Ադրբեջանում մասնակցել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երկկողմ կլոր սեղանին։ Վերադառնալուց հետո ասուլիսում նրանք հայտարարեցին, որ Ադրբեջանում գերիների հարցն են բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում, ադրբեջանական լրատվամիջոցների հակահայ նարատիվների հարցն են արծարծել և վստահ են՝ ձևավորում են նոր նարատիվներ։
    Ադրբեջանագետը փաստում է՝ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը վերջին 5 ամիսներին մոտ 170 հրապարակում է արել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, կազմակերպում են սեմինարներ, նկարչական դասընթացներ և այլն, զուգահեռ բլեֆ անելով խաղաղության թեմայով։

    «Ադրբեջանական ողջ պրոպագանդան ամբողջությամբ Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական հող է ներկայացնում․ քանի անգամ գնացին-եկան, ով գնաց-եկավ՝ այդ ձևաչափը դրանից չի փոխում, ցավոք։ Շատ ուրախ կլինեի, որ փոխվեր, բայց դա տեղի չի ունենում։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «հայերը ֆաշիստներ են», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»։

    ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

  • «Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստ…

    «Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստեղ ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական ադրբեջանական հող ներկայացնելն է, որը հստակ զավթողական հայեցակարգ է։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «մենք ֆաշիստներ ենք, նրանց քշել ենք այդ տարածքից», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»,– ընդգծեց ադրբեջանագետը։
    https://arm.sputniknews.ru/20260413/metsagujn-blef-adrbejanagety-gabalajum-teghi-unecats-handipman-masin-100956547.html