Category: Tatev Hayrapetyan

  • 1820 թ. ապրիլի 8-ին հույն գյուղացի Յորգոս Կենտրոտասը Միլոս կղզում հողը մշակելիս …

    1820 թ. ապրիլի 8-ին հույն գյուղացի Յորգոս Կենտրոտասը Միլոս կղզում հողը մշակելիս հայտնաբերեց մի արձան, որը պիտի դառնար համաշխարհային արվեստի ամենաճանաչելի գլուխգործոցներից մեկը:
    Ֆրանսիացի սպա Օլիվիե Վուտյեն անմիջապես հասկացավ գտածոի արժեքը: Շատ չանցած, 836 պիաստրով ձեռք բերված արձանը նվիրվեց Ֆրանսիայի թագավոր Լուի XVIII-ին և իր տեղը գտավ Լուվրում: Երբ Նապոլեոնյան պատերազմներից հետո Ֆրանսիան ստիպված էր վերադարձնել բազմաթիվ առեւանգված արժեքներ, և Վեներան եկավ լրացնելու այդ դատարկությունը՝ դառնալով թանգարանի գլխավոր զարդը:
    Արձանը փորձություններով լի ճանապարհ է անցել.
    🛡 Այն թաքցվել է նացիստներից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ փրկվելով կողոպուտից:
    🇯🇵 1964-ին այն տարվել է Ճապոնիա, սակայն տեղափոխման ժամանակ թեթև վնասվել է, ինչից հետո որոշվել է այն այլևս երբեք դուրս չհանել Լուվրից:
    Այն Ստեղծվել է մ.թ.ա. 130-100 թթ. (հելլենիստական շրջան):
    • Նյութը՝ պարոսյան մարմար:
    • Բարձրությունը՝ 202 սմ:
    📍Այսօր գտնվելու վայրը՝ փարիզյան Լուվրն է:

  • Մայրաքաղաքում ես դեռևս պաշտոնապես չսկսված նախընտրական քարոզարշավի մասնակից չորս …

    Մայրաքաղաքում ես դեռևս պաշտոնապես չսկսված նախընտրական քարոզարշավի մասնակից չորս ուժերի գովազդային վահանակներ եմ նկատել, հատկապես կանգառներում։ Եթե կան ավելին, ես չեմ տեսել, ներողություն եմ խնդրում։
    Իմ տեսած այդ չորս ուժերն են՝

    «Քանդենք պետությունը»՝ Փաշինյան
    «Հայաստան դաշինքը»՝ Քոչարյան
    «Ուժեղ Հայաստանը»՝ Կարապետյան
    «Միասնության թևերը»՝ Թաթոյան։
    Այս չորս ուժերից առաջին երկուսը՝ Փաշինյան ու Քոչարյան, չեն էլ տեղադրում իրենց առաջնորդի նկարը։ «Քանդենք պետությունը»-ը նույնիսկ կուսակցության անունը չի դնում գովազդային վահանակների վրա․ ինչ-որ մանկապարտեզի երկու շենք են պտտում, տակը գրում «խաղաղություն»։
    Իմ համոզմամբ՝ «Քանդենք պետությունը» ամենանեգատիվ վերաբերմունքն ունի հենց մայրաքաղաքում, որտեղ իրենց շատ ավելի բարդ է անցկացնել՝ «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը։ Ու իրենք սա բոլորից լավ գիտեն։ Վերջին սկանդալային միջադեպերն էլ մայրաքաղաքում դրա վառ ցուցիչն են։
    Քոչարյանի ղեկավարած ուժի գովազդում էլ երկու ձեռք են իրար սեղմած՝ դաշինքի անունը կա։
    Ի տարբերություն այս երկուսի՝ Կարապետյանի ու Թաթոյանի դեմքերը ակտիվորեն տեղադրվում են գովազդային վահանակների վրա՝ համապատասխանաբար «Ուժեղ Հայաստանը» և «Արդարությունը գալիս է» կարգախոսներով։ Կարծում եմ՝ սա շատ խոսուն ցուցիչ է, թե ով ինչպես է ուզում և ինչպես չի ուզում ներկայանալ ընտրողների աչքին։

  • Ատելությունը շատ վտանգավոր երեւույթ է… Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես ի…

    Ատելությունը շատ վտանգավոր երեւույթ է…
    Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես իրավացի էի, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրեն ասում էի, որ պարտված ղեկավարը չի կարող պետությունը տանել ճիշտ ուղով…

  • Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկ…

    Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
    📌Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմաններն ու նկատառումները, այդ թվում՝
    🔹Պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում,
    🔹Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում,
    🔹Վերակառուցում,
    🔹Պատժամիջոցների վերացում։
    📍Ավելի վաղ Թրամփը դժոխքով էր սպառանցել Իրանին՝ հայտարարելով, որ երեքշաբթի օրը երեկոյան ( Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան) ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։
    Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։
    📍Այս ընթացքում Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք Իրանը մերժել է՝ հիմնավորելով, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։
    @IRI2day

  • Փաստորեն սենց որ խոսում է, որ ողջ պետական ռեսուրսը դրել է Հայաստանի Հանրապետությ…

    Փաստորեն սենց որ խոսում է, որ ողջ պետական ռեսուրսը դրել է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական հայեցակարգի տարածմանը, դրանով մեր «անվտանգությունն է երաշխավորում»՝ ըստ «Քանդենք պետությունը» կուսակցության տրամաբանության։ Իրականում Ալիևն իսկապես իրենց իշխանության «քավորն է», քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չի համաձայնվել դառնալ Ալիևի երազանքների ցուցակի իրականացնողը ու պայքարել հայոց պետության և հայկական ինքնության դեմ՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման․․․

  • Շնորհավոր Սուրբ Զատիկ Թո՜ղ Աստված պահապան լինի մեզ, մեր սիրելի մարդկանց, մեր ընտ…

    Շնորհավոր Սուրբ Զատիկ ☺️
    Թո՜ղ Աստված պահապան լինի մեզ, մեր սիրելի մարդկանց, մեր ընտանիքներին ու մեր երկրին։ Թո՜ղ իրապես տա մեզ բավարար համբերություն ու խոհեմություն՝ չարն ու անպատվաբերը հաղթահարելու համար, թո՜ղ տա ուժ և կամք՝ անգամ բարդ պահերին դեպի լուսավորն ու արդարը ձգտելու և դրան հասնելու համար, թո՜ղ տա անսահման սեր և հավատ մեր ներսի մարդ արարածին ու մարդ մնալու սկզբունքներին չդավաճանելու համար․․․
    Քրիստոս հարյավ ի մեռելոց
    Օրհնյալ է Քրիստոսի հարությունը ❤️

  • Մարդը ավելի ուշ է հասկանում, որ ամենաթանկ տեղն արմատն է. դերասանուհի Նարինե Գրիգ…

    Մարդը ավելի ուշ է հասկանում, որ ամենաթանկ տեղն արմատն է. դերասանուհի Նարինե Գրիգորյան ❤️
    https://youtu.be/pWPCHddN4VI?si=yGYZrLrk1TWTU17c

  • Ո՜՜՜նց կարելի է երիտասարդին սենց վիճակի հասցնել, ծնողը 1000 անգամ ասեց, որ առողջ…

    Ո՜՜՜նց կարելի է երիտասարդին սենց վիճակի հասցնել, ծնողը 1000 անգամ ասեց, որ առողջական խնդիրներ ունի…առողջություն Դավիթին
    https://t.me/tertammedia/56212

    Tert.am

    🔹18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնել է նրա փաստաբանը

  • 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը պաշտոնապես հռչակվեց Իսլամական Հանրապետություն։ Ս…

    🇮🇷 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը պաշտոնապես հռչակվեց Իսլամական Հանրապետություն։ Սա Իսլամական հեղափոխության հաղթական եզրահանգումն էր, որը հիմնովին փոխեց երկրի պետական կարգը։
    🗳 Մարտի 30-ին և 31-ին կայացած հանրաքվեի ժամանակ քաղաքացիներին տրվում էր ընդամենը մեկ հարց. «Համաձա՞յն եք Իրանում Իսլամական Հանրապետության հաստատմանը»։ Չնայած որոշ ընդդիմադիր ուժերի բոյկոտին, մասնակիցների գրեթե 99%-ը քվեարկեց «կողմ»։ Սրանով չեղարկվեց 1906թ․ հին սահմանադրությունը և դրվեց նոր՝ թեոկրատական համակարգի հիմքը։
    🏛 Իշխանության կառուցվածքը
    Իրանն այսօր աշխարհի եզակի պետություններից է, որտեղ գործում է յուրահատուկ կառավարման համակարգ.
    👑 Գերագույն առաջնորդ (Ռահբար). Պետության գլուխը և բարձրագույն հրամանատարը։ Նա սահմանում է երկրի հիմնական քաղաքական ուղղությունները, նշանակում դատական համակարգի և ուժային կառույցների ղեկավարներին։ Ռահբարն ընտրվում է Փորձագետների խորհրդի կողմից։
    👤 Նախագահ. Երկրի երկրորդ պաշտոնյան և գործադիր իշխանության ղեկավարը։ Նա սահմանադրության երաշխավորն է, սակայն նրա բոլոր առանցքային որոշումները պետք է արժանանան Գերագույն առաջնորդի հավանությանը։
    📜 Մեջլիս. Միապալատ խորհրդարանը (Իսլամական խորհրդակցական խորհուրդ), որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը։
    Այս մոդելը Իրանին դարձրեց տարածաշրջանի ամենաառանձնահատուկ քաղաքական կառուցվածք ունեցող պետություններից մեկը, որտեղ կրոնական իշխանությունը գերակա է աշխարհիկ ինստիտուտների նկատմամբ։
    Մաքուր Պատմություն📖

  • Իրանում վարչակարգի փոփոխության մասին Թրամփի հայտարարության հետքերովԻրանում վարչա…

    📌Իրանում վարչակարգի փոփոխության մասին Թրամփի հայտարարության հետքերով
    Իրանում վարչակարգը չի փոխվել, բայց տեղի է ունենում ներքին տրանսֆորմացիա, ու դրանով համակարգը ոչ թե պակաս ռադիկալ է դառնում, ինչպես պնդում է Թրամփը, այլ հակառակը`ավելի կարծրանում:
    1️⃣Նոր գերագույն առաջնորդն ընտրված է, ու չկան ցուցիչներ, որ նա ավելի մեղմ մոտեցումներ ունի: Բայց ավելի կարևոր է այն, որ երկրի կառավարմանը նրա մասնակցությունը չի էլ նկատվում (հավանական է, որ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավոր է կամ թաքնվում է՝ թիրախ չդառնալու համար)։ Թե ինչու է սա կարևոր՝ 5-րդ կետում:
    2️⃣Առաջին ամսվա արդյունքներով ավելի ընդգծված է դերաբաշխումը։ Նախագահ Փեզեշքիանը, ինչպես և կարելի էր ենթադրել, գործնականում չունի իշխանություն պատերազմի վարման համատեքստում և զբաղված է քաղաքացիական ոլորտների համակարգմամբ։
    Այս օրերին լուրեր կան նաև Փեզեշքիանի և ռազմական թևի միջև հակասությունների մասին։ Դրանց հավաստիությունը հնարավոր չէ պարզել, բայց առնվազն տեսանելի է, որ պատերազմի վերաբերյալ Փեզեշքիանի «անզգույշ» հայտարարությունները միագամից կտրուկ հակազդման են արժանանում: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել օրերս, ինչից հետո կառավարությունից սկսել են հավաստիացնել, որ որևէ խնդիր չկա ու պետական բոլոր մարմինները նույն գծի մեջ են։
    3️⃣Ի հակադրություն Փեզեշքիանի՝ «ավելի հավաստի» պաշտոնական դիրքորոշմամբ է ներկայանում խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա ԻՀՊԿ նախկին զինվորական է ու պատերազմի սկզբից հայտարարվել էր նաև, որ մասնակցում է ռազմական գործողությունների պլանավորմանը։ Հնարավոր է՝ Ղալիբաֆը համակարգում է ռազմական ոլորտը և քաղաքական դաշտում էլ ներկայացնում է ԻՀՊԿ/պետության շահերը (Այստեղ մեզ համար շարունակում է տեսանելի չլինել ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնակատարի դերակատարումը)։
    4️⃣ԻՀՊԿ-ի կշիռն էականորեն ընդլայնվել է։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում ԻՀՊԿ ակունքներից սերող գործչի նշանակումն էլ դրա ցուցիչներից մեկն է։ Անվտանգության խորհուրդը առանցքային դեր ունի արտաքին քաղաքականության մշակման ու ԱԳՆ գործունեության վերահսկողության գործում, ինչը կարող է նշանակել, որ հավանական բանակցային ցանկացած գործընթացում ԻՀՊԿ-ն ունենալու է իր ուղղակի և անուղղակի ներգրավվածությունը։ Առհասարակ, պատերազմական իրավիճակն ԻՀՊԿ-ն օգտագործում է իր «կարգավորումները» պարտադրելու համար, ու եթե հավատանք լուրերին, ապա կորպուսն ընդհուպ մինչև փորձում է ինքն առաջադրել հետախուզության նոր նախարարին։
    5️⃣ԻՀՊԿ քաղաքական կշիռը պատերազմից առաջ ևս մեծ էր (սրան առանձին կանդրադառնամ), բայց Ալի Խամենեին որոշ հարցերում կարողանում էր զսպող դեր կատարել։ Այդ կշիռը տարեցտարի աճում էր ու դա էր պատճառը, որ դեռ տարիներ առաջ կային գնահատականներ, որ ԻՀՊԿ-ն վճռորոշ դեր է խաղալու նոր առաջնորդի ընտրության հարցում։ Ըստ էության, հենց դա էլ տեղի է ունեցել, ու այս համատեքստում կարևորագույն հարցերից է մնում այն, թե Մոջթաբա Խամենեին իրապես ներգրավված է երկրի կառավարմանը, թե նա պարզապես արտաքին քող է, սիմվոլիկա։ Վերջինի դեպքում նշանակում է, որ պատերազմն ուղղակի ավարտին է հասցնում Իրանի պետական համակարգում ԻՀՊԿ ներծծման գործընթացը:
    6️⃣Իրանի իշխող ապարատում այժմ չկան բարեփոխական կամ չափավորական գործիչներ, որոնք կշիռ ունեն (Իրանում բարեփոխականների ու չափավորականների մարգինալացման գործընթացը կուլմինացիայի է հասել 2020-21թթ., հետագա բացառությունները մեծ հաշվով իրավիճակը չեն փոխել), եթե կան, Իսրայելը նրանց չեզոքացնում է, քանի որ նրանք ԱՄՆ հետ լեզու գտնողներ են համարվում: Իսկ այն գործիչները, որոնք այժմ պաշտոն չեն զբաղեցնում, բայց Իրանի ներսում առանցքային դերակատարման պոտենցիալ ունեն, չեզոքացվում են հենց քաղաքական հակառակորդների կողմից: Այս առումով Իրանի համակարգն առայժմ անզիջում է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:
    @IRI2day