Category: Tatev Hayrapetyan

  • «Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի…

    📢«Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի բոլոր ռազմական նպատակները [Իրանում] ․․․ Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց հետ ենք շպրտելու քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Դոնալդ Թրամփն իր երեկոյան ուղերձում (Երևանի ժմնկով՝ 5:00)։
    📍Նա հայտարարել է Իրանի պատերազմի մոտալուտ դադարեցման մասին։ Ասում է՝ իրենց հիմնական նպատակին արդեն գրեթե հասել են, և ինքը զոհվածների հարազատներին խոստացել է շուտով ավարտել գործողությունը։
    📍Թրամփը խոստացել է հարվածել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, եթե առաջիկա օրերին Իրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ (այս ուղերձում որևէ բան չի ասել բանակցությունների մասին)։
    📍Հորմուզի նեղուցի փակ լինելուց տուժող պետություններին էլ Թրամփը կոչ է արել գնալ ու բացել նեղուցը, քանի որ նրանք ԱՄՆ-ին չեն աջակցել, իսկ ԱՄՆ-ին նեղուցի փակ լինելը չի խանգարում։
    📌Մի քանի թեզ ԱՄՆ նախագահի ուղերձից, ոչ բառացի։ Մի մասը նախկինում ասածի կրկնություն է։
    1. «Մենք ոչնչացրել ենք Իրանի նավատորմը, ղեկավարությանը, և խիստ կրճատել ենք հրթիռային արձակման կայանները, զենքի արտադրության հնարավորությունները։
    2. Եթե ես ժամանակին չսպանեի Ղասեմ Սոլեյմանիին, մենք հնարավոր է պատերազմի այլ վիճակում լինեինք հիմա։ Եվ եթե վերջ չտայի միջուկային գործարքին, Իրանը կհասներ միջուկային զենք ունենալուն։
    3. Իրանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակմանը։
    4. Իրանի իշխանությունները հունվարի ցույցերին 45 հազար ցուցարար են սպանել (այս թիվը գնալով մեծացնում են, նախկինում 20 հազար, հետո՝ 30 հազար էին ասում)։
    5. Իրանի իշխանությունները փորձում էին միջուկային զենք ստանալ։ Հունիսին մենք թիրախավորեցինք նրանց միջուկային օբյեկտները։ Բայց նրանք այլ տեղերում վերսկսեցին միջուկային զենքի պատրաստման աշխատանքները։
    6. Իրանի իշխանությունները արագորեն մեծացնում էին իրենց հրթիռային սպառազինությունը, և շուտով կարողանալու էին թիրախավորել ԱՄՆ տարածքը (չափազանցնում է, Իրանի ամենահեռահար հրթիռները 4000 կմ հեռահարություն ունեն)։
    7. Մեր նպատակները հստակ էին՝ ոչնչացնել Իրանի կարողությունը իր տարածքից դուրս ռազմական գործողություններ ձեռնարկելու և միջուկային զենք ունենալու հարցում, և այդ նպատակին արդեն գրեթե հասել ենք։
    8. Այն պետությունները, որոնք Հորմուզի նեղուցի միջոցով են նավթ ստանում, պետք է ստանձնեն առաջնորդությունը և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրանք այն երկրներն են, որոնք որոշեցին չմասնակցել Իրանի գլխատման գործողությանը, և մենք դա արեցինք միայնակ։
    9. Երբ հակամարտությունը ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի։ Եվ այդ պետությունները պետք է գնան ու վերցնեն, պաշտպանեն այդ նեղուցը։ Մենք արել ենք ամենադժվարը, և իրենք կարող են վերականգնել նավթի հոսքը։
    10․ Քիչ է մնացել մեր ռազմական նպատակներին հասնելուն։ Եվս 2-3 շաբաթ հարվածներ կհասցնենք։
    11. Մենք երբեք չենք ասել, որ ռեժիմի փոփոխությունը մեր նպատակն է։ Բայց ռեժիմը փոխվել է, որովհետև նախկին ռեժիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները սպանված են։ Նոր ղեկավարությունն ավելի քիչ ռադիկալ է։
    12. Եթե մոտ ժամանակներս պայմանավորվածության չհասանք, մենք խփելու ենք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու նավթի ենթակառուցվածքներին։ Նրանց նավթի ենթակառուցվածքը ամենահեշտ թիրախներից է, բայց մենք դրան չենք խփել, որ Իրանին չզրկենք վերականգնվելու հնարավորությունից։
    13. Իրանի ՀՕՊ կարողությունները և ռադարները ոչնչացված են։ Իրանի միջուկային կարողություններին այնպիսի հարվածներ ենք հասցրել, որ ամիսներ կպահանջվի վերականգնման համար։ Եվ մենք մեր արբանյակներով հետևելու ենք դրան։
    14. 32 օրում մենք ոչնչացրինք Իրանի ռազմական կարողությունը, և այն այլևս չի կարող սպառնալ ԱՄՆ-ին և աշխարհին»։ (Համեմատում էր ԱՄՆ-ի՝ նախկինում ունեցած երկարատև պատերազմների հետ)։
    @IRI2day

  • 18-ամյա երիտասարդի կալանավորումը անխոս անհամաչափ ու սխալ որոշում է նրա հանդեպ․ ս…

    18-ամյա երիտասարդի կալանավորումը անխոս անհամաչափ ու սխալ որոշում է նրա հանդեպ․ սա կարող է ազդել երիտասարդի ողջ կյանքի վրա։ Հասկանալի է, որ քննություն է ընթանում, բայց բնավ պարտադիր չէր, որ այդ քննության ընթացքում կալանքի որոշում կայացվի։ Նա ընդամենը երիտասարդ տղա է։ Առավել զզվելի է տեսնել, թե ինչպես է ողջ իշխանական պրոպագանդան հարձակվել այս երիտասարդի վրա, ինչպես են ոմանք հրճվում, որ նա կալանավայրում է լինելու։ Կալանքը նաև մեթոդ է վախ սերմանելու, մարդկանց վախեցնելու համար, հատկապես երիտասարդական շերտերի շրջանում։

    Ես կարծում եմ՝ հանրային արձագանքը կարող է գործոն դառնալ, որ երիտասարդին ազատ արձակեն, նա չգտնվի կալանքի տակ։ Միևնույն ժամանակ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը որևէ աղերս չունի Հայ առաքելական եկեղեցու հետ․ եթե ունենար, ապա կհասկանար, թե ինչ խորհուրդ ունի Մեծ Պահքի Ավագ Շաբաթը, որը համարվում է ներման շաբաթ, և ըստ այդմ՝ բոլորովին այլ բնույթի վարք կորդեգրեր։
    Իրավիճակներ կան, որոնց համար ես անգամ հարմար բառեր չեմ գտնում… https://t.me/twentyfournews/285186

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի դադարեցման վերաբեր…

    📍Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ 15 կետանոց առաջարկներին Իրանը չի պատասխանել և պայմաններ չի ներկայացրել, իսկ հակառակը պնդող լուրերը «ԶԼՄ-ների ենթադրություններն են»:
    📍Միաժամանակ Արաղչին վերահաստատել է այդ նույն լուրերի բովանդակությունն առ այն, որ Իրանը ոչ թե հրադադարի է ձգտում, այլ տարածաշրջանի բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման: Նա պնդել է, որ Իրանին պետք է փոխհատուցում տրվի և երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի:
    «Փորձը ցույց է տվել, որ ոչ միայն մեկ կամ երկու երկրի, այլև ՄԱԿ ԱԽ երաշխիքները ևս բավարար չեն: Այս առումով մեր բարեկամները որոշ գաղափարներ են առաջ քաշել, որոնք մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե որ երաշխիքները կարող են արդյունավետ լինել, եթե մի օր պատերազմն ավարտվի Իրանի պայմաններով», — ասել է Արաղչին:
    📍 Հորմուզի նեղուցի առնչությամբ նախարարը նշել է, որ նեղուցով երթևեկության և այլ հարցերը պետք է կարգավորվեն Իրանի ու Օմանի համատեղ մեխանիզմներով, քանի որ նեղուցը գտնվում է այդ երկու երկրի տարածքային ջրերում:
    📍Նա նաև ընդգծել է, որ Իրանը նվազագույնը 6 ամիս դիմադրության է պատրաստ, և հավաստիացրել, որ ԱՄՆ հետ չեն բանակցում, այլ միայն ուղերձներ են փոխանակում:
    @IRI2day

  • Իրավիճակներ կան, որոնց համար ես անգամ հարմար բառեր չեմ գտնում…https://t.me/twent…

    Իրավիճակներ կան, որոնց համար ես անգամ հարմար բառեր չեմ գտնում…
    https://t.me/twentyfournews/285186

    24News

    ‼️‼️‼️Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։
    Փաստաբան…

  • Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես իրավացի էի, երբ 2020 թվականի նոյեմբերի 9…

    Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ես իրավացի էի, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրեն ասում էի, որ պարտված ղեկավարը չի կարող պետությունը տանել ճիշտ ուղով…
    Ինչու՞ են Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի խոսույթներն այսքան նույնական: Կարծում եմ հետաքրքիր զրույց է ստացվել այս բարդ թեմայի շուրջ… https://youtu.be/5BSYvImFyq0?si=-GF89rEvpaRn-Ta2

  • Այս օրերին պատերազմի դադարեցման և բանակցությունների անցկացման համար ակտիվ ջանքեր…

    🇵🇰Այս օրերին պատերազմի դադարեցման և բանակցությունների անցկացման համար ակտիվ ջանքեր է գործադրում Պակիստանը։
    🇨🇳Այսօր այդ երկրի արտգործնախարարը մեկնել է Չինաստան։ Չինացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կողմերը հինգ կենտանոց նախաձեռնությամբ են հանդես եկել։ Նրանք առաջարկում են.
    1)Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում,
    2) Բանակցությունների անցկացում, ուժի կիրառումից հրաժարում,
    3)Ոչ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ խաղաղ միջուկային ենթակառուցվածքների չթիրախավորում,
    4)Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացության վերականգնում,
    5)Խաղաղության համաձայնագրի կնքում՝ ՄԱԿ կանոնադրության, միջազգային սկզբունքների հիման վրա։
    📍Իրանից ու ԱՄՆ-ից առայժմ արձագանք չկա։
    @IRI2day

  • Ոչ տարօրինակ զուգադիպությամբ՝ որքան տգետ, վտանգավոր, ցինիկ ու հակագիտական ձևակեր…

    Ոչ տարօրինակ զուգադիպությամբ՝ որքան տգետ, վտանգավոր, ցինիկ ու հակագիտական ձևակերպումներ և քայլեր է անում ՀՀ ղեկավարությունը Հայոց ցեղասպանության, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման և մեր ամրագրված իրավունքների առնչությամբ, այնքան հանդուգն և համառ է դառնում Ադրբեջանի ղեկավարությունը մեզ ու մեր պետությունը «ցեղասպան», «ֆաշիստ» դարձնելու պատմական կեղծարարության հարցում։
    Ով կմտածեր, որ «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի այս խոսքերը կդառնան այսքան դիպուկ և կիրառական մեր իրականության համար…

  • Ինչու՞ են Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի խոսույթներն այսքան նույնական: Կարծում …

    Ինչու՞ են Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի խոսույթներն այսքան նույնական: Կարծում եմ հետաքրքիր զրույց է ստացվել այս բարդ թեմայի շուրջ…
    https://youtu.be/5BSYvImFyq0?si=-GF89rEvpaRn-Ta2

  • Ինչպե՞ս ստեղծվեց Մետրը․ քաոսից մինչև համաշխարհային ստանդարտՄինչև 18-րդ դարի վերջ…

    Ինչպե՞ս ստեղծվեց Մետրը․ քաոսից մինչև համաշխարհային ստանդարտ
    Մինչև 18-րդ դարի վերջը Եվրոպայում չափման միավորների իսկական քաոս էր։ Ամեն տարածաշրջան ու քաղաք ուներ իր սեփական չափերը, ինչը ձեռնտու էր տեղական իշխաններին հարկեր սահմանելիս, բայց աղետալի էր առևտրի և գիտության համար։
    🤔 17-րդ դարում գիտնականներն առաջարկեցին ստեղծել «ունիվերսալ չափ», որը հիմնված կլիներ բնական երևույթի, այլ ոչ թե միապետի կամքի վրա։
    🕰 Տարբերակ 1. Ճոճանակը
    Սկզբում առաջարկվում էր մետրը սահմանել որպես այն ճոճանակի երկարությունը, որի տատանման կիսապարբերությունը 1 վայրկյան է։ Սակայն պարզվեց, որ Երկրի ձգողականությունը տարբեր վայրերում տարբեր է. հասարակածին մոտ ճոճանակն ավելի դանդաղ էր տատանվում, ինչը նշանակում էր, որ «մետրը» կախված կլիներ աշխարհագրական դիրքից։
    🌍 Տարբերակ 2. Երկրագունդը
    Ֆրանսիական հեղափոխությունից հետո որոշվեց նոր մոտեցում կիրառել։ 1791-ին մետրը սահմանվեց որպես Հյուսիսային բևեռից մինչև հասարակած հեռավորության 10 միլիոներորդ մասը (Փարիզի միջօրեականով)։
    🗓 Կարևոր ժամանակագրություն.
    🔹 1795 թ. – Ֆրանսիայում օրենքով ներդրվեց մետրական համակարգը։
    🔹 1799 թ. – Պատրաստվեց մետրի առաջին պլատինե էտալոնը («արխիվային մետր»)։
    🔹 1875 թ. – 17 պետություններ ստորագրեցին «Մետրական կոնվենցիան»՝ այն դարձնելով միջազգային։
    🔹 1889 թ. – Պատրաստվեց ավելի ճշգրիտ՝ պլատինի և իրիդիումի համաձուլվածքից X-աձև էտալոնը։
    Այսօր մետրը գիտության և համաշխարհային տնտեսության լեզուն է, որը հաղթահարեց միջնադարյան մասնատվածությունն ու միավորեց աշխարհը։ 📏
    Մաքուր Պատմություն📖

  • Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են …

    Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝
    📍Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։
    📍Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։
    📍Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։
    Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։
    ❗️«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։
    ❗️Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։
    ❗️Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։
    Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։
    Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․