Category: Tatev Hayrapetyan

  • Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են …

    Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝
    📍Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։
    📍Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։
    📍Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։
    Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։
    ❗️«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։
    ❗️Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։
    ❗️Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։
    Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։
    Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․

  • Tatev Hayrapetyan pinned «Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադր…

    Tatev Hayrapetyan pinned «Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում։ 📌 «Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի…»

  • Եթե ուսումնասիրեք աշխարհի տարբեր կետերում, տարբեր ժամանակներում բանակցություններ…

    Եթե ուսումնասիրեք աշխարհի տարբեր կետերում, տարբեր ժամանակներում բանակցությունների, խաղաղության հաստատման հնարավորության մասին որևէ խոսակցություն, ուսումնասիրեք անգամ համապատասխան փաստավավերագրական կամ նույնիսկ գեղարվեստական ֆիլմերը, կտեսնեք, որ խաղաղության հաստատման մասին խոսակցության ամենասկզբում կողմերը դնում են գերիների վերադարձի հարցը։ Կտեսնեք, որ դա համարվում է ամենակենսական և կարևոր քայլերից մեկը՝ խոսակցությունը դրական ճանապարհով տանելու համար։
    Միայն մեր դեպքում է, որ քաղաքական ղեկավարությունը այս թեման ոչ միայն դուրս թողեց օրակարգից, այլև առհասարակ չի փորձում դարձնել խաղաղության մասին զրույցի բաղադրիչ։ Թեև ես եմ միամիտ՝ ասելով, թե սա խաղաղության մասին զրույց է․ այստեղ զրույց չկա, այստեղ կա ադրբեջանական կողմի կամքին ենթարկվող իշխանություն։ Եթե դա այդպես չլիներ, ապա գերիների հարցը վաղուց հնարավոր էր լուծել, հենց օգոստոսի 8-ի նախօրեին անգամ․ վստահ եմ դրանում՝ նաև ուսումնասիրելով նմանատիպ այլ գործընթացները թե՛ պատմության մեջ, թե՛ այսօր, և այդ հարցում ԱՄՆ միջնորդական դերը։

  • Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտ…

    Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում։
    📌 «Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի պատմությունը «հորինվածք» է, «ինքնախաբեություն»։
    📌 Արցախի թեմայով հասել են գրեթե լիարժեք սինխրոնիզացիայի։ Երկուսն էլ մերժում են էթնիկ զտման փաստը և Արցախի հայերին ներկայացնում որպես «անշնորհակալներ» և «փախածներ»։
    📌 Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Երկու կողմն էլ փորձում են խեղել մեր եկեղեցու պատմությունն ու առաքելությունը։
    📌 Հայոց բանակը։ Երկու կողմն էլ փորձում են մեր բանակը ներկայացնել որպես «փախածների» և «դասալիքների» բանակ։
    📌 ՀՀ Սահմանադրությունը, ավելի ստույգ՝ անկախության հռչակագիրը։
    📌 ՀՀ պետական խորհրդանիշները, առաջին հերթին՝ զինանշանը։
    📌 ՀՅԴ կուսակցությունը ևս երկկողմանի թիրախում է։

    Եթե համադրում ենք այս կետերը, պարզ տեսնում ենք, որ թե՛ հակառակորդը, թե՛ ՀՀ ղեկավարությունը թիրախավորում են մեր պատմությունը, պետական խորհրդանիշները, եկեղեցին, բանակը, ամբողջությամբ խեղում Արցախի թեման և այնտեղ իրագործված էթնիկ զտման փաստը։
    Մեծ հաշվով թիրախում ինքնությունն է, դրա հենասյուները։ Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ, երբ ՀՀ ներկայիս ղեկավարը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար՝ առանց պատմության, պետականության, արմատի, խեղված ինքնությամբ, ստորացված բանակով և զրոյական դիմադրողականությամբ։

  • Իրականում սարսափեցնող է Ալիևի ու Փաշինյանի խոսույթների անվերջ կրկնությունը․․․իզո…

    Իրականում սարսափեցնող է Ալիևի ու Փաշինյանի խոսույթների անվերջ կրկնությունը․․․իզուր չեմ ասում՝ Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում։

  • Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանում իշխանության լիներ մարդ, ով բառ առ բառ կկրներ …

    Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանում իշխանության լիներ մարդ, ով բառ առ բառ կկրներ մեր թեզերը և մեր գաղափարները։ Դեռ մի կողմ թողնենք դրա փաստահեն լինելը․ զուտ գնար ու դրանք բառացի կրկներ՝ Արցախի թեմայով։ Պատկերացրեք՝ այնքան ակտիվ դա քարոզեր, որ ադրբեջանական հանրության մի մասը սկսեր մտածել այնպես, ինչպես մեզ հարմար է, ինչպես մենք արդար ենք համարում, սկսեր մտածել այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Ասեք, որ դա ցանկացած պատերազմից և դրանում տարած հաղթանակից ավելի մեծ հաջողություն կլիներ։ Դա կնշանակեր հաղթել նրանց ոչ միայն մարտի դաշտում, այլև գաղափարապես։ Կոպիտ ասած՝ իշխել նրանց ուղեղների վրա․․․
    Լավ կլիներ, չէ՞, մեզ համար։ Այ հենց սա է ընթանում մեր դեմ այս ընթացքում։ Դե պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․
    Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։ Սա նախընտրական քարոզարշավում դարձավ «Քանդենք պետությունը» կուսակցության գլխավոր նախընտրական թեզն ու շանտաժի գործիքը։ Այդուհանդերձ, Փաշինյանը չի ասում, թե ինչեր են սպասվում Հայաստանին…

  • Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարու…

    📌Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարությունը՝ միաժամանակ և՛ զգուշանալու, և՛ զգուշացնելու նշաններով։
    🔹«Որոշ տվյալներով՝ Իրանի թշնամիները տարածաշրջանային պետություններից մեկի աջակցությամբ պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը։ Թշնամական բոլոր տեղաշարժերը մեր զինված ուժերի լիարժեք հսկողության տակ են։
    🔹Եթե նրանք հատեն այդ գիծը, տարածաշրջանային այդ պետության բոլոր կենսական ենթակառուցվածքները, առանց բացառության, կդառնան անողոք հարձակումների թիրախ»։
    📍Ղալիբաֆը հիմա փաստացի Իրանի ամենածանրակշիռ գործիչներից մեկն է։ Ասում են՝ նա է համակարգում ԻՀՊԿ գործողությունները։ Եվ նրա ասածին էլ, ըստ այդմ, պետք է լուրջ վերաբերվել։ Սա կարող է նաև մարտավարական սուտ կամ սպառնալիք լինել, բայց անտեսել չարժե։ Ըստ այդմ՝ մի քանի կետ սրա շուրջ։
    ⬇️⬇️⬇️
    @IRI2day

  • «Իշխանավորը պետք է «ֆայմ» ունենա սիրի իր երկիրը». Հրանտ Թոխատյան…

    «Իշխանավորը պետք է «ֆայմ» ունենա սիրի իր երկիրը». Հրանտ Թոխատյան

  • Ասենք ո՞նց կարելի է հանուն ինքնիշխանության ու սեփական գաղափարների պատերազմ ուզել…

    Ասենք ո՞նց կարելի է հանուն ինքնիշխանության ու սեփական գաղափարների պատերազմ ուզել, անհասկանալի է․․․
    https://t.me/IRI2day/1375

    Իրանն այսօր

    Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թեհրանը բացասական պատասխան է տվել պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
    📍Այդ առաջարկները գնահատվել են որպես առավելապաշտական և լարվածության ավելացման նպատակով խաբկանք, ինչպես եղել է նախորդ երկու դեպքերում։

  • Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։Սա նախըն…

    Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։
    Սա նախընտրական քարոզարշավում դարձավ «Քանդենք պետությունը» կուսակցության գլխավոր նախընտրական թեզն ու շանտաժի գործիքը։
    Այդուհանդերձ, Փաշինյանը չի ասում, թե ինչեր են սպասվում Հայաստանին, եթե ինքը մնա։ Դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել փաստերին, հայտարարություններին․ դրա համար հետախուզական տվյալներ կամ կոնսպիրոլոգիական տեսություններ պետք չեն։

    Այսպես, ինչ է մեզ հայտնի այս պահի դրությամբ՝ եթե «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը մնա իշխանության՝
    📍 ՀՀ Սահմանադրությունը փորձ են անելու փոխել՝ ըստ Ալիևի պահանջի։ Հայաստանում ձևավորվելու է Սահմանադրություն, որի տեքստը թելադրված է Ադրբեջանից։
    📍 Շարունակվելու է նողկալի, վտանգավոր և հանրությանը քայքայող հակաեկեղեցական արշավը՝ ստանալով նոր զարգացումներ։ Դա ևս Ադրբեջանի պահանջն է, որը ուղղակի դադարեցվել է նախընտրական շրջանում, քանի որ այն աշխատում էր Փաշինյանի դեմ։
    📍 Շարունակվելու է պայքարը Արցախի թեմայով գիտական, հանրային, հետազոտական և այլ բնույթի բոլոր հրապարակումների դեմ։ Դա նաև տարածվելու է մշակույթի և արվեստի վրա։ Դրվելու է տաբու Արցախի, այնտեղ տեղի ունեցած պատերազմի, էթնիկ զտման և այլ հարցերի նկատմամբ։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
    📍 Շարունակվելու է պայքարը հայոց պատմության դեմ, մեր ինքնության, խորհրդանիշների, գաղափարական տարբեր հենասյուների դեմ։ Առավել մեծ թափ է ստանալու մեզ ու մեր պետությունը գաղափարապես ոչնչացնելու թեզը։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
    📍 Շարունակվելու է հայոց բանակի, մեր կռվի, հերոսության, անձնազոհության արժեզրկումը։ Ձևավորվելու է ամբողջապես գաղափարազուրկ մի իրավիճակ, որտեղ կռիվն ու դիմադրությունն անիմաստ են։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։
    📍 Այս ամենից հետո արդեն կսկսվի հատուկ պատրաստություն անցած ադրբեջանցիների մուտքը Հայաստան՝ պատերազմի սպառնալիքի և խաղաղության դարաշրջանի «մուտիտների» անվան տակ։ Հայաստանում ստեղծվելու է անկայուն, պայթունավտանգ իրավիճակ։ Այն, որ Փաշինյանը և նրա մյուս թիմակիցները ակտիվորեն լեգիտիմացնում են «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը, այս կետի իրագործման լավագույն ապացույցն է։
    Սա արդեն Ադրբեջանի նպատակն է, որին նա հասնում է իր պահանջների իրագործման արդյունքում։

    📍 Արդյունքում, գաղափարազուրկ, թուլացած, դիմադրողականությունից զրկված հայ հանրության մեծ մասը ուղղակի հավաքում է ճամպրուկները և իր երկիրը խաղաղ ու հանգիստ զիջում Ալիևին։
    Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Հայաստանը դադարում է լինել ազգային պետություն․ այն վերածվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մի տարածքի։ Եվ սա, ցավոք, չափազանցություն չէ։
    Նայեք ներկայումս ընթացող զարգացումներին, քննարկումներին, ադրբեջանական կողմի հետ խոսքի և գործողության բացարձակ սինխրոնիզացիային և կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով, որ մնան իշխանության։ Իշխանության մնալու խնդիրը և այդ հարցում Ալիևից աջակցություն հայցելու թեման բացառապես ադրբեջանական ծրագրերի իրագործման նպատակ ունի։ Այ սա է, որ չի ուզում անկեղծորեն ասել հայ հանրությանը «Քանդենք պետությունը»։ Չնայած լավ էլ ասում է, ուղղակի հասկանալ է պետք․․․