Category: Tatev Hayrapetyan

  • 591թ․ Բյուզանդիայի Մորիկ կայսրի (ծագումով հայ էր Օշականից) կարգադրությամբ՝ ի հակ…

    591թ․ Բյուզանդիայի Մորիկ կայսրի (ծագումով հայ էր Օշականից) կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի ստեղծվեց հակաթոռ կաթողիկոսություն։
    Կաթողիկոս ձեռնադրեցին Հովհան Բագարանցի անունով հոգևորականի, ով հեղինակություն ուներ ժողովրդի աչքում և մեր որոշ մատենագիրներ նրա մասին գովասանքով են խոսում։
    Բայց դեպքերին գրեթե ժամանակակից Սեբեոսը Հովհանին քաղկեդանական է ներկայացնում։
    Նա կառուցեց նստավայր Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում՝ Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ Ս.Հովհաննես)։
    Մորիկ կայսեր սպանությունից հետո (602), Ավանի հակաթոռը անկում ապրեց, իսկ Դվինի կաթողիկոսներն ամեն կերպ աշխատեցին մեկուսացնել Ավանը և շրջապատի վանքերն ու բյուզ․իշխանության տակ գտնվող հոգևորականներին ազատել նրա ազդեցությունից։
    602թ․ պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավեց Ավանը։
    607թ․ Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու հրավիրած եկեղեցական ժողովին մասնակցեց Ավանի վանքի երեց Հունանեսը։ Հավանաբար, հակաթոռ Հովհանն այլև Ավանում չէր։
    1679թ․ երկրաշարժից Ավանի կաթողիկոսարանը ավերվեց։
    Մաքուր Պատմություն📖

  • Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի պատվիրատուները հետեւում են իրենց մարիոնետի կ…

    Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի պատվիրատուները հետեւում են իրենց մարիոնետի կազմակերպած հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական շոուներին…

  • «Ես գիտեմ ինձ», այս վերնագրով հաղորդում է վարում Ազամաթ Մուսագալիևը, ում հյուրե…

    «Ես գիտեմ ինձ», այս վերնագրով հաղորդում է վարում Ազամաթ Մուսագալիևը, ում հյուրերը հարցերին սխալ պատասխանելու դեպքում իրենց կյանքից ամոթալի դրվագ են պատմում։ Ռուս հայտնի դերասան եւ երաժիշտ Յուրի Ստայանովը մի ունիկալ պատմությունով է կիսվում, երբ ամաչում է իր երազի համար։
    Նրա սյուրռեալիստական երազը մեր այսօրվա իրականությունն է, լսեք, շատ դիպուկ է եւ հումորով 🙂

  • Հոգևորը և հավատն առհասարակ ինձ համար շատ անձնական երևույթներ են։ Ես քրիստոնյա հա…

    Հոգևորը և հավատն առհասարակ ինձ համար շատ անձնական երևույթներ են։ Ես քրիստոնյա հավատացյալ մարդ եմ, դա ոչ միայն իմ ինքնության բաղադրիչն է, այլ նաև իմ գիտակից ընտրությունն է։ Ես բազմաթիվ իրավիճակներում զգացել ու տեսել եմ աստվածայինը։ Բայց դա շատ անձնական է, դա որևէ մեկին ապացուցելու կարիք չկա, ամեն մարդ դա յուրովի է ապրում, անցնում։ Միևնույն ժամանակ, եթե մարդը հոգևորի կրող է, անկախ իր քաղաքական նախասիրություններից, հայացքներից, մոտեցումներից, ինքը, երբ գնում է եկեղեցի, գնում է որպես կանոն՝ մաքրվելու, զատվելու, հոգին թեթևացնելու նպատակով։ Դրա համար նա նույնիսկ հոգևորականի կարիք էլ կարող է չունենալ։
    Բայց երբ մարդը փորձում է հանդես գալ իբր հոգևոր, բայց թույլ է տալիս, որ եկեղեցին դառնա կռվախնձոր, հայհոյանքի, վիրավորանքի վայր, ապա դա մեղմ ասած որևէ կապ չունի նրա հոգևոր լինելու հետ։ Հովհաննավանքի շուրջ ծավալվող զարգացումները ինձ հիշեցրին Սողոմոն իմաստունի և երկու մայրերի հայտնի առակը։ Երբ մեկը սիրով պատրաստ է անգամ զիջել, միայն չվնասի նրան, ում հանդեպ սեր ունի, իսկ անզիջումը, ով պատրաստ է հայհոյանքը, վիրավորանքը, անարժանապատիվ, տգեղ պահվածքը դարձնել նորմալ եկեղեցու տարածքում, շատ հեռու է առ Քրիստոս սիրով լցված լինելուց։ Դա նույնիսկ անզեն աչքով պարզ է։
    Ես շնորհակալ եմ բոլոր այն հոգևորականներին, որոնք մեր եկեղեցին ու մեր հավատը վեր են դասում իրենց անձերից, որոնք ունակ են կուլ տալ բարկությունը, չգնալ առճակատման ու չդարձնել եկեղեցին հայհոյանքի ու վիրավորանքի վայր։ Ի հեճուկս շատ արդարացի բարկության՝ այդ մարդիկ իրենց վարքով ապացուցում են, որ սիրում են մեր եկեղեցին, ծառայում են Աստծուն, միգուցե ունենալով բազմաթիվ մեղքեր, ինչպես և ցանկացած մարդ արարած, միևնույն է՝ գիտակցում են, որ այսօր իրենք Հայ առաքելական եկեղեցու և մեր հավատի պաշտպաններն են ու այս ծանր փորձությունը կրում են հնարավորինս խաղաղ, լուռ և զուսպ։ Հասկացողը հասկանում է, որ հենց դա է քրիստոնյա լինելը․ իսկ աղմուկը, հայհոյանքը, ատելության ու անհանդուրժողականության քարոզը ոչ մի աղերս չունեն, հավատի ու հոգևորի հետ, առավել ևս՝ քրիստոնեության հետ, չեն էլ կարող ունենալ, քանզի Աստված սեր է․․․

  • «Հայկական եկեղեցու բնույթը ավելի ամուր դուրս եկավ, քան ցարական կառավարության նկր…

    «Հայկական եկեղեցու բնույթը ավելի ամուր դուրս եկավ, քան ցարական կառավարության նկրտումները»․ պատմաբան Արսեն Հակոբյան
    Հայոց պատմություն և հայ եկեղեցու պատմություն չիմացող մարդիկ կարող են շատ թերի նայել այսօր տեղի ունեցող զարգացումներին։ Պատմաբան և ազգագրագետ Արսեն Հակոբյանը հետաքրքիր բաներ է պատմում, թե ովքեր ու երբ են քայլեր ձեռնարկել հայ եկեղեցու դեմ, դրան եղել են գերազանցապես արտաքին ուժեր, նա նաև խոսում է այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում հայ եկեղեցու նվիրապետական, ավանդական կառույցը խեղելու քաղաքականությունը։ Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս լսել այս զրույցը՝ https://youtu.be/xXfDTaLuqwY?si=1SCZyd__redyxR70

  • «Ադրբեջանը չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։ Ադրբ…

    «Ադրբեջանը չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։ Ադրբեջական իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում ներկա իշխանության դիրքերն ամրապնդվեն, դրա համար անում են «աննախադեպ» քայլեր, որպեսզի ինչ–որ ժեստեր ցույց տան, ու իրենց ծրագրերում հաջողեն»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը պարզաբանում է՝ ՀՀ իշխանություններն ու նրանց հարող տարբեր կազմակերպություններ փորձում են շղարշով պատել գործընթացը, բայց կա իրականությունը՝ ադրբեջանական կողմն չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։
    📌Հոկտեմբերի 21-ին Բաքվից հատուկ չվերթով Երևան էին ժամանել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ՝ հայաստանցի գործընկերների հետ կլոր սեղանի շուրջ «խաղաղության օրակարգը» քննարկելու։ Նույն օրը Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները, պայմանավորվել են իրենց լիազորությունների շրջանակում երկու երկրների հանրություններին նախապատրաստել սպասվող մերձեցմանը, զարգացնել խաղաղության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Երևան վերադառնալուց հետո Ալեն Սիմոնյանը լրագրողներին պատմեց, թե ինչ ջերմ է անցել Գաֆարովայի հետ հանդիպումը․ «Ես տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտերում է, մեր ընկալման մեջ է, այլև ադրբեջանական կողմի»։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ով համատեղության կարգով նաև գինեկոլոգ է,…

    Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ով համատեղության կարգով նաև գինեկոլոգ է, ուրոլոգ, դատախազ, դատավոր, Շերլոկ Հոլմս, «ամենայն հայոց» բացահայտիչ ու պայծառատես, տեսնես մի օր կբացահայտի մեր՝ միամիտ «վաթսոններիս» համար, թե այս ինչ «քիմիա» է աշխատում իր և…

  • Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ Հիքմեթ Բաբաօղլու, պատ…

    🔥 Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ 🗣️ Հիքմեթ Բաբաօղլու, պատգամավոր․ «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։ 📍 Կարևոր կետեր • Ադրբեջանում պետական քարոզչությունը հայերին ներկայացնում…

  • «Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկակա…

    «Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկական պետությանը՝ բանակ, եկեղեցի, մշակույթ: Սրանք են գլխավոր թիրախները այս պահին, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության եւ ինքնության հետ: Ալիեւը 2 կորեկ էլ կթողի անցնի իր տարածքով, եւս 3 հայատյաց «ակտիվիստ» կուղարկի, ձեռքի հետ կասի «խաղաղություն» բառը (չմոռանալով «Զանգեզուրի միջանցքը»), քանի որ կենսական է Ալիեւի համար հայկական պետության գաղափարական ոչնչացումը, իսկ դա մենակ «Քանդենք պետությունը» ուժի միջոցով կարող է անի: Այնքան սինխրոն է ընթանում այս քանդիչ աշխատանքը, որ Շերլոկ Հոլմս լինելու կարիք էլ չկա տեսնելու համար…հազար ափսոս, որ 2018ին ժողովրդի սերը վայելողը դարձավ Ալիեւի քաղաքական ծրագրերի կատարողը…
    Բայց ես էլի մնում եմ իմ համոզման՝ իրենք թերագնահատել են հայ ժողովրդին 🇦🇲

  • Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակը (330-338) հիմնադրում է նոր մայրաքաղաք՝ Դվինը։ Արտաշ…

    Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակը (330-338) հիմնադրում է նոր մայրաքաղաք՝ Դվինը։
    Արտաշատ մայրաքաղաքը երեք կողմից պաշտպանող Արաքս գետը փոխել էր իր հունը, հեռացել քաղաքից և խախտվել էր քաղաքի պաշտպանությունը։
    Միաժամանակ տարածքը ճահճաչել էր և Արտաշատը լցվել էր գարշահոտությամբ։ Ըստ Մովսես Խորենացու օդը դարձել էր վատառողջ։
    Դվինը, լավ կլիմայով բարձրադիր մի վայր էր։ Հավանաբար անունն էլ պարսկերենից նշանակում է բլուր։ Նաև մոտակայքում Խոսրովի կողմից տնկված անտառն էր։
    Դվինում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։
    Ավելին, 484-931 թթ․կաթողիկոսական աթոռն Էջմիածնից տեղափոխում է Դվին։ Քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։
    Ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Հիմնական զբաղնունքը՝ արհեստները ու առևտուր, մասամբ՝ որսորդություն, ձկնորսություն, երկրագործություն։ Առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ։
    Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։
    Մաքուր Պատմություն📖