Category: Tatev Hayrapetyan

  • 2018-ին մենք էլ տենց վստահեցինք իր խոսքին, բայց հետո նենց գցել գցեց, նենց որ մի …

    2018-ին մենք էլ տենց վստահեցինք իր խոսքին, բայց հետո նենց գցել գցեց, նենց որ մի բան վստահորեն կասեմ՝ իր խոսքին չարժի վստահել 🙂

  • Մի 2 օր առաջ ասի՝ լսի էդ քոնը չի, դու ցռան Վերգոյին մի խաբնվի, մեզ մոտ շատերը օկ…

    Մի 2 օր առաջ ասի՝ լսի էդ քոնը չի, դու ցռան Վերգոյին մի խաբնվի, մեզ մոտ շատերը օկ չեն քո ցեղասպան քայլերի հետ: Հետո էլ գաս մի տեղ, որտեղ էդքան հայ կա ու դու չես կարա հարձակվես իրենց վրա, սիրտդ ատելությունից կթուլանա, վատ կզգաս շատ, մեծ մարդ ես, քեզ պետք չի: Փաստորեն՝ լսեց 🙂

  • Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթ…

    Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Հաջորդ օրը՝ ընտանիքի միջոցով, նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։
    Դրանից հետո ոմն Էմիլ Բաբաշևը նշանակվել է շինծու «դատավարության» համար՝ իբրև Վարդանյանի պաշտպան։ Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո:
    Վարդանյանը ճիշտ է անում, որ այս ֆարսին չի մասնակցում։ Նրանց թվացյալ պաշտպանության համար նշանակված փաստաբաններն անգամ հայատյաց հայացքներով են աչքի ընկնում։ Դրանով ամեն ինչ ասված է։
    Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա:

  • Այս հոդվածի հեղինակը ադրբեջանցի է, բայց, իհարկե, ապրում է Ադրբեջանի սահմաններից …

    ⚡️🔥Այս հոդվածի հեղինակը ադրբեջանցի է, բայց, իհարկե, ապրում է Ադրբեջանի սահմաններից դուրս։ Նա գրել է հոդված այն մասին, թե որքան երկակի է Ալիևը խաղում խաղաղության թեմայով։ Հոդվածը թարգմանել եմ անգլերենից, որպեսզի հայ ընթերցողը նույնպես իմանա։ Սա էլ ես չեմ ասում կամ գրում 🙂
    📍Համաշխարհային ասպարեզում Ադրբեջանը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից։ Պաշտոնական ելույթներն ու նախագծերը ներկայացվում են որպես համագործակցության և հաշտեցման նշաններ։ Սակայն երկրի ներսում պատկերը շատ տարբեր է. պետական լրատվամիջոցները և քարոզչական ալիքները դեռևս տարածում են հայերի դեմ ուղղված ատելության խոսք։
    📍Ուղերձն ուներ բազմաթիվ խնդիրներ։ Միջազգային հանրության համար այն հնչում էր որպես խաղաղության կոչ։ Սակայն երկրի ներսում մարդկանց համար այն երկրորդական նշանակություն ուներ՝ նախազգուշացում, որ պատերազմը կարող է վերադառնալ ցանկացած պահի։
    📍Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից առաջ կառավարությունը խոստացել էր, որ կգա «այլ Ադրբեջան»։ Բայց դա երբեք տեղի չունեցավ։ Աղքատությունը, սոցիալական անարդարությունը և գրաքննությունը մնացին նույնը կամ էլ ավելի վատացան։ Մարդիկ հստակ տեսնում են, որ այդ խոստումները դատարկ խոստումներ էին։
    📍Իսկական խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ հասարակական կարծիքը փոխվի, երբ ատելության լեզուն դադարի, և երբ մարդիկ վերջապես կարողանան խաղաղություն զգալ իրենց առօրյա կյանքում։
    https://www.aravot.am/2025/10/29/1519229/

    Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

    Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է ապահովի, որ խաղաղությունը լինի այն, ինչ մարդիկ զգում են իրենց առօրյա կյանքում։ Ատելության խոսքի փոխարեն պետք է խոսվի համակեցության և փոխադարձ հարևանության մասին։ Առանց այս փոփոխության՝ խաղաղության խոսքը…

  • Մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էի տվել «France TV» հեռուստաընկերությանը՝ «Nous,…

    Մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էի տվել «France TV» հեռուստաընկերությանը՝ «Nous, les Européens» հեռուստաշոուի համար։ Հեռուստաընկերությունը շատ գեղեցիկ ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին, անդրադարձել տարբեր առումներով։ Իմ հետ զրույցի հատվածում խոսում եմ Հայաստանի՝ եվրոպական մշակույթի մաս լինելու, մեր մշակութային կապերի մասին, խոսում եմ այն մասին, որ հայ հանրությունը իր տեսակով ժողովրդավար է, խոսքի ազատությունը արժևորող։ Խոսել եմ այն մասին, որ Ֆրանսիան ոչ միայն հայտարարություններով, այլ փաստացի քայլերով պետք է օժանդակի Հայաստանի զարգացմանը, նաև ռազմական ոլորտում։
    Նաև անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը և կարծիք հայտնել, որ հանդիպմանը պետք է հաջորդեն կարևոր քայլեր, որպեսզի դա չլինի զուտ շոու, այլ լինի իրական խաղաղություն։ Խոսքս ավարտվում է լեգենդար Շառլ Ազնավուրի վերաբերյալ իմ դիտարկմամբ, որ նա լեգենդ է ու սիրելի թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի ժողովրդի համար։
    Հ. Գ. Նյութն ու հարցազրույցի իմ հատվածը կդնեմ մեկնաբանության բաժնում՝ ֆրանսերեն իմացողների համար ☺️

  • «Տեսեք, մեր ժողովուրդը և՛ հավատաց արդարությանը, և՛ ապահովեց այն։ Մենք այս հողերի…

    ⚡️⚡️«Տեսեք, մեր ժողովուրդը և՛ հավատաց արդարությանը, և՛ ապահովեց այն։ Մենք այս հողերի տերերն ենք։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից և այսօր կառուցում ենք գեղեցիկ կյանք»,- հայտարարել է այսօր «խաղաղության աղավնի» Իլհամ Ալիևը։ Հիշեցնեմ, որ վերջիս Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, բլոկադայի և էթնիկ զտման գլխավոր կազմակերպիչն ու պատասխանատուն։

  • Այն ունիկալ պահը, երբ առավոտյան գրառում եմ արել, որ ատելը ու ատելություն տարածել…

    Այն ունիկալ պահը, երբ առավոտյան գրառում եմ արել, որ ատելը ու ատելություն տարածելը սխալ է, ըստ իս, ու դրանով կիսվել է «Ատում եմ ձեզ տականքներ» էջը 🥹 չգիտեմ հիմա սա լավ է, թե վատ 😃

  • ՀՀ-ում հայտնված ադրբեջանցի «քաղհասարակության» ներկայացուցիչների թեմայով հետաքրքի…

    ՀՀ-ում հայտնված ադրբեջանցի «քաղհասարակության» ներկայացուցիչների թեմայով հետաքրքիր հումոր է շրջանառվում հենց իրական քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում, որոնք ապրում են արտերկրում, քանի որ եթե Ադրբեջանում ապրեն՝ բանտում կհայտնվեն։ Նրանք ասում են, որ այս թվացյալ խաղաղության շրջանում այն երկիրը, ուր հաստատ չեն կարող այցելել, Հայաստանն է, քանի որ ՀՀ իշխանությունները նրանց կձերբակալեն ու կհանձնեն Ալիևին 🙂

  • «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։Մեզանից եմ վախենում, որ մ…

    «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
    Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք…
    Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի», կես ժամ հետո վանկարկել՝ «մի-ա-ցում»։
    Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս՝ լրիվ ուրիշ… Մինչդեռ հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբևէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել՝ դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։ Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ՝ որակ, այլ ելք մենք չունենք։
    Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…
    Վախենում եմ մեր խելքի չգալուց։
    Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)»։
    Սպարապետ
    Վազգեն Սարգսյան

    Հ.Գ Այսօր հոկտեմբերի 27-ն է։ 26 տարի առաջ այս օրը գլխատվեց ՀՀ քաղաքական ու ազգային էլիտան՝ խափանելով իսկապես ուժեղ պետություն ունենալու հնարավորությունը, ինչը ստեղծվել էր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմերճյանի պետական եւ ազգային գործունեության շնորհիվ։