Category: Tatev Hayrapetyan

  • «Նարինե, Շուշան, Գեղմաղան և Շամփրասար լեռները — Գեղամա լեռնաշղթայի 75 հրաբուխներ…

    «Նարինե, Շուշան, Գեղմաղան և Շամփրասար լեռները — Գեղամա լեռնաշղթայի 75 հրաբուխներից ընդամենը չորսը՝ փառավոր Արարատի ֆոնին ❤️»
    Տեսանյութը եւ գրառումը AnotherArmenia ֆեյսբուքյան էջից

  • Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Պետության ղեկավարը պետք է զբաղ…

    Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Պետության ղեկավարը պետք է զբաղվի աշխարհիկ գործերով, ոչ թե քահանա «վերբովկա» անելով։ Այս պետությունը բազմաթիվ խնդիրներ ունի, մեզ մեր պետության գործնական հարցերը լուծող աշխարհիկ ղեկավար է պետք, ոչ թե քահանաների հետևից ընկած սահմանադրախախտ։

  • «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապա…

    🔷«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։ Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․

  • Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք ժամանոց հարցազրույց էր …

    Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք ժամանոց հարցազրույց էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների հետ։ Սա արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափ է, որով Ադրբեջանի ղեկավարը մեկնարկում է տարին։ Հարցազրույցի շրջանակներում երևում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև՝ թույլ կողմերը։
    Կարճ անդրադառնամ շատ երկար հարցազրույցին՝ հիմնական կետերով՝
    📍Առաջիկայում Ադրբեջանը փորձելու է խաղարկել «խաղաղության քարտը»։ Բենզինի թեման ու ՀՀ ներկայիս ղեկավարության քայլերը դրան նպաստում են։ Դրան զուգահեռ այդ երկրի ղեկավարի ուղիղ հրահանգով շարունակվում է ՀՀ-ն որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու հստակ զավթողական ծրագիրը։
    📍Թեև Ալիևը հայտարարում է, որ պատերազմ չի ուզում, բայց զավթողական ծրագրի աննախադեպ ակտիվացումը, դրան զուգահեռ շատ ակտիվ ռազմականացումը, մեղմ ասած, խաղաղության մասին չեն խոսում։ Ադրբեջանի ղեկավարը հարցազրույցում մանրամասն անդրադառնում է ռազմականացման կարևորությանը։
    📍Նա շարունակում է գովաբանել պատերազմը և ներկայացնել Հայաստանը որպես «ցեղասպան պետություն»։
    📍Ալիևը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես կատարված փաստ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝ նա պարզապես ուզում է ցույց տալ, որ հասել է իր նպատակներին։ Նա նաև ազդանշան է տալիս, որ եթե այս «միջանցքը» չբացվի, ինքը սահմանները փակ կպահի։ Իր ծրագրի համաձայն՝ իրական ապաշրջափակում երբեք տեղի չի ունենա։
    📍Ալիևը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որն ենթադրաբար օգնում է խուսափել պատժամիջոցներից։ Զավեշտն այն է, որ հենց Ադրբեջանն է այդպես անում, ու բոլորին, հատկապես ԵՄ անդամ երկրներին, դա շատ լավ հայտնի է։
    📍Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել, որ Ալիևը փաստացի խուսանավում է պատասխանել օկուպացված Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցին։ Այն, որ այդ խնդրում նա լուրջ խնդիրների հետ է առերեսվում, ես ավելի վաղ անդրադարձել էի իմ հարցազրույցներում։
    📍Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմի չշարունակությունը նա փորձում է ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, ինչը մենք բոլորս գիտենք, որ ճիշտ չէ։
    📍Հետաքրքիր արձանագրում է ինձ համար, որ Ալիևը հասկանում է, որ ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալների կենտրոնների հիմնադրման մեջ է։ Այդ առումով փորձում է առաջ մղել Ադրբեջանի թեկնածությունը մեր տարածաշրջանում։ Բայց նա այդ առումով կձախողի, եթե Հայաստանը խելացի աշխատի, քանի որ մենք շատ ավելի պատրաստված ենք մեր ռեսուրսներով։
    Ամփոփելով ասեմ՝ ըստ իս՝ Ադրբեջանի ղեկավարը ժամանակ է շահում իր համար, խաղում է Թրամփի վարչակազմի հետ և օգտագործում է «խաղաղության» քարտը, բայց այդ ամենը ժամանակավոր է, նրա ծրագրերն այլ են, որոնց մասին ես պարբերաբար խոսում եմ և փաստերով ցույց տալիս։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ սպառնացել է Իրանի իշխանություններին՝ հայտ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ սպառնացել է Իրանի իշխանություններին՝ հայտարարելով, որ եթե «նրանք սպանեն ցուցարարներին, ապա ծանր հարված կստանան և դժոխքով կհատուցեն»։
    📍NetBlocks-ի պնդմամբ` Իրանում ինտերնետը սահմանափակված է։
    📍Այս պահին իրանական պետական լրատվական կայքեր մուտք գործել չի ստացվում։
    📍 Ավստրալիայի և Հնդկաստանի դեսպանատներն իրենց քաղաքացիներին կոչ են արել չմեկնել Իրան։
    @IRI2day

  • Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին փաստական ու վերլուծական նյութեր կարդալո…

    Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին փաստական ու վերլուծական նյութեր կարդալու համար առաջարկում եմ հետեւել իրանագետ Ժաննա Վարդանյանի՝ «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքին:
    https://t.me/IRI2day/1179

    Իրանն այսօր

    📣Իրանից հայտնում են արտոնյալ փոխարժեքի գրեթե վերացման մասին։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։
    🔸Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական…

  • «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Թող այ…

    «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Թող այն բերի լույս, իմաստություն և ուժ ❤️
    Հավատը շատ անձնական և միևնույն ժամանակ անբացատրելիորեն զորեղ ուժ է։ Այդ հզոր ուժը կարող է պատրանք ստեղծել, թե այն կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։ Մինչդեռ հավատը քաղաքական գործոն դարձնելու բոլոր փորձերը պատմության մեջ ձախողվել են։ Հավատը խղճի մասին է։ Եկեղեցին անջատ է պետությունից։ Այն, լինելով ազգային հզոր ինքնութենական հենասյուն, չի կարող դուրս բերվել իր գլխավոր առաքելությունից՝ ծառայել Աստծուն և ժողովրդին։
    Թող հավատից եկող հզոր ուժն ուղղվի բացառապես բարիք ստեղծելուն ու բարին արժևորելուն։ Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ու ամենաբարին մաղթում բոլորիս ընտանիքներին ու մեր երկրին 🇦🇲

  • Ռուբեն Վարդանյանը զորեղ է իր հավատով, իր արժեքներով, իր սկզբունքներով ու չհանձնվ…

    Ռուբեն Վարդանյանը զորեղ է իր հավատով, իր արժեքներով, իր սկզբունքներով ու չհանձնվող լավատեսությամբ դեպի բարին և լուսավորը։ Տա Աստված 2026-ը դառնա Ռուբեն Վարդանյանի ու մեր մյուս հայրենակիցների ազատ արձակման տարին
    https://t.me/aravot/55202

    Aravot.am

    🗣️Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը Բաքվի բանտից

  • «National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելակա…

    ⚡️«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։
    «Դիմադրելով ոչնչացմանը. Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են թողնում աշխարհի այլ վայրերում հալածվող քրիստոնյաների տառապանքները։ Այս համատեքստում կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի։ Հռոմի պապ Լեո XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վրա՝ դեռևս կալանքի տակ գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
    Կոչը կենտրոնանում է առնվազն 23 հայ ռազմագերիների վրա, որոնք գերի են վերցվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկման ժամանակ։ Այս գերիները մոտ 80 հայերի թվում են, որոնք դեռևս անհետ կորած են կամ համարվում են անհետ կորած Ադրբեջանի ռազմական զավթումից հետո, որը ստիպեց ավելի քան 120,000 հայի փախչել հայերի համար Արցախ անունով հայտնի շրջանից։
    Սուրբ Ծննդից առաջ ուղարկված նամակը, որը ստորագրվել է մոտ 15 կրոնական գործիչների կողմից, որոնց թվում են Նյու Յորքի վաստակավոր արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը և Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը՝ կաթոլիկ խմբագիրների և քրիստոնեական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջնորդների հետ միասին, կոչ է անում Հռոմի պապին հրապարակային կոչ անել բանտարկյալներին ազատ արձակելու համար՝ պնդելով, որ նման միջամտությունը կունենա եզակի բարոյական կշիռ։ Այն նաև բանտարկյալների կալանքը ներկայացնում է որպես մարդկային արժանապատվության ակնհայտ խախտում»։
    Հոդվածում նաև նշված է․ «Ստորագրողները նաև պնդում էին, որ բանտարկյալների ճակատագիրը ավելի լայնածավալ բռնաճնշումների արշավի դրսևորում է, որը հաջորդել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը։ Նման արշավը, նրանց պնդմամբ, ներառում է տարածաշրջանում քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացումը։ Եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, որոնցից մի քանիսը թվագրվում են ավելի քան մեկ հազարամյակ, ըստ հաղորդումների վնասվել կամ վերացվել են, ինչը նպաստել է այն բանին, ինչը նամակում նկարագրվում է որպես մոտ 2000 տարվա քրիստոնեական քաղաքակրթության վերացման փորձ կովկասյան այս տարածաշրջանից։
    Նամակը իր կոչը ներկայացնում է Հռոմի պապ Լեոյի կողմից 20-րդ դարի սկզբին նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Սուրբ Իգնատիոս Մալոյանի վերջերս սրբադասման համատեքստում։ Հավատքի համար իրենց կյանքը զոհաբերածներին հարգանքի տուրք մատուցելով՝ կոալիցիան պնդում է, որ այսօր քրիստոնյաները նաև կոչված են գործել նրանց համար, որոնց կյանքը դեռ կարելի է փրկել»։
    Հոդվածն ամփոփվում է հետևյալ տողերով․ «Անկախ նրանից, թե նման կոչը կհնչի հրապարակայնորեն, թե կհետապնդվի լուռ դիվանագիտության միջոցով, ինչպես հաճախ լինում է Հռոմի պապ Լեոյի դեպքում, կոալիցիան կարծում է, որ նրա ձայնը դեռ կարող է շարժել իրավիճակը՝ թեկուզ միայն միջազգային հանրությանը հիշեցնելով, որ սա փակված հարց չէ»։
    https://www.ncregister.com/news/christian-leaders-call-on-pope-leo-xiv-to-rescue-armenian-prisoners

    Resisting Erasure: Christian Leaders Call on Pope Leo XIV to Rescue Armenian Prisoners

    Expressing their ‘deep concern’ for their ‘Armenian Christian brothers’ currently in captivity in Azerbaijan, the authors stated that ‘their faith, and their dignity as human persons, are being crushed.’

  • Ամենաբարդը դա անտրամաբանության ու անարժեքության խրախճանքի ժամանակ տրամաբանությու…

    Ամենաբարդը դա անտրամաբանության ու անարժեքության խրախճանքի ժամանակ տրամաբանությունն ու արժեքները պահելն է։ Հայ հանրությունը հավաքական առումով ցույց է տալիս՝ ինքը ունակ է շտկելու ծռված մեջքը, չի սիրում սուտը, անարդարությունը։ Այս տարվա մեջ մեզ պարտադրված անհեթեթ ու վտանգավոր օրակարգերին հանրության զգալի մասի՝ շատ առողջ արձագանքը ինձ համար ցուցիչ էր այդ առումով: Շատերս ենք սպասում, որ 2026-ը կդառնա բեկումնային՝ մեր պետության ուղին դեպի արդարը, ճշմարիտը, գեղեցիկը ու տրամաբանականը թեքելու համար:
    Հայաստանը սիրուն երկիր է՝ հոգի ու թեւ տվող: Կարեւոր է գիտակցել՝ մեր պետությունը ճիշտ ուղու վրա դնողը մենք ենք: Թող 2026-ին մեզ հաջողվի անել դա 🇦🇲❤️
    Ի սրտե շնորհակալ եմ ամբողջ տարի իմ վերլուծություններին հետեւելու, ինձ ջերմ խոսքեր շռայլելու ու իմ արածն արժեւորելու համար։ Թող այդ ջերմությունը ձեզ ու ձեր ընտանիքներին վերադառնա բազմապատիկ։ Թո՜ղ լինենք առողջ ու միշտ ձգտումով դեպի լավն ու լուսավորը, որը վստահորեն զորեղ է ու գերակա մեր համատեղ ջանքերով: Շնորհավոր Ամանոր ☺️❤️