Category: Tatev Hayrapetyan

  • Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դե…

    🇮🇷🇦🇲Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զամգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, և Իրանը դեմ է դրան։ 📍«Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի…

  • Իլհամ Ալիեւն էլ է պայքարում «նախկինների» դեմ, հատկապես իր հոր եւ իր ժամանակաշրջա…

    Իլհամ Ալիեւն էլ է պայքարում «նախկինների» դեմ, հատկապես իր հոր եւ իր ժամանակաշրջանի «նախկինների» դեմ 🙄🫠

  • Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնա…

    ⚡️Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․ սպասում էի հաստատման ու փաստական տվյալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության կողմից արժանացել է թոշակի իր «սխրանքի» համար, ունի բնակարան, լիովին ապահովված է, համարվում է «հերոս»։
    Այստեղ մեկ այլ լուր է ինքնին նորություն․ ի՞նչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետությունը, կոնկրետ՝ ղեկավարությունը․ ասում է՝ հայեր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք, էդ երեք պարկ «գարին» ու երկու «կանեստըր» բենզինը ուղարկում ենք, որ ձեր կառավարության բերանում լեզու դնենք «խաղաղության» թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք՝ մեզ մոտ քնած հային կացնահարողը «հերոս» է, մեզ մոտ ատելություն քարոզվել է ու շարունակում է քարոզվել պետական մակարդակով, մեզ մոտ Ալիևի ուղիղ հրահանգով ձեր պետությունը համարվում է «մեր պատմական հողը», որի հետևից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինվել։ Սա ասվում է մեզ ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների։ Հիմա արդեն հայ հանրության գիտակցությունից է կախված՝ իրենք կորոշեն խաբնվել երեք պարկ բրնձին, թե ուղղակի կընկալեն իրենց ասված անթաքույց թշնամական խոսքը ու իրենց հաշիվը կքաշեն՝ այսինքն՝ կկառուցեն այնպիսի պետություն, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ ՀՀ քաղաքացուն հասցված վնասը մնալու է անպատիժ, ավելին՝ պարգևատրվելու է…

    Իմ համոզմամբ՝ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների առաջ։ Անպատրաստ լինելը ուղղակի հանցագործություն է մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ։

  • Անսահման սիրուն ու հոգի լցնող հայոց լեռներ Սյունիք …

    Անսահման սիրուն ու հոգի լցնող հայոց լեռներ ❤️
    Սյունիք 🇦🇲

  • Տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանի  «Լույս, խավար և Chat GPT» ներկայացումը թատ…

    Տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանի  «Լույս, խավար և Chat GPT» ներկայացումը թատրոնում վայելելու բախտ եմ ունեցել։ Ներկայացումն այժմ հասանելի է նաև YouTube-ում։ Դիտեք, վստահեցնում եմ՝ չեք փոշմանի 🙂
    https://www.youtube.com/watch?v=lNqmYllllHc&t=3290s

  • Գիտեք չէ՞՝ որ վանքն է …

    Գիտեք չէ՞՝ որ վանքն է ☺️❤️

  • Երանի միշտ սենց թեմաներով զբաղվեր https://t.me/twentyfournews/26413524NewsՓաշինյ…

    Երանի միշտ սենց թեմաներով զբաղվեր 🙏🥹
    https://t.me/twentyfournews/264135

    24News

    Փաշինյանն ու Միշուստինը հսկա բզեզներ են ուսումնասիրել։

  • Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վ…

    ⚡️Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել՝ ասելով, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։ Նա նաև նշել էր, որ պետք է հասկանալ այս թեմաների պատճառահետևանքային կապը։ Կուզեմ մի քանի կետով անդրադառնալ այս հայտարարությանը ու դրանից բխող վտանգներին։
    📍 Պատճառահետևանքային կապի մասով կամ թե ինչպես ի հայտ եկավ այս թեման՝
    Դրա պատասխանը լավագույնս տվել է Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով՝ բառացի ասելով.
    «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։
    Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով ասել են, որ չէին կարող նման հարցեր բարձրաձայնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Կարծում եմ՝ ուղիղ խոսքը պետք է, որ բարդ չլիներ հասկանալ։ Այս զավթողական հայեցակարգը ԼՂ հարցում Փաշինյանի վարած «ֆանտաստիկ» քաղաքականության հետևանք է։
    📍«Փախստականների իրավունքի» մասով՝
    Արդեն տևական ժամանակ հստակ փաստերով ներկայացնում եմ, որ սա զավթողական հայեցակարգ է, չկա այստեղ իրավունքի թեմա։ Խոսույթը հետևյալն է. «հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից»։ Այս խոսույթով կրթվում է մի ողջ սերունդ՝ դպրոցում, համալսարաններում, կազմակերպվում են շարադրության մրցույթներ։ Այս ամենը թափ է առել վերջին երեք տարվա ընթացքում։ Սա կարելի էր ու դեռ կարելի է համառ, կազմակերպված ու շատ խելացի աշխատանքով դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը։
    📍Այն ինչ կարող է դառնալ գլխացավանք Ադրբեջանի համար, Փաշինյանի ձեռամբ դառնում է գլխացավանք մեզ համար՝
    Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այն, ինչ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։ Անգամ միջազգային դատարաններն են մերժել Ադրբեջանի բարձրացրած «իրավունքի» թեման, ուստի դա նույն հարթության մեջ դնելով՝ ամրագրված ու միջազգայնորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման, նշանակում է հերթական անգամ «արջի ծառայություն մատուցել» Ալիևին։ Այս առաջարկով, որն, ասեմ, ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, միմիայն կոծկվում են Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, ավելին՝ դրանց տրվում է վտանգավոր «լեգիտիմություն»։
    📍Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում․
    Հարցեր լուծելու բացառիկ անկարողությունը Փաշինյանին մղում է հերթական փորձարկումների։ Նման փորձարկումների համար մենք շատ թանկ գին վճարեցինք Արցախի հարցում։ Հիմա, եթե այս մարդը շարունակի ղեկավարել, նա իրոք այս հարցը դարձնելու է օրակարգային մեզ համար։ Ասել եմ՝ ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ։ Սա իրենց բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։ Այս ամենը կարելի է կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Ներկայիս իշխանությունը դա չի անելու։ Բայց պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է․ իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են։

  • https://t.me/armeniasputnik/90336Sputnik ԱրմենիաԼևոն Արոնյանը դարձավ «Freestyle …

    Sputnik Արմենիա

    Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
    Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
    @ArmeniaSputnik

  • Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը «The Christian Post»-ում․․․«Այ…

    Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը «The Christian Post»-ում․․․
    «Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների եւ խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում եւ յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ենթարկում է վտանգի ամեն օր: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:
    Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:
    Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի եւ ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից: Իմ դուստրը երբեք չի հանդիպել իր պապիկին. նա ծնվել է մոտ երկու տարի առաջ՝ իր պապիկի գերեւարվելուց հետո:
    Այսօր հայրս ու եւս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգեւոր աջակցությունից եւ նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից»։
    https://mediamax.am/am/specialprojects/arm_world/59492/?fbclid=IwY2xjawOmSfFleHRuA2FlbQIxMQBicmlkETE0TjBxd0dZcnpVYkNvaXZrc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHsg-tSC_g6MmepangQy0CESjHwk74Nake2P1tAJfxkCgvqRQWKZAIp0qTYjt_aem_gbRNYWpleQzlOMVVcITYmA

    Դավիթ Վարդանյան. Հայրս սովորեցրել է, որ հավատքն առանց խիզախության սոսկ բառ է