Category: Tatev Hayrapetyan

  • Առաջին հայացքից թվում է, որ եթե ինչ-որ ուժ տիրապետում է մեծաթիվ մեդիա ռեսուրսնե…

    Առաջին հայացքից թվում է, որ եթե ինչ-որ ուժ տիրապետում է մեծաթիվ մեդիա ռեսուրսների՝ լրատվամիջոցներ, «ֆեյքերի ֆաբրիկաներ» և այլն, միանշանակ առաջատար կարող է լինել հանրային ուշադրությունը գրավելու հարցում: Դա միգուցե ճիշտ էր մոտ տասը տարի առաջ, բայց հիմա սա վիճելի մոտեցում է: Քանի որ հիմա մենք հանդիպում ենք մեր երկրորդ հասկացությանը՝ digital կամ media detox-ին, երբ մարդիկ պարզապես արգելափակում են կոնկրետ թեմայով բովանդակությունը՝ անկախ նրանից, թե քանի տեսակ մեդիայով ու հարթակով են դա ստանում. փոխում են ալիքը, ռեփորթ են անում պոստերը և այլն: Այսինքն, շատ մեդիա ռեսուրսների տիրապետելը բոլորովին չի նշանակում հասնել շատ մարդկանց, դա հիմա ավելի շատ նշանակում է՝ հասնել նույն մարդկանց: Իսկ եթե դրան գումարած՝ քաղաքական ուժերի խոստումները իրականությունից կտրված են, չեն համապատասխանում մարդկանց առաջնային կարիքներին, դա նշանակում է՝ անիմաստ ռեսուրսների վատնում: Քանի որ կենսունակ է այն բովանդակությունը, որը հանդիպում է մարդկանց իրական կարիքների հետ՝ անկախ դրա տարածման միջոցից ու անգամ մասշտաբից։
    https://mediamax.am/am/column/121640/?fbclid=IwY2xjawNR4KVleHRuA2FlbQIxMQABHhzsQ5vI5h2dVAc_WA6O2f-twH5sAAl1RKUrpiZTxjRETuNasFqt9hLsLiZx_aem_-124EoZ0M4WXg8YifC59AQ

    Տոքսիկ քարոզչությունն ու իրական խնդիրները

    Զոյա Բարսեղյան

  • Կարծում եմ՝ հետաքրքիր զրույց է ստացվել Նարեկ Գալստյանի հետ Ամբողջական հարցազրույ…

    Կարծում եմ՝ հետաքրքիր զրույց է ստացվել Նարեկ Գալստյանի հետ 🙂
    Ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/s4FwoabsKok?si=Ds17FngbKgFyCt-z

  • Նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը» ու Թրամփի միջնորդությունը Հայաստանի ու …

    Նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը» ու Թրամփի միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարբեր կերպ են հասկացել ու ըստ այդմ էլ գործում են․․․

  • «Ինձ թվում է, որ իմ հոգին Սյունիքում է ապրում» Ասում է անվանի ու տաղանդավոր ջութ…

    «Ինձ թվում է, որ իմ հոգին Սյունիքում է ապրում» ❤️
    Ասում է անվանի ու տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նրա հարցազրույցը հաստատ արժի դիտել ամբողջությամբ ☺️
    https://youtu.be/UgrzX0lERjc?si=XTmm76_azzHxWIdx

  • Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայ…

    Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։
    Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։
    Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։
    Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։
    Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար

  • Բարի օր բոլորիս Լուսանկարում Տաթեւը վանքն է՝ Սյունյաց լեռներով շրջապատված …

    Բարի օր բոլորիս ❤️
    Լուսանկարում Տաթեւը վանքն է՝ Սյունյաց լեռներով շրջապատված ☺️❤️🇦🇲

  • Արտակ Սմբատյանցը Հայոց եկեղեցու այն նվիրյալ հոգևորականներից էր, որի կյանքը լի էր…

    Արտակ Սմբատյանցը Հայոց եկեղեցու այն նվիրյալ հոգևորականներից էր, որի կյանքը լի էր հասարակական ու եկեղեցական պայքարով։ 1922-ին ձեռնադրվեց եպիսկոպոս և իր գործունեությամբ աչքի ընկավ հատկապես 1914–1920-ականներին․ կազմակերպեց արևմտահայ գաղթականների խնամքն ու բնակեցումը, բացեց դպրոցներ ու հիվանդանոցներ, առաջնորդեց Շիրակի և Սյունյաց թեմերը։ Նա պայքարում էր հոգևորականների իրավունքների համար՝ դիմելով իշխանություններին, բողոքելով հալածանքների դեմ։ 1933-ին դարձավ դիվանապետ, 1935-ին՝ կաթողիկոսի լիազոր Արարատյան թեմում։ Սակայն 1937-ի ստալինյան ռեպրեսիաները չշրջանցեցին նրան․ ապրիլի 13-ին ձերբակալվեց, ամիսներ շարունակ կտտանքների ենթարկվեց և նույն տարվա օգոստոսի 31-ին գնդակահարվեց։ Արտակ Սմբատյանցի կյանքը խորհրդանշում է եկեղեցու ու ժողովրդի կողքին կանգնած, բռնությանը չհնազանդվող նվիրյալի կերպարը։
    Մաքուր Պատմություն📖

  • 1998 թ. հունվարի 23-ին դեռևս լրագրող Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հարց է ուղ…

    1998 թ. հունվարի 23-ին դեռևս լրագրող Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հարց է ուղղում սպարապետ Վազգեն Սարգսյանի Արցախի հարցի վերաբերյալ: Այդ հարցին ի պատասխան Վազգեն Սարգսյանը նշում է. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես…

  • Ոչխար առ ոչխար հետ ենք տվել https://t.me/twentyfournews/25087424NewsՍոթքի հատված…

    Ոչխար առ ոչխար հետ ենք տվել 🙂
    https://t.me/twentyfournews/250874

    24News

    Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

  • Ալբանիայի նախագահը կատակել է,որ Մակրոնը չի շնորհավորել՝ Ադրբեջանի ու Ալբանիայի մ…

    Ալբանիայի նախագահը կատակել է,որ Մակրոնը չի շնորհավորել՝ Ադրբեջանի ու Ալբանիայի միջև Թրամփի խաղաղության գործարքի կապակցությամբ։