Category: Tatev Hayrapetyan

  • «Հայկական եկեղեցու բնույթը ավելի ամուր դուրս եկավ, քան ցարական կառավարության նկր…

    «Հայկական եկեղեցու բնույթը ավելի ամուր դուրս եկավ, քան ցարական կառավարության նկրտումները»․ պատմաբան Արսեն Հակոբյան
    Հայոց պատմություն և հայ եկեղեցու պատմություն չիմացող մարդիկ կարող են շատ թերի նայել այսօր տեղի ունեցող զարգացումներին։ Պատմաբան և ազգագրագետ Արսեն Հակոբյանը հետաքրքիր բաներ է պատմում, թե ովքեր ու երբ են քայլեր ձեռնարկել հայ եկեղեցու դեմ, դրան եղել են գերազանցապես արտաքին ուժեր, նա նաև խոսում է այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում հայ եկեղեցու նվիրապետական, ավանդական կառույցը խեղելու քաղաքականությունը։ Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս լսել այս զրույցը՝ https://youtu.be/xXfDTaLuqwY?si=1SCZyd__redyxR70

  • «Ադրբեջանը չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։ Ադրբ…

    «Ադրբեջանը չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։ Ադրբեջական իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում ներկա իշխանության դիրքերն ամրապնդվեն, դրա համար անում են «աննախադեպ» քայլեր, որպեսզի ինչ–որ ժեստեր ցույց տան, ու իրենց ծրագրերում հաջողեն»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը պարզաբանում է՝ ՀՀ իշխանություններն ու նրանց հարող տարբեր կազմակերպություններ փորձում են շղարշով պատել գործընթացը, բայց կա իրականությունը՝ ադրբեջանական կողմն չունի խաղաղության գնալու կամ բարիդրացիություն կառուցելու միտում։
    📌Հոկտեմբերի 21-ին Բաքվից հատուկ չվերթով Երևան էին ժամանել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ՝ հայաստանցի գործընկերների հետ կլոր սեղանի շուրջ «խաղաղության օրակարգը» քննարկելու։ Նույն օրը Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները, պայմանավորվել են իրենց լիազորությունների շրջանակում երկու երկրների հանրություններին նախապատրաստել սպասվող մերձեցմանը, զարգացնել խաղաղության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Երևան վերադառնալուց հետո Ալեն Սիմոնյանը լրագրողներին պատմեց, թե ինչ ջերմ է անցել Գաֆարովայի հետ հանդիպումը․ «Ես տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտերում է, մեր ընկալման մեջ է, այլև ադրբեջանական կողմի»։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ով համատեղության կարգով նաև գինեկոլոգ է,…

    Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ով համատեղության կարգով նաև գինեկոլոգ է, ուրոլոգ, դատախազ, դատավոր, Շերլոկ Հոլմս, «ամենայն հայոց» բացահայտիչ ու պայծառատես, տեսնես մի օր կբացահայտի մեր՝ միամիտ «վաթսոններիս» համար, թե այս ինչ «քիմիա» է աշխատում իր և…

  • Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ Հիքմեթ Բաբաօղլու, պատ…

    🔥 Ադրբեջանը՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի մեջ 🗣️ Հիքմեթ Բաբաօղլու, պատգամավոր․ «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։ 📍 Կարևոր կետեր • Ադրբեջանում պետական քարոզչությունը հայերին ներկայացնում…

  • «Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկակա…

    «Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկական պետությանը՝ բանակ, եկեղեցի, մշակույթ: Սրանք են գլխավոր թիրախները այս պահին, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության եւ ինքնության հետ: Ալիեւը 2 կորեկ էլ կթողի անցնի իր տարածքով, եւս 3 հայատյաց «ակտիվիստ» կուղարկի, ձեռքի հետ կասի «խաղաղություն» բառը (չմոռանալով «Զանգեզուրի միջանցքը»), քանի որ կենսական է Ալիեւի համար հայկական պետության գաղափարական ոչնչացումը, իսկ դա մենակ «Քանդենք պետությունը» ուժի միջոցով կարող է անի: Այնքան սինխրոն է ընթանում այս քանդիչ աշխատանքը, որ Շերլոկ Հոլմս լինելու կարիք էլ չկա տեսնելու համար…հազար ափսոս, որ 2018ին ժողովրդի սերը վայելողը դարձավ Ալիեւի քաղաքական ծրագրերի կատարողը…
    Բայց ես էլի մնում եմ իմ համոզման՝ իրենք թերագնահատել են հայ ժողովրդին 🇦🇲

  • Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակը (330-338) հիմնադրում է նոր մայրաքաղաք՝ Դվինը։ Արտաշ…

    Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակը (330-338) հիմնադրում է նոր մայրաքաղաք՝ Դվինը։
    Արտաշատ մայրաքաղաքը երեք կողմից պաշտպանող Արաքս գետը փոխել էր իր հունը, հեռացել քաղաքից և խախտվել էր քաղաքի պաշտպանությունը։
    Միաժամանակ տարածքը ճահճաչել էր և Արտաշատը լցվել էր գարշահոտությամբ։ Ըստ Մովսես Խորենացու օդը դարձել էր վատառողջ։
    Դվինը, լավ կլիմայով բարձրադիր մի վայր էր։ Հավանաբար անունն էլ պարսկերենից նշանակում է բլուր։ Նաև մոտակայքում Խոսրովի կողմից տնկված անտառն էր։
    Դվինում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։
    Ավելին, 484-931 թթ․կաթողիկոսական աթոռն Էջմիածնից տեղափոխում է Դվին։ Քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։
    Ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Հիմնական զբաղնունքը՝ արհեստները ու առևտուր, մասամբ՝ որսորդություն, ձկնորսություն, երկրագործություն։ Առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ։
    Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։
    Մաքուր Պատմություն📖

  • Մեծն Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը ու հատկապես նախերգանքի հատվածը հավերժ է…

    Մեծն Թումանյանի❤️ «Թմկաբերդի առումը» պոեմը ու հատկապես նախերգանքի հատվածը հավերժ է ու արդիական բոլոր ժամանակների ու բոլոր մարդկանց համար…

    Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
    Թափառական աշուղին,
    Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
    Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

    Անց են կենում սեր ու խընդում,
    Գեղեցկություն, գանձ ու գահ,
    Մահը մերն է, մենք մահինը,
    Մարդու գործն է միշտ անմահ։

    Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
    Որ խոսվում է դարեդար,
    Երնե՜կ նըրան, որ իր գործով
    Կապրի անվերջ, անդադար։

    Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
    Անե՜ծք նըրա չար գործքին,
    Որդիդ լինի, թե հերն ու մեր,
    Թե մուրազով սիրած կին։
    Ես լավության խոսքն եմ ասում,
    Որ ժըպտում է մեր սըրտին.
    Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
    Լավ արարքը, լավ մարդին։
    Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
    Մի բան պատմեմ հիմի ձեզ,
    Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
    Քաջ որսկանի գյուլլի պես…

  • «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր դարաշրջան է սկսվել», – ասել է Ադրբեջ…

    ⚡️⁉️«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր դարաշրջան է սկսվել», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան–Ղազախստան Բարձրագույն միջպետական խորհրդի նիստի ժամանակ։
    «Այսօր նշանավորվում է, կամ ես նույնիսկ կասեի, նոր փուլ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլը։ Վերջին ռազմական բախումներից երկու տարուց էլ պակաս ժամանակ անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բարձր մակարդակ», – հայտարարել է Ալիևը։
    Հիշեցնեմ, որ վերջինս այդպես էլ ոչ մի պայմանագիր չի ստորագրել, շարունակում է պատանդ պահել մեր հայրենակիցներին, նրանց և նաև ՀՀ-ի դեմ ձեռնարկել է շինծու «դատավարական» գործընթաց, իրականացրել է Արցախի հայերի էթնիկ զտում, վերացնում է հայկական մշակութային ժառանգությունը, շարունակում է ատելության քարոզը հայերի դեմ, մեծացնում է երկրի ռազմական բյուջեն և շարունակում է ադրբեջանական սերունդ կրթել այն մտայնությամբ, որ ՀՀ-ն «պատմական ադրբեջանական հող է»։
    Հիրավի, շատ «խաղաղասեր» է 🙂

  • Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արասթուն Օրուջլուն Ադրբեջ…

    Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արասթուն Օրուջլուն Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները նկարագրում է որպես «քաոսի» ցուցիչ։ Խոսքը Ադրբեջանի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ Ալիևի դեմ ենթադրյալ մահափորձի և այլ թեմաների մասին է։ Իր հարցազրույցում Օրուջլուն խոսում է Ադրբեջանի հանրության ներսում առկա հսկայական դժգոհության ու դա պարպելու հարցերի մասին։ Շատերը մեզ մոտ հարց կտան՝ իսկ ինչու՞ պետք է Ադրբեջանում դժգոհ լինեն Ալիևից։ Շատերը չեն պատկերացնում ավտորիտար համակարգից եկող անմարդկային ճնշումը, այնտեղ առկա սոցիալական խնդիրները։
    Ադրբեջանը՝ որպես պետություն, թերագնահատվում է կամ գերագնահատվում է մեզ մոտ։ Մինչդեռ այդ պետությունը ունի բազմաթիվ խնդիրներ, համակարգն ունի խոցելի կողմեր, որոնք չեն ուսումնասիրվում մեզ մոտ պետական մակարդակով։ Վախերով առաջնորդվող կամ ադրբեջանական պահանջների հլու հնազանդ կամակատարի դերակատարում ստանձնած իշխանության փոխարեն, եթե ունենանք պետական շահերը սպասարկող իշխանություն, ապա շատ հարցերում կարող ենք հաջողել, այդ թվում՝ տեղեկատվական ու դիվանագիտական պայքարի հարցում։

  • Ալիևը, երևի, որոշել է հետ բերել թալանը ու պայքարել «նախկինների» դեմ՝ պարզապես մո…

    🧐Ալիևը, երևի, որոշել է հետ բերել թալանը ու պայքարել «նախկինների» դեմ՝ պարզապես մոռանալով, որ այդ երկրի «նախկինները» ինքն ու իր հայրն են (1993 թվականից՝ արդեն 32 տարի) 🫠 Էլ չեմ ասում, որ Մեհդիևին ադրբեջանական մամուլը մեղադրում է «ռուսական շպիոն» լինելու մեջ…