Category: Tatev Hayrapetyan

  • Վերջին շրջանում շատերն են հարցնում, լավ արդյոք Ալիևը չի ուզում, որ Փաշինյանը մնա…

    ‼️Վերջին շրջանում շատերն են հարցնում, լավ արդյոք Ալիևը չի ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության, ինչու է նման ելույթներ ունենում՝ դրանցով բարդացնելով Փաշինյանի կյանքը ու փչացնելով «խաղաղության» միֆը։
    Պատասխանը հստակ է՝ Ալիևը լուծում է խնդիրներ, նա դնում է առաջիկա ծրագրերի հստակ ուղղությունները՝ անկլավներ, ՀՀ միջպետական սահմանների նկատմամբ վերահսկողություն, ՀՀ տարածքի ուղղությամբ նոր «հակամարտության» ստեղծում՝ դեռևս խոսույթի մակարդակով և այլ քայլեր: Դրա հետ միասին, Ադրբեջանի ղեկավարը հենց Բայրամովի հարցազրույցի միջոցով «իշմար» է տալիս ու հիշեցնում Փաշինյանին՝ դու մեր ափի մեջ ես, մենք քո հետ կապված այնպիսի նյութեր կարող ենք հրապարակել, որ լուրջ խնդիրներ ունենաս Հայաստանի ներսում, ինչ ես խոսել, ինչ ես բանակցել, մի խոսքով՝ շատ բան կա։
    ՀՀ անվտանգության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան երբ պետության ղեկավարի նկատմամբ վախի կառավարման վահանակը գտնվում է քո հակառակորդի ձեռքին։ Դրանով Ալիևը ակտիվորեն ետ բերեց «անկլավների» թեման, որը հիմա «սոուսվում է» որպես Արծվաշենի վերադարձ։ Արդեն երեք օր է՝ ադրբեջանական իշխանական մամուլը գրում է, որ ոչ մի տարածք ՀՀ-ին չի վերադարձվելու։ Դրա մասին նաև Ալիևն ունի ելույթներ, կոնկրետ 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված բարձունքները չվերադարձնելու մասին։ Ինձ թվում է նաև վերջին տարիներին փորձառությունն է փաստում, որ ամեն քայլ միակողմանի է արվում՝ հօգուտ Ադրբեջանի։
    Հիմա, նախընտրական այս փուլում պետք է նկատի ունենալ՝ Ալիևը շտապում է և ագահ է, նա կիրառելու է Փաշինյանի բոլոր վախերը հայկական պետության ու հայ ժողովրդի դեմ։ Մի բան իմացեք՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնալու հնարավորություն առկա միջազգային դասավորության պայմաններում չունի։ Ուստի թույլ չտաք ձեզ մանիպուլացնեն նոր պատերազմով։ Իմացեք նաև Ադրբեջանի գլխավոր գործիքը ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Փաշինյանն է։ Պետք է այդ գործիքից զրկել նրան, իսկ հետո անցնել արդեն նրա մեծ ախորժակը միջազգային-իրավական, քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական մեթոդներով զսպելու կարևոր գործին։ Այդ ամենին զուգահեռ պետք է ունենալ գաղափարապես ուժեղ ու մարտունակ բանակ, որի առկայության պայմաններում Ադրբեջանը մշտապես կգերադասի բանակցել, քան հարձակվել։ Հիշեք՝ Ադրբեջան պետությունը ունի բազմաթիվ խոցելի կողմեր, անում է սխալներ, որոնք ուղղակի իրենց դեմ օգտագործող չկա։ Հենց պետական շահ սպասարկող իշխանություն ունենանք, շատ բան կփոխվի։ Դա գիտի նաև Ալիևը, դրա համար էլ շտապում է․․․

  • #76 Տաթև Հայրապետյան. Ատելության քարոզ. Ադրբեջանական պատմագիտության հարցերը.2020…

    #76 Տաթև Հայրապետյան. Ատելության քարոզ. Ադրբեջանական պատմագիտության հարցերը.
    2020 թվականից հետո Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում կոչ արեց Արցախի հարցի փակումից հետո անցնել նոր հարցի լուծմանը՝ ապացուցել ամբողջ աշխարհին, որ հայերը եկվոր են և այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանի տարածքի վրա են հաստատվել: Սա պաշտոնական մակարդակաով հանձնարարություն էր տեղի պատմաբաններին կեղծել պատմությունն այնպես, որ այն լավ հարթակ դառնա հետագա քաղաքական նկրտումների համար:
    Պատմության մեջ հայտնի են տարբեր ավտորիտար առաջնորդների կողմից պատմությունը խեղաթյուրելու, օգտագործելու փորձեր: Բայց Ադրբեջանի նախագահը կարծես այս հարցում նոր մակարդակի է ձգտում: Ի՞Նչ է անում Ադրբեջանը սեփական և տարածաշրջանի պատմության հետ: Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:
    ▶️ Դիտել🎙

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29.743 քկմ է: Բայց 1991 թ. անկախությունից ի վեր մեր երկրի ինքնիշխան, սուվերեն տարածքը, որը փաստացի վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, երբեք այնքան փոքր չի եղել, որքան Փաշինյանի օրոք է…
    https://youtu.be/IZUBk08m-to?si=-Nil4tok6ndyak71

    MapFact. որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Գեղարքունիքից 2021-2022 թթ.

    MapFact. որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Գեղարքունիքից 2021-2022 թթ.
    Հայաստանի #վարչապետ Նիկոլ #Փաշինյան ը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29.743 քկմ է: Բայց 1991 թվականի անկախությունից ի վեր մեր երկրի ինքնիշխան, սուվերեն տարածքը…

  • «Վերջերս մարդիկ քեզ կոչեցին Աստուած եւ կիսաստուած։ Գիտեմ որ ամէնաշատը դուն պիտի …

    «Վերջերս մարդիկ քեզ կոչեցին Աստուած եւ կիսաստուած։ Գիտեմ որ ամէնաշատը դուն պիտի ընդվզէիր նման գնահատանքէ։ Քաւ լիցի, մենք նոր Աստուածներու պէտք չունինք։ Բայց քեզ կիսաստուած կոչողները բարի մարդիկ են ու քու կարիքդ կը զգան աւելի քան երբեք։ Համատարած դրամատիրութեան  տակ կքած՝ անոնք պէտք ունին ինչքը արհամարհող, մարդ արարածի բարօրութեան համար տքնող անաչառ ղեկավարի։ Քեզի պէս։ Պէտք ունին մարդու մը, որուն համար հայրենիքին ու իր ժողովուրդին շահերը ամէն բանէ վեր են։ Մարդ, որմէ դասեր քաղենք, հիացման ու փառքի արտահայտութիւններէն անդին։
    Ինչպէ՞ս ներկայացնեմ քեզ, Մոնթէ։ Տարիներ առաջ մեր մտերիմին տուած աս հարցին դուն պատասխանեցիր «ոչ մէկ ձեւով»։ Քու լեզուովդ այս կը նշանակէր որ պէտք է գործովդ գնահատականդ տանք։ Փառաբանութիւնը քեզի համար չէր։
    Գործունէութեանդ հետեւող մարդիկ աղբիւրներ ունին անցեալդ պրպտելու։ Ինքդ յատկապէս չէիր սիրեր ըրած լաւ բաներուդ մասին խօսիլ։ Իսկ երբ կարգը գար սխալներուդ, ամէնախիստ դատողը նախ եւ առաջ դուն էիր»։
    https://hetq.am/hy/article/83823

    Մոնթէ, ի՞նչ մաղթեմ քեզի

    Մոնթէ, հրաշքդ պարզութեանդ մէջ է ու հաւատարմութեանդ՝ քու սկզբունքներուդ։ Անկեղծութեանդ մէջ է եւ նուիրումիդ։ Քու հմայքդ կեանքը լիովին…

  • Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020…

    Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։ Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։
    Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերը, դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր հենց Հայաստանի Հանրապետության համար։
  • ՀՀ ԱԳՆ-ում շատ ծանրաբեռնված են «խաղաղության» օրակարգով, չեն կարողանում զավթողակա…

    ՀՀ ԱԳՆ-ում շատ ծանրաբեռնված են «խաղաղության» օրակարգով, չեն կարողանում զավթողական ծրագրերի մասին հարցերին հասնեն…
    ❗️Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով:
    Հոկտեմբերի 31-ին ուղարկած մեր հարցմանն ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 10-ին։ Գերատեսչությունը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ժամկետի երկարաձգումը բացատրել է «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ», «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»։
    https://surl.li/ekfryo

    Հայաստանի ԱԳՆ-ն 10 օր անց 30 օր է պահանջել՝ պատասխանելու «արևմտյան ադրբեջանցիների» մասին հարցին — CIVILNET

    Էլեն Մուրադյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի»…

  • Ինձ թվում է դեռ չէր հասցրել ընկել, արդեն զանգել էր․․․…

    Ինձ թվում է դեռ չէր հասցրել ընկել, արդեն զանգել էր․․․

  • Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջա…

    ‼️Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջանի՝ ՀՀ ներկայիս տարածքի բնակավայրերի տեղանունների, բնակչության էթնիկ կազմի մասին եղած փաստերին: Ռուսական կայսերական որոշ վավերագրերին և քարտեզներին հղում տալը ներկայացվում է որպես «օբյեկտիվության» ցուցիչ, մյուս կողմից՝ որպես պատմական նկրտումների «օբյեկտիվ» հիմնավորում: Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կայսերական վավերագրերը, փաստաթղթերը, ճանապարհորդական նոթերը, քարտեզները, զեկուցումները հասանելի են, հրատարակված և հեշտ ստուգելի: Այդ փաստաթղթերում մանրամասն խոսվում է տարածաշրջանի անցյալի, բնակչության էթնիկ կազմի, բնակչության տեղաշարժերի, այս կամ այն էթնիկ կազմի որևէ տարածքում բնակվելու, բազմաթիվ բնակավայրերի անցյալի ու ներկայի մասին: Ընդ որում տրվում են մանրամասն բացատրություններ, հղումներ տրվող ինֆորմացիային: Տարածքների հայկական պատմական, մշակութային պատկանելությունը, անցյալը երբեք չի ժխտվել և թաքցվել, դա վերաբերում է նաև 19-րդ դարում թաթարական բնակչություն ունեցող տեղանքներին: Նկարագրվում են նաև հուշարձանները, որոնք գերազանցապես հայկական քրիստոնեական են: Հաճախ միևնույն բնակավայրի, տեղանքի թաթարական անվան կողքին նշվում է բնիկ հայկականը: Նույնը կարող ենք տեսնել նաև տարածքների մասին առկա եվրոպական բազմաբնույթ վավերագրերում:
    Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն է, որն ունի իր ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում են և լուծվում են կոնկրետ խնդիրներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմով և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը հասել է մի նպատակի: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտումներն են, որի «տեսական» զենքը Արևմտյան Ադրբեջանի թեզն է:
    Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», այլ կիրառում է մանրամասնորեն մշակված քարոզչական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել հայկական մշակութային ժառանգությունը: Ու մի աստիճան ևս առաջ տանել «օրինական վերադարձի» խնդիրը:
    https://monumentwatch.org/hy/alerts/%d5%ab%d5%ac%d5%b0%d5%a1%d5%b4-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%ab-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb/?fbclid=IwdGRleAN_kKpleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeI0VrN3IR-RpKgx6-IpwyGib4mogjIohoSKtjee9nI_QaRuaTH2ierQxjZZw_aem_A6d4Xz0yw_1Fr4eiZvnyqQ

    Իլհամ Ալիևի ելույթի շուրջ — Monument Watch

    2025 թվականի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ հանդես եկավ ծավալուն ծրագրային ելույթով: Ելույթի առանցքային թեմաներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի «պատմական անցյալն» էր…

  • 12 տարի Իլհամ Ալիեւը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և…

    12 տարի Իլհամ Ալիեւը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և ասում է դա, երբ «խաղաղություն» է հաստատվել։ Առաջ ֆոկուսը Արցախի վրա էր, հիմա արդեն հարցը «լուծվեց», հիմա էլի նույն բանն է ասում՝ պարզ ու հստակ։ Ասում է՝ ես աչք ունեմ ձեր երկրի վրա, հայեր ջան, ուզում եմ զավթեմ, ինձնով անեմ։ Հիմա մեզ մոտ էլ դեռ ոմանք շարունակում են «ներքին լսարանի համար է ասում» դատարկ թեզը։ Ալիեւն ասում է իր նպատակների մասին պարզ, որ հասկանանք, որ պետք է դեմն առնել, քանի հնարավոր է՝ դիվանագիտական մեթոդներով, ոչ թե Արցախի օրինակի պես՝ ասածները լուրջ չընդունել ու հետո ունենալ այն, ինչ ունենք։ Արցախի կորուստը խաղաղ կյանք չէր կարող բերել, դա պարզ էր ցանկացած մեկի համար, ով տարրական գիտելիքներ ունի Ադրբեջանից․․․
    Կա սա կանխելու դիվանագիտական, քաղաքական գործիքակազմ, որը կարող է կիրառել միայն պետական շահը սպասարկող իշխանությունը։ Հայաստանում դրա շուրջ պետք է լինի քննարկում՝ ով եւ ինչպես կարող է կանխել Ալիեւի զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին: