Category: Tatev Hayrapetyan

  • Երեկ քաղաքական դաշտում առաջնորդության հայտ ներկայացրած նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի…

    Երեկ քաղաքական դաշտում առաջնորդության հայտ ներկայացրած նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսում հնչած բազմաթիվ մտքերից ուզում եմ առանձնացնել հատկապես մեկը, որը ինձ համար առանձնահատուկ հետաքրքրքական էր։
    Նա ասուլիսում «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցին պատասխանել էր․ «Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի»։ Նա նաև նշել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չի փոխելու։ Բացի այդ, ասել էր․ «Մենք պետք է ԱՄՆ-ի պես հզոր երկրի միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին, ոչ թե մսխենք, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»։

    Անկեղծ կասեմ՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ նման հստակ դիրքորոշում կարող է արտահայտել Ադրբեջանի քաղաքականությունից հասկացող մարդը։ Այն, որ Թաթոյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հասկանում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, նորություն չէ։ Բայց որպես քաղաքական հայտ ներկայացրած մարդ՝ նա շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի։
    Վերջին երեք տարիներին ես համառորեն ու փաստական կերպով փորձում էի նաև ընդդիմադիր դաշտին ցույց տալ, որ պետք չի կռիվ տալ այդ պայմանագրի հետ․ դա չի ստորագրվելու, բայց իրենք անգամ նախաստորագրումից հետո են կռվում մի թղթի հետ, որը Ալիևը երբեք չի ստորագրելու։ Բավական է տեսնել Բաքվի զավթողական ծրագրերը, և միանգամից պարզ կդառնա, որ խնդիրները բոլորովին այլ դաշտում են։ Իսկ այդ թղթի դեմ անիմաստ տեղը պայքարողները պիտակավորվում են որպես «խաղաղության ընդդիմադիրներ»։
    ԱՄՆ միջնորդության թեման ևս կարևոր է, և ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ ներկայիս իշխանությունը փաստացի մսխում է այս միջնորդությունը, մինչդեռ կարելի է դրանից օգուտներ քաղել։ Ինքս բազմիցս գրել եմ դրա մասին։
    Թաթոյանը նաև բանավեճի հրավիրեց ներկայիս ղեկավարին։ Վստահ եմ՝ վերջինս չի գնա, քանի որ իրեն որևէ բովանդակային քննարկում պետք չէ, իր համար ձեռնտու խաղը նախկին–ներկա խաղն է, դրանից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է։ Իսկ այս խաղի շարունակությունը ամենամեծ վնասն է հասցնում Հայաստանին։

    Ինչևէ, առաջարկում եմ Թաթոյանի ասուլիսը լսել ամբողջությամբ։ Ինձ հետաքրքիր կլինի իմանալ իմ ալիքի հետևորդների կարծիքը, քանի որ իմ վերլուծություններին խելացի ու գիտակից մարդիկ են մեծամասամբ հետևում, որոնք իմ հետ միասին՝ որպես սրտացավ քաղաքացիներ՝ լուծումների են սպասում։ Խնդրում եմ կարծիք գրելիս լինել բովանդակային՝ առանց ավելորդ պիտակավորումների և վիրավորանքների։

    https://www.youtube.com/live/R3nTzVO39zA

    #ՀԻՄԱ. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Փաշինյանը շռնդալից նվաստացումը ներկայացնում է որպես բացառիկ ձեռքբերում, բայց ժո…

    Փաշինյանը շռնդալից նվաստացումը ներկայացնում է որպես բացառիկ ձեռքբերում, բայց ժողովրդի մեծամասնությանը դա չի հետաքրքրում։ Մարդիկ հիմար չեն, հասկանում են, որ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է, լուրջ գործիչներ ու խելամիտ լուծումներ են պետք։
    https://www.youtube.com/watch?v=sb1TeCga7QU

    Հայ հանրությունը տգետ ու հիմար չէ, ուղեղն էլ թեփ չէ, որ հավատա խաղաղության անհեթեթ օրակարգին

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    5000 հայ զինվորի կյանք խլած, Հայաստանի ինքնիշխան տարածքից 240 քկմ զավթած, Արցախը հայաթափած ու բռնազավթած Ադրբեջանի հետ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև «խաղաղությունն արդեն տեղ է հասել»։ Դրա մասին դեռ…

  • Ես երբեք Մոնթեին չեմ հանդիպել, երբեք չեմ ճանաչել, լսել եմ, կարդացել, հիացել, պատ…

    Ես երբեք Մոնթեին չեմ հանդիպել, երբեք չեմ ճանաչել, լսել եմ, կարդացել, հիացել, պատվել իր հերոսությունը։ Ինձ թվում է հերոսն այդպիսին է լինում, դու իրեն երբեք չգիտես ինչպես որ հարկն է, բայց պարտք ես զգում իր արած գործի ու իր նվիրումի առաջ։ Ամեն անգամ էլ, երբ մտքիդ ծայրով անցնում է թևաթափ լինել, իր հայացքն աչքիդ առաջ է գալիս ու քեզ ուժ է տալիս։ Դա բառերով բացատրելի չի, սա սրտով ու մտքով պետք է զգաս ու հասկանաս։
    Այսօր Մոնթեի ծնունդն է։ Մոնթեն սիմվոլ է ու անմահ է իր գերբնական ուժով, կամքով, խիզախությամբ։ Մոնթեն հերոս է իր աշխարհով ու այն աշխարհով, որ մեզ պարգևեց իր չհանձնվող պայքարի միջոցով…
    https://youtu.be/-YJrfjUyBBs

    Մոնթեն խոսում է Արցախի կարևորության մասին | Monte Melkonian speaks about the importance of Artsakh

    Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքը հայոց պատմության վերջին էջը շրջելու մասին, Արցախը կորցնելու դեպքում: Նաև լսում ենք հերոսի մարքարեական խոսքերը Արցախը կորցնելու մասին, և դրան հետևող ադրբեջանական նպատակները Սյունիքի (Զանգեզուրի) նկատմամբ:

    Monte Melkonian’s…

  • ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ։ Իր…

    🧐⁉️ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ։ Իրենց թվում է, որ եթե այս շռնդալից նվաստացումը ու Ալիևի երազանքների ցուցակի իրագործումը կոչեն «խաղաղություն», ապա դրան հանրությունը հավատալու է։ Մի խոսք կա, ասում է՝ ինձ ամենից շատ բարկացնում է այն, որ ստախոսը, որը գիտի, որ ինքը ստում է, մտածում է, որ ես հիմար եմ։ Ես նորություն ունեմ՝ հայ ժողովուրդը՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ, ոչ տգետ է, ոչ էլ հիմար, միգուցե խաբված է, միգուցե միամիտ, բայց ոչ հիմար։ Վերջին հինգ տարվա մեջ երեք պատերազմ ու Արցախում էթնիկ զտում տեսած հայերին չեք համոզելու, որ Բաքուն խաղաղության որևէ միտում ունի։ Ավելին ասեմ, հենց Իլհամ Ալիևն էլ պարբերաբար ստախոսների տոնը «փչացնելու է» այդ հարցում, քանի որ մեծապես հաճույք է ստանում ձեզ ու մեր պետությունը նվաստացնելուց։ Ի վերջո, Փաշինյանի մեծագույն կախվածությունը հենց Ալիևից է, դա երկուսն էլ շատ լավ գիտեն։
    Դրա հետ մեկտեղ կա ընդդիմադիր որոշ հատված, որոնք էլ հայ հանրությանը համարում են «ժեխ», տալիս այլ անհարկի ու վտանգավոր պիտակավորումներ։ Իրենք չեն տալիս լուծումներ, այլ միայն գուժում են կործանում։ Դա իր հերթին սնում է իշխանությանը, ով իր նվաստացման քաղաքականությունը ներկայացնում է որպես լուծում։
    Այս երկուսն էլ փակուղի տանող ուղիներ են։ Կան շատ ավելի հետաքրքիր, հաջողության տանող լուծումներ, կան միջազգային միջնորդներ և գործընկերներ, որոնց ազդեցությունը կարելի է օգտագործել Ադրբեջանի աճող վտանգավոր ագրեսիան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով զսպելու համար։ Դրա հետ մեկտեղ կա ներուժ՝ հզորացնելու երկիրը ներսից, դրա համար պետք է կամք ու խելք։
    Այսօր պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մղվում է մեր ուղեղների համար, տարբեր կողմեր մեզ փորձում են համոզել տարբեր բնույթի ստեր և անհեթեթություններ, որոնց, եթե հավատանք, կամ պետք է Ալիևին դարձնենք ՀՀ անկախության խորհրդանիշ, կամ էլ Հայաստանի վրա առհասարակ խաչ քաշենք։ Մեկը ես ոչ առաջինն եմ ուզում, ոչ էլ երկրորդը։ Ես հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, որոնք կարելի է ուղղել հենց իրենց դեմ։ Մեր քննարկումը պետք է լինի Հայաստանի հզորացման և մեր խնդիրների լուծումների շուրջ, իսկ ստախոսներին պետք է թողնել իրենց ստի փուչիկի մեջ։ Ամենավտանգավորը, որ իրենց հետ արդեն տեղի է ունեցել, այն է, որ իրենք արդեն իրենց ստին հավատացել են, իսկ դա ինքնաոչնչացման տանող ճշմարիտ ուղին է։
    Հայ ժողովուրդը արժանի է շատ ավելի որակյալ, խելացի, տրամաբանող ու անկեղծ առաջնորդության, որով էլ կարող ենք շատ բան փոխել թե՛ մեր երկրի🇦🇲, թե՛ ինքներս մեզ համար։

  • Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղ…

    ⚡️Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը:
    ❗️15․11․2025 — Azertag.az
    «Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ»
    📍📍«Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում՝ Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Հայտարարությունն արվել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության պայմաններում» գիտաժողովում»։
    ❗️15․11․2025 — Azertag.az
    «Արդարադատության ակադեմիայի ռեկտոր․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին հնարավոր է»
    📍📍«Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Շահին Ալիևը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանից տեղահանվածների վերադարձը Հայաստան «լիովին հնարավոր է» միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք»։
    ❗️18․11․2025 — Azertag.az
    «Ակադեմիկոս․ Հայերի կողմից կեղծված տեղանունների վերականգնումը անհրաժեշտ է մայրենիի և ադրբեջանական ինքնության համար»
    📍📍«Ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ հայերի կողմից «կեղծված» տեղանունների վերականգնումը՝ Արևմտյան Ադրբեջանում և Ղարաբաղում, կարևոր է ոչ միայն լեզվի, այլև Ադրբեջանի «ազգային ինքնության» տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Ալիևի 80-ամյակին նվիրված ելույթում առաջ քաշված հանձնարարությունները կդառնան գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Մանրամասն նշվել է, որ 2026–2030 թթ․ ինստիտուտը նախատեսում է հրապարակել մի շարք հիմնարար գրքեր՝ «Ադրբեջանի պատմական աշխարհագրություն», «Ադրբեջանի պատմական ատլաս», «Փաստարկներ Արևմտյան Ադրբեջանի մասին» և այլն՝ ընդգծելով պատմաքաղաքական ծրագրավորված մոտեցումը»։
    ❗️20․11․2025 — Azertag.az
    «Նախագահի պատմական ելույթը ԳԱԱ-ի 80-ամյակին․ ժամանակակից պատմագիտական հետազոտությունների ուղեցույց»
    📍📍«Իլհամ Ալիևը ԳԱԱ-ի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար՝ առանձնահատուկ շեշտադրելով Արևմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության և էթնոլոգիայի «նոր ուղղությունները»։ Ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը նշել է, որ այս ելույթը տարբերվում է նախորդ տարիների ելույթներից, քանի որ այն արվում է «տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»։ Նշվում է, որ ողջ գիտական համակարգը վերակազմվում է՝ նոր քարոզչական «պատմագրության» հիման վրա»։
    ❗️Օրեր առաջ հոդված էի գրել՝ ներկայացնելով, որ նոյեմբերի 3-ի Ալիևի ելույթից հետո, երբ դիտարկում ես ադրբեջանական մամուլը, տպավորություն է, որ Հայաստան անունով պետություն իրենց հարևանությամբ պարզապես չկա։ Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով, որը կեղծ է, չի դիմանում որևէ պատմական քննության, չունի աշխարհագրական կամ քաղաքական որևէ հիմնավորում, բայց ունի հեռուն գնացող վտանգավոր ծրագրեր։
    Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, սա ցույց է տալիս՝ Ալիևը իրեն զգում է անպատիժ, նա գիտի ՀՀ ներկայիս իշխանությունները այս վտանգավոր միտումը չեզոքացնելու համար ոչ մի քայլ չեն անելու։ Սա լուրջ վտանգ է բոլորիս համար, երբ այս գործողությանը հստակ քաղաքական գնահատական չի տրվում, հետո ստիպված ենք լինելու ռեսուրս ծախսել սրան հակադարձելու համար։ Մինչդեռ այս ամենը կարելի է ուղղել հենց Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Սա կոնկրետ զավթողական ծրագիր է, պատերազմի պլան, որը սպառնալիք է՝ ողջ տարածաշրջանի համար։ Ափսոս է մեր ժամանակը, ափսոս է ԱՄՆ միջնորդությունը, ափսոս է մեր երկիրը․․․
    Ես իրապես չգիտեմ էլ ինչպես բացատրեմ, որ սա լուրջ ռիսկ է մեր պետության համար և սրան մատների արանքով նայել չի կարելի։

  • Տաղանդաշատ դերասան Հրանտ Թոխատյանի այս զրույցը շատ հետաքրքրությամբ եմ լսել. բազմ…

    Տաղանդաշատ դերասան Հրանտ Թոխատյանի այս զրույցը շատ հետաքրքրությամբ եմ լսել. բազմակողմանի, բազմաշերտ զրույց է՝ տարբեր հարցերում մտածելու տեղիք տվող: Կարելի է որոշ հարցերի հետ լինել ոչ ամբողջությամբ համաձայն, բայց լսել վստահորեն արժի:
    Իրապես արժեքավոր է, երբ տաղանդավոր արվեստագետը նաեւ սկզբունքային քաղաքացի է: Հրանտ Թոխատյանը թող լինի առողջ, շատ ստեղծագործի ու հաճախ խոսի…
    https://youtu.be/w5ijWeiSXLo?si=4mStCZIt3wNO649m

  • Հետաքրքիր հարցում է՝ մասնակցեք https://t.me/unfiltered_history/158Մաքուր պատմութ…

    Հետաքրքիր հարցում է՝ մասնակցեք 🙂
    https://t.me/unfiltered_history/158

    Մաքուր պատմություն / Unfiltered History

    Ձեր կարծիքով, ո՞րն է հայկական ինքնության բաղադրիչներից ամենակարեւորը
    Հայոց լեզու / Հայ Առաքելական եկեղեցի / Ընդհանուր պատմություն / Պետականություն / Ինքնաընկալում

  • – ՀՀ իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ չպետք է կենտրոնանալ, թե Ադրբեջանու…

    – ՀՀ իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ չպետք է կենտրոնանալ, թե Ադրբեջանում ի՛նչ հայտարարություններ են հնչում ներքին լսարանի համար, պետք է կենտրոնանալ, թե ինչ է արվում հողի վրա խաղաղության օրակարգի համատեքստում, որ, օրինակ՝ Ադրբեջանը իր տարածքով թույլ է տվել բեռ մտնի Հայաստան, ավելին, նրանք մտահոգություն են հայտնում, որ հայկական լրատվամիջոցները ադրբեջանական խոսույթները ավելի են զարգացնում:
    -Իրականում այդպիսով ՀՀ իշխանությունները ցույց են տալիս իրենց ամբողջ անզորությունն ու տգիտությունը, որովհետև երբ Ադրբեջանը հստակ դիրքավորում է, որ ինքը ՀՀ տարածքի նկատմամբ ունի զավթողական ծրագրեր, դա դառնում է կրթական համակարգի մաս, դառնում է քաղաքականություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ապա դա արդեն լուրջ հարց է: Եթե մի անգամ ղազախական ցորեն է անցել Ադրբեջանի տարածքով, դա չի նշանակում, թե այդ տրանզիտը մեկ ժամ հետո չի կարող փակվել, բայց այն, ինչ կրթական ծրագրերով դրվում է մարդկանց ուղեղներում՝ առաջիկա նպատակների համար, մեկ ժամում ի չիք չի դառնալու, դրանք շատ լուրջ ֆունդամենտալ կեղծ գիտելիքներ են դառնում, որոնք հետո վերածվում են ատելության, էթնիկ զտման, պատերազմի:
    Նույն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանը ստեղծեց հստակ, վտանգավոր խոսույթներ, որոնք անընդհատ կրկնում էր: Ադրբեջանցիների մեջ սիստեմատիկ դրված է հայերի նկատմամբ ատելությունը, ու դա չհասկանալ, փորձել կոծկել՝ ոչինչ չի փոխում: Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը՝ պատմության կեղծմամբ, կոնկրետ, հստակ դրված զավթողական կոնցեպտ է՝ հղի պատերազմական վտանգներով:
    Արցախի ժամանակ էլ էին ասում, թե Ալիևը ներքին լսարանի համար է ասում, հիմա էլ հաղթող կողմ է, ի՞նչ է ասում ներքին լսարանի համար: Նման բան գոյություն չունի, կոնկրետ պետական հրահանգ է իջեցվել, ու դա տեղի է ունենում օգոստոսի 8-ին հաստատված «խաղաղությունից» հետո: Ես շարունակ ասում եմ՝ մի՛ օգտագործեք այդ տերմինը, որովհետև երբ գնում եք ու միջազգային գործընկերներին նման բան եք ասում, հետո շատ դժվար է լինելու ցույց տալ, որ դա զավթողական ծրագիր է, որովհետև դա խաղաղության հետ աղերս չունի:
    Այս իշխանությունը մեզ զրկում է և՛ ներքին, և՛ արտաքին պաշտպանությունից ու մեզ կանգնեցնում է շատ դաժան փաստի առաջ, ի վերջո, իրենք ինչ-որ մի պահի չեն լինելու, բայց այդ ռիսկերը հիմա չչեզոքացնելու դեպքում մեծանալու են ու մեծ խնդիր են դառնալու:
    https://medialab.am/308319/

    «Իրեվանը» ներքին լսարանի համար չէ․ Հայրապետյանը՝ Արցախից հետո պետական հրահանգով Բաքվի առաջ մղվող զավթողական նարատիվի մասին — MediaLab…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի պետական գործակալությունը՝ Ազերթաջը, օրերս լուր է հրապարակել «Թրամփի ուղու» մասին, որտեղ Երևան անունը ներկայացրել է ադրբեջանական…

  • Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն …

    Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենք ռիսկ չէին անում ակնհայտ զավթողական ծրագրերով հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Իլհամ Ալիևի կողմից դրվեց շրջանառության մեջ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։
    Հայկական պատասխանատու գերատեսչությունների՝ երեք տարվա հանցավոր անգործության պայմաններում այսօր Ադրբեջանում պետական հրահանգով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»՝ տերմին, որը չունի որևէ աշխարհագրական, փաստական, պատմական ու անգամ տրամաբանական հենք, բայց փոխարենը ունի հեռուն գնացող շատ վտանգավոր միտումներ, որոնք հնարավոր է կանխել խելացի ու կազմակերպված աշխատանքով, այլ ոչ թե հանրությանը խաբել «հաստատված խաղաղության» մասին ստերով…
  • Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում, երբ վտանգավոր ծրագրերը գտնվում են դեռևս…

    ❗️Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում, երբ վտանգավոր ծրագրերը գտնվում են դեռևս պատումների մակարդակում, կարելի է ու պետք է աշխատել հստակ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական, իրավական գործիքակազմերով՝ դրանք չեզոքացնելու համար։ Փաստացի, երբ մեր իշխանությունների թեթև ձեռամբ մենք հրաժարվում ենք Արցախի, մեր իրավունքների մասին իրական, արդար ու տրամաբանական պատումներից, զուգահեռ իրականության մեջ պետության ղեկավարի ուղիղ հրահանգով ստեղծվում են կեղծ պատումներ և տրվում է հստակ հրահանգ դրանց բազմապատկման ու տարածման ուղղությամբ:
    ❗️Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում չի կարելի անգործ նստել ու սպասել, որ բանը հասնի մեկ այլ պատերազմի, էթնիկ զտման, ագրեսիայի, չի կարելի զոհասեղանին դնել մարդկային կյանքեր, այն դեպքում, երբ կարելի է այդ ամենը չեզոքացնել կամքով, խելքով ու համառ աշխատանքով։
    ‼️Չի կարելի ինքնախաբեության զբաղվելով չնկատել հարևան երկրում մեր պետության ու մեր բոլորիս դեմ գեներացվող զավթողական նկրտումներն ու ատելության քարոզչությունը։ Այդ սպառնալիքները բոլորինս են՝ անկախ քաղաքական հայացքներից։ Դրանք պետք չի անտեսել, պետք չի նաև խուճապահար լիներ, պետք է հասկանալ, վերլուծել ու չեզոքացնել ճիշտ ժամանակին։ Դրա հնարավորությունը մենք ունենք, քանի որ ինչպես հենց ինքը Ալիևն է ասել, այդ օրակարգը ոչ տրամաբանական է, ոչ էլ առավել ևս՝ արդարացի։
    https://www.aravot.am/2025/11/18/1523471/

    Ալիևի հրահանգը՝ Հայաստանը «կոնֆլիկտային տարածք» ներկայացնելու մասին. սա՞ է խաղաղության օրակարգը

    Ինչի՞ կարող է հանգեցել Ալիևի վտանգավոր հրահանգը ու ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունը